Էժեն Բուդեն
Էժեն Բուդեն (ֆր.՝ Eugène Boudin, հուլիսի 12, 1824[1][2][3][…], Օնֆլյոր[4] - օգոստոսի 8, 1898[1][2][3][…], Դովիլ[4]), ֆրանսիացի իմպրեսիոնիստ, լանդշաֆտային նկարիչ, ծովանկարիչ: Բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ: Նրա գունամատիտանկարները արժանացել են Շառլ Բոդլերի գովեստին, իսկ Ժան Բատիստ Կամիլ Կորոն Բուդենին անվանել է «երկինքների թագավոր»[6]: Եղել է Կլոդ Մոնեի ուսուցիչը և մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա:
Էժեն Բուդեն ֆր.՝ Eugène Boudin | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Eugène Louis Boudin |
Ծնվել է | հուլիսի 12, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | Օնֆլյոր[4] |
Վախճանվել է | օգոստոսի 8, 1898[1][2][3][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Դովիլ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ և պլենարիզմ |
Ժանր | բնանկար և ծովանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Նավահանգիստ Լորմոնտում, Տրուվիլի լողափին և The Port of Bordeaux? |
Ուսուցիչ | Էժեն Իզաբե |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Eugène Boudin Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Էժեն Բուդենը ծնվել է Ֆրանսիայի Օնֆլյոր քաղաքում նավահանգստային օդաչուի ընտանիքում: Տասը տարեկան հասակում երիտասարդ տղան աշխատել է Հավրից Օնֆլյոր ժամանող շոգենավում: 1835 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հավր, որտեղ Բուդենի հայրը գրենական պիտույքների և նկարի շրջանակների խանութ է բացել: Երիտասարդ Էժենն աշխատել է այդտեղ՝ հետագայում բացելով իր փոքրիկ խանութը:
Նկարների շրջանակների խանութում Բուդենը հաճախ էր հանդիպում այդ շրջանում ապրող նկարիչներին, ովքեր ցուցադրություններ էին ունենում խանութում: Նկարիչներ Կոնստան Տրոյոն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Ժան-Բատիստ Իզաբեն և Տոմա Կուտյուրը խրախուսում են երիտասարդ Բուդենին սկսելու գեղարվեստական կարիերա: 22 տարեկանում, թողնելով առևտրային աշխատանքը, Բուդենը սկսեց ամբողջ օրը նկարել, մեկնեց Փարիզ, այնուհետև՝ Ֆլանդրիա: 1850 թվականին կրթաթոշակ ստանալով՝ հնարավորություն ստացավ տեղափոխելու Փարիզ, թեև հաճախ էր վերադառնում Նորմանդիա: 1855 թվականից սկսեց կանոնավոր ուղևորվել Բրետան:
Բուդենի վրա մեծ ազդեցություն են ունեցել 17-րդ դարի հոլանդացի նկարիչները: Յան Յոնգկինդի խորհրդով Բուդենը սկսեց նկարել բաց օդում (պլենէր): Նա նաև սկսեց աշխատել Տրոյոնի և Իզաբենի հետ, իսկ 1859 թվականին հանդիպեց Գյուստավ Կուրբեին, ով նրան ծանոթացրեց Շառլ Բոդլերի հետ. առաջին քննադատը, ով Բուդենին դարձրեց հանրության ուշադրության առարկա 1859 թվականի Փարիզի Սալոնում ցուցադրությունից հետո:
1857/1858 թվականին Բուդենը ընկերացավ երիտասարդ Կլոդ Մոնեի հետ, ով այդ ժամանակ 18 տարեկան էր և նրան համոզեց հրաժարվել իր պատանեկան ծաղրանկարներից և դառնալ բնանկարիչ, և նրանք ընկերներ մնացին մինչև մահ: Բուդենը Մոնեի և իր երիտասարդ ընկերների հետ 1873 թվականին մասնակցեց իմպրեսիոնիստների ցուցահանդեսին՝ երբեք իրեն չհամարելով արմատական կամ նորարար:
Բուդենի աճող հեղինակությունը նրան հնարավորություն տվեց բազմիցս ճանապարհորդել 1870-ական թվականներին: Նա այցելեց Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիայի հարավ, 1892-1895 թվականներին կանոնավոր ուղևորություններ էր ունենում դեպի Վենետիկ, շարունակում էր ցուցադրվել Փարիզի սալոններում[7]:
ՊարգևներԽմբագրել
- «Պատվո լեգիոնի շքանշան», 1892
- 1881 թվականին Փարիզի սալոնում արժանացել է երրորդ տեղի մեդալի
- 1889 թվականին՝ Համաշխարհային Էքսպոի (Exposition Universelle) ոսկե մեդալի
ՄահԽմբագրել
Կյանքի վերջում վատ առողջության պատճառով վերադարձել է Ֆրանսիայի հարավ, այնուհետև՝ Դովիլի իր տուն՝ հանգչելու իր այդքան հաճախ պատկերած Լա Մանշի ջրերի և Նորմանդական երկնքի ներքո: Մահացել է Դովիլում 1898 թվականի օգոստոսի 8-ին:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Boudin
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugène Louis Boudin — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Буден Эжен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://kulturnav.org/6dd1d503-c108-47e5-a02c-f6ec985a9750 — 2016.
- ↑ Sterling, Charles and Salinger, Margaretta, French Paintings: A Catalogue of the Collection of the Metropolitan Museum of Art. XIX-XX Centuries, Volume 3, New York: Metropolitan Museum of Art, 1967, p. 134.
- ↑ Gustave Cahen, Eugène Boudin (Paris, 1899); Arsène Alexandre, Essais; Frederick Wedmore, Whistler and Others (1906).
Արտաքին հղումներԽմբագրել
- Impressions of the Sea Rehs Galleries' exhibit featuring a detailed biography on Eugène Boudin and images of his work.
- Eugène Boudin - The complete works, more than 800 works by Eugène Boudin
- Impressionism: a centenary exhibition, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art (fully available online as PDF), which contains material on Boudin (p. 40-41)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էժեն Բուդեն կատեգորիայում։ |