Դժոխքը պոկվում է շղթաներից

«Դժոխքը պոկվում է շղթաներից» (անգլ.՝ All Hell Breaks Loose) — Ամերիկյան «Գերբնական» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի քսանմեկերորդ և քսաներկուերորդ սերիաները և ինչպես նաև եթերաշրջանի վերջին սերիաները։

Դժոխքը պոկվում է շղթաներից
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորRobert Singer? և Կիմ Մեներս
Գլխավոր
դերերում
Ֆերիս Սամանտա, Ona Grauer?, Ջեֆրի Դին Մորգան, Սամանտա Սմիթ, Չեդ Լինդբերգ, Ֆրեդրիկ Լենե, Կատարին Իզաբել, Jessica Harmon?, Էլդիս Հոջ, Ջիմ Բիվեր և Սամանթա Սմիթ
Լեզուանգլերեն
ՍցենարիստՍերա Գեմբլ և Էրիկ Կրիպկե
Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի

Դերերում խմբագրել

Մաս առաջին
Մաս երկրորդ

Սյուժե խմբագրել

Մաս առաջին խմբագրել

Դինը և Սեմը գալիս են սրճարանի մոտ, և Սեմը ներս է մտնում. որպեսզի ինչ որ բան գնի ընթրիքի համար։ Այստեղ ռադիոն սկսում է չաշխատել, և Դինը հասկանում է, որ ինչ որ բան է տեղի ունեցել։ Նա գնում է եղբոր ետևից, և տեսնում է, որ բոլորը դաշանորեն ստապված են, իսկ Սեմը ոչ մի տեղ չկա։ Պատուհանագոգին Դինը ծծումբ է տեսնում, և հասկանում որ այստեղ դեմոններն են մեղավոր։

Սեմը արթնանում և տեսնում է, որ գտնվում է բարձիթողի մի քաղաքում։ Այստեղ նա Էնդիին է հանդիպում, ով իր նման էքստրասենս է («Ինչպես Սայմոնն է հրամայել» սերիայում)։ Նա կնոջ ձայն է լսում և տեսնում է Եվային է տեսնում («Զոհ» սերիայում), ով կարծում է որ երկու օր է անցել այն բանից հետո, երբ նա վերջին անգամ տեսել է Վինչեստերիներին, սակայն իրակոնում հինգ ամիս է անցել։ Երեքով նրանք ևս երկու հոգու են հանդիպում, Ջեյքին` զինվոր Աֆղանստանից և Լիլիին։ Նրանք պարզում են որ բոլորն էլ 23 տարեկան են, և նրանցից յուրաքանչյուրը մի գերբնական ուժ ունի, Սեմը և Եվա տեսիլքներ են ունենում, Ջեյկ հզոր ֆիզիկական ուժ ունի, Էնդի կարողանում է մարդկանց մտքեր ներշնչել, իսկ Լիլին մեկ անգամ դիպչելով կարող է սպանել։ Սեմը բոլորին բացատրում է, որ դեմոնն է իրենց այդտեղ տարել, սակայն ոչ ոք նրան չի հավատում։

Դինը և Բոբբին փորձում են գտնել Սեմին, և այդ պահին Էշն է զանգում և հայտնում է, որ ինչ որ շատ հետաքրքիր բան է տեսել, և Դինը պետք անհապաղ սրճարան գա, քանի որ դա հեռախոսային խոսկացություն չի։ Տեղ հասնելով Բոբբին և Սեմը տեսնում են որ ամբողջ սրչարանը այրվել է, Էշը զոհվել է իսկ Էլլենը անհայտացել է։

Սեմը բոլորին ասում է, որ պետք է միասին մնալ և ինչ որ զենք կամ աղ փնտրել, սակայն Ջեյքը որոշում է դուրս գալ քաղաքից և դուրս է գալիս։ Տներից մեկի պատուհանի մոտ նա աղջնակի երես է տեսնում և ներս է մտնում, սակայն պարզվում, որ աղջիկը դեմոն է և հարձակվում է Ջեյքի վրա։ Այստեղ հայտնվում են Սեմը և լյուսները, և Սեմը հետվացնում է դեմոնին։ Բոլորը կրկի վերադառնում են քաղաքի կենտրոնական մասը, սակայն ոչ ոք չէր նկատել Լիլիի բացակայությունը, որը որոշել էր դուրս քաղաքից անցնելով անտառը։ Երբ Սեմը հասկանում է որ Լիլին չկա, բոլորը դուրս են գալիս փողոց և գտնում են Լիլիի դիակը, որը կախված էր ալրաղացից։

Սեմը զայրանում է, որ հեռախոսը չի աշխատում, այլ դեպքում կզանգեր Դինին և կպատմեր ամեն ինչի մասին։ Էնդին հայտնում է, որ իր կարողությունները ավելի են զարգացել, և հիմա ինքը կարող է ոչ միայն մտքեր այլ նաև պատկերներ ուղարկել մարդկանց։ Նա Դինին Սեմի և զանգի պատկերն է ուղարկում։ Դինը ստանում է Էնդիի հաղորդագրությունը, սակայն չի գասկանում, թե ինն է դա նշանակում։ Սակայն Բոբբին հասկանում է թե դա ինչ քաղաք է, և նրանք միասին Հյուսիսայի Դակոտա են գնում։

Սեմը քնում է, սակայն նրան երազում դեմոն է այցելում և ասում է, որ նրանց բոլորին այդտեղ է հավաքել ընդամենը մեկ նպատակով, որպեսզի նրանք կռվեն մեկը մյուսի դեմ։ Եվ միակ հաղթողը դեմոնի բանակի հրամանատարը կդառնա ապագա պատերազմում։ Դեմոնը նաև ասում է, որ Սեմի կողմից է, և ասում է, որ Ջեսսիկային հատուկ չի սապնել, այլ ուղղակի նաև ոչ ճիշտ ժամանակ, ոչ ճիշտ տեղում էր հայտնվել։ Դեմոնը սեմին ցույց է տալիս այն գիշերվա գործողությունները, երբ նա սպանել էր եղբայրների մորը` Մերիին։ Սեմը տեսնում է թե ինչպես է դեմոնը փեռքի վրա կտրվածքներ անում, իսկ հետո արյան կաթիլները նրա բերանի մեջ են կաթում։ Այդտեղ Մերին է մտնում, և տեսնելով դեմոնին ճանաչում է նրան, այդ պատճառով էլ, դեմոնը սպանում է նրան։