Բրուքլինի թանգարան
Բրուքլինի թանգարանը (անգլ.՝ Brooklyn Museum), պատկերասրահ է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Իր 52.000 քմ տարածքով այն Նյու Յորքի երրորդ մեծ թանգարանն է իր տարածքով, իսկ թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 1.5 միլիոն արվեստի գործ[3]։ McKim, Mead and White ճարտարապետական ընկերության կողմից նախագծված և 1895 թվականին կառուցված շենքը ենթադրվում էր դառնալ աշխարհի ամենաընդարձակ պատկերասրահը։ Թանգարանն ի սկզբանե պայքարել է իր շինության ու հավաքածուի պահպանման համար, և միայն 20-րդ դարի վերջում մեծ վերանորոգումների շնորհիվ շարունակել է իր գործունեությունը։ Թանգարանում նշանակալի մաս են կազմում վաղնջական շրջանից պահպանված նմուշների հավաքածուները, հայտնի են եգիպտագիտության ավելի քան 3.000 տարվա գտածոներ։ Եվրոպական, աֆրիկյան, Օվկիանիայի և ճապոնական արվեստների հավաքածուները ևս նշանակալի տեղ ունեն թանգարանում։ Ամերիկյան արվեստը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ` սկսած գաղութային շրջանից։ Հավածուում ներկայացված արվեստագետներից են Մարկ Ռոթկոն, Էդվար Հոփերը, Նորման Ռոքուելը, Ուինսլոու Հոմերը, Էդգար Դեգան, Ջորջիա Օ’Քիֆը և Մաքս Վեբերը։ Թանգարանն ունի նաև «Քանդակների հիշատակի պարտեզ», որտեղ ներկայացված են Նյու Յորք քաղաքի ճարտարապետական փրկված տարրեր[3]։
Բրուքլինի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Բրուքլին |
Մասն է | New York Art Resources Consortium |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասցե | 200 Eastern Parkway, Brooklyn, NY 11238[2] |
Հիմնադրվել է | 1897 |
Այցելուներ | 500 000 մարդ |
Կայք | brooklynmuseum.org(անգլ.) |
Պատմություն
խմբագրելԲրուքլինի թանգարանի արմատները գալիս են 1823 թվականից, երբ Օգոստոս Գրահամը կառուցում է Բրուքիլինի աշակերտների Բրուքլինյան գրադարանը։ Թանգարանը 1841 թվականին տեղափոխվում է Վաշինգտոն փողոցում գտնվող Բրուքլինի լիցեյ։ Երկու տարի անց երկու հաստատությունները միավորվում են` կառուցելու Բրուքլինի Ինստիտուտը, որտեղ կանցկացվեին նկարների ու քանդակների ցուցահանդեսներ և դասախոսություններ տարբեր առարկաներից։ 1890 թվականին Ինստիտուտի ղեկավարները դրա տնօրեն Ֆրանկլին Հուփերի գլխավորությամբ վերակազմավորվում են որպես Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտ և սկսում են նախագծել Բրուքլինի թանգարանը։ Թանգարանը դառնում է Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտի ենթաճյուղերից մեկը Բրուքլինի երաժշտության ակադեմիայի, Բրուքլինի բուսաբանական այգու և Բրուքլինի մանկական թանգարանի հետ մինչև 1970 թվականը, երբ նշված բոլոր հաստատություններն անկախանում են[4]։ 1897 թվականին բացված Բրուքլինի թանգարանի շենքն ունի մետաղյա շրջանակի կառուցվածք` դասական շարվածքով, նախագծվել է ճարտարապետական հայտնի McKim, Mead, and White ընկերության և կառուցվել Carlin Construction Company-ի կողմից։ Բրուքլինի թանգարանի առաջնային նախագիծը չորս անգամ մեծ էր իրականացված տարբերակից. վերջինս փոխզիջումային տարբերակ է` համաձայնեցված Նյու Յորք քաղաքի ղեկավարության