Կաստիել (անգլ.՝ Castiel), Warner Brothers ընկերության ամերիկյան «Գերբնականը» միստիկ հեռուստասերիալի կերպար՝ դերասան Միշա Կոլինզի դերակատարմամբ։ Նաև հայտնվել է «Ուրվականներ վարժեցնողը» հեռուստասերիալի սփին-օֆում։

Կաստիել
Առաջին անգամ հայտնվել էՂազարոսի վերակենդանացումը
ՍտեղծողԷրիկ Կրիպկե
Տեղեկություններ
Մականուն(ներ)Կաս
ՏեսակներՀրեշտակ
Սեռարական
ՄասնագիտությունԱստծո հրեշտակ, գերբնական արարածների որսորդ

Հրեշտակն առաջին անգամ հայտնվել է 4-րդ եթերաշրջանի 1-ին սերիայում, հենց ինքը՝ կերպարը, օգտագործվել է հեռուստասերիալի մեջ քրիստոնեական դիցաբանություն մտցնելու համար[1]։ Ըստ սյուժեի Կաստիելը վերադարձնում է Դին Վինչեստերին դժոխքից, որից հետո օգնում է Դինին և նրա եղբորը տարբեր հրեշների և հրեշտակների դեմ պայքարում։ Լինելով հրեշտակ՝ նա ունի գերբնական ընդունակություններ, որոնց թվում է նաև մի հպումով հրեշներին ոչնչացնելու կարողությունը[2]։ Սկզբում կերպարը գրեթե զգացմունքայնություն չի ցուցաբերում։

Ի տարբերություն հեռուստատեսության այլ հրեշտակների կերպարների՝ Կաստիելը ոչ միշտ է օգնում մարդկանց․ եթե անհրաժեշտ լինի, նա կարող է սպանել անմեղ մարդուն։ Ամենասկզբում Կոլինզը լսումներին մասնակցել է հեռուստասերիալում հրեշի դեր կատարելու համար[3], քանի որ Էրիկ Կրիպկեն չէր ցանկանում, որ երկրպագուները իմանան հեռուստասերիալում հրեշտակներ ներառելու մասին։ Դերասանը պատրաստվել էր դերին՝ կարդալով «Հայտնություն» գիրքը[3] և որպես նմանակման օրինակ վերցրել է կրտսեր եղբոր կերպարը։ Կերպարի վերաբերյալ ստանալով դրական գնահատականներ՝ ստեղծողները երկարացրել են նրա դերը՝ Կաստիելին դարձնելով 5, 6, 9, 10, 11 եթերաշրջանների հիմնական կերպար։

Կերպարի պատմությունը հեռուստասերիալում խմբագրել

 
Միշա Կոլինզ

Հրեշտակներ խմբագրել

Հեռուստասերիալի դիցաբանության համաձայն՝ մարդը չի կարող լսել հրեշտակի իրական ձայնը և չի կարող տեսնել նրա իրական կերպարը։ Հրեշտակին տեսնելը կարող է հանգեցնել նրան, որ մարդու աչքերը կայրվեն, իսկ հրեշտակային ձայնը ունի ավերիչ ուժ, այդ իսկ պատճառով մարդու թմբկաթաղանթները ուղղակի չեն կարող դրան դիմանալ։ Սովորական մարդկանց հետ շփվելու համար հրեշտակը պետք է մտնի մարդու մեջ («մարմին»)։ Ամեն հրեշտակ ունի իր մարմինը։ Մարդու մարմնի մեջ հրեշտակը կարող է մտնել միայն ընտրյալ անձի համաձայնության դեպքում։ Եթե հրեշտակը մտնում է մարդու մեջ, որը նախատեսված չէ նրա համար, մարդու մարմինը աստիճանաբար սկսում է այրվել[4]։

Ջիմի Նովակ խմբագրել

Ջիմի Նովակը ոչնչով չառանձնացող սովորական ընտանիքի հայր է և հավատացյալ քրիստոնյա։ Նա ունի կին և դուստր։ Մի անգամ նա լսում է, թե ինչպես է ինչ-որ մեկը խոսում իր հետ․ պարզվում է, որ դա իսկական հրեշտակ է երկնքից, որին անվանում են Կաստիել։ Մի անգամ հրեշտակը նրան խնդրում է, որ ապացուցի իր հավատարմությունը և մտցնի իր ձեռքը եռացող ջրի մեջ։ Ջիմիի կինը՝ Ամելյան, չի հավատում, որ իր ամուսինը կարող է շփվել հրեշտակի հետ, և նրան ասում է, որ Ջիմիին պետք է հոգեբանի օգնություն։ Ամելյան իր ամուսնուն դնում է երկընտրանքի առջև․ կա՛մ Ջիմին դիմում է հոգեբանի օգնությանը, կա՛մ ինքը հեռանում է տնից՝ իր հետ տանելով իրենց դստերը։ Նովակը չի իմանում՝ ինչ անել, դրա համար էլ աղոթում է հրեշտակին։ Ջիմին համաձայնում է դառնալ մարմին Կաստիելի համար միայն այն պայմանով, որ նա կպաշտպանի իր ընտանիքը[5]։

