Չարլզ Սաատչի

բրիտանացի գործարար

Չարլզ Սաատչի (արաբ․՝ تشارلز ساعاتجي‎‎, անգլ.՝ Charles Saatchi, հունիսի 9, 1943(1943-06-09)[1][2][3][…], Բաղդադ, Իրաքի թագավորություն[4]), աշխարհում մինչև 1995 թվականը ամենախոշոր «Սաատչի և Սաատչի» (անգլ.՝ Saatchi & Saatchi) գովազդային ընկերության հիմնադիր (եղբոր՝ Մորիս Սաատչի հետ միասին)։ Հետագայում Սաատչի եղբայրները հիմնադրեցին նոր ընկերություն՝ «M&C Saatchi»։

Չարլզ Սաատչի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 9, 1943(1943-06-09)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրԲաղդադ, Իրաքի թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնհուդայականություն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Քրիստի քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր, նկարների վաճառող և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՆայջելա Լոուսոն, Դորիս Ջին Լոքհարթ և մոտ Կայ Հարթենստեին
Ծնողներհայր՝ Նաթան Սաատչի[5], մայր՝ Դեյզի Էզաիր[5]
ԵրեխաներՖիբի Սաատչի[5]
Կայքcharlessaatchi.co.uk
 Charles Saatchi Վիքիպահեստում

Չարլզ Սաատչին աշխարհին հայտնի է նաև որպես ժամանակակից արվեստի կոլեկցիոներ և The Saatchi Gallery թանգարանի սեփականատեր, ինչպես նաև Երիտասարդ բրիտանացի նկարիչներ Դեմիեն Հիրսթի և Թրեյսի Էմինի հովանավոր։

Կենասգրություն

խմբագրել

Չարլզ Սաատչին ծնվել է Բաղդադում իրանակն հրեաների ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն[6]։

1970 թվականին եղբոր՝ Մորիս Սաատչիի հետ միասին հիմնադրլ են «Սաատչի և Սաատչի» գովազդային ընկերությունը, որը 1986 թվականին աշխարհում ամենամեծն էր։ Գործակալության հաջողված ընկերության օրինակ էր Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն ընտրական կամպանիան, Մարգարետ Թետչերի ղեկավորությամբ[7]։

1995 թվականի Սաատչի եղբայրները լքեցին ընկերությունը և հիմնեցին նոր գործակալություն՝ «M&C Saatchi», իրենց հետ տանելով հաճախորդների մեծ մասին, որնոնց շարքում էր օրինակ British Airways[7]։

Դերը մշակույթի մեջ

խմբագրել

Սաատչին առաջին անգամ նկար գնել է 1973 թվականին Փարիզում։ Դա բրիտանացի նկարիչ Դևիդ Պերվույուի ռեալիստական նկարն էր։ Սաատչիների ճաշակը աստիճանաբար փոխվեց՝ «Լոնդոնյան դպրոցից» ամերիկյան արվեստով և մինիմալիզմով անցնելով դեպի Երիտասարդ Բրիտանացի նկարիչներին, ում աշխատանքները նա առաջին անգամ տեսավ Freeze ցուցահանդեսին։ Սաատչիի հայտնիությունը, որպես արվեստի հովանավոր հասավ իր գագաթնակետին 1997 թվականին, երբ նրա հավաքածուի մի մասը որը, առաջին անգամ ցուցադրվել էր Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ապա Բեռլինում և Նյու Յորքում, ցուցադրվեց Sensation ցուցահանդեսում։

Սաատչիի քաղաքական գործունեությունը խորացել է 2001 թվականին Սաատտչի ցուցասրահում տեղի ունեցած «New Labour» ցուցահանդեսից հետո։ Անվանումը կարելի է մեկնաբանել որպես «նոր աշխատանքներ», բայց միևնույն ժամանակ այն Թոնի Բլեերի ղեկավարած լեյբորիստական շարժման, նոր քաղաքական ուղվածության անվանումն էր։ 2003 թվականին Սաատչիի ցուցասրահը տեղափոխվեց Լոնդոնի պետական խորհրդի նախկին տարածք, որտեղ պալատի տարածքում ցուցադրված էր Դեմիեն Հյորստի «Հիմնը», որն իրենից ներկայացնում էր ասես մանկական անատոմիայի ձենարկից պատճենված մարդու մարմնի հսկա արձան։ Այժմ Սաատչիի ցուցասրահը համարվում է Լոնդոնի ամենահայտնի ցուցասրահը, այսպիսով 2012 թվականին այս ցուցասրահի ցուցահանդեսներից չորսը հայտնվել են մայրաքաղաքային ամենաայցելվող ցուցահանդեսների Թոփ-10-ում[8]։

2004 թվականի մայիսի 24-ի հրդեհը ոչնչացրեց Սաատչիին պատկանող արվեստի գործերի մեծ մասը։ Որոշ հաշվարկներով կորուստը կազմում էր 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

2006 թվականին Սաատչին Թագավորկան ակադեմիայի հետ միասին կազմակերպեց «ԱՄՆ-ն այսօր» (USA Today) ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին ամերիկացի երիտասարդ նկարիչներ, որոնց մեծ մասը հայտնի չէին, բայց ըստ Սաատչիի նրանք են արտ աստղերի նոր սերունդը։ 2007 թվականին ցուցահանդեսի երկրորդ տարբերակը ցուցադրվել է Էրմիտաժում «Էրմիտաժ 20/21» նախագծի շրջանակներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wainwright L. S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120624362 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lundy D. R. The Peerage
  6. Thomson, Alice; Rachel Sylvester (2009 թ․ փետրվարի 28). «The Saturday interview: Charles Saatchi». Times Online. Արխիվացված է օրիգինալից 2020-10-11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. 7,0 7,1 Jones, Chris (2002 թ․ հուլիսի 12). «Charles Saatchi: Artful adman». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. Visitor Figures 2012. Exhibition & museum attendance survey Արխիվացված 2015-01-02 Wayback Machine // The Art Newspaper № 245. — 2013. — April.

Գրականություն

խմբագրել
  • Hatton, Rita and Walker, John A. Supercollector: A Critique of Charles Saatchi, Institute of Artology, 2005. ISBN 0-9545702-2-7
  • Kent, Sarah. Shark Infested Waters: The Saatchi Collection of British Art in the 90s, Philip Wilson Publishers Ltd, 2003. ISBN 0-85667-584-9

Արտաքին հղումներ

խմբագրել