Ամերիկյան բնագիտական թանգարան

Ամերիկյան բնագիտական թանգարան (անգլ.՝ American Museum of Natural History) գտնվում է Մանհեթենում, Նյու Յորք, ԱՄՆ։ Թանգարանի գիտաշխատողների թիվը կազմում է մոտ 200 մարդ։ Թանգարանը տարեկան ֆինանսավորում է մոտ 100 գիտական արշավ։ Գտնվում է ազգային գոտում և իրենից ներկայացնում 25 միմյանց հետ կապված հաստատություններ, որոնցում գտնվում են 46 մշտական ցուցահանդեսներ, հետազոտական լաբորատորիաներ և հանրահայտ գրադարանը։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 32 միլիոն նմուշ, որոնց ընդամենը մի մասը կարող է ցուցադրվել միաժամանակ[4]։

Ամերիկյան բնագիտական թանգարան
History of the New York society library, with an introductory chapter on libraries in colonial New York, 1698-1776 (IA cu31924029533043).pdf
Տեսակբնագիտական թանգարան և կրթօջախ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
Ղեկավարության նստավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՀասցեՆյու Յորք, Սենտրալ–Պարկ–Ուեսթ / 79-րդ փողոցNY 10024-5[2]
Հիմնադրվել էապրիլի 6, 1869[3]
Այցելուներ120 մարդ
ՏնօրենԵլեն Ֆուտեր
Կայքamnh.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

Ամերիկյան բնագիտական թանգարանը հիմնվել է 1869 թվականին՝ շնորհիվ ամերիկացի գիտնական Ալբերտ Սմիթ Բիքմորի ջանքերի, որն ուսանողական տարիներին աշխատել է Հարվարդի համալսարանի Կենդանաբանության համեմատական թանգարանում՝ շվեյցարացի կենդանաբան Ժան Լուի Ագասիսի մոտ։ Ֆինանսավորման փնտրտուքներում Բիքմորը հանդիպում է մի շարք նյույորքյան գործարարների և հասարակական գործիչների հետ, որոնք վերջապես համաձայնում են դառնալ ներդրողներ։ Հոգաբարձուների խորհրդի մեջ էին մտնում Թեոդոր Ռուզվելտը, ֆինանսիստ Ջոն Մորգանը, գործարար Ուիլյամ Դոդջը, իրավաբան Ջոզեֆ Չոուտը և այլք[5]։ Նյու Յորքի քաղաքական իշխանություններն իրենց կողմից համաձայնել են իրենց վրա վերցնել շինարարության և ծառայություններին վերաբերող բոլոր ծախսերը[6]։

Սկզբում թանգարանի հավաքածուն, որ հիմնականում կազմված էր խրտվիլակներից և կենդանիների կմախքներից, գտնվում էր Արսենալի հաստատությունում՝ Կենտրոնական այգու տարածքում։ 1877 թվականին հատուկ թանգարանի համար կառուցվեց նոր շենք այգու արևմտյան սահմանին։ Առաջացած ֆինանսական խնդիրները կարող էին հանգեցնել թանգարանի սնանկությանը և փակվելուն, սակայն դրությունը փրկեց մի ներդրող, գործարար Մորրից Ջեսուպը՝ ընդունելով իր վրա նախագահի պարտականությունները։ 1885–ից 1908 թվականը, ինչպես նաև իր հետնորդի՝ Հենրի Օսբորնի կառավարման ժամանակաընթացքը համարվում է «հետազոտությունների ոսկե դար» (անգլ.՝ golden age of explorations

ՑուցասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Gateway to Research
  3. Museum History: A Timeline
  4. http://www.amnh.org/about/programs.php
  5. «Timeline: The History of the American Museum of Natural History»։ Ամերիկյան բնագիտական