Բացել գլխավոր ցանկը

Էդգար Դեգա (ֆր.՝ Edgar Degas, ծննդ. անվանումը՝ Hilaire-Germain-Edgar De Gas, հուլիսի 19, 1834(1834-07-19)[1][2][3][4][5][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիա[10] - սեպտեմբերի 27, 1917(1917-09-27)[2][4][5][6][7][8][9], Փարիզ, Ֆրանսիա[10]), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։ Պատկանում է XIX դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, ովքեր բացահայտեցին աշխարհի նոր ընկալում՝ պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից։

Էդգար Դեգա
ֆր.՝ Edgar Degas
Edgar Degas self portrait 1855.jpeg
Ծնվել էհուլիսի 19, 1834(1834-07-19)[1][2][3][4][5][6][7][8][9]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[10]
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1917(1917-09-27)[2][4][5][6][7][8][9] (83 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[10]
ՔաղաքացիությունՖրանսիա[11]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Լուի լը Գրան լիցեյ
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, փորագրիչ և լուսանկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներCount Lepic and His Daughters, Après le bain, femme nue s'essuyant la nuque, Young Spartans Exercising և Q63076637?
ՄեկենասներԳյուստավ Կայբոտ
ՈւսուցիչԼուի Լամոտ, Հիպոլիտ Ֆլանդրին և Ջան Պոլ Ֆլանդրեն
ԱշակերտներԷրնեստ Ռուար
ԱնդամակցությունՖրանսիական հայրենիքի լիգա
ՀայրՕգյուստ դե Գա
Համատեղ ապրողՄերի Կեսսետ
ստորագրություն
Degas autograph.png
Էդգար Դեգա Վիքիքաղվածքում
Edgar Degas Վիքիպահեստում

Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում։ Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ։

Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա՝ 1855 թ.-ին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր։ Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ։

1856-1860 թթ. Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին։ Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում։ 1854-1859 թվականներիև ապրել է Իտալիայում, ծանոթացել իտալական քվաթրոչենտոյին։ Կրել է Ժ․ Օ․ Դ․ Էնգրի ազդեցությունը։

1870-ական թվականներին հարել է իմպրեսիոնիզմին։ Նկարել է Փարիզի փողոցները, թատրոնները, սրճարանները, ձիարշավները, վերաստևղծել կապիտալիստական քաղաքի մթնոլորտը («Համաձայնության հրապարակը», մոտ 1875, «Օշինդր», 1876, երկուսն էլ՝ Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ), պատկերել է կենցաղի և աշխատանքի մարդկանց նկարագրի բնորոշ կողմերը, նրանց պլաստիկակաև գեղեցկությունը («Արդուկող կանայք», մոտ 1884, Իմպրեսիոնիզմի թանգարան)։ Դեգայի արվեստին բնորոշ է գեղեցկի և սովորակաևի զուգակցումը։ Բազմաթիվ բալետային պատկերների միջոցով հաղորդել է թատրոնի գրավչությունն ու հանդիսավորությունը («Աստղ», պաստել, 1878, Իմպրեսիոնիզմի թանգարան, «Պարի քննություն», պաստել, 1880, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Դեգայի 1880-1890-ական թվականների գործերը գուներանգով ավելի հարուստ են («Երկնագույն պարուհիներ», պաստել, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան (Մոսկվա))։ Դեգան ստեղծել է բազմաթիվ քանդակներ (պարուհիներ, ձիեր, լողացողներ)՝ ձգտելով պլաստիկական արտահայտչականության։