հետ[5]։ Լինքոլնի հուշահամալիրի հայտնի քանդակագործ Դենիել Չեսթեր Ֆրենչը եղել է վերնաճակատի քանդակների և քիվերի վրա տեղադրված ֆիգուրների նախագծողը։ Ֆիգուրներն ստեղծվել են 11 քանդակագործների և փորագրվել են Պիկիրիլի եղբայրների կողմից։ Ֆրենչը նաև նախագծել է երկու` Բրուքլին և Մանհեթեն ալեգորիկ ֆիգուրներ, որոնք այժմ դրված են թանգարանի մուտքի մոտ, դրանք ստեղծվել են 1916 թվականին և տեղադրվել է Մանհեթենի կամրջի մոտ և թանգարան է տեղափոխվել 1963 թվականին։
1920 թվականին Նյու Յորքի մետրոպոլիտենը կայարան է կառուցում թանգարանի մոտ, սա մեծապես ազդում է Մանհեթենից երբեմնի մեկուսացված թանգարանին հասանելի դառնալ։
Բրուքլինի ինստիտուտի տնօրեն Ֆրանկլին Հուփերը եղել է թանգարանի առաջին տնօրենը։ Նրան հաջորդել է վիլյամ Ֆոքսը, ով աշխատել է այս պաշտոնում 1914-1934 թվականներին։ Նրան հաջորդել են Ֆիլիպ Նյուել Յութցը (1934-1938). Լոուրենս Ռոբերտսը (1939-1946), Իզաբել Սփոլդինգ Ռոբերտսը (1943-1946), Չարլ Նագել Կրտսերը (1946-1955) և Էդգար Քրեգ Շենկը (1955-1959)։
Թոմաս Ս. Բուեշները թանգարանի տնօրեն է դարձել 1960 թվականին՝ դառնալով թանգարանի ամենաերիտասարդ տնօերններից մեկը երկրում։ Բուեշները իրականացրել է թանգարանի` արվեստի ցուցադրությունների հիմնական փոփոխություններն ու ցուցադրության է հանել թանգարանի արխիվում հնացող մոտ հազար օրինակ աշխատանք։ Բուեշներն էական դեր է խաղացել Դանիել Չեսթերի ֆրանսիական քանդակներն ավերումից փրկելու գործում` 1960-ականներին իրականացված «Մանհեթենի կամուրջ» ընդարձակ ծրագրի շնորհիվ[6]։
Դունկան Ֆ. Կամերունը զբաղեցրել է տնօրենի պաշտոնը 1971-1973 թվականներին, նրան հաջորդել են Մայքլ Բոթվինիկն (1974-1982) ու Լինդա Ս. Ֆերբերը։ 1983 թվականին թանգարանի տնօրեն է դարձել Ռոբերտ Թ. Բաքը` աշխատելով այս պաշտոնում մինչև 1996 թվականը։
Բրուքլինի թանգարանը փոխել է իր անվանումը` դառնալով Բրուքլինի արվեստի թանգարան (անգլ.՝ Brooklyn Museum of Art) 1997 թվականին։ 2004 թվականի մարտի 12-ին թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ թանգարանը կվերստանա իր նախկին անունը։ 2004 թվականի ապրիլին թանգարանը բացել է Ջեյմս Պոլշեկի կողմից նախագծած տաղավարը Արևելյան զբոսայգում[7]։ 2014 թվականի սեպտեմբերին Լեհմանը հայտարարել է, որ ինքը նախատեսում է թոշակի գնալ 2015 թվականի հունիսին[8]։ 2015 թվականի մայիսին Քրեաթիվ Թայմի (անգլ.՝ Creative Time) նախագահ և գեղարվեստական ղեկավար Աննե Պաստերնակը նշանակվել է թանգարանի հաջորդ տնօրենը, նա ստանձնել է պաշտոնը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից[9]։
Հիմնադրում
խմբագրելԲրուքլինի թանգարանը Նյու Յորքի մի շարք այլ հաստատությունների հետ, ներառյալ Մետրոպոլիտեն թանգարանը, Ամերիկյան բնագիտական թանգարանը, մաս է կազմում Մշակութային հաստատությունների խմբի։ Խմբի անդամ կազմակերպություններն զբաղեցնում են Նյու Յորք քաղաքի սեփականություն հանդիսացող տարածքները և տարեկան ֆինանսավորման մի մասն ստանում են քաղաքից։ Բրուքլին թանգարանը նաև ֆինանսավորում է ստանում Դաշնային և Պետական կառավարություններից, ինչպես նաև` անհատների և կազմակերպությունների նվիրատվություններից։
