Բացել գլխավոր ցանկը

Գերբնական (2-րդ եթերաշրջան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)

Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպկեի կողմից: Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին: Կազմված է 22 սերիաներից:

Picto infobox cinema.png
Գերբնական
Supernatural2s (1).jpg
ՍերիալԳերբնականը
Սերիաների քանակ22
ՀեռուստաալիքThe CW
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գերբնական (1-ին եթերաշրջան) Գերբնական (3-րդ եթերաշրջան)

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

ՍյուժեԽմբագրել

Վինչեստեր եղբայրները շարունակում են դեմոնի որսը, ով սպանել է իրենց մորը, նրանց օգնում են Էլլեն Հարվելը, Ջո Հարվելը և Էշըː Հոր հետ նրանք կարողանում են հետ բերել կոլտը՝ միակ զենքը, որով կարող էին սպանել Ազազելինː Զենքի ստեղծողը՝ Սեմուել Կոլտը, զենքի հետ դրել է 13 փամփուշտ, բայց եղբայրները դա գտել են՝ 4 փամփուշտովː Սերիայում, երբ նրանք վերցրել էին ատրճանակը, ստիպված էին օգտագործել բոլոր փամփուշտները բացի մեկիցː Դին Վինչեստերը ընկնում է կոմայի մեջ և գրեթե մահանալու եզրին է կանգնած, դա կանխելու համար հայրը՝ Ջոնն ատրճանակը հանձնում է Ազազելին՝ Դինի կյանքի վերականգնման դիմացː Հոր մահից հետո եղբայրները իմանում են, որ Ազազելը ցանկանում է բացել դժոխքի դարպասները և դուրս թողել բոլոր դեմոններինː Դրա համար պետք էր կոլտը, որն արդեն Ազազելի ձեռքում էրː

Սեմը և Դինը պարզում են, թե ինչումն է կայանում դեղին աչքերով դեմոնի ծրագիրը Սեմի և նրա նման երեխաների հարցում, ովքեր ստացել են կարողություններ, որոնց տիրապետում ենː Ազազելը բացում է դժոխքի դռները և հարյուրավոր դեմոններ դուրս են գալիս, բայց եղբայրներին հաջողվում է անմիջապես փակել այնː Դեղին աչքերով դեմոնին սպանում են Կոլտով, որը եղբայրները վերցնում են դարպասները փակելու ժամանակː Չնայած այս ամենին, եղբայրները դեռ շարունակում են իրենց գործըː

ԴերերումԽմբագրել

Հատուկ հյուրերԽմբագրել

  • Սամանտա Ֆերրիս - Էլլեն Հարվել
  • Ջիմ Բիվեր - Բոբբի Սինգեր
  • Չեդ Լինդբերգ - Էշ
  • Ալոնա Տալ - Ջո Հարվել
  • Ֆրեդրիկ Լենե - Ազազել
  • Ստերլինգ Բրաուն - Գորդոն Ուոլքեր
  • Ալդիս Խոջ - Ջեյք Տալլի
  • Քեթրին Իզաբել - Էվա Ուիլսոն

ՍերիաներԽմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն)
231 "Երբ գալիս է իմ մահվան ժամը"
"In My Time of Dying"
Քիմ ՄեններսԷրիկ Կրիկպե2006 թվականի սեպտեմբերի 283,93[1]
Ավտովթարի արդյունքում եղբայրները հայտնվում են հիվանդանոցումːԴինը ընկնում է կոմայի մեջ, և մահի հրեշտակը պատրաստվում է վերցնելու նրա հոգինːԴա կանխելու համար Ջոնը կանչում է դեմոնին և նրա հետ գործարք կնքում Դինի կյանքի համարː 
242 "Բոլորը սիրում են ծաղրածուներին"
"Everybody Loves a Clown"
Ֆիլիպ ՍգրիկկիաՋոն Շիաբն2006 թվականի հոկտեմբերի 53,34[2]
Սեմը և Դինն այրում են հոր դիակը և տեղափոխվում Նեբրասկաւ, որտեղ ծանոթանում են Ջոնի ընկերների՝ Էլլեն Հարվելի, Էշի և Ջոյի հետոːԷլլենը խնդրում է, որ տղաները օգնեն մի հարցում և նրանք համաձայնվում ենː Խնդիրը հետևյալն էր, որ քաղաքում հայտնվել է մի ծաղրածու, որը ընկերանում է երեխաների հետ, այցելում նրանց տները և սպանում ծնողներինː 
253 "Արյա ծարավ"
"Bloodlust"
Ռոբերթ ՍինգերՍերա Գեմբլ2006 թվականի հոկտեմբերի 123,78[3]
Սեմը և Դինը հանդիպում են Գորդոն Ուոլքերին, ով որսում էր վամպիրներինː Սեմը պարզում է, որ այդ վամպիրները չեն վնասում մարդկանց, այլ գոյատևում են անասունների արյունովː Նա պաշտպանում է վամպիրներին Գորդոնից, ով անընդհատ ցանկանում էր վերացնել նրանցː Դինը հայտնվում է երկու կրակների արանքում և պետք է կատարի բարդ որոշում. օգնի եղբորը և փրկի վամպիրներին, թե Գորդոնին՝ սպանելով վամպիրներինː 
264 "Երեխաները չպետք է խաղան դիակներով"
"Children Shouldn’t Play With Dead Things"
Քիմ ՄեններսՌաել Տակեր2006 թվականի հոկտեմբերի 163,29[4]
Եղբայրները ծանոթանում են Նիլ անունով մի ուսանողի հետ, ով օգտագործում էր թմրանյութերː Նա կյանքի է վերադարձրել իր սիրելի Անժելային, ով մահացել էր ավտովթարիցː Բայց ոչ ոք չէր պատկերացնի, որ Անժելան շատ բարկացած կլինի և կսպանի նրանց, ովքեր իրեն նեղացրել ենː 
275 "Սայմոնը ասում էր"
"Simon Said"
Տիմ ԼակոֆանոԲեն Էդլունդ2006 թվականի հոկտեմբերի 263,65[5]
Սեմի մոտ նորից տեսիլքներ են այցելում, և որպեսզի կանխատեսեն սպանությունը, եղբայրները տեղափոխվում են ՕկլահոմաːՆրանք կասկածում են Էնդի Գալլահեր անունով մի տղամարդու, ով կարող է կառավարել այլ մարդկանց գիտակցությունը և ստիպել անել այն, ինչը նա է ուզումː Սակայն, պարզվում է, որ Էնդին ունի եղբայր օժտված նույն կարողություններովː Սեմը և Դինը փորձում են պարզել, թե ով է կանգնած այդ հանցագործությունների ետևումː 
286 "Ելք չկա"
"No Exit"
Քիմ ՄեններսՄեթ Վիթեն2006 թվականի նեյոմբերի 23,38[6]
Մի տան մեջ անընդհատ անհետանում են շիկահերներըːԱյդ ժամանակ Ջոնը փախչում է տաից, որ օգնի տղաներին այդ հարցումː Երբ Ջոյի մայրը՝ Էլլենը իմանում է, որ աղջիկը իր կյանքը վտանգի տակ է դնում տղաներին օգնելու համար շատ է զայրանում և տղաներին ինչ-որ բան է պատմում հոր մասին, որի մասին Սեմը և Դինը չէին էլ պատկերացնումː 
297 "Սովորական կասկածյալները"
"The Usual Suspects"
Մայք ՌոլՔեթրին Համպրիս2006 թվականի նոյեմբերի 93,19[7]
Սեմը և Դինը հետաքննում են ոստիկանի և նրա կնոջ սպանությունը և այդ ժամանակ ոստիկանները ձերբակալում են տղաներին սպանության և այլ հանցագործությունների մեղադրանքովː Սեմը փորձում է ամեն կերպով ապացուցել իրենց անմեղությունըː 
308 "Խաչմերուկ Բլյուզ"
"Crossroad Blues"
Սթիվ ԲոումՍերա Գեմբլ2006 թվականի նոյեմբերի 163,16[8]
Սեմը և Դինը պարզում են, որ մարդկանց մահվան հետևում կանգնած են դեմոնները, որոնց հետ մարդիկ գործարք են կնքելː Մարդիկ փոխել են իրենց հոգիները՝ հարստության, տաղանդի, համբավի և այլ բաների հետ, իսկ երբ ժամանակը լրանում էր նրանք մահանում ենː Վերջին արդյունքում Դինը հայտնվում է այդ իրավիճակումː 
319 "Կրոատոն"
"Croatoan"
Ռոբերտ ՍինգերՋոն Շիբան2006 թվականի դեկտեմբերի 73,12[9]