Կյանքի ու ստեղծագործության ժամանակագրությունըԽմբագրել

  • 1834 - ծնվել է Փարիզում։ Հայրը՝ Պիեռ-Օգյուստ դը Գա, ծագումով իտալացի փարիզցի բանկիր, մայրը՝ Մարի-Սելեստին Մյուսսոն, կրեոլուհի Նոր Օռլեանից։
  • 1845 - Ընդունվում է Լյուդովիկոս Մեծի լիցեյ, որտեղ ծանոթանում է Պոլ Վալպինսոնի, Անրի Ռուարի և Լյուդովիկ Ալևիի հետ։
  • 1852 - Ավարտում է լիցեյը. նկարչական առաջին հաջողությունները։ Հոր համաձայնությամբ բնակարանի սենյակներից մեկը դարձնում է արվեստանոց։
  • 1853 - Ստանում է բակալավրի կոչում։ Ապրիլին ընդունվում է գեղանկարիչ Ժոզեֆ Բարրիասի արվեստանոց, Կայսերական գրադարանի էստամպների կամբինետում ընդօրինակում է Մանտենյայի, Դյուրերի, Ռեմբրանդտի փորագրանկարները։ Առաջին գեղանկարչական գործը. մորական պապի՝ Ժերմեն Մյուսսոնի դիմանկարը։ Նոյեմբերին ընդունվում է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1854 - Ամռանը ճամփորդում է Պրովանսում, ընդօրինակում Դավիդի «Ժոզեֆ Բարի մահը» կտավը։ Աշնանը թողնում է համալսարանը և ընդունվում Լուի Լամոտի արվեստանոց։ Ընդհարվում է հոր հետ, որը պնդում էր, որ Դեգան շարունակի ուսումը համալսարանում, առանձնանում է ընտանիքից։ «Ինքնադիմանկար ածխամատիտով»։
  • 1855 - Գարնանը հաշտվում է հոր հետ։ Գրեգորիո Սուտզոյի հսկողությամբ սովորում է փորագրանկարել։ Ապրիլին ընդունվում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց, ծանոթանում Լեոն Բոննայի, Անրի Ֆանտեն-Լատուրի, Էլի Դելոնեի հետ։ Այցելում է Էնգրի արվեստանոցը։ Ամռանը կրկին ճամփորդում է Պրովանսում և Իտալիայում։ «Աշիլ դը Գայի դիմանկարը ծովային վարժարանի կադետի համազգեստով»։
  • 1856 - Երկրորդ ուղևորությունը Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա)։ Ուրվանկարներ Սեքստինյան մատուռում։
  • 1857 - Երրորդ ուղևորությունը Իտալիա։ Հռոմում այցելում է Ֆրանսիական ակադեմիան, մտերմանում է Գյուստավ Մորոյի հետ։ «Հռոմեացի աղքատ կինը», «Դեղին շալով ծեր կինը։ «Տուռնիի դիմանկարը», «Ինքնադիմանկար փափուկ գլխարկով» օֆորտներ։
  • 1858-59 - Չորրորդ ուղևորությունը Իտալիա։ Ընդօրինակում է Ռաֆայելի «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի աջ հատվածը, ուրվանկարներ անում Սինյորելիի որմնանկարներից։ Նոյեմբերին սկսում է աշխատել Լաուրա Բելլելլիի և նրա դուստրերի դիմապատկերի վրա, որն արդյունքում դառնում է «Բելլելլիների ընտանիքի դիմանկարը»՝ արված արդեն Փարիզում։
  • 1860 - Հինգերորդ ուղևորությունը Իտալիա։ Պադովայում ընդօրինակում է Տիցիանի որմնանկարները։ Փարիզում սկսում է «Պատանիներին մրցման հրավիրող սպարտացի աղջիկները»։
  • 1861 - Ավարտին է հասցնում երկու տարի առաջ մտահղացած «Բաբելոնը կառուցող Շամիրամը», սկսում է «Միջնադարյան պատերազմի դրվագ. Օռլեանի աղետները»։ Ամռանը Մենիլ Յուբերում նկարում է ձիարշավի առաջին տեսարանները։ Սկսում է հավաքել ճապոնական փայտափորագրանկարներ։ Ծանոթանում է Էդուարդ Մանեի հետ։
  • 1862 - Ընդօրինակում է Էժեն Դելակրուայի «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս» ստեղծագործությունը, անում է «Բելլելլիների ընտանիքը»։
  • 1863 - Աշխատում է «հաբեթի դուստրը» և «միջնադարյան պատերազմի դրվագ» գործերի վրա, ստեղծում է Լ. Բոննայի, Թերեզ դը գայի դիմապատկերները և «Ինքնադիմանկար արտիստիկ շապիկով»։
  • 1865 - Առաջին անգամ հանդես է գալիս Սալոնում, ցուցադրում է «միջնադարյան պատերազմի դրվագ»-ը՝ արժանանալով Պյուվի դը Շավանի դրվատանքին։ «Ինքնադիմանկար դը Վալեռնի հետ», «Թերեզ և Էդմոմդո Մորբիլլիների դիմանկարը», «Իր կնոջ նվագը լսող Էդուարդ Մանեի դիմանկարը» և «Քրիզանթեմներով տիկինը (Տիկին Էրտել)»։
 
