Ժենևիև Պադալեկի
Ժենևիև Նիկոլ Կորտեզե[1] (ամուսնությունից հետո՝ Պադալեկի[1], անգլ.՝ Genevieve Nicole Cortese (Padalecki), հունվարի 8, 1981, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Վայրի կրակ» հեռուստասերիալում Քրիս Ֆուրիլոյի և «Գերբնականը» հեռուստասերիալում Ռուբիի դերակատարումներում[2][3]։
Ծննդյան թիվ՝ | հունվարի 8, 1981 (43 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 1298809 |
Կենսագրություն
խմբագրելԺենեվև Կորտեզեն ծնվել է 1981 թվականի հունվարի 8-ին Սան Ֆրանցիսկոյում։ Կորտեզեն ունի քույր՝ Սառան, և եղբայրներ՝ Բենը և Ջոնը, որոնք բոլորը նրանից տարիքով փոքր են։ Նա ունի աստղերի տեսքով դաջվածքներ դաստակներին և ևս մեկ դաջվածք մեջքին։ Կորտեզեն ունի իտալական, ֆլամանդյան և ֆրանսիական արմատներ։ Նա պաշտում է ճանապարհորդությունները, իր ընտանիքին և ընկերներին[1]։
Մինչ իր առաջին՝ Քրիս Ֆուրիլոյի դերում նկարահանվելը Կորտեզեն արդեն հայտնի էր որպես փորձառու բեմական դերասանուհի։ Նա խաղացել է տեղի բեմադրություններում՝ «Ամառային գիշերվա քունը», «Թռչելով կկվի բնի վրայով», «Սրտի հանցանք» և «Իոսիֆը և իր երզանքների զարմանահրաշ, գունագեղ թիկնոցը»։ Կորտեզեն Նյու Յորքի Tisch համալսարանում ստացել է դրամատիկ և անգլիական արվեստների բակալավրի աստիճան։
Անձնական կյանք
խմբագրելԺենեվևը Պադալեկիի հետ ծանոթացել է «Գերբնականը» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանման ժամանակ։ Մեկ տարվա շփումից հետո՝ 2010 թվականի փետրվարի 27-ին, նրանք ամուսնացան[4]։ 2012 թվականի մարտի 19-ին ծնվեց Ջարեդի և Ժենեվևայի առաջնեկը՝ Թոմաս Կոլտոն Պադալեկին[5], իսկ 2013 թվականի դեկտեմբերի 22-ին նրանք ունեցան ևս մեկ տղա, որին անվանեցին Օսթին Շեփարդ «Շեթ» Պադալեկի[6]։ Ներկայում զույգն ապրում է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | Անապատի գերիները | Death Valley | Էմբեր |
2005 | ս | Մեռյալ տարածաշրջան | The Dead Zone | Քլոյա Գրիգ / Լորա Թիրնի |
2005 | ֆ | Ամերիկացի երեխաները | Kids in America | Էշլի Հարրիս |
2005 | ֆ | Unraveled | ||
2005-2008 | ս | Վայրի կրակ | Wildfire | Քրիս Ֆուրիլլո |
2006 | ֆ | Փայլուն մտքեր | Bickford Shmeckler's Cool Ideas | Աղջիկները պարեգոտում |
2006 | ֆ | Կյանքը կարճ է | Life Is Short | Էշլի |
2007 | ֆ | Աղի ընկույզներ | Salted Nuts | Ջեն |
2008-2009 | ս | Գերբնականը | Supernatural | Ռուբի |
2009-2010 | ս | Հիշիր, թե ինչ կլինի | FlashForward | Թրեյսի Սթարք |
2012 | ֆ | Ատելի | Hated | Վերոնիկա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Genevieve Cortese bio». TV Guide.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Peterson, Karla (2008 թ․ սեպտեմբերի 18). «Supernatural: Lazarus Rising». Union Tribune. weblog.signonsandiego.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Blake, Katie. «Why Supernatural Fans hate Ruby 2.0- and the demons they do like». MultipleVerses. multipleverses.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Genevieve Cortese and Jared Padalecki Wedding». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Supernatural's Jared Padalecki Welcomes Son Thomas Colton – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Jared Padalecki on Twitter: "Ok. For real ;) My amazingly strong wife home-birthed a happy and healthy baby boy last night :). Please send love :))"
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժենևիև Պադալեկի» հոդվածին։ |