Տերակոտա, թրծուն, թրծակավ, չջնարակված, գունավոր, ծակոտկեն մակերեսով գեղարվեստական և կիրառական խեցեղեն կերտվածքներ (անոթներ, սկահակներ, քանդակներ, խաղալիքներ, հախճասալեր, ճարտարապետական մանրամասեր և այլն)։ Թրծվելուց հետո տերակոտան ստանում է բնորոշ գույն (բաց դեղնավունից մինչև կարմիր-դարչնագույն, սև) ու մակատեսք (խոշորահատիկից մինչև մանրահատիկ՝ լրիվ կամ մասնակի ողորկությամբ)։ Գեղարվեստական տերակոտայի նմուշները հայտնի են նոր քարի դարից։ Կիրառվում է նաև ժամանակակից քանդակագործության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 661)։