Ժոկեյները տրիբունայի առջև, 1869-70
  • 1866 - Հաճախում է «Գերբուա» սրճարան, որտեղ հանդիպում է Մանեի, ծանոթանում Ռենուարի, Մոնեի, Բազիլի, Սիսլեյի, Դյուրանտիի հետ։ Թողնում է պատմանկարչությունը հօգուտ ժամանակակից սյուժեների։ Սալոնում ցուցադրում է «Խոչընդոտներով ձիարշավի տեսարան (Վիրավոր ժոկեյը)»։ Տարվում է թատրոնով, աշխատում է «Օր. Ֆիոկրը «Ակունք» բալետում» նկարի վրա։ «Ջեյմս Տիսսոյի դիմանկարը արվեստանոցում»։
  • 1867 - Սալոնում ներկայացնում է երկու «Ընտանեկան դիամկար»։ «Տիկին Գոժլերի դիմանկարը» և «Երիտասարդ կնոջ գլուխ»։
  • 1868 - Սալոնում ցուցադրում է «օրիորդ Ֆիոկրը «Ակունք» բալետում» ստեղծագործությունը։ Ընդօրինակում է Մանտեյայի «Խաչելությունը»։
  • 1869 - «Տիկին Գոժլենի դիմանկարը» ընդունվում է Սալոնում, իսկ «Տիկին Կամյուն դաշնամուրի առջև» ստեղծագործությունը մերժվում է։ Ամռանը Մանեի հետ ճամփորդում է Բուլոն-սյուր-Մերից մինչև Սեն-Վալերի-ան-Քյո. պլեներային բնանկարների պաստելների շարք։ Սկսում է պատկերել լվացարարուհիների և արդուկող կանանց։ «օպերայի նվագախմբի երաժիշտները», «Մարի Դիոյի դիմանկարը դաշնամուրի առջև»։
  • 1869-70 - Հոր դիմանկարի երկու տարբերակ՝ կիթառահար Պագանսին լսելիս, «Հորտենզիա Վալպինսոնի դիմանկարը» և ձիարշավի թեմաներով նկարներ՝ «Ֆալստարտ» և «Ժոկեյները տրիբունայի առջև»։ Վերջին անգամ ցուցադրվում է Սալոնում («Տիկին Գոբիյարի դիմանկարը» և «Տիկին Կամյուն կարմիր զգեստով»)։
  • 1870-71 - Մասնակցում է Փարիզի պաշտպանությանը պրուսացիներից, ծառայում է հրետանիում Անրի Ռուարի հրամանատարության ներքո։ Սառեցնում է աչքերը, որի հետևանքով տեսողությունը սկսում է վատանալ։ Փարիզի գրավումից հետո մեկնում է Վալպինսոնների մոտ՝ Մենիլ Յուբեր, և մկարում այնտեղ «Անրի Վալպինսոնի դիմանկարը դայակի հետ», Ձիարշավ գավառում. արշավակառք»։ Հուլիսին վերադառնում է Փարիզ, հաճախակի հանդիպում Մանեի հետ։
  • 1872 - Տարվում է բալետով ու կանֆեշանտանով. «Միանձնուհիների բալետ «Ռոբեր-սատանա» օպերայում» (առաջին տարբերակ), «Մերանտի պարի դասարանը Լը Պելետիե փողոցի Օպերայում», «Նվագախմբի երաժիշտները և խնարհվող պարուհին»։ Հոկտեմբերին Ռընե եղբոր հետ մեկնում է Ամերիկա՝ այցելելու նորօռլեանցի ազգականներին։ «Կինը արևելյան ծաղկամանով»։
 