Եղբայրները գնում են Ռիվերգրոուվ, Սեմի տեսիլքներից հետոː Ամբողջ քաղաքը վարակված էր դեմոնների տարածած սարսափելի վարակովː Սեմը նույնպես վարակվում է այդ վիրուսով, բայց Դինը հրաժարվում է թողնել եղբորը և պատմում է, թե հայրը ինչ է ասել մահվանից առաջː 
3210 "Զոհը"
"Hunted"
Ռեյչլ ԹալալեյՌայել Տակեր2007 թվականի հունվարի 113,24[10]
Դինը պատմում է Սեմին հոր ասածը, և կրստեր եղբայրը՝ Սեմը, ուղևորվում է փնտրելու «հատուկ երիտասարդների»՝ մարդկանց, ովքեր ունեն գերբնական ունակություններ, ինչպես ինքըː Սեմը հանդիպում է Եվա Ուիլսոնին, ով պատմում է, թե տեսել է նրա մահը և փնտրել է նրան, որ զգուշացնի դրա մասինː Դինը պիտի փրկի եղբորըː 
3311 "Խաղալիքները"
"Playthings"
Չարլզ ԲիսոնՄեթ Վիթեն2007 թվականի հունվարի 183,44[11]
Եղբայրները հետաքննում էին մի խորհրդավոր մահ, որը տեղի էր ունեցել մի հին հյուրանոցումː Կարողացան պարզել, որ շուտով հյուրանոցը պետք է քանդվի, քանի որ որ գնվել էր մի ընկերության կողմից, և այդ հյուրանոցի փոխարեն պետք էր կառուցվեր նոր շենքː Հնարավոր է այդտեղ ներգրավված է սև կախարդանք, և կարող է ինչ-որ մեկը ուղղակի չի ուզում հեռանա այդտեղիցː 
3412 "Գիշերվա մարդագայլ"
"Night Shifte"
Ֆիլիպ ՍգրիկիաԲեն Էդլունդ2007 թվականի հունվարի 253,42[12]
Եղբայրները հետաքննում են բանկերի և թանկարժեք խանութների մի շարք գողություններըː Բոլոր գողությունների ժամանակ նույն սցենարն էր՝ գողանալ ամբողջ ֆինանսական հարստությունները, ապա ինքնասպան լինելː 
3513 "Երկինքը խոստացել է"
"Houses of the Holy"
Քիմ ՄեններսՍերա Գեմբլ2007 թվականի փետրվարի 13,37[13]
Խորհրդավոր սպանությունների շղթան հանգեցնում է նրան, որ եղբայրները տեղափոխվեն Պրովիդենսː Մարդասպանները ասում են, որ նրանք տեսել են հրեշտակ և կատարել են Աստծու կամքըː 
3614 "Ծնունդ վատ նշանի տակ"
"Born Under a Bad Sign"
Միլեր ՏոբինԿետրին Համպրիս8 փետրվար 2007 թվականի փետրվարի 82,84[14]
Սեմը հանելուկային անհետանում է մեկ շաբաթովː Դինը գտնում է եղբորը արյան մեջ կորած, բայց Սեմը կատարվածից ոչ մի բան չէր հիշումː 
3715 "Հանճարեղ հեքիաթներ"
"Tall Tales"
Բրեդֆորդ ՄեյՋոն Շիբան2007 թվականի փետրվարի 153,03[15]
Եղբայրները վիճում են ինչ-որ դատարկության պատճառով և չեն կարողանում շարունակել իրենց հետաքննությունները, այդ պատճառով խնդրում են Բոբիին, որ զբաղվի այդ հարցով և քննի քոլեջում տեղի ունեցած սպանության գործըː 
3816 "Ճանապարհային սպանություն"
"Roadkill"
Չարլզ ԲիսոնՌայել Տակել2007 թվականի մարտի 153,52[16]
Մոլլին վթարի է ենթարկվում, և նրան հետապնդում է ֆերմերի հոգինː Վինչեստեր եղբայրները փորձում են օգնել այդ կնոջըː Սակայն նրանք ունեին ոչ բավարար ժամանակ, քանի որ լուսաբացին Մոլլին մահանում էː Պարզվում է, որ ճանապարհին հայտնվել է ևս մեկ ուրվականː 
3917 "Սիրտը"
"Heart"
Քիմ ՄեններսՍերա Գեմբլ2007 թվականի մարտի 223,38[17]
Սան Ֆրանցիսկոյում սպանություններ ենտեղի ունենում, որոնց պատճատը փորձում էին պարզել եղբայրներըː Պարզվում է, որ գազանի վերածվողը Մեդիսոնն էր, ով անկախ իր կամքից գիշերները վերածվում էր գազանիː Սեմը փորձում է օգնել նրանː 
4018 "Հոլիվուդյան Բաբելյոն"
"Hollywood Babylon"
Ֆիլլիպ ՍգրիկիաԲեն Էդլունդ2007 թվականի ապրիլի 193,25[18]
Եղբայրները հայտնվում են Հոլիվուդում, որտեղ սարսափ ֆիլմի նկարահանման ժամանակ տեղի է ունենում իրական սպանությունː Եղբայրները հետաքննում են այդ գործըː 
4119 "Բլյուզ Ֆոլսոմի բանտում"
"Folsom Prison Blues"
Մայք ՌոլՋոն Շիբան2007 թվականի ապրիլի 263,33[19]
Հոր ընկերներից մեկի հետ եղբայրները հայտնվում են բարդ իրավիճակումː Սեմը և Դինը որոշում են օգնել նրան, բայց դրա համար նրանք պետք է հայտնվեին բանտումː 
4220 "Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի"
"What Is and What Should Never Be"
Էրիկ ԿրիպկեՌայել Տակեր2007 թվականի մայիսի 33,11[20]

