Բերտա Մորիզո
Բերտա Մորիզո (ֆր.՝ Berthe Morisot, հունվարի 14, 1841[1][2][3][…], Բուրժ[4][1] - մարտի 2, 1895[5][6][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4][1]), նկարչուհի, Փարիզում նկարիչների խմբակի անդամ, որոնք հայտնի դարձան ինչպես իմպրեսսիոնիստներ։ 1894 թ.-ին Գուստավ Գեֆրոյը նրան բնութագրել է որպես իմպրեսիոնիզմի «երեք մեծ կանանցից» մեկը Մերի Բրակեմոնդի և Մերի Կեսսետի հետ միասին։
Բերտա Մորիզո ֆր.՝ Berthe Morisot | |
---|---|
Ի ծնե | Berthe Morisot |
Ծնվել է | հունվարի 14, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Բուրժ[4][1] |
Վախճանվել է | մարտի 2, 1895[5][6][2][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4][1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարչուհի, գծանկարիչ, փորագրիչ, վիմագրող և արվեստագետ |
Ոճ | իմպրեսիոնիզմ[7][8] |
Ժանր | դիմանկար[8] և բնանկար[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Port at Lorient?, The Cradle?, The Psyche mirror? և Eugène Manet on Isle of Wight? |
Ուսուցիչ | Ժոզեֆ Գույչարդ և Ժան Բատիստ Կամիլ Կորո |
Ներշնչվել է | Էդուարդ Մանե և Ստեֆան Մալարմե |
Հայր | Edmé Tiburce Morisot? |
Մայր | Marie Joséphine Cornélie Thomas? |
Ամուսին | Էժեն Մանե |
Զավակներ | Ժյուլի Մանե |
Ազգականներ | Léon Poirier?, Jean Henri Mayniel?[9], Էդուարդ Մանե և Paule Gobillard? |
ստորագրություն | |
Berthe Morisot Վիքիպահեստում |
1864 թվականին մեծահամբավ Փարիզի սրահում նա առաջին անգամ կազմակերպել է ցուցահանդես։ Սալոնը Փարիզում Գեղարվեստի Ակադեմիայի պաշտոնական, ամենամյա ցուցահանդեսն էր, որը հովանավորվում էր կառավարությունը և քննվում Ակադեմիկոսների կողմից։ Նրա աշխատանքները ընտրվել են վեց հաջորդական Սալոններում ցուցահանդեսի համար, մինչև նա 1874 թվականին միացավ «մերժված» իմպրեսիոնիստներին նրանց առաջին ցուցահանդեսի ժամանակ, որի մեջ ներառված էին Պոլ Սեզանը, Էդգար Դեգան, Կլոդ Մոնեն, Կամիլ Պիսսարոն, Պիեռ-Ավգուստ Ռենոն և Ալֆրեդ Սիսլեյը։ Այն անց կացվեց լուսանկարիչ Նադարի ստուդիայում։
Բերտա Մորիզոն Էդուարդ Մանեի աշակերտուհին էր։ 1874 թվականին ամուսնացել է վերջինիս եղբոր՝ Էժեն Մանեի հետ։
Մանկությունը և կրթությունը
խմբագրելՄորիզոն ծնվել է Բուրժում, Ֆրանսիայում,ազդեցիկ բուրժուական ընտանիքում։ Նրա հայրը՝ Էդմե Տիբուրս Մորիզոն, Շեր վարչության նահանգապետն էր։ Նա նաև սովորել է ճարտարապետություն Գեղարվեստի դպրոցում։ Նրա մայրը՝ Մարի-Ժոզեֆինա Կորնելիե-Տոման, Ժան-Օնորե Ֆրագոնարի մեծ-զարմուհին էր, ով Հին Ռեժիմի Ռոկոկո նկարիչներից ամենահայտնիներից մեկն է։ Մորիզոն ուներ երկու քույր՝ Իվը (1838–1893) և Էդման (1839–1921), նաև մեկ փոքր եղբայր՝ Տիբուրսը, ով ծնվել էր 1848 թ.: Ընտանիքը Փարիզ է տեղափոխվել 1852 թ.-ին, երբ Մորիզոն դեռ երեխա էր։
Բուրժուական ընտանիքներում ծնված աղջիկները սովորաբար ստանում էին արվեստագիտական կրթություն, այսպիսով Ջեֆրոյ-Ալֆոնս Չոկարնեն և Ժոզեֆ Գիշարը մասնավոր դասեր էին անց կացնում Բերտայի և իր երկու քույրերի՝ Իվի և Էդմայի հետ։ Նրանք սկզբում սկսեցին դասեր առնել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանար իրենց հոր ծննդյան առթիվ մի նկար նկարել։ 1857 թ.-ին Գիշարը, ով Ռու դե Մուլինում ուներ աղջիկների համար նախատեսված դպրոց, Ներկայացրեց Բերտային և Էդմային Լուվրի պատկերասրահ, որտեղ նրանք կարող էին սովորել նայելով զանազան նկարներ, իսկ 1858 թ.-ից նրանք սովորեցին նկարներ կրկնօրինակել։ Նա նաև նրանց ներկայացրեց Գավարնիի գործերը։ Գիշերը հետագայում դարձավ Գեղարվեստի դպրոցի տնօրեն, որտեղ Մորիզոյի հայրը ստացել էր իր գիտական կոչումը։
Որպես արվեստի աշակերտներ Բերտան և Էդման միասին աշխատեցին մինչև վերջինս ամուսնացավ Ադոլֆ Պոնտիլլոնի հետ,ով նավատորմում սպա էր, և տեղափոխվեց Շերբուր,ունեցավ երեխաներ և, հետևաբար, ավելի քիչ ժամանակ նկարելու համար։ Քույրերի միջև նամակները ցույց են տալիս նրանց միջև սիրալիր հարաբերությունների առկայությունը, որը բնութագրվում էր նրանց հեռավորության և Էդմայի՝ գեղանկարչությունից հեռանալու մասին Բերտայի ափսոսանքներով։ Էդման ամբողջ սրտով աջակցում էր Բերտայի շարունակական աշխատանքը և նրանց ընտանիքները միշտ մնացին մոտիկ։ Էդման գրում է. ՞...Ես իմ մտքերում հաճախ քեզ հետ եմ, սիրելի Բերտա։ Ես քո ստուդիայում եմ և սիրում եմ աննկատ հեռանալ, միայն թե գոնե մեկ քառորդ ժամ զգամ այն մթնոլորտը, որը մենք կիսել ենք շատ տարիներ...՞:
Բերտայի մյուս քույրը՝ Իվը, 1866 թ.-ին ամուսնացավ Տեոդոր Գոբիլլարի հետ, ով հարկային տեսուչ էր, և Էդգար Դեգայի կողմից նկարվեց ինչպես Միսս Տեոդոր Գոբիլլար (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)։
Մորիզոն Լուվրում գրանցվեց որպես ընդօրինակիչ, որտեղ նա ընկերացավ ուրիշ արվեստագետների և ուսուցիչների հետ, ներառյալ Կամիլ Կորոն, ով Բարբիզոնյան Դպրոցում առանցքային բնանկարիչ էր և մեծ հաջողությունների էր հասել նաև ֆիգուրային նկարչությունում։ 1860 թ.-ին Կորոտի ազդեցության նորքո Մորիզոն որդեգրեց նկարչության լրիվ օդի (ֆր.plein air) մեթոդը։ Մինչև 1863 թ. նա աշակերտում էր Աշիլ Ուդինոյին, մեկ այլ Բարբիզոնյան գեղանկարչի։ 1863-1864 թթ. ձմռանը նա սովորել է քանդակագործություն Այմի Մելլեյի գլխավորությամբ, բայց նրա ոչ մի քանդակ չի պահպանվել։
Իմպրեսսիոնիզմ
խմբագրելՄորիզոյի առաջին ելույթը Փարիզի սրահում տեղի ունեցավ 1864 թ.-ին, երբ նա քսաներեք տարեկան էր, երկու բնանկարների ընդունումով։ Նա շարունակեց կանոնավոր ցուցադրել իր նկարները Սրահում հիմնականում հիմնականում բարեհաճ կարծիքների ներքո, մինչև 1873, առաջին Իմպրեսսիոնիստական ցուցահանդեսից մեկ տերի առաջ։ Նա ցուցադրում էր Իմպրեսսիոնիստների հետ միասին 1874 թ.-ից սկսած, և բաց է թողել միայն 1878 թ,-ի ցուցահանդեսը, երբ ծնվել է իր աղջիկը։
Պատկերասրահ
խմբագրել-
«Նավահանգիստը Լորյենում»
(1869) -
«Օրորոց»
(1872) -
«Կինը և երեխան պատշգամբում»
(1872) -
«Ընթերցում»
(1873) -
«Թիթեռի որսը»
(1874) -
«Էժեն մանեն Ուայթ կղզում»
(1875) -
«Պսիխեյա»
(1876) -
«Ամառային օր»
(1879)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Berthe Morisot — 2008.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Berthe Morisot (նիդերլ.)
- ↑ https://data.bnf.fr/en/12532737/berthe_morisot/
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.barnesfoundation.org/whats-on/morisot
- ↑ Geneanet (ֆր.) — 2000.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Մորիզո» հոդվածին։ |