1999 թվականին թանգարանում ցուցադրվել է Չարլզ Սաատչիի «Զգայություն» ցուցահանդեսը, որը պատճառ է դարձել դատական վեճերի[10], որոնք ավարտվել են հօգուտ թանգարանի[11][12][13]։
2005 թվականին թանգարանը Նյու Յորք քաղաքի արվեստի և սոցիալակն ծառայությունների 406 հաստատությունների մեջ էր, որոնք ստացել են Քարնեգի ընկերության կողմից տրամադրած 20 մլն դոլար դրամաշնորհի մի մասը, ինչը հնարավոր էր դարձել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի նվիրատվության շնորհիվ[14][15]։
Հավաքածուներ
խմբագրելԵգիպտական, դասական և մերձավորարևելյան հնագույն արվեստ
խմբագրելԲրուքլին թանգարանն սկսել է հավաքել եգիպտական արտիֆակտերի հավաքածու` սկսած 20-րդ դարի սկզբից, միավորելով ինչպես տարբեր կոլեկցիոներներից ստացած ցուցանմուշները, այնպես էլ` թանգարանի կողմից հովանավորված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերած նմուշները։ Եգիպտական հավաքածուն ներառում է նմուշներ քանդակագործությունից (ինչպես, օրինակ, «Կին թռչուն տերակոտան») մինչև պապիրուսե փաստաթղթեր[16]։
Եգիպտական, դասական և մերձավորարևելյան հնագույն հավաքածուները պահվում են թանգարանի մի քանի պատկերասրահներում։ Եգիպտական ցուցանմուշները կարելի է գտնել երկարաժամկետ «Եգիպտոսի վերածնունդը. արվեստ հավերժությունից» ցուցադրությունում, ինչպես նաև` Մարթա Ա. և Ռոբերտ Ս. Ռուբին պատկերասրահներում։ Մերձավորարևելյան նմուշները պահվում են Հակոբ Կևորկյան պատկերասրահում[16]։
Նմուշներ եգիպտական հավաքածուից
խմբագրել-
"Կին թռչունը" քանդակ
-
Book of the Dead of the Goldworker of Amun, Sobekmose, 31.1777e
-
Բրուքլին պապիրուս, մ.թ.ա. 664-332
-
Լեդի Թջեպու
-
Կնոջ և ամուսնու զույգ քանդակ P
Ամերիկյան արվեստ
խմբագրելԹանգարանի ամերիկյան արվեստի հավաքածուն թվագրվում է 1846 թվականին թանգարանին փոխանցված առաջին կտավով, որն էր Ֆրանսիս Գայի «Ձմեռային տեսարան Բրուքլինում»-ը։ 1855 թվականին թանգարանը պաշտոնապես հայտարարել է ամերիկյան արվեստի հավաքածու նախագծելու մասին, որի առաջին գործերն էին Աշեր Բ. Դուրանդի բնապատկերները։ Ամերիկյան հավաքածուի նմուշները ներառում են դիմանկարներ, քանդակներ և տպագրություններ, հավաքածուի բոլոր նմուշները թվագրվում են 1720-1945-ական թվականներին։ Ամերիկյան արվեստի հավաքածուի աշխատանքները կարելի է տեսել թանգարանի տարբեր հատվածներում, ներառյալ Սթեինբերգ քանդակների ընտանեկան պարտեզն ու «Ամերիկյան ինքնություններ. նոր հայացք» ցուցադրությունը, որը ցուցադրվում է թանգարանի Տեսանելի պահեստ ուսումնական կենտրոնում[17]
Նմուշներ ամերիկյան արվեստի հավաքածուից
խմբագրել-
Չարլզ Ուիլսոն Փիլ, Ջորջ Վաշինգտոն, 1776
-
Սեմյուել Մորզե, Ջոն Ադամսի դիմանկարը, 1816
-
Էդվարդ Հիքս, Խաղաղ թագավորություն, 1830-1840
-
Ջոն Ջեյմս Օդյուբոն, Վայրի հնդկահավ, վիմագրություն, 1861
-
Իսթման Ջոնսոն, Ազատության երթ. փախչող ստրուկները, 1862
-
Ալբերտ Փինքամ Ռայդեր, Երեկոյան կրակ, կարմիր ծեր կով, 1870-1875
-
Ալբերտ Փինքամ Ռայդեր, Ջրի վատնում դաշտերում, 1880
-
Ուինսլոու Հոմեր, Հյուսիսարևելքցին, 1883
-
Ռալֆ Ալբերտ Բլեյքլոք, Լուսնի լույս, 1885.