Այն բանից հետո, երբ Ջիմին դառնում է Կաստիելի մարմինը, նա մի տարով թողնում է իր ընտանիքը և նրանց մոտ է վերադառնում միայն «Համբարձման տոն» էպիզոդում։ Սակայն վերջնական արդյունքում նրան և իր ընտանիքին գտնում են հրեշները, ինչի պատճառով նրա բոլորը ենթարկվում են մեծ վտանգի։ Ջիմիի վրա կրակում է իր կինը, որ գտնվում էր հրեշի ազդեցության տակ, բայց ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Ջիմին նորից դառնում է հրեշտակի մարմին իր դուստր Քլերի փոխարեն[5]։

Կաստիել խմբագրել

 
Միշա Կոլինզ

Չորրորդ եթերաշրջանի սկզբում Կաստիելը փրկում է Դինին դժոխքից[6]. համաձայն Կաստիելի խոսքերի՝ հենց Տիրոջ հրամանով է ինքը գնացել այդ քայլին։ Դինի ուսին մնում է Կաստիելի ձեռքի հետքը։

Հինգերորդ եթերաշրջանում Կաստիելը սպանում է Զաքարիի ուղեկիցներին և պարտադրում իր նախկին ղեկավարին բուժել եղբայրներին ու հեռանալ։ Դրանից հետո Կաստիելը Դինի և Սեմի կողերի վրա դաջում է էնոհիական նշաններ, որոնք թույլ են տալիս նրանց թաքնվել ցանկացած հրեշտակից, նույնսիկ Միքայելից։ «Կեսգիշերից երկու րոպե առաջ» սերիայում Կաստիելը դառնում է բացարձակապես անուժ։ Նա ներողություն է խնդրում Դինից իր խոսքերի համար և օգնում է եղբայրներին հաղթահարել Չումային և վերցնել նրա մատանին։ Հետո նա Սեմի և Բոբբիի հետ հարձակվում է «Նիվեուս» ընկերության վրա, որը պատրաստվում է գրիպի դեմ դեղորայքի անվան ներքո ամբողջ աշխարհում տարածել Քրոաթոն վիրուսը։ Կաստիելն ափսոսում է, որ զրկվել է իր ուժերից, բայց օգտակար լինում է նաև առանց իր ուժերի։ Նա փրկում է Սեմին վարակվածից և ասում է․ «Այդ իրը կարող է օգտակար լինել»։ Եզրափակիչ սերիայում Կաստիելը երևում է համարյա մարդու կերպարանքով։ Նա եղբայրներին և Բոբբիին ուղեկցում է Դետրոյթ, որտեղ Սեմը պատրաստվում է «այո» ասել Լյուցիֆերին և, հաղթահարելով նրան իր մեջ, ցատկել վանդակի մեջ։ Կաստիելը հրաժեշտ է տալիս Սեմին՝ ժամանակին չպատկերացնելով, որ նրան անհրաժեշտ է բարոյական աջակցություն։ Երբ Սեմը չի կարողանում դիմադրել Լյուցիֆերին, Կաստիելը կորցնում է հույսը և ծրագրում է հարբել ու հանգիստ սպասել վերջին։ Վերջնական ճակատամարտում Դինը գնում է Սթալ գերեզմանատուն և տեսնում է Միքայելին (Ադամի մարմնում) և Լյուցիֆերին (Սեմ)։ Դինը փորձում է զրուցել Սեմի հետ, բայց դա նյարդայնացնում է Միքայելին և վերջինս, ինչպես երևում է, ուզում է հեռացնել Դինին մարտի դաշտից։

