Գյուստավ Կայբոտ
Գյուստավ Կայբոտ (ֆր.՝ Gustave Caillebotte, օգոստոսի 19, 1848[1][2][3][…], Փարիզ, Սենա, Հուլիսյան միապետություն[4][5] - փետրվարի 21, 1894[1][2][3][…], Ժենվիլյե, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]), ֆրանսիացի ինժեներ, նավաշինության մասնագետ, նկարիչ, կոլեկցիոներ։ Մասնակցել է իմպրեսիոնիստների ցուցահանդեսներին։
Գյուստավ Կայբոտ Gustave Caillebotte | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Սենա, Հուլիսյան միապետություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 21, 1894[1][2][3][…] (45 տարեկան) |
Մահվան վայր | Ժենվիլյե, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, մեկենաս, Ֆիլատելիստ, marine architect, առագաստանավորդ, փաստաբան, ճարտարագետ և գծանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ[4][5] |
Ժանր | դիմապատկեր[5], կենդանիների նկարչություն[5], նատյուրմորտ[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5], նյու[5] և քաղաքային բնանկար[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Փարիզյան փողոցը անձրևոտ եղանակին, Մանրահատակագործներ և Կտուրները ձյան տակ |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ և Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննա |
Անդամակցություն | Q2946492? |
ստորագրություն | |
Gustave Caillebotte Վիքիպահեստում |
Գյուստավ Կայբոտի հավաքածուն, որում ընդգրկված էին ինչպես հին վարպետների, այնպես էլ իր ընկերների Էդուարդ Մանեի, Էդգար Դեգայի, Պիսսարոյի, Ռենուարի, Մոնեի, Սիսլեյի և այլոց ստեղծագործություններ, կտակվել է պետությանը և այսօր գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[6]։
Կենսագրություն
խմբագրելԳյուստավ Կայբոտը ծնվել է 1848 թվականի օգոստոսի 19-ին Փարիզում, փարիզյան հասարակության վերին շերտին պատկանող ընտանիքում։ Իր հայրը, Մարսիալ Կայբոտը (ֆր. Martial Caillebotte) (1799-1874), ժառանգել էր տեքստիլ արտադրություն, նա նաև աշխատել էր որպես դատավոր Սենական տրեբունալում։ Մինչև Գյուստավի մորը, Սելեստե Դոֆրենին (ֆր. Céleste Daufresne, 1819—1878), հանդիպելը, Մարսիալը երկու անգամ ամուրիացել էր։ Բացի Գյուսատվից նրանք ունեին ևս երկու տղա՝ Ռենե (1851—1876) և Մարսիալ (1853—1910):
Կայբոտը ծնվել է Փարիզի Ֆոբուր-Սեն-Դենի փողոցի վրա գտնվող տանը և ապրել է այնտեղ մինչև 1866 թ., քանի դեռ նրա հայրը չկառուցեց տուն Միրեմենիլ փողոցի վրա։ Գյուստավի ընտանիքը ամառը երկար ժամանակ էր անցկացնում Յերեում, այն բանից հետո, որ Մարսիալը 1860 թ. այնտեղ գնեց կալվածք։ Հենց այս ժամանակ էլ Գյուստավը սկսում է զբաղվել գեղանկարչությամբ։ Գյուստավի նկարների մեծ մասում կարելի է տեսնել իր ընտանիքի անդամներին և առօրյա կյանքը։ «Երիտասարդ տղան պատուհանի մոտ» (1875) նկարում պատկերված է Ռենեն իրենց Միրոմենելի վրա գտնվող տանը, իսկ «Նարնջի ծառեր» (1878) նկարում պատկերված է Մարսիլաը զարմիկ Զոեի հետ Յերիի տան այգում։ «Գյուղական շրջանի նկարներում» (1875) պատկերված են Կայբոտի մայրը, մորաքույրը, զարմիկը և ընտանիքի ընկերը։
Կայբոտը 1868 թ. ստացել է իրավաբանական կրթություն Լյուդովիկոս Մեծի ճեմարանում։ 1870 թ. ստացել է գործունեություն ծավալելու թուլատվություն։ Սրանից քիչ հետո մասնակցել է ֆրանս-պրուսսական պատերազմում։ Պատերազմից հետո հաճախել է նկարիչ Լեոն Բոննի ստուդիա, որտեղ սովորել է գեղանկարչություն։ 1873 թ. Կայբոտը ընդունվեց էլեգանտ արվեստների դպրոց, սակայն այնտեղ սովորելուն այդքան էլ լուրջ չէր վերաբերվում։ Այս ժամանակ Կայբոտը ծանոթանում է մի քանի նկարիչների հետ, ովքեր աշխատում էին պաշտոնական ֆրանսիական ակադեմիաների սահմաններից դուրս, այդ թվում Էդգար Դեգայի և Ջուզեպպե դը Նիտտիսի հետ։ 1874 թ. հաճախեց իմպրեսսիոնիստների առաջին ցուցահանդեսին (սակայն չմասնակցեց դրան)։