Դիմանկար բամբուկի գրասենյակում, 1873
  • 1873 - «Դիմանկար բամբուկի գրասենյակում», «Էստել Մյուսսոնի դիմանկարը», «Պեդյիկյուր»։ Ապրիլին վերադառնում է Փարիզ։ Սկսում է հաճախել «Նոր Աթենք» սրճարանը, ուր տեղափոխել էին «Գերբուայի» մշտական հաճախորդ իր արվեստագետ ընկերները։ Ի հայտ է գալիս Նկարիչների անանուն ընկերություն և անկախ «ռեալիզմի սալոն» ստեղծելու գաղափարը։ Դեկտեմբերին մեկնում է Թուրին՝ խնամելու հիվանդ հորը։
  • 1874 - Փետրվարին Նեապոլում մահանում է Դեգայի հայրը, թողնելով իր բանկի գործերը խճճված վիճակում։ Ապրիլի 15-ին բացվում է «Նկարիչների, քանդակագործների և փորագրանկարիչների անանուն ընկերության» 1-ին ցուցահանդեսը։ Դեգան ներկայացնում է տասը աշխատանք։ Մասնակիցները քննադատների կողմից ստանում են «իմպրեսիոնիստներ» անվանումը։ «Բալետի փորձ բեմի վրա» (առաջին տարբերակ), «Էժեն Մանեի դիմանկարը», «Բռնություն (Ինտերիեր)», «Պերրոյի պարի դասարանը» (առաջին տարբերակ), «Պա-դե-դե բեմի վրա»։ Երգիչ Ֆորը գնում է Դեգայի մի քանի ստեղծագործություններ։
  • 1875 - Աշիլ դը Գայի սնանկացումը. եղբորը փրկելու համար Դեգան վաճառում է հին վարպետների իր հավաքածուն։ «Կոնկորդի հրապարակ. Կոմս Լըպիկը դուստրերի հետ», «տիկին Ժինտոն հայելու առջև»։ Տարվում է վիմագրանկարչությամբ։
  • 1876 - Ապրիլին բացվում է «Անանուն ընկերության» 2-րդ ցուցահանդեսը, որին Դեգան ներկայացնում է 24 աշխատանքով։ «Սրճարանում. ափսինթ», «Պարի դասարան. Ադաջիո», «Պարուհին բեմի վրա. Աստղը», «Պարուհիները ծաղկեփնջով» (առաջին տարբերակ)։
  • 1877 - «Անանուն ընկերության» 3-րդ ցուցահանդեսի բացումը ապրիլին, նկարիչը ցուցադրում է քսանհինգ ստեղծագործություն։ Կանֆեշանտանի թեմայով ստեղծում է մի շարք նկարներ («Ամբասսադոր» կաֆեշանտանը»), ինչպես նաև՝ «Գիշերային սրճարան Մոնմարտրում. Կանայք սրճարանում», «պարուհիները ձողի մոտ», «Փորձ ջութակի նվագակցությամբ», «Սպիտակեղեն տանող լվացարարուհիները»։ Մասնակցում է Ալևիի և Մեյակի «Մորեխը» կատակերգության բեմադրության ձևավորմանը։
  • 1879 - Ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում «Ընկերության» 4-րդ ցուցահանդեսը, Դեգան ներկայացնում է քսանհինգ աշխատանք։ Ծանոթանում է Պոլ Գոգենի հետ։ Նկարում է Լ. Է. Դյուրանտիի և Դ. Մորբիլլիի դիմանկարները, «Միսս Լոլոն Ֆեռնանդո կրկեսում», ստեղծում մի շարք պաստելներ ու մոնոտիպիաներ՝ նվիրված հասարակաց տների կանանց։