-
Ջորջ Իննես, Արևածագ, 1887
-
Թոմաս Իկինս, Լետիտա Ուիլսոն Ջորդան, 1888
-
Ջոն Սինգեր Սարջենթ, Պոլ Սեզար Հելլեուն իր կնոջ հետ, 1889
-
Մերի Կեսսետ, Զարդասենյակ, 1889-1894.
-
Ֆրեդերիկ Չայլդ Հասսամ, Ուշ կեսօր, Նյու Յորք, ձմեռ, 1900
-
Վիլյամ Գլակենս, Մերկ մարմին խնձորով, 1909-1910
-
Ջորջ Վեսլի Բելոուս, Առավոտյան ձյուն, 1910
-
Ջորջիա Օ’Քիֆ, Կապույտ 1, 1916
-
Մարսդեն Հարթլի Բնապատկեր, Նոր Մեխիկո, 1916-1920
Աֆրիկյան արվեստ
խմբագրելԱֆրիկյան արվեստի հավաքածուի առաջին նմուշները ձեռք են բերվել թանգարանի կողմից 1900 թվականին, թանգարանի հիմնադրումից կարճ ժամանակ անց։ Հավաքածուն ընդլայնվել է 1922 թվականին։ 1923 թվականին թանգարանում կազմակերպվել է ԱՄՆ-ում աֆրիկյան արվեստի առաջին ցուցահանդեսներից մեկը։ Իր 5000 ցուցանմուշներով Բրուքլինի թանգարանը ներկայացնում է ամերիկյան պատկերասրահներում եղած աֆրիկյան արվեստի ամենաընդարձակ ցուցադրություններից մեկը։ Չնայած հավաքածուի անվանումը ենթադրում է, որ այն ներառում է ցուցանմուշներ ամբողջ Աֆրիկայից, հավաքածուն առանձնացված է ըստ ենթակատեգորիաների։ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայից բերված արվեստի գործերը ներկայացված են աֆրիկյան արվեստ ցուցանակով, իսկ հյուսիսաֆրիկյան և եգիպտական ցուցանմուշները ներկայացված են համապատասխանաբար իսլամական և եգիպտական հավաքածուներում։ Աֆրիկյան արվեստի հավաքածուն ներկայացնում է մարդկության 2500 տարվա պատմությունն ու ընդգրկում է քանդակներ, ոսկեղեն, դիմակներ և կրոնական արտիֆակտներ աֆրիկյան ավելի քան 100 երկրներից։ 2018 թվականին թանգարանը քննադատության է ենաթարկվել աֆրիկյան հավաքածուի համար սպիտակամաշկ կնոջ աշխատանքի ընդունելու պատճառով[18][19]։
Նմուշներ աֆրիկյան հավաքածուից
խմբագրել-
Կուբա Նդոփ, Դիմանկար
-
Ոսկե հեծյալ Աշանտի շրջանից, Գանա
Իսլամական աշխարհի արվեստ
խմբագրելԹանգարանն ունի արվեստի նմուշներ և պատմական տեքստեր, որոնք ստեղծվել են մուսուլման արվեստագետների կողմից կամ վերաբերում են մուսուլման գործիչներին և մուսուլմանական մշակույթին[20]։
Նմուշներ մուսուլմանական աշխարհի արվեստի հավաքածուից
խմբագրել-
Զումուրուդ Շահը գերի է վերցնում սարերում, 1570
-
Միհր Ալի, Ֆավ Ալի Սհահ Քաջարի դիմանկարը, 1815
-
Մուհամադ Հասան, Արքայազն Յահյա, 1830-ականեր
-
Սկահակ, 10-րդ դար
Եվրոպական արվեստ
խմբագրելԲրուքլինի թանգարանի եվրոպական արվեստի հավաքածուն ներառում է գոթական և վաղ Իտալական Վերածննդյան շրջանի այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Լորենցո դի Նիկոլոն, Սանո դի Պիետրոն, Նարդո դի Սիոնեն, Լորենցո Մոնակոն, Դոնաթո դե Բարդին, Ջովաննի Բելլինին։ Թանգարանում պահվում են հոլանդացի Ֆրանս Հալսի, Ջերարդ Դոուի և Թոմաս դե Քեյսերի կտավներից։ Թանգարանի եվրոպական արվեստի հավաքածուն ներառում է Շառլ-Ֆրանսուա Դոբինյիի, Նարսիս Վիրժիլ Դիասի, Էժեն Բուդենի, Բերտա Մորիզոյի, Էդգար Դեգայի, Գյուստավ Կայբոտի, Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Պոլ Սեզանի աշխատանքներից։
Նմուշներ եվրոպական արվեստի հավաքածուից
խմբագրել-
Լորենցո դի Նիկոլո, Սուրբ Լաուրենսը` թաղված Սուրբ Ստեփանի գերեզմանում, 1410–1414
-
Սանո դի Պիետրո, Տրիպտիխ Տիրամայրը մանկան հետ, Սբ. Հակոբոս և Սբ. Հովհաննես Ավետարանիչ, 1460 և 1462
-
Էժեն Դելակրուա, Դեզդեմոնան նզովվում է իր հոր կողմից (Desdemona maudite par son père), 1850-1854
-
Օնորե Դոմիե, Երկու կոլեգա (իրավաբաններ) (Les deux confrères Avocats), 1865-1870
-
Գյուստավ Կուրբե, Լողավազանի եզրին, 1867
-
Էդգար Դեգա, Դե Մլլե Էժեն Ֆյոկրեի դիմանկարը, 1867-1868
-
Ալֆրեդ Սիսլեյ, Ջրհեղեղ Մորետում, 1879