Դինը և Սեմը մարդկանց տարօրինակ անհետացումներն են քննում: Սեմը պարզում է, որ հնարավոր է այդ մարդկանց անհետացման պատճառը ջինն է, և կարծում է որ նա քանդված շենքում է ապրում: Դինը գնում է մի քանդված տեղ ուսումնասիրելու այն ժամանակ, երբ Սեմը խնդրել էր իրեն նույնպես վերցնել: Այնտեղ ջինը Դինի վրա է հարձակվում, և նա գիտակցությունը կորցնում է: Դինն արթնանում է և տեսնում է, որ անկողնում է մի կնոջ հետ ում ընդհանրապես չի ճանաչում, և գտնվում է ամբողջովին անծանոթ տան մեջ: Նա Սեմին է զանգում և ասում է, որ իր վրա ջին է հարձակվել, սակայն վերջինս ոչինչ չի հասկանում, կարծելով որ եղբայրը ջին է խմել և հարբել է: Դինը պարզում է, որ ինքը Լոուրենսում (Կանզաս) է և տուն է գնում, որտեղ հանդիպում է իր մորը` Մերիին: Նա իմանում է, որ հրդեհ երբեք չի եղել, իսկ իր հայրը` Ջոն, կաթվածի պատճառով է մահացել: Ընդ որում Դինին դուր է գալիս իր նոր կյանքը. նա աշխատանք ունի, սիրելի ընկերուհի, մայրը ողջ է, իսկ Սեմը պատրաստվում է ամուսնանալ: Դինը համալսարան է գնում պրոֆեսորի հետ խոսելու համար, և պարզում է, որ ջիներն աստվածային ուժ ունեն: Վերադառնալով մեքենայի մոտ, Դինը սպիտակ հագուստով աղջկա է տեսնում, սակայն երբ մոտենում է, նա անհայտանում է: Սեմը քոլեջից տուն է վերադառնում իր ընկերուհու` Ջեսսիկա Մուռի հետ: Ընտանիքը ռեստորան է գնում Մերիի ծնունդը նշելու համար, որտեղ Սեմը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ Ջեսսիկայի հետ: Ընթրիքի ժամանակ Դինը կրկին տեսնում է սպիտակ հագուստով կնոջը, որն արագ անհետանում է: Ընթրիքից հետո` տանը, Սեմը Դինին հարցնում է թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, ինչու է նա ամեն ինչից զարմանում և ամեն անգամ իրեն տեսնելիս ինչու է Սեմմի անվանում, երբ նրանք միայն տոների ժամանակ են հանդիպում: Դինի կատարյալ կյանքը ջարդվում է, և նա հասկանում է, որ այս նոր և կատարյալ կյանքում ինքը և Սեմը համատեղ ոչինչ չունեն և ընդհանրապես միմյանց հետ չեն շփվում: Ուշ երեկոյան հեռուստաալիքները փոխելով Դինը տեսնում է, որ այդ օրն այն ինքնաթիռի պայթյունի մեկ ամյակն է, որը ինքը և Սեմը փրկել են: Փորփրելով համացանցը, Դինը հասկանում է, որ բոլոր այն մարդիկ ում իրենք փրկել են այն կյանքում, հիմա մահացած են, քանի որ այս կյանքում իրենք որսորդ չեն դարձել: Սպիտակ հագուստով կինը կրկին Դինի մոտ է գալիս, և Դինին տանում է ննջասենյակի պահարանի մոտ: Բացելով այն, Դինը մարդկանց է տեսնում, որոնք ձեռքերի վրայից կախված են, սակայն այդ տեսիլքը միանգամից անհետանում է: Դինը գնում է հոր գերեզմանի մոտ և հարցնում, թե ինչու ինքը պետք է զոհաբերի իր երջանկությունը, Մերիի կյանքը և եղբոր ամուսնությունն այլ մարդկանց կյանքերի փրկության համար: Պատասխան չստանալով Դինը որոշում է գտնել ջինին և ամեն ինչ ուղղել: Երեկոյան նա մոր տուն է մտնում, որպեսզի արծաթե դանակներ վերցնի, սակայն Սեմը տեսնում է նրան: Եղբայրները կռվում են, և Դինը հեշտությամբ հաղթում է Սեմին, ով այս հարմարավետ կյանքում երբեք պաշտպանողական հնարքների չի տիրապետել: Ցանկանալով ուղղել իր կյանքը, Դինը հրաժեշտ է տալիս եղբորը, սակայն Սեմը Դինի հետ միասին մեքենա է նստում, կարծելով, որ եթե Դինը ինչ որ բան է մտածել, ապա ինքը պետք է միշտ նրա կողքին լինի: Սակայն երբ Դինը Սեմին ամեն ինչ պատմում է, Սեմը չի հավատում եղբորը և կարծում է, որ նա խելագարվել է: Վերջ ի վերջո եղբայրները փլատակներին են մոտենում, որտեղ Դինը հանդիպել է ջինին, և նրանք ներս են մտնում: Այնտեղ նրանք ջինի զոհերին են տեսնում, որոնց վրայից արյունը կաթում էր դեպի ամանները, և որոնք կախված էին ձեռքերից, ինչպես Դինի տեսիլում: Աղջիկը` որին տեսել էր Դինը, նույնպես զոհերից մեկն է: Այդտեղ հայտնվում է ջինը, և եղբայրները թաքնվում են: Աղջիկն արթնանում է, սակայն ջինը նրան նորից քնեցնում է, և հետո խմում է նրա արյունը: Աղջկա վիճակը և ուշքի գալը Դինին բերում են այն մտքին, որ իր երջանիկ կյանքը ընդամենը հալյուցինացիա է, որը ստեղծել է ջինը, որպեսզի պահպանի Դինի կյանքն այնքան, մինչև նրա արյունն ամբողջությամբ կխմի: Ջինը երազանքներ չի իրականացնում, այլ ընդամենն այնպես է անում, որ մարդիկ այդպես մտածեն, իսկ այդ ժամանակ բոլոր զոհերը կոմայի մեջ են:

Սեմը համողզում է Դինին տուն վերադառնալ, քանի դեռ Ջինը չի գտել իրենց, և Դինը հասկանում է, որ Սեմը նույնպես իրական չէ: Կարծելով որ քնած է, Դինը մտածում է որ եթե սպանի իրեն երազում, ապա անպայման կարթնանա:Հասկանալով ինչ է ցանկանում անել եղբայրը, Սեմը սկսում է անհանգստանալ և համոզել Դինին հետ մնալ այդ մտքից: Դինը հրաժարվում է, և այդ ժամանակ հայտնվում են Մերին, Ջեսսիկան և Կառմենը` Դինի ընկերուհին: Նրանք նույնպես խնդրում են Դինին գցել դանակը և վայելել ֆանտազիան, ասելով որ այն երազները որոնց մեջ ինքը երջանիկ է, իրական կյանքից ավելի լավն են, որտեղ նրան միայն ցավ ու տառապանք են սպասվում: Դինը չի հավատում նրանց, և դանակը իր սրտի մեջ է խրում, և այդ նույն պահին նա ետ է վերադառնում երևակայական աշխարհից: Իրականում Դինը ջինի բոլոր զոհերի նման կախված էր ձեռքերից: Սեմը գտնում է եղբորը կիսաուշաթափ վիճակում` քանի որ նա շատ արյուն էր կորցրել, և փորձում է օգնել եղբորը: Այստեղ հայտնվում է ջինը, խփում է Սեմին, և ցանկանում է նրան նույնպես բոլոր զոհերի նման կախել ձեռքերից և օգտագործել նրա արյունը: Դինը կարողանում է ազատվել կապանքներից, և նա սպանում է ջինին ճիշտ ժամանակին, և փրկում է Սեմին: Այն աղջիկը` որ տեսիլներում գալիս էր Դինի մոտ, դեռ ողջ է և եղբայրները նրան ազտելով հիվանդանոց են տանում:

Ավելի ուշ հյուրանոցային համարում Սեմը և Դինը մտածում են այն կյանքի մասին, որը կլիներ, եթե դեմոնը չհայտնվեր: Սեմը ուրախ է, որ դա ընդամենը երևակայություն է, քանի որ ինքը շատ է գնահատում եղբոր հետ ունեցած իր ընկերությունը, որը չէր լինի, եթե իրենք չսկսեին որսորդություն անել: Դինը հարցնում է Սեմին, արդյոք այն գործը որ իրենք անում են, իրենց երջանկություն է բերում: Սեմը պատասխանում է, որ արժե, քանի որ իրենք այդքան մարդու կյանք են փրկել: Դինը համաձայնվում է, սակայն հոգու խորքում նա գիտի, որ ցանկանում էր մնալ այդ երևակայական աշխարհում: 
4321 "Դժողքի դարպասներ. մաս 1"
"All Hell Breaks Loose, Part 1"
Ռոբերտ ՍինգերՍերա Գեմբլ2007 թվականի մայիսի 102,90[21]

Դինը և Սեմը գալիս են սրճարանի մոտ, և Սեմը ներս է մտնում. որպեսզի ինչ որ բան գնի ընթրիքի համար: Այստեղ ռադիոն սկսում է չաշխատել, և Դինը հասկանում է, որ ինչ որ բան է տեղի ունեցել: Նա գնում է եղբոր ետևից, և տեսնում է, որ բոլորը դաշանորեն ստապված են, իսկ Սեմը ոչ մի տեղ չկա: Պատուհանագոգին Դինը ծծումբ է տեսնում, և հասկանում որ այստեղ դեմոններն են մեղավոր: Սեմը արթնանում և տեսնում է, որ գտնվում է բարձիթողի մի քաղաքում: Այստեղ նա Էնդիին է հանդիպում, ով իր նման էքստրասենս է («Ինչպես Սայմոնն է հրամայել» սերիայում): Նա կնոջ ձայն է լսում և տեսնում է Եվային է տեսնում («Զոհ» սերիայում), ով կարծում է որ երկու օր է անցել այն բանից հետո, երբ նա վերջին անգամ տեսել է Վինչեստերիներին, սակայն իրակոնում հինգ ամիս է անցել: Երեքով նրանք ևս երկու հոգու են հանդիպում, Ջեյքին` զինվոր Աֆղանստանից և Լիլիին: Նրանք պարզում են որ բոլորն էլ 23 տարեկան են, և նրանցից յուրաքանչյուրը մի գերբնական ուժ ունի, Սեմը և Եվա տեսիլքներ են ունենում, Ջեյկ հզոր ֆիզիկական ուժ ունի, Էնդի կարողանում է մարդկանց մտքեր ներշնչել, իսկ Լիլին մեկ անգամ դիպչելով կարող է սպանել: Սեմը բոլորին բացատրում է, որ դեմոնն է իրենց այդտեղ տարել, սակայն ոչ ոք նրան չի հավատում: Դինը և Բոբբին փորձում են գտնել Սեմին, և այդ պահին Էշն է զանգում և հայտնում է, որ ինչ որ շատ հետաքրքիր բան է տեսել, և Դինը պետք անհապաղ սրճարան գա, քանի որ դա հեռախոսային խոսկացություն չի: Տեղ հասնելով Բոբբին և Սեմը տեսնում են որ ամբողջ սրչարանը այրվել է, Էշը զոհվել է իսկ Էլլենը անհայտացել է: Սեմը բոլորին ասում է, որ պետք է միասին մնալ և ինչ որ զենք կամ աղ փնտրել, սակայն Ջեյքը որոշում է դուրս գալ քաղաքից և դուրս է գալիս: Տներից մեկի պատուհանի մոտ նա աղջնակի երես է տեսնում և ներս է մտնում, սակայն պարզվում, որ աղջիկը դեմոն է և հարձակվում է Ջեյքի վրա: Այստեղ հայտնվում են Սեմը և լյուսները, և Սեմը հետվացնում է դեմոնին: Բոլորը կրկի վերադառնում են քաղաքի կենտրոնական մասը, սակայն ոչ ոք չէր նկատել Լիլիի բացակայությունը, որը որոշել էր դուրս քաղաքից անցնելով անտառը: Երբ Սեմը հասկանում է որ Լիլին չկա, բոլորը դուրս են գալիս փողոց և գտնում են Լիլիի դիակը, որը կախված էր ալրաղացից: Սեմը զայրանում է, որ հեռախոսը չի աշխատում, այլ դեպքում կզանգեր Դինին և կպատմեր ամեն ինչի մասին: Էնդին հայտնում է, որ իր կարողությունները ավելի են զարգացել, և հիմա ինքը կարող է ոչ միայն մտքեր այլ նաև պատկերներ ուղարկել մարդկանց: Նա Դինին Սեմի և զանգի պատկերն է ուղարկում: Դինը ստանում է Էնդիի հաղորդագրությունը, սակայն չի գասկանում, թե ինն է դա նշանակում: Սակայն Բոբբին հասկանում է թե դա ինչ քաղաք է, և նրանք միասին Հյուսիսայի Դակոտա են գնում:

Սեմը քնում է, սակայն նրան երազում դեմոն է այցելում և ասում է, որ նրանց բոլորին այդտեղ է հավաքել ընդամենը մեկ նպատակով, որպեսզի նրանք կռվեն մեկը մյուսի դեմ: Եվ միակ հաղթողը դեմոնի բանակի հրամանատարը կդառնա ապագա պատերազմում: Դեմոնը նաև ասում է, որ Սեմի կողմից է, և ասում է, որ Ջեսսիկային հատուկ չի սապնել, այլ ուղղակի նաև ոչ ճիշտ ժամանակ, ոչ ճիշտ տեղում էր հայտնվել: Դեմոնը սեմին ցույց է տալիս այն գիշերվա գործողությունները, երբ նա սպանել էր եղբայրների մորը` Մերիին: Սեմը տեսնում է թե ինչպես է դեմոնը փեռքի վրա կտրվածքներ անում, իսկ հետո արյան կաթիլները նրա բերանի մեջ են կաթում: Այդտեղ Մերին է մտնում, և տեսնելով դեմոնին ճանաչում է նրան, այդ պատճառով էլ, դեմոնը սպանում է նրան: 
4422 "Դժողքի դարպասներ. մաս 2"
"All Hell Breaks Loose, Part 2"
Քիմ ՄեններսԷրիկ Կրիպկե2007 թվականի մասյիսի 172,72[22]
Վինչեստերները փորձում են կանգնեցել դեմոնի այդ ծրագիրըː 

