Ջարեդ Տրիստան Պադալեկի (անգլ.՝ Jared Tristan Padalecki, հուլիսի 19, 1982(1982-07-19)[1], Սան Անտոնիո, Տեխաս), լեհական արմատներով ամերիկացի դերասան է[2][3]: Հայտնի է դարձել խաղալով «Գիլմոր աղջիկները» և «Գերբնականը» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Ջարեդ Պադալեկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1982(1982-07-19)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍան Անտոնիո, Տեխաս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, հնչյունավորող, մոդել և կինոդերասան
ԱմուսինԺենեվև Պադալեկի
Պարգևներ և
մրցանակներ
Constellation Awards? People's Choice Award for Favorite TV Bromance? Teen Choice Award for Choice TV Actor Fantasy/Sci-Fi? և Teen Choice Award for Choice TV Actor Fantasy/Sci-Fi?
Jared Padalecki Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջարեդ Պադալեկին ծնվել է 1982 թվականի հուլիսի 19-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում։ Հայրը՝ Ջերալդ Պադալեկին, հարկային հաշվապահ էր, իսկ մայրը՝ Շերոն Քեմմերը, ուսուցչուհի։ Ունի ավագ եղբայր՝ Ջեֆֆ և կրտսեր քույր՝ Մեգան։ 12 տարեկան հասակից Ջարեդը սկսել է դերասանական արհեստի դասընթացներ հաճախել։ Սովորել է Սան Անտոնիոյի «Ջեյմս Մեդիսոն» դպրոցում։ 1999 թ. Պադալեկին հաղթեց «Claim To Fame» մրցույթը, որի հետևանքով իրավունք ձեռք բերեց «Teen Choice Award» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ շնորհելու, և այստեղ հանդիպեց իր ներկայիս գործակալին։ Դպրոցն ավարտելուն պես, 2000 թվականին, Ջարեդը տեղափոխվում է Լոս Անջելես, դերասանական կարիերան շարունակելու համար, սակայն մինչ այդ նախատեսում էր ընդունվել Տեխասի համալսարան[4]։

Ջարեդ Պադալեկիի առաջին դերասանական աշխատանքն էր 1999 թվականի նկարահանված «A Little Inside» երկրորդական կարգի դերը։ 2000 թվականին ստանձնել է Դին Ֆորեսթերի դերը հայտնի «Գիլմոր աղջիկները» հեռուստասերիալում, և նկարահանվել է այնստեղ մինչ 2005 թվականը։ 2005 թվականին մասնակցել է քասթինգի «Գերբնականը» սերիալում նկարահանվելու համար, և ստացել է Սեմ Վինչեսթերի գլխավոր դեր, որում խաղում է մինչ այժմ։

ՖիլմագրությունԽմբագրել

  • «Ուրբաթ, 13» (2009)
  • «Վախի տունը» (2007)
  • «The Christmas Cottage» (2008)
  • «Գերբնականը» (2005-ներկա), հեռուստասերիալ
  • «Cry Wolf»' (2005)
  • «House of Wax» (2005)
  • «Ֆենիքսի թռիչքը» (2004)
  • «New York Minute» (2004)
  • «Երիտասարդ ՄաքԳիվեր» (2003)
  • «Cheaper by the Dozen» (2003), տիտրերում նշված չէ
  • «Անվերջ լույսի օղակը» (2002)
  • «Գիլմոր աղջիկները» (2000-2005) հեռուստասերիալ
  • «Տանից մոտ» (2001)
  • «Լռակյաց վկան» (2000)
  • «A Little Inside» (1999)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Jared Padalecki»։ IMDb։ Վերցված է 2016-04-05 
  3. 9, 755, 0.html «Jared Tristan Padalecki - aktor»։ www.poland.us։ Վերցված է 2016-04-05 
  4. TV.com, Trivia

Արտաքին հղումներԽմբագրել