Շառլ-Ֆրանսուա Դոբինյի

ֆրանսիացի նկարիչ

Շառլ-Ֆրանսուա Դոբինյի (ֆր.՝ Charles-François Daubigny, փետրվարի 15, 1817(1817-02-15)[1][2][3][…], Փարիզ[1] - փետրվարի 19, 1878(1878-02-19)[4][5][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ, բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ։

Շառլ-Ֆրանսուա Դոբինյի
ֆր.՝ Charles-François Daubigny
Ծնվել էփետրվարի 15, 1817(1817-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[1]
Վախճանվել էփետրվարի 19, 1878(1878-02-19)[4][5][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիզուալ արտիստ և գծանկարիչ
ՈճԲարբիզոնի դպրոց
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն և Կերպարվեստ[7]
Ուշագրավ աշխատանքներLandscape?
ՈւսուցիչԷդմի-Ֆրանսուա Դոբինյի, Պիեռ Դոբինյի, Ժան-Վիկտոր Բերտան և Ժակ Ռայմոն Բրասկասա
ԱշակերտներԿառլ Դոբինյի, Albert Charpin? և Էդուարդ Ռու
Ներշնչվել էԳյուստավ Կուրբե
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[1] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1]
ԱնդամակցությունԲարբիզոնի դպրոց
ՀայրԷդմի-Ֆրանսուա Դոբինյի
ԶավակներԿառլ Դոբինյի[8]
ԱզգականներՊիեռ Դոբինյի
 Charles-François Daubigny Վիքիպահեստում

Կյանքն ու ստեղծագործությունը խմբագրել

Դոբինյին սովորել է նախ հոր մոտ, ով մանրանկարիչ էր, ապա` ֆրանսիացի գեղանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Պոլ Դելարոշի մոտ։ Արդեն 1838 թվականից նա դասական ոճով արված իր բնանկարներով մասնակցել է ցուցահանդեսների, սակայն ճանաչում է ստացել միայն 1850-ական թվականների սկզբին։

Դոբինյին ձգտում էր բնանկարն ազատել բանաստեղծական, սուբյեկտիվ բնույթից, ինչով իր կարծիքով աչքի էին ընկնում ռոմանտիկ նկարիչներ Նարսիս Վիրժիլ Դիասի, Ժյուլ Դյուպրեի և Թեոդոր Ռուսոյի գործերը, և պատկերել բնությունն անմիջականորեն, առանց ավելորդ ներշնչվածության։ Նրա կարծիքով նկարչի սեփական ընկալումը չպիտի արտացոլվի բնության մեջ։ Չնայած դրան` Դոբինյին սերտորեն կապված էր բարբիզոնյան դպրոցի իր գործընկերների հետ։

Հասարակությունն ու քննադատությունը Դոբինյիի` ջրաներկով արված էսքիզներն անվանեցին «հիասքանչ, գրավիչ և բանաստեղծական»։ Չնայած Դոբինյին դրան չէր էլ ձգտում, սակայն այդ էսքիզների հիման վրա ստեղծված բնանկարները նույնպես «բանաստեղծական» համարվեցին։ Դոբինյին չէր փորձում դրանց բանաստեղծական շունչ հաղորդել, և որպեսզի ազատվի միտումնավոր բանաստեղծականացման կասկածներից, նա սկսեց ընտրել ամենաանհրապույր թեմաները` ձգտելով բացարձակ ճշմարտացիության։

Ակնհայտ է, որ Դոբինյին իր արվեստում ձգտում է արտահայտել պլեների ինքնաբերականությունն ու անմիջականությունը։ Դրա համար նկարիչն իր ժամանակին արժանացել է ինչպես ջերմ համակրանքի, այնպես էլ խիստ քննադատության։ Բայց նա հավատարիմ է մնացել իր վրձնին` մեծ ազդեցություն թողնելով 19-րդ դարի 60-ական թվականների իմպրեսիոնիստների վրա։ Դոբինյիի էսքիզները մեծ արձագանք են գտել երիտասարդ նկարիչների շրջանում։ Առանձնանում է, օրինակ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի` Կլոդ Մոնեի տեսակետը 1859 թվականի Սալոնի ցուցահանդեսից հետո. «Կեցցե' Դոբինյին. աշխատում է լավ, լավ է հասկանում բնությունը»։ Իմիջիայլոց, հետագայում Մոնեն նույնպես պատրաստեց նավակ-վարպետանոց, ինչպիսին ունեցել է Դոբինյին։

Դոբինյիի արվեստին բնորոշ են այնպիսի գծեր, որոնք հարազատ էին երիտասարդ սերնդին։ Այսպես, իմրեսիոնիստների նման նա էլ ուշադրություն չի դարձրել ուղիղ գծերին, դետալների ճշգրտությանը` նախընտրելով գեղանկարչության լայն թափը։ Նա արտահայտչականության է հասնում ոչ թե մանրամասնությունների պատկերմամբ, ինչպես Ռուսոն, այլ գույնով։ Պատահական չէ, որ հենց Դոբինյին է օգնել երիտասարդներին, այդ թվում` Կլոդ Մոնեին, Օգյուստ Ռենուարին, որ իրենց աշխատանքները ներկայացնեն 1868 թվականի Սալոնում։

Դոբինյին թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Madeleine Fidell-Beaufort et Janine Bailly-Herzberg. La Vie et l'œuvre de Daubigny, éd. Geoffroy-Dechaume, Paris, 1975.
  • Robert Hellebranth. Charles-François Daubigny, 1817—1878, éd. Matute, Morges, 1976.
  • Étienne Moreau-Nélaton. Daubigny raconté par lui-même, éd. Laurens Henri, Paris, 1925.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ-Ֆրանսուա Դոբինյի» հոդվածին։