  • 1880 - «Ընկերության» 5-րդ ցուցահանդեսը ապրիլին, նկարիչը ցուցադրում է տասնհինգ նկար և օֆորտ։ Պիսսարոյի, Կայբոտի և Մ. Կեսսետի հետ պատրաստվում է հրատարակել «Օր և գիշեր» ամսագիրը։ «Իջնող վարագույր», «Տեսարան օթյակից. ծաղկեփնջով պարուհին և հովհարով տիկինը» (առաջին տարբերակ), «Սպասում», «Պարուհիների հանգիստ», Լ. Ալևիի «Կարդինալ ընտանիքը» վեպի նկարազարդումներ։ Փորձում է էստամպի տարբեր տեխնիկաներ, աշխատում է «Տասնչորսամյա պարուհին» քանդակի վրա։
  • 1881 - «Ընկերություն» 6-րդ ցուցահանդեսը ապրիլին, Դեգան ցուցադրում է «Տասնչորսամյա պարուհին» և յոթ նկար։ «Ձիարշավից առաջ. ժոկեյը սյան մոտ»։
  • 1882 - Հրաժարվում է մասնակցել «Անանուն ընկերության» 7-րդ ցուցահանդեսին։ Նկարում է առաջին «Գլխակավաճառուհիները», հաճախ է պատկերում լվացվող, սրբվող, սանրվող կանանց։ «Արդուկող կինը լույսին հակառակ»։
  • 1883 - Լոնդոնում Դյուրան-Ռյուելը կազմակերպում է իմպրեսիոնիստների ցուցահանդես, որտեղ Դեգայից ներկայացվում է յոթ աշխատանք։
  • 1884 - Մենիլ Յուբերում կերտում է Հորտենզիա Վալպինսոնի կիսանդրին։ «Արդուկող կանայք»։
  • 1885 - Հունիսին Բրյուսելում Դյուրան-Ռյուելը կրկին իմպրեսիոնիստների ցուցահանդես է կազմակերպում, որին մասնակցում է նաև Դեգան։ Օգոստոսին մեկնում է Հավր և Մոն-Սեն-Միշել, Դիեպում հյուրընկալվում է Լ. Ալևիին ու նկարում Լ. և Դ. Ալևիների, Ու. Սիքքերթի, Ժ. Է. Բլանշի, Ժերվեի և Բուլանժե-Կավեի խմբային դիմանկարը։ «Գլխակավաճառուհու մոտ» մեծ նկարը։ Տեսողության կտրուկ վատթարացում։
  • 1886 - «Ընկերության» 8-րդ ցուցահանդեսը մայիս-հունիս ամիսներին, Դեգան ներկայացնում է «Գլխակավաճառուհիներ» և «Մերկ, լողացող, չորացող, սրբվող, սանրվող կամ իրենց սանրել տվող կանայք» շարքերը։ Նկարներ «Երկվորյակները Բերգամոյից» բալետի մոտիվներով։ Դյուրան-Ռյուելին տալիս է իր ստեղծագործությունների ձեռքբերման բացառիկ իրավունքը։
  • 1888 - Ամառն անցկացնում է Կոտըրե առողջարանում և այդուհետև մեկնում է այնտեղ գրեթե ամեն տարի։
  • 1889 - Հրաժարվում է մասնակցել «Համաշխարհային ցուցադրությանը» Փարիզում։ Սեպտեմբերին Բոլդինիի հետ ճամփորդում է Իսպանիայում և Տանժերում։ Թոռնլեյը ալբոմ է հրատարակում Դեգայի տասնհինգ վիմագրանկարներով։
  • 1890 - Նորից սկսում է հավաքել հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններ։ Սեպտեմբերին ու հոկտեմբերին Բարտոլոմեի հետ ճամփորդում է Բուրգունդիայում։ Դիենեում հյուրընկալվում է Ժաննիոյի մոտ և հիշողությամբ պատկերում բնանկարների շարք։ Ժնևում այցելում է հիվանդ եղբորը՝ Աշիլին։
  • 1892 - Տեսողությունն ավելի է վաթարանում։ Գրեթե դադարում է աշխատել յուղաներկով։ Օգոստոսին Մենիլ Յուբերում անում է բիլիարդի սրահի երկու էտյուդ։ Տարվում է լուսանկարչությամբ։ Տարվա վերջին Դյուրան-Ռյուելի մոտ ցուցադրում է բնանկարների շարք։
 