Հոր և մոր մահվանից հետո (համապատասխանաբար 1874 և 1878 թթ.) Գյուստավը ժառանգեց զգալի կարողություն, ինչը նրան թույլ տվեց զբաղվել գեղանկարչությամբ, չմտածելով իր աշխատանքները վաճառելու մասին։ Ինչպես նաև նա հնարավորություն ստացավ ֆինանսավորել այլ իմպրեսսիոնիստների ցուցադրությունները և օգնելով իր կոլեգաների և ընկեր-նկարիչներին (այդ թվում Կլոդ Մոնեին, Օգյուստ Ռենուարին, Կամիլ Պիսսարոյին և այլք), գնելով նրանց աշխատանքները, իսկ Մոնեին նա նույնիսկ օգնում էր նրանով, որ վճարում էր արվեստանոցի վարձը։
Կայբոտը մահացել է 1894 թ. փետրվարի 21-ին, երբ աշխատում էր իր այգում Ժենվիլյեում։ Թաղված է Պեր-Լաշեզի գերեզմանոցում Փարիզում։
Երկար ժամանակ Կայբոտն ավելի հայտնի էր, որպես մեցենատ, քան նկարիչ։ Այդ պատճառով նրա գեղարվեստական ժառանգությունը սկսել են ուսումնասիրել իր մահվանից միայն 70 տարի անց։
Արվեստը
խմբագրելԿայբոտը ստեղծագործում էր ռեալիզմի ոճով։ Ինչպես իր նախորդներ Ժան Ֆրանսուա Միլլեն և Գյուստավ Կուրբեն, նաև ժամանակակից Դեգան, Կայբոտը ցանկանում էր պատկերել իրականությունն այնպես, ինչպես նա այն կա և ինչպես նա այն տեսնում էր, և այդպիսով քչացնել գեղանկարչությանը բնորոշ դրամատիկությունը։ Նա նաև կիսում էր իմպրեսսիոնիստների հավատարմությունը իրականության պատկերման մեջ։ Կայբոտը նկարում էր շատ ընտանեկան տեսարաններ և լանդշաֆտներ Յերեում, բայց նրա հայտի գործերից դարձան Փարիզի նվիրվածները, օրինակ՝ «Մանրահատակագործները» (1875), «Եվրոպայի կամուրջը» (1876) և «Փարիզյան փողոց անձրևոտ եղանակին» (1877): Այս կտավները վեճեր են առաջացրել իրենց շատ պարզամիտ սյուժեի և անտեղի խորացրած հեռանկարների համար։
Կարճացման և խոշորացման հնարքները, որոնք հանդիպում են Կայբոտի աշխատանքներում, հնարավոր է իր լուսանկարչության հանդեպ սիրո հետևանքն են։ Շատ աշխատանքներում ընտրված է բարձր տեսողական անկյուն, ինչպես, օրինակ՝ «Կտուրները ձյան տակ» (1878) և «Բուլվար, տեսք վերևից» (1880): Կայբոտի ստեղծագործական կյանքում կտրուկ անկում եղավ 1890-ական թթ., երբ նա դադարեց լայնաֆորմատ կտավներ գրել և իր աշխատանքները ցուցադրել։ 1881 թ. նա կալվածք ձեռք բերեց Պետի-Ժենվիլյեում Սենի ափին և տեղափոխվեց այնտեղ նույն թվականին։ Նա իրեն նվիրեց այգեգործությանը, շատ ժամանակ էր անցկացնում եղբոր Մարսիալի և ընկեր Ռենուարի հետ, ովքեր նրան հաճախ այցելում էին։ Շատ աղբյուրներ հավաստում են, որ մահբանից քիչ առաջ նա սիրային հարաբերություններ է ունեցել իրենից բավականին երիտասարդ կնոջ հետ, Էմիլի Շլաուխի, սակայն սրա մասին չկա պաշտոնական տեղեկատվություն։
Ստեղծագործություններ
խմբագրել-
Մանրահատակագործները
-
Սկուտեղներով մրգեր
-
Թիավարներ
-
Պատշգամբ բուլվար Օսմանի վրա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustave Caillebotte (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gustave Caillebotte // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00030249
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Encyclopædia Britannica
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Էդգար Դեգա, Նամակներ, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2009» գրքի ծանոթագրություններ, էջ 210։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Կայբոտ» հոդվածին։ |