-
Գյուստավ Կայբոտ, Ծաղկած խնձորենին (Pommier en fleurs), 1885
-
Ժյուլե Բրետոն, Fin du travail (Աշխատանքային օրվա ավարտը), 1886-1887
-
Վինսենթ վան Գոգ, Նոճիներ (Les Cyprès), 1889
-
Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Մուլեն Ռուժում (Au Moulin Rouge), 1892
-
Կլոդ Մոնե, Եկեղեցի Վերնոնում, 1894
-
Կլոդ Մոնե, Խորհրդարանի շենքը արևի շողերի տակ (Le Parlement effet de soleil), 1903
-
Կլոդ Մոնե, Դոգեի պալատը (Le Palais ducal), 1908
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Les Vignes à Cagnes, 1908.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Brooklyn Museum
- ↑ 3,0 3,1 Spelling, Simon. «Entertainment: Brooklyn Museum». New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «About: The Museum's Building». Brooklyn Museum. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ White, Norval; Wilensky, Elliot; Leadon, Fran (2010 թ․ հունիսի 9). AIA Guide to New York City. New York: Oxford University Press. էջեր 605–606. ISBN 978-0195383867. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ Grimes, William (2010 թ․ հունիսի 17). «Thomas S. Buechner, Former Director of Brooklyn Museum, Dies at 83». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Muschamp, Herbert (2004 թ․ հուլիսի 16). «Brooklyn's Radiant New Art Palace». The New York Times. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Vogel, Carol (2014 թ․ սեպտեմբերի 9). «Brooklyn Museum's Longtime Director Plans to Retire». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Lescaze, Zoë (2015 թ․ մայիսի 19). «Anne Pasternak Named Director of the Brooklyn Museum». ArtNews. Վերցված է 2015 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Brooklyn Institute of Arts and Sciences v. City of New York, 64 F.Supp.2d 184 (E.D.N.Y. Nov 01, 1999)
- ↑ «BROOKLYN INSTITUTE OF ARTS AND SCIENCES v. CITY OF NEW YORK». ncac.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Lessons from the Brooklyn Museum Controversy» (PDF). Hettingern.people.cofc.edu. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
- ↑ [1] (չաշխատող հղում)
- ↑ Roberts, Sam (2005 թ․ հուլիսի 6). «City Groups Get Bloomberg Gift of $20 Million». The New York Times.
- ↑ «Carnegie Corporation of New York announces twenty million dollars in New York City grants» (Press release). Carnegie Corporation. 2005 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 16,0 16,1 «Collections: Egyptian, Classical, Ancient Near Eastern Art: History». The Brooklyn Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Collections: History». The Brooklyn Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Greenberger, Alex (2018 թ․ ապրիլի 30). «'Brooklyn Is Not for Sale': Decolonize This Place Leads Protest at Brooklyn Museum». ARTnews (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «'Decolonize This Place' Protesters Disrupt Brooklyn Museum, Condemn 'Imperial Plunder'». Gothamist (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Collections: Arts of the Islamic World». Brooklyn Museum. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Brooklyn Museum records, 1823-1963 from the Smithsonian Archives of American Art.
- Brooklyn Museum Building Online Exhibition
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի թանգարան» հոդվածին։ |