Բայց անսպասելի հայտնվում է Կաստիելը և Միքայելի վրա է նետում սուրբ յուղով այրվող շիշը։ Դա ժամանակավորապես քշում է Միքայելին։ Լյուցիֆերը խորը վրդովվում է՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի վնասել իր եղբորը, և մատի հարվածով սպանում է Կաստիելին՝ պայթեցնելով նրա մարմինը։ Որոշ ժամանակ անց Կաստիելը վերադառնում է և տեսնում է ծեծված Դինին, ով ծնկի էր եկել այնտեղ, որտեղ ցատկել էր Սեմը։ Աստված նորից վերադարձնում է Կաստիելին և ոչ միայն հետ է վերադարձնում նրա ուժերը, այլ նաև նրան դարձնում է սերովբե։ Նա բուժում է Դինի վերքերը և վերակենդանացնում է Բոբբի Սինգերին։ Հրեշտակն ասում է, որ վերադառնում է Երկինք, քանի որ առանց Միքայելի այնտեղ կսկսվի անկարգություն։

 
Կաստիելի դերակատար Միշա Կոլինզը

Վեցերորդ եթերաշրջանի «Երրորդ մարդ» սերիայում Կաստիելը նորից վերադառնում է՝ օգնելով եղբայրներին հրեշ Քրոուլիի և նմանատիպ այլ արարածների հետ կռվում։ Միքայելի և Լյուցիֆերի բատարկվելուց հետո դժոխքում սկսվում է քաղաքացիկան պատերազմ Ապոկալիպսիսի սկսելու վերաբերյալ, որոնց գլխավորում է Ռաֆայել հրեշտակապետը, և հրեշտակների, որոնք ցանկանում են կանգնեցնել Ապոկալիպսիսը, որոնց գլխավորում է Կաստիելը։ Հենց նույն սերիայում պարզվում է, որ Բալտազարը գողացել է սուրբ հնություններ, որոնցից է Մովսեսի գավազանը և հիմա տալիս է այն մարդկանց իր խարդախ ծրագրերի իրականացման համար։ Հետո Կաստիելը պարզում է, որ Սեմը, դուրս է եկել Լյուցիֆերի վանդակից՝ «մոռանալով» այնտեղ իր հոգին։ Դինը փորձում է ձևակերպել ամեն ինչ այնպես, որ Սեմին վերադարձնի իր հոգին, բայց Կաստիելը սկսում է նրան հետ համոզել։

Սյուժեի հետագա ընթացքով Կաստիելի կերպարը 6-րդ եթերաշրջանում, դառնում է ավելի հետաքրքիր։ Պարզվում է, որ նա է ղեկավարում Բալտազարի գործողությունները և այն, որ նա ինչ-որ համագործակցությամբ կապված է հրեշ Քրոուլիի հետ։ Կաստիելը նաև ձեռնարկում է շատ քայլեր, մարդկանց հոգիներ ստանալու համար, որոնք նրա խոսքերով, տիրապետում են մեծ ուժի։ Այսպես, 6-րդ եթերաշրջանի 17-րդ «Իմ սիրտը կշարունակի բաբախել» սերիայում նա հրամայում է Բալտազարին գնալ անցյալ և փրկել Տիտանիկ նավը, որպեսզի հետագայում կարողանա ստանալ բոլոր նրանց հոգիները, ովքեր փրկվել են նավում խորտակվելուց, բայց ծրագիրը ձախողվում է։ Կնքում է դաշինք Քրոուլիի հետ, որի համաձայն պետք է ստանա քավարանի բոլոր հոգիների կեսը։ 6-րդ եթերաշրջանի 22-րդ «Մարդը, ով շատ բան գիտեր» սերիայում սպանում է Բալտազարին, ով նրան դավաճանել էր։ Խաբում է Քրոուլիին՝ չթողնելով նրան վերցնել քավարանի հոգիները։

Վեցերորդ եթերաշրջանի վերջին կարծում է, որ ինքը դարձել է Աստված, ստանալով քավարանի բոլոր հոգիները։ Յոթերորդ եթերաշրջանի սկզբին փորձում է լինել Աստված, բայց իմանում է, որ իր ներսում մնում են քավարանի ամենատարեց արարածները։ Այդ ժամանակ, երբ նա ամբողջ աշխարհում պատժում է բոլորին, ով, իր խոսքերով, այլանդակում են Աստծո խոսքերը, նրա մարմինը սկսում է փլվել, ծածկվելով այրվածքներով և ուռուցքներով։ Որոշիչ պահին նրա մարմնի ղեկավարումը վերցնում են ծովահրեշները, քավարանի ամենավտանգավոր արարածները, որոնց կուլ էր տվել Կաստիելը, և կատարում են կոտորած հեռուստակենտրոնում։ Արթնանալով արյունոտ դիակների մեջ, Կասը վերջապես հասկանում է, որ շատ հեռու է գնացել և այն, որ նա չի կարող պայքարել բոլոր արարածների դեմ, որոնք բանտարկված են իրենում։ Նա օգնության խնդրանքով դիմում է Վինչեստեր եղբայրներին, որպեսզի նրանք օգնեն իրեն վերադարձնել բոլոր հոգիների քավարան։ Միասին նրանք իրականացնում են ծես և նորից բացում են քավարանի դարպասերը։ Շատ թուլացած Կաստիելը բաց է թողնում իր մարմնից բոլոր արարածներին, և նրանք վերադառնում են իրենց գտնվելու վայրերը։ Նա ուշքի է գալիս և նրա մարմինը վերականգնվում է։ Նա պատմում է Վինչեստերներին մեղայականներ և ասում է, որ կուզեր քավել իր մեղքերը։