Թողարկում DVD-ի վրաԽմբագրել

Հրատարակչական նկարագրությունԽմբագրել

  • DVD ձևաչափ՝ 22 սերիա 6 DVD-ր վրա (Box set)
  • Տարածաշրջանի կոդը ՝ 1
  • Ենթագրեր ՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն
  • Երաժշտություն ՝ Անգլերեն Dolby Digital 2.0 Stereo
  • Պատկերի ձևաչափ՝ Widescreen Anamorphic, 1.78:1
  • Ստուդիա՝ Warner Home Video
  • Արձակման ամսաթիվ ՝ 11 սեպտեմբեր 2007 (ԱՄՆ), 8 հոկտեմբեր 2007 (Ավստրալիա), 20 սեպտեմբեր 2007 (Եվրոպա)

Սկավառակի վրա ևսԽմբագրել

  • Աուդիո մեկնաբանություն
  • Չստացված կադրեր
  • Պատկերասրահ

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 3, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  2. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 10, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  3. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 17, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  4. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 24, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  5. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ October 31, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  6. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 7, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  7. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 14, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  8. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ November 21, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  9. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ December 12, 2006։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  10. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 17, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  11. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 23, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  12. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ January 30, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  13. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 6, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  14. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 13, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  15. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ February 21, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  16. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ March 20, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  17. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ March 27, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  18. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ April 24, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  19. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 1, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  20. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 8, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  21. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 15, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009 
  22. «Weekly Program Rankings»։ ABC Medianet։ May 22, 2007։ Արխիվացված է օրիգինալից September 3, 2010-ին։ Վերցված է October 1, 2009