Դեգայի գերեզմանը Մոնմարտրի գերեզմանատանը
  • 1895 - «Անրի Ռուարի դիմանկարը որդու՝ Ալեքսիսի հետ» (անավարտ) և պարուհիների ու մերկ կանանց մեծաչափ բազմաթիվ պատկերներ։
  • 1896 - «Կայբոտի նվիրատվության» կազմում Դեգայի վաղ ստեղծագործությունները հայտնվում են Լյուքսենբուրգյան թանգարանում։
  • 1897 - Բարտոլոմեի հետ մեկնում է Մոնտոբան՝ այցելելու Էնգրի թանգարանը։ Միանում է հակադրեյֆուսականներին և խզում կապերը Լ. Ալևիի հետ։
  • 1898 - Սեն-Վալերի-սյուր-Սոմմում հյուրընկալվում է Բրաքվալի տանը և ստեղծում պեյզաժների իր վերջին շարքը՝ «Գյուղական մեծ բնանկարներ»։ Վեց աշխատանք ներկայացվում է (առանց իր համաձայնության) «Քանդակագործների, գեղանկարիչների և փորագրանկարիչների միջազգային ընկերության» առաջին ցուցահանդեսին։
  • 1899 - Հրաժարվում է մասնակցել «Միջազգային ընկերության» ցուցահանդեսին։
  • 1900 - «Ֆրանսիական գեղանկարչության 100 տարի» ցուցահանդեսին ներկայացվում են Դեգայի «Դիմանկար բամբակի գրասենյակում», «Բալետի փորձ բեմի վրա» նկարները և հինգ պաստել։
  • 1904–06 - Գրեթե կուրանում է, բայց շարունակում է ստեղծել պարուհիների մեծաչափ պատկերներ։
  • 1908-12 - Ստիպված է թողնել նկարչությունը, զբաղվում է միայն քանդակագործությամբ։
  • 1912 - Մտերիմ ընկերոջ՝ Անրի Ռուարի մահից հետո կազմակերպված աճուրդում Դեգայի «Պարուհիները ձողի մոտ» նկարը վաճառվում է 435 000 ֆրանկով։ Ստիպված է լքել Վիկտոր Մասսեի իր բնանկարը և տեղափոխվել Կլիշի բուլվար։ Այլևս չի աշխատում։
  • 1914 - Լուվր է մտնում Իսահակ Կոմոնդոյի հավաքածուն, որում ընդգրկված էին Դեգայի բազմաթիվ ստեղծագործություններ։
  • 1917 - Մահանում է սեպտեմբերի 27-ին։ Աճյունը թաղում են Մոնմարտրի գերեզմանատանը։
  • 1918-19 - Դեգայի արվեստանոցի և հավաքածուի չորս վաճառք[12]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edgar Degas
  3. 3,0 3,1 Hilaire Germain Edgar Degas — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118524291 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  11. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  12. Էդգար Դեգա (2009)։ Նամակներ։ Երևան: «Սարգիս Խաչենց»։ էջ էջ 245-254 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդգար Դեգա հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 323