Բայց հանկարծ նա ասում է, որ փախչեն պարզվում է, որ ծովահրեշները չեն լքել նրա մարմինը։ Կասը իր վերջին ուժերով փորձում է ընդդիմանալ նրանց, բայց հանկարծ նրանք գրավում են նրա մարմինը։ Ծովահրեշները ասում են, որ Կաստիելը մահացել է, բայց Ուրիելի խոսքերով «Հրեշտակին կարող է սպանել միայն հրեշտակը», և հիմա նրանք ազատ են։ Սակայն, ծովահրեշներով լցված Կաստիելի մարմինը չի դիմանում և նորից սկսում է մահանալ։ Հասկանալով դա, ծովահրեշները գնում են մոտակա ջրամբարի մոտ և այնտեղ ազատվում են, տարածվելով ամբողջ ջրամբարով։ Ափի մոտ գալիս է միայն Կաստիելի վերարկուն արյունոտված նրա մարմնից։

 
Միշա Կոլինզ

Յոթերորդ եթերաշրջանի 17-րդ սերիայում Դինը փնտրում է ինչ-որ մեկին, ով կարող է օգնել Սեմին, և մի որսորդ պատմում է նրան ինչ-որ Էմանուելի մասին, ով իր մասին հայտնել էր մի քանի ամիս առաջ, ով ունակ էր ոչ միայն բժշկել ֆիզիկապես այլ նաև հոգեպես։ Այդ որսորդը «բժշկի» հնարավորությունները պարզելու համար, դնում է տարբեր թակարդներ, բայց Էմանուելը հանգիստ անցնում է նրանց միջով և իսկապես բժշկում նրան, վեևադարձնելով տեսողությունը։ Դինը ուղևորվում է Էմանուելի մոտ և հանկարծակի այնտեղ գտնում է հրեշի, ով սպասում էր բժշկողին, որպեսզի օգտվեր նրա ուժից ծովահրեշների դեմ պայքարում։ Սակայն Դինը սպանում է հրեշին, և այդ պահին տանը մոտենում է բժիշկը։ «Ես տեսա նրա դեմքը։ Իրական դեմքը» վախեցած բացականչում է Էմանուելը, իսկ զարմացած Դինը նրա մեջ տեսնում է Կասին։

Պարզվում է, որ Կաստիելը ոչինչ չի հիշում իր անցած կյանքից, նա արթնացել է լճի ափին, որտեղ և նրան գտել էր Դաֆնան, որը հետո դարձել էր նրա կինը։ Այդ ժամանակվանից անցել էր մոտավորապես երեք ամիս։ Կասը հիշում է թե ով է ինքը, երբ Մեգը նրան ասում է, որ ինքը հրեշտակ է, և Կասը ուղևորվում է մուտքի մոտ, շրջապատված հրեշներով։ Կաստիելը աստիճանաբար հիշում է իր կյանքը հրեշների հետ կռվի ընթացքում։ հրեշներին հաղթելով և իր հետ կատարվածը հիշելով, ընկճված Կաստիելը ուզում է հեռանալ, ասելով, որ արժանի չէ կյանքի այդքան մեղքերից հետո, բայց Դինը կանգնեցնում է նրան և իր մեքենայի բեռնախցիկից հանում է նրա վերարկուն, որից հրեշտակը փոխում է իր որոշումը, հագնում է վերարկուն է և համաձայնում է օգնել Սեմին։

