Պիեռ-Օգյուստ Ռենուար
Պիեռ Օգյուստ Ռենուար (ֆր.՝ Pierre-Auguste Renoir, փետրվարի 25, 1841[1][2][3][…], Լիմոժ[4] - դեկտեմբերի 3, 1919[5][1][6][…], Կան սյուր Մեր[7]) իմպրեսիոնիստական ոճի ֆրանսիացի գեղանկարիչ։
![]() | |
Ի ծնե | Pierre-Auguste Renoir |
Ծնվել է | փետրվարի 25, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիմոժ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1919[5][1][6][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Կան սյուր Մեր[7] |
Ազգություն | ֆրանսիացիներ[7] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1864) |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարազարդող և նկարիչ-փորագրող |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմանկար, նյու, դիցաբանական գեղանկարչություն և բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Սևազգեստ աղջիկներ, Երկու քույր (Պատշգամբում), Օթյակ, Թիավարների նախաճաշը և Գորտաման |
Մեկենասներ | Charles Lecoeur? |
Ուսուցիչ | Շառլ Գունո և Շարլ Գլեյր |
Աշակերտներ | Կլոդ Ռենուար և Ryuzaburo Umehara? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Անդամակցություն | Ֆրանսիական հայրենիքի լիգա |
Ամուսին | Ալինե Շարիցո |
Համատեղ ապրող | Լիսե Տրեհո և Frédérique Vallet-Bisson? |
Զավակներ | Պիեր Ռենուար, Ժան Ռենուար, Կլոդ Ռենուար, Լուսիեն Բեսոն և Jeanne Tréhot? |
ստորագրություն![]() | |
Պիեռ-Օգյուստ Ռենուար Վիքիքաղվածքում | |
Pierre-Auguste Renoir Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Օգյուստ Ռենուարը 1844 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ։ Վաղ տարիքից երգել է եկեղեցական երգչախմբում (խմբավարը՝ կոմպոզիտոր Շառլ Գունոն, մեծ ապագա է գուշակել նրան երաժշտության բնագավառում)։ 13 տարեկանից աշխատել է ճենապակու գործարանում. ձևավորել է սպասք, վարագույրներ, հովհարներ, միաժամանակ հաճախել է գեղանկարչության դպրոց։ 1860 թվականին Լուվրում եղել է պատճենահան։ 1862-1864 թվականներին սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում ու Շառլ Գլեյրի արվեստանոցում, որտեղ մտերմացել է Կլոդ Մոնեի և Ալֆրեդ Սիսլեյի հետ, ուսումնասիրել ու կրկնօրինակել է անվանի նկարիչների գործեր։
ՍտեղծագործությունԽմբագրել
Ի տարբերություն մի շարք իմպրեսիոնիստների՝ Ռենուարին առավել հետաքրքրել են մարդու անհատականությունը, նրա անկաշկանդ կապը բնության հետ։ Նա ճշգրիտ արտահայտել է բնորդի տրամադրության նրբերանգները, բացահայտել փարիզեցի կանանց յուրահատուկ ու անկրկնելի հմայքը, պատանեկան բնավորության անմիջականությունը։ Ռենուարի գործերից են Դերասանուհի Ժաննա Սամարիի դիմանկարը (1877) և Վիկտոր Շոկեի դիմանկարը (1880), «Հովանոցներ» (1879), «Երկնագույն ժապավենով օրիորդ Գրիմպելը» (1880), «Հովհարով աղջիկը» (մոտ 1881) և այլ գործեր։ Նկարչին հրապուրել է քաղաքի աղմկոտ, կենսուրախ կյանքը. նա ջերմ ու վառ երանգներով պատկերել է պուրակներում զբոսնող փարիզեցիների, սիրահար զույգերի, սրճարանների այցելուների, լուսավոր և ժպտադեմ մանուկների («Մեծ բուլվարը», 1875, «Մուլեն դը լա Գալետ», 1876, «Ճաշից հետո», 1879, «Պար Բուժիվալում», 1882, «Զբոսանք», 1895, «Ծաղրածուն», 1909 և այլն)։ Առանձնապես գրավիչ են նրա ստեղծած կանանց կերպարների պլաստիկությունը, մաշկի գունային նրբագեղությունը («Թախտին նստած մերկ կինը», 1876, «Սևազգեստ աղջիկներ», 1883 և այլն)։ Ռենուարի աշխատանքները պահվում են Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում (Մոսկվա), Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ), Լոնդոնի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք), Լուվրի թանգարանում, Ստոկհոլմի թանգարանում և այլ թանգարաններում։
ԱզդեցությունԽմբագրել
1880-ական թվականներին Ռենուարը ճամփորդել է Իտալիայում, Իսպանիայում, Ալժիրում և այլուր։ Ռենուարի վաղ շրջանի նկարներում նկատելի է Գուստավ Կուրբեի և Էդուարդ Մանեի ազդեցությունը՝ լուսաօդային փոփոխական գեղեցկությունը, հատկապես մարդկային կերպարների բազմազանությունը («Սենի լողատեղին», 1869)։ Հետագայում նրա գունապատկերները դարձել են թափանցիկ ու պայծառ («Օթյակ», 1874)։ Ռաֆայելի ազդեցությամբ Ռենուարը փոխել է նկարելու եղանակը. գծանկարը դարձրել է ավելի ճշգրիտ, ուրվագծերը՝ պարզ, ծավալները՝ մշակված։ Նա ստեղծել է բազմաթիվ գծանկարներ, որոնք աչքի են ընկնում սեղմ, թեթև և նուրբ գծերով։ Ռենուարը կերտել է նաև քանդակներ («Վեներա», 1914-1916, «Մայրություն», 1916, «Մեծ լվացարարուհին», 1917 և այլն), որոնք առանձնանում են պլաստիկ ձևերի հզորությամբ և ուրվագծերի ներդաշնակությամբ։
Կյանքի վերջին տարիներԽմբագրել
Հոդացավերի պատճառով կյանքի վերջին տարիներին Ռենուարը գամված էր հաշմանդամի սայլակին։ Երբ վերջնականապես թուլացել էին նրա մատները, նկարչի խնդրանքով մատիտը կապել են ձեռքին, և նա շարունակել է նկարել, ինչի հետ կապված կատակել է.
Ես երջանիկ մարդ եմ, քանզի այժմ նկարելուց բացի ոչնչի ընդունակ չեմ։ |
ԳնահատականԽմբագրել
1900 թվականին Ռենուարը արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի շքանշանի։ Ռենուարի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
ՊատկերասրահԽմբագրել
Պարը գյուղում (Danse à la campagne)
Հովհարով աղջիկը (ֆր.՝ La Femme à l'éventail)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Auguste Renoir
- ↑ 3,0 3,1 Pierre Auguste Renoir (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/66307
- ↑ 5,0 5,1 5,2 Renoir, Auguste // The Enciclopædia Britannicа — 12 — London, NYC: 1922. — Vol. XXXII Pacific Ocean Islands to Zuloaga. — P. 268.
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://vocab.getty.edu/page/ulan/500115467
- ↑ http://kulturnav.org/3fe5453f-78c9-40b0-a0f7-233a57cd63ef — 2016.
- ↑ https://www.moma.org/artists/4869
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |