Անրի դը Տուլուզ-Լոտրեկ
Անրի Մարի Ռայմոն դը Տուլուզ-Լոտրեկ (ֆր.՝ Henri Marie Raymond de Toulouse-Lautrec-Monfa, նոյեմբերի 24, 1864[1][2][3][…], Ալբի[1][4] - սեպտեմբերի 9, 1901[1][5][2][…], Սեն-Անդրե-դյու-Բուա[6][4]), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Անրի դը Տուլուզ-Լոտրեկ Henri de Toulouse-Lautrec | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 24, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալբի[1][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1901[1][5][2][…] (36 տարեկան) |
Մահվան վայր | Սեն-Անդրե-դյու-Բուա[6][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Մասնագիտություն | պլակատի նկարիչ, վիմագրող, նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող, գրաֆիկական դիզայներ, խեցեգործ և դիզայներ |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ[8][9] |
Ժանր | դիմապատկեր[4], կենդանիների նկարչություն[4] և ժանրային նկարչություն[4] |
Թեմաներ | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | At the Café La Mie?, Մուլեն Ռուժում և The clownesse cha-u-kao at the Moulin Rouge? |
Ուսուցիչ | Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա[10] և Ֆեռնան Կորմոն |
Ներշնչվել է | Էդգար Դեգա |
Հայր | Alphonse de Toulouse-Lautrec-Monfa? |
Մայր | Adèle Zoë Tapié de Céleyran?[11] |
ստորագրություն![]() | |
![]() |
Կրել է իմպրեսիոնիզմի (հատկապես Էդգար Դեգայի) և ճապոնական գրաֆիկայի ազդեցությունը։ Առաջին գործերում կերպարները խիստ անհատականացված են (է. Բեռնարի դիմանկարը, 1885, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)։ 1880-ական թվականների 2-րդ կեսից փարիզյան բոհեմները, թատրոնները, կրկեսները, կաբարեները դարձել են Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործության հիմնական թեման («Պարահանդես Մուլեն-դե-լա-Գալեթում», 1889, Արվեստի ինստիտուտ, Չիկագո, «Երգչուհի Իվետ Դիլբեր», 1894, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Պոստիմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թուլուզ-Լոտրեկը 1890-ական թվականներին մերձեցել է «մոդեռն» ոճին, որը վառ կերպով է դրսևորվել նրա գրաֆիկայում, հատկապես՝ գունավոր վիմատիպ ազդագրերում («Մուլեն-Ռուժ», 1891)։
ԿենսագրությունԽմբագրել
Վաղ կյանքԽմբագրել
Անրի Մարի Ռայմոն դը Տուլուզ-Լոտրեկը ծնվել է Ֆրանսիայի Ալբի քաղաքում։ Քոնթ Ալֆոնս Չարլզ դը Տուլուզ -Լոտրեկ-Մոնֆայի (1838-1913) և Ադել Զոյ Տապիյե դը Կերեյրանի (1841-1930) ամուսնության առաջին զավակն է։ Լոտրեկի անվան վերջին մասը փաստում է, որ նա ունի ազնվական ծագում։ Նրա փոքր եղբայրը ծնվել է 1867 թվականին և մահացել է նույն թվականին։
Նրա եղբոր մահից հետո ծնողները բաժանվել են, իսկ դայակը հրաժարվել է հոգ տանել իր մասին։ 8 տարեկան հասակում գնում է իր մոր մոտ՝ Փարիզ, և սկսում է նկարել սքեչներ և ծաղրանկարներ։ Անրիի ընտանիքը նկատեց իր տաղանդը։ Նրա ընկերոջ հայրը՝ Ռենե Պրինսետուա այցելում էր նրան՝ դասեր տալու համար։ Նրա առաջին նկարները ձիերի սքեչներն են։
1875 թվականին Լոտրեկը վերադառնում է Ալբի, քանի որ իր մայրը մտահոգվում է իր տղայի առողջությամբ։ Նա ջերմային բաղնիքներ էր ընդունում և մայրը հավատում էր, որ կգտնի որդու առողջական խնդիրների լուծման ուղիները։
ՊատկերասրահԽմբագրել
Ջիովաննի Բոլդինի Տուլուզ-Լոտրեկի դիմանկարը
ԳրականությունԽմբագրել
- Перрюшо А. Жизнь Тулуз-Лотрека. — М.։ Радуга, 1994. — 283 с. — ISBN 5-05-004269-0 (переиздана М.։ АСТ, 2013. ISBN 978-5-17-079157-6)
- Пьер Ла Мур. Мулен Руж. Трагическая жизнь Тулуз-Лотрека. — М.։ Республика, 1994. — 383 с., ISBN 5-250-02390-8
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Henri de Toulouse-Lautrec (դան.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Henri de Toulouse-Lautrec (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 http://data.bnf.fr/ark:/12148/cb11926892d
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.theartstory.org/artist/toulouse-lautrec-henri/life-and-legacy/#biography_header
- ↑ https://uncg-lis.libguides.com/postimpressionismpainters/toulouselautrec
- ↑ http://www.aaa.si.edu/collections/william-anderson-coffin-papers-7476/more
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
Արտաքին հղումներԽմբագրել
- Տուլուզ Լոտրեկի մասին Քեզ Համար կայքում Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 230)։ |