Բրուքլինի մանկական թանգարան

Բրուքլինի մանկական թանգարան (անգլ.՝ Brooklyn Children's Museum), մանկական թանգարան է Քրոուն Հեիթսում, Բրուքլին, Նյու Յորք: Հիմնադրվել է 1899 թվականին, ԱՄՆ-ի, իսկ ըստ որոշ կարծիքների` նաև աշխարհի առաջին թանգարանն է[2], որ հատուկ երեխաների համար է: Այն արտասովոր է իր դիրքով, քանի որ գտնվում է մեծապես բնակեցված տարածքում[3]: Ի սկզբանե տեղակայված լինելով ստորգետյա պատկերասրահում[4]` թանգարանը կրկնակի մեծացրել է իր տարածքն ու վերաբացվել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին` դառնալով Նյու Յորք քաղաքի առաջին կանաչ թանգարանը:

Բրուքլինի մանկական թանգարան
Brooklyn Children's Museum.JPG
Տեսակմանկական թանգարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունԲրուքլին[1]
Հիմնադրված է1899
Կայքbrooklynkids.org(անգլ.)

ՑուցադրություններԽմբագրել

Թանգարանի հավաքածուն ու ցուցադրությունները ցույց են տալիս դրա երկար պատմությունը, ինչպես նաև` ժամանակի և միջավայրի ընթացքում փոփոխվող երեխաների կրթական կարիքները[3]: Ի սկզբանե, թանգարանը հիմնական շեշտը դրել է քաղաքային միջավայրում երեխաներին բնական գիտությունները ներկայացնելու կարևորության վրա, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեխնոլոգիական ու մշակութային տեղեկացվածությունն ավելի կարևոր են դարձել[4]: Երիտասարդ լսարանին գրավելը թանգարանի միակ նպատակ չէր, այն ավելի շատ նպատակ ուներ հետաքրքրել նրանց միտքը վաղ տարիքում[5]:

Երեխաները մեծ ներդրում են ունենում թանգարանի ցուցադրությունները նախագծելու գործում[6][7]:

ՊատմությունԽմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1899 թվականի դեկտեմբերի 16-ին, Բրուքլինի արվեստի և գիտության ինստիտուտի (այժմ` Բրուքլինի թանգարան) առաջարկով[5]: Թանգարանը ղեկավարվում էր Բրուքլինի ինստիտուտի կողմից և Նյու Յորքի քաղաքպետարանից յուրաքանչյուր տարի ստանում էր 70.000 դոլար: Հաճախելիությունն արագ ավելանում է, 1905 թվականի հոկտեմբերի տվյալներով ամեն ամիս հասնելով 13.000 այցելուի[5]: 1930 թվականի հոկտեմբերին ամսեկան այցելությունների թիվը հասնում էր 60.000-ի[8], և 1939 թվականին, իր բացման 40-րդ տարում, թանգարանն ունեցել էր ավելի քան 9 միլիոն այցելու[2]: 1975 թվականին, նախկին շենքի ավերումից հետո, թանգարանը տեղափոխվում է նոր շենք[4]: 1996 թվականին թանգարանը կրկին վերանորոգվում է` տեղավորելու համար նոր ցուցասրահներ[9]: Երկու տարի անց այն մաս է դառնում զբոսաշրջիկներին դեպի Բրուքլին գրավելու համար ստեղծված Բրուքլինի սիրտ մշակութային համագործակցության[10]:

2005 թվականին այն Նյու Յորք քաղաքի արվեստի ու սոցիալական ծառայության 406 հաստատություններից մեկն էր, որ 20 միլիոն դոլար դրամաշնորհ է ստանում Քարնեգի ընկերության կողմից, ինչը հնարավոր է դառնում Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի կողմից[11][12]:

Նույն տարում սկսվում է թանգարանի ընդլայման` 43 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրը[13], և այցելուների թիվն անցնում է 400.000-ը[14]: Որպես շրջակա միջավայրի և էներգիայի պահպանման ծրագրի մաս` հաստատությունը դառնում է Նյու Յորքի առաջին թանգարանը, որն օգտագործում է երկրաջերմային գրադիենտային աղբյուրներ` տաքացման և հովացման նպատակով[15]:

Տարեդարձեր և իրադարձություններԽմբագրել

Բրուքլինի մանկական թանգարանում անց են կացվում ծննդյան տոներ և այլ իրադարձություններ[16] մ ներառյալ` հարսանիքներ, կորպորատիվ միջոցառումներ, մշակութային կամ հատուկ խմբերի երեկույթներ[17]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 «Laboratories of Patriotism»։ Time։ 1939-01-23։ Վերցված է 2008-03-14 
  3. 3,0 3,1 Jesus Rangel (1987-11-29)։ «A Children's Museum Adjusts to a New Brooklyn»։ The New York Times։ Վերցված է 2008-03-14 
  4. 4,0 4,1 4,2 Andrew L. Yarrow (1989-10-13)։ «New Children's Museum Joins 2 Old Favorites»։ The New York Times։ Վերցված է 2008-03-12 
  5. 5,0 5,1 5,2 «The Brooklyn Children's Museum Does Its Work»։ The New York Times։ 1905-11-12։ Վերցված է 2008-03-14 
  6. Anita Brenner (1942-10-04)։ «A Museum Run for and by Children»։ The New York Times։ Վերցված է 2008-03-14 
  7. «Curators Sought»։ The New York Times։ 1962-02-22։ Վերցված է 2008-03-14 
  8. «Brooklyn Children's Museum Wins Patrons With After-School Games in the Sciences»։ The New York Times։ 1930-12-07։ Վերցված է 2008-03-14 
  9. Elaine Louie (1996-05-30)։ «Lively Learning at the Renovated Brooklyn Children's Museum»։ The New York Times։ Վերցված է 2008-03-14 
  10. Simon Watson (September 2001)։ «Heart of Brooklyn»։ Gotham Gazette։ Վերցված է 2008-03-14 
  11. Sam Roberts (2005-07-06)։ «City Groups Get Bloomberg Gift of $20 Million»։ The New York Times։ Վերցված է 2008-03-12 
  12. «Carnegie Corporation of New York Announces Twenty Million Dollars in New York City Grants»։ Carnegie Corporation of New York։ 2005-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-10-ին։ Վերցված է 2008-03-12 
  13. «Children's Museum Marks Construction Progress of $43m Expansion»։ New York Beacon։ 2005-11-09։ Վերցված է 2008-03-14 
  14. «Brooklyn Children's Museum Begins Expansion»։ New York Amsterdam News։ 2005-01-05։ Վերցված է 2008-03-14 
  15. «Viñoly completes Brooklyn museum extension»։ BD Online։ 2008-09-23։ Վերցված է 2008-09-23 
  16. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-05-ին։ Վերցված է 2013-08-04 
  17. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-06-ին։ Վերցված է 2013-08-04 

Արտաքին հղումներԽմբագրել