Կասը հայտվում է Սեմի կողքին հիվանդանոցում այն պահին, երբ հրեշը նրան տանջում է էլեկտրական հոսանքով, և փորձում է վերականգնել պատը, նախապես սպանելով հրեշին, բայց ոչինչ չի ստացվում «Պատը փլվել է փոշու», իսկ Սեմը չի ճանաչում նրան։ Դինի հարցին, թե արդյոք կարելի է ինչ-որ բան անել, որը կարող է վերացնել Սեմի ցավերը։ Կասը վերցնում է Սեմի հոգեկան խանգարումները իրեն, որից նորից կորցնում է հիշողությունը և կամաց ինքն էլ է սկսում խելագարվել։ Նա մնում է հիվանդանոցում, քանի որ Վինչեստերները ի վիճակի չեն նրան խնամելու և նրանք նրան թողնում են բուժքույր ձևացած Մեգի հսկողության տակ։ Յոթերորդ եթերաշրջանի վերջին սերիայում, Դինի հետ փակվում է քավարանում։

 
Կաստիելի դերակատար Միշա Կոլինզը

Ութերորդ եթերաշրջանի յոթերորդ սերիայում Կաստիելը վերադառնում է քավարանից, որին այնտեղից դուրս են հանել հրեշտակները։ Նա որոշում է չվերադառնալ երկինք և դառնալ որսորդ, բայց պարզվում է, որ նա գտնվում է Նաոմի անունով հրեշտակի ազդեցության տակ, որը հրամայում է Կասին տեղեկացնել Վինչեստերների արարքների մասին, այնպես, որ նա դրա մասին ոչինչ չի հիշում։ Նաոմին փորձում է գտնել «Հրեշտակներ» հուշամատյանը ցանկացած գնով, Կասի օգնությամբ, որպեսզի իրեն «ապահովի»։ Բայց, երբ Կաստիելը դիպչում է հուշամատյանին, կապը Նաոմիի հետ կտրվում է։ Կասը հուշամատյանի հետ թաքնվում է, թաքնվելով հրեշտակներից և Վինչեստերներից։ Բայց շուտով հրեշտակները գտնում են Կասին։ Նաոմին պահանջում է հուշամատյանը տալ իրեն։ Հրեշտակներից մեկը դավաճան է լինում, ով աշխատում էր Քրոուլիի համար, և առևանգում է Կաստիելին։ Քրոուլին առանց դժվարության հասկանում է, որ Կասը պահել է իր վերին օգնությունը իր մարմնի մեջ, և հանում է այն որովայնի վերքի միջով։ Օգտվելով Քրոուլիի բացակայությունից, վիրավոր Կասը սպանում է նրա օգնական դավաճան հրեշտակին և իր վերջին ուժերով տեղափոխվում է Վինչեստերների մոտ։ Դինը ահավոր բարկացած է Կաստիելի վրա, որովհետև նա կորցրել էր հուշամատյանը, և ցավ է զգում նրանից, որ Կասը, ամեն ինչից հետո, փախել էր նրանից։ Սեմը խնդրում է եղբորը լինել սիրալիր հրեշտակի հետ, բայց այս անգամ Դինը չի պատրաստվում միանգամից ներել և մոռանալ։ Վինչեստերները այդ ժամանակ գտնում են Մետատրոնին, Աստծո գրագրին, ով որ գրել է հուշամատյանները։ Նրանք իմանում են թե, որն է վերջին փորձությունը և մեկնում են, իսկ Մետատրոնը առաջարկում է Կաստիելին փակել դրախտի դարպասները, որպեսզի հրեշտակները լուծեն իրենց խնդիրները, չվնասելով Երկիր մոլորակին։ Կասը համաձայնվում է և անցնում է փորձությունների կատարմանը։ Առաջին փորձության հաղթահարումից հետո, Մետատրոնին երկինք են տանում Նաոմին իր բանակով։ Օգնություն ստանալու հույսով, Կաստիելը գալիս է Դինի մոտ, ով պաշտպանում էր եղբորը, որը պատրաստվում էր վերջին փորձությանը։ Սեմը համոզում է Դինին օգնել Կաստիելին։ Սպասելով Կուպիդոնի հայտնվելուն, որի աղեղը հանդիսանում է երկրորդ փորձությունը, Դինը և Կասը նստում են բարում, հետևելով բարմենին, ով հանդիսանում է Կուպիդոնի նպատակը։ Դինը ավելի ընկերասիրորեն և հանգիստ է պահում իրեն, համեմատած նրանց նախկին հանդիպման հետ։ Երկու ընկերն էլ շատ լավ հասկանում են հրեշտակային փորձությունների հետևանքները, որ նրանց ճանապարհները ընդմիշտ կբաժանվեն, և նույնիսկ չեն փորձում թաքցնել իրենց տխրությունը։ Կասը և Դինը վերցնում են Կուպիդոնի աղեղը, և Դինը զանգահարում է Քևինին, որպեսզի իմանա թե, որն է երրորդ փորձությունը։ Քևինը ասում է, որ այդ փորձությունների մասին հուշամատյանում ոչ մի բառ չկա գրված։ Հանկարծակիորեն հայտնված Նաոմին, ասում է Դինին և Կասին, որ նա հարցաքննել է Մետատրոնին, և իմացել է, որ նրա իրական մտադրությունը այն է, որ բոլոր հրեշտակներին գցի երկրի վրա, որպեսզի վրեժխնդիր լինի իր համար։ Կասը, որը ուներ բոլոր պատճառները չի հավատում նրա ոչմի խոսքին։ Հուսահատված Նաոմին, իր ճշմարտացիությունը ապացուցելու համար շտապում է Դինի մոտ ասելով, որ երրորդ փորձությունը Սեմին սպանելն է։ Տագնապահար Դինը հրամայում է Կասին տեղափոխել նրան հետ Սեմի մոտ։ Կասը, չհամոզված Նաոմիից, վերադառնում է երկինք, վերադառնում է երկինք, և տեսնում է, որ նա սպանված է։ Մետատրոնը, պարզվում է, որ խաբեբա է, վերցնում է Կասի վերին օգնությունը, որը հանդիսանում է նրա ծրագրի վերջին տարը։ Կասը, մարդ դարձած հայտնվում է երկրի վրա, և նայում է երկինք, որից ընկնում են հրեշտակները։

 
Միշա Կոլինզ

9-րդ եթերաշրջանում Կասի վրա որս են կատարում շատ ընկած հրեշտակներ, բայց հենց Կասը չի կարողանում նրանց տալ հակահարված։ Նա նրանցից շատ երկար թաքնվում է, բայց նրան գտնում է մահի քաղվորներից մեկը, ով աշխատում է հրեշտակների որևէ խմբի համար։ Քաղվորը խաբեությամբ նրան գերի է վերցնում և տանջում է, իսկ հետո սպանում է։ Քիչ հետո հրեշտակը, որը գտնվում էր Սեմի ներսում, վերակենդանացնում է Կաստիելին, որից հետո նա վերադառանում է իր նախկին կյանքին։ Կաստիելի որսը շարունակվում է։ Նրա հետքի վրա դուրս է գալիս մի հրեշտակ, ով ցանկանում էր նրան օգնել։ Կաստիելին ենթարկում են տանջանքների և միայնակ են թողնում հրեշտակներից մեկի հետ։ Նա կարծում է, որ Կաստիելը դեռ համագործակցում է Մետատրոնի հետ և խնդրում է իր մասին բարեխոսել նրա մոտ։ Կասը խաբում է նրան, որից հետո կտրում է նրա կոկորդը և վերցնում է հրեշտակի վերի օգնությունը։ Սպանելով բոլոր հրեշտակներին, ովքեր կանգնում էին նրա ճանապարհին, նա դուրս է գալիս բանտարկությունից։ Զանգահարելով Դինին, նա ասում է, որ իր մոտ ամեն ինչ լավ է և նա հիմա նորից հրեշտակ է։ Նաև ասում է, որ Եզաքիել հրեշտակը, որը իբր օգնել էր Սեմին ապրել, մահացել է երկրի վրա հարձակվելուց առաջ, իսկ նրա ներսում հիմա ընդհանրապես ուրիշ հրեշտակ է։ «Ճանապարհային արկածներ» էպիզոդում Կաստիելը Դինի և Քրոուլիի հետ փարձում են գտնել Գադրիելին։ Արդյունքում նրանք նրան գտնում են Ալեքսանդր Սարվերի տան մեջ։ Գադրիելը հրում է Դինին մտքի ուժի օգնությամբ, բայց սպանվում է Կաստիելի կողմից։ Արդյունքում Դինը Կաստիելի և Քրոուլիի հետ հանում են Գադրիելին Սեմի մարմնից։ Նա վերադառնում է իր հին մարմնի մեջ։« Անիծվածների թագավորը» քպիզոդում պարզվում է, որ Կաստիելն է գլխավորել հրեշտակների ամենախոշոր կազմակերպությունը, համախմբելով Մալաքիայի և Վարֆոմելիայի հրեշտակներին։ Կաստիելը հանդիպում է Գադրիելի հետ և փորձում է նրան համոզել, որ Մետատրոնը նա չո, ում արժե հավատալ։ Հանկարծ Կաստիելի վրա կատարվում է հարձակում, բայց նրանք կարողանում են պաշտպանվել։ Կաստիելը նրան առաջարկում է հայտնել Մետատրոնի գործողությունների մասին։ «Աստիճան դեպի Երկինք» էպիզոդում մի շարք հրեշտակներ պայթեցնում են իրենց գոռալով, որ իրենք դա անում են Կաստիելի համար։ Մետատրոնը կապվում է Կաստիելի հրեշտակների խմբի հետ և ասում է բոլորին և ասում է բոլորին, որ Կաստիելը գողացել է վերինօգնությունը և որ այն արդեն հանգչում է։ Նաև, Մետատրոնը ասում է ամեն ինչ, որ նա կտա նրանց թույլտվություն Երկինք մտնելու համար, եթե նրանք միանան իրեն։ Հրեշտակները ասում են Կաստիելին, որ նա սպանի Դինին, որովհետև, նա սպանել է Տեսսային, բայց նա հրաժարվում։ Արդյունքում, Կասի խումբը միանում է Մետատրոնին։ Սակայն, Գադրիելի համար տհաճ է դառնում Մետատրոնի խաբեությունը, որի համար էլ նա փոխում է իր կողմը։ «Դու հավատում ես հրաշքներին?» էպիզոդում Մետատրոնը հայտարարություն է անում "հրեշտակային ռադիոյով", որ նա իջնում է Երկիր, իսկ դրախտի դարպասները կփակվեն մինչ նրա վերադարձը։ Գիշերը Դինը վերադառնում է նրա մոտ և փորձում է սպանել նրան Առաջին դաշույնով։ Բայց հրեշտակային հուշամատյանը Մետատրոնին անհավանական ուժ է տալիս, բացի այդ նա գիտի, որ Կաստիելը և Գադրիելը փորձում են ոչնչացնել իրեն, բայց ընկնում են ծուղակի մեջ։ Մետատրենը հեշտությամբ ծեծում է Դինին և չի թողնում նրան բարձրացնել դաշույնը։ Արդյունքում նա սպանում է Դինին։ Իսկ այդ ժամանակ, Կաստիելը դուրս է գալիս բանտից, Գադրիելի օգնությամբ, որը իրեն զոհում է, որպեսզի ազատի նրան։ Նա ոչնչացնում է հրեշտակային հուշամատյանը, և Մետատրոնը արագ տեղափոխվում է, չթողնելով Սեմին սպանել իրեն։ Երկնքում նա կախարդանքի միջոցով նա ավելացնում է ձեռնաշղթաներ այն բազկաթոռի վրա, որի վրա նստում է Կաստիելը։ Մետատրոնը ասում է, որ Դինը մեռած է և, որ հրեշտակները ոչխարներ են, որոնց առաջնորդ է պետք, և նրանք կուրորեն կհետևեն իրեն։ Մետատրոնը փորձում է սպանել Կաստիելին, բայց նա նրան ասում է, որ բոլոր հրեշտակները նրան լսել են, քանի որ նա միացրել էր "հրեշտակային ռադիոն"։ Հրեշտակները բռնում են նրան, բայց նրան սպանելու փոխարեն, Կաստիելը բանտարկում է նրան Երկնային բանտում։ Հաննա Հրեշտակը հայտնում է Կաստիելին այն մասին, որ առանց իր վերին օգնության նա կմահանա, բայց Կաստիելը չի շտապում այն վերադարձնել, անտրամադիր լինելով Դինի մահվան պատճառով։

Տասներորդ եթերաշրջանի առաջին սերիայում Սեմը զանգահարում է Կասին, որպեսզի տեղյակ պահի նրան Դինի մասին։ Ուրիշի վերին օգնության պատճառով Կասը հայտնվում է ծանր իրավիճակում։ Հեռախոսազանգից հետո գալիս է Հաննան։ Հաննան պատմում է, որ երկնքին անհրաժեշտ է նրա օգնությունը։ Նա պետք է երկինք վերադարձներ Օդինին և Դանիելին։ Հրեշտակը գտնում է իր վերին օգնությունը։

Կաստիելը օգնում է Դինին պայքարել նշանի դեմ։ Անկախ իր կամքից դառնում է խմբի (Ռովենա, Սեմ, Չարլի) անդամ, որոնք փնտրում են միջոց Վինչեստերին առաջին անեխքից ազատելու համար։

Տասներորդ եթերաշրջանի ավարտին Ռովենային հաջողվում է հանել նշանը Դինի վրայից և ազատվել երկաթյա շկապանքներից։ Կախարդանքի օգնությամբ նա տրամադրում է Կաստիելին իր որդու Քրոուլիի դեմ։

Կերպարի նախատիպ խմբագրել

Քրիստոնեական դիցաբանությունում Կաստիել անունով հրեշտակ չի հանդիպում, բայց կաբալյան գիտությունում Կասիել անվամբ հրեշտակ կա[7], ով հանդիսանում է Աստծո գահը և ամենաուժեղ հրեշտակներից մեկը։ Կասիելը նաև հանդիսանում է հինգշաբթի օրվա հրեշտակը (որոշ տվյալներով շաբաթ օրվա)։ Այդիկս պատճառով որոշ երկրպագուներ հրեշտակի անունն են գրում զատկի ձվերի վրա, քանի որ մինչ 6-րդ եթերաշրջանը հեռուստասերիալը ցուցադրվել է հինգշաբթի օրերին։

Կան նաև հիշատակություններ անվան մասին Սեֆեր խա-րազիմ գրքում, որոնց հնչողությունը շատ նման է այդ անվանը, իսկ գիրքը հանդիսանում է Թալմուդա շրջանի հնագույն գրքերից մեկը։ Գիրքը հրատարակվել է 1966 թվականին Երուսաղեմյան «Եդիոտ ախրոնոմ» հրատարակությունում։ Հենց դրա մեջ են ներառված հրեշտակների անունները և նրանց բաժանումը յոթ երկինքներով։ Կաստիելը բնակվում է վեցերորդ երկնքում, այդ նույն երկնքի արևելյան մասում, և նա իսկապես հրեշտակ-ռազմիկ է, որի օգնությունը անհրաժեշտ է պատերազմի ժամանակ։

Միշա Կոլինզի դերասանական աշխատանքի գնահատականները և գրախոսությունները խմբագրել

  • Կաստիելը զբացեղրել է իներորդ հորիզոնականը «Նոր լավագույն հեռուստատեսային կերպար» մրցույթում TV.com կայքի տվյալներով[8]։
  • TV Squad կայքը նույնպես բարձր է գնահատել դերասանի աշխատանքը, ասելով այն մասին, որ Միշան ստեղծել է ոչ մարդկային կոնկրետ վախեցնող կերպար, կատարելով ահռելի գործ[9]։
  • Կարլա Պետերսոնը (The San Diego Union-Tribune) Կաստիելի հայացքները անվանել է «հանճարեղ», իսկ Կաստիելի դերակատարին «անհավատալի»[10]։
  • Քննադատ Թրեյսի Մորիսը կարծում է, որ Կոլինզի դերասանական խաղը (Կաստիել/Ջիմմի Նովակ) «Համբարձման տոնը» էպիզոդում արժանի է «Էմմի»–ի[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. O’Hare, Kate (November 18, 2008). "Misha Collins Is 'Supernatural’s' Dark Angel. Zap2it. Retrieved on 2009-04-08.
  2. Writer: Ben Edlund, Director: Phil Sgriccia (նոյեմբերի 19, 2009). «Abandon All Hope...». Supernatural. Season 5. Սերիա 10. CW.
  3. 3,0 3,1 Williams, Don (2008 թ․ սեպտեմբերի 25). «Exclusive Interview: Misha Collins of 'Supernatural'». BuddyTV. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Castiel - Super-wiki». www.supernaturalwiki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  5. 5,0 5,1 «Jimmy Novak - Super-wiki». www.supernaturalwiki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  6. «Misha Collins: Supernatural's Warrior Angel». SFUniverse.com. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 8-ին.
  7. В некоторых источниках — Кастиэль
  8. TV.com staff (December 15, 2008).«TV.com Top Ten: Best new supporting characters of 2008» Արխիվացված 2010-06-11 Wayback Machine Retrieved on 2009-04-08.
  9. «TV Squad Ten: Reasons you should watch Supernatural» Արխիվացված 2010-10-18 Wayback Machine. TV Squad. January 21st, 2009. Retrieved on 2009-04-08.
  10. Peterson, Karla (September 27, 2008). «Trackback: Karla Peterson». The San Diego Union-Tribune. Retrieved on 2009-04-09.
  11. «Supernatural Review: Episode 4.20 The Rapture — Does Dean Winchester Dream of Electric Sheep?» Արխիվացված 2009-05-14 Wayback Machine. Firefox. May 2nd, 2009. Retrieved on 2009-05-03.

Արտաքին հղումներ խմբագրել