Հակոբ Կևորկյան

արվեստի հայ հավաքորդ

Հակոբ Կևորկյան (անգլ.՝ Hagop Kevorkian, մայիս 1880[1][2][3], Կեսարիա, Օսմանյան կայսրություն - փետրվարի 10, 1962(1962-02-10)[4], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5][3]), ամերիկահայ հնագետ, արվեստի գիտակ և կոլեկցիոներ։

Հակոբ Կևորկյան
Ծնվել էմայիս 1880[1][2][3]
ԾննդավայրԿեսարիա, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվարի 10, 1962(1962-02-10)[4] (81 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[5][3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌոբերթ քոլեջ
Մասնագիտությունհնագետ և արվեստի կոլեկցիոներ
ԱնդամությունAmerican Oriental Society?
 Hagop Kevorkian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թուրքիայի Կեսարիա բնակավայրում, ավարտել Ստամբուլի Ռոբերտ ամերիկյան քոլեջը, 19-րդ դարի վերջում բնակություն հաստատել Նյու Յորքում, աջակցել Ամերիկայի արևելյան արտեֆակտների ճաշակի ձեռքբերման հարցում։

1903 թվականից Իրանի Սուլթանաբադ քաղաքում կատարել է պեղումներ, 1907 թվականից՝ միջնադարյան Ռեյի քաղաքում և հավաքագրել է Արևելյան արվեստի բացառիկ հավաքածու, մասնավորապես՝ իսլամական և պարսկական։ 1911 թվականին Լոնդոնում կազմակերպել է իսլամական կերամիկայի ցուցահանդես։ Կևորկյանի ղեկավարությամբ կատարված պեղումների արդյունքը 1914 թվականին ցուցադրվել է Նյու-Յորքում։ Կևորկյանի հավաքածուից վաճառվել են մեծ թվով իսլամական նմուշներ, ներառյալ Իսպահանի լաքապատ դռներ և կղմինդրե վահանակներ, գրքեր ու գեղանկարներ, գորգեր և կերամիկա 1920-ական թվականներին Նյու Յորքի Անդերսոնի պատկերասրահում անցկացված ցուցահանդեսում։ 1929 թվականին Կևորկյանն աճուրդում ձեռք է բերել վայելչագրության և գեղանկարչության Մողոլներ ալբոմը, որը հայտնի է դարձել որպես Կևորկյան ալբոմ։

Բրուքլինի թանգարանի «Կևորկյան» պատկերասրահում ցուցադրվում են ասորական բարձրաքանդակներ, որոնք Կևորկյանը նվիրաբերել է հաստատությանը։ Փենսիլվանիայի համալսարանում տեղի ունեցած դասախոսությունը վկայում է 1930-ականների ընթացքում Թուրքիայում իրագործած համատեղ պեղումների մասին։ Նյու Յորքում Կևորկյանի մահից հետո Կևորկյան հիմնադրամը Կոլումբիայի համալսարանում հիմնադրվել է Իրանական հետազոտությունների Կևորկյան ամբիոնը։

Նյու Յորքի համալսարանում գործում է Կևորկյանի անվան կենտրոնը, որտեղ ներառված է Մերձավոր Արևելքի բաժինը և գրադարանը[6]։ Նյու Յորքի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների Հակոբ Կևորկյան կենտրոնը ստեղծվել է 1966 թվականին՝ նպաստելու ժամանակակից և Մերձավոր Արևելքի միջդիսիպլինար ուսումնասիրությանը և տարածաշրջանի հանրային ընկալման բարձրացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Կևորկյան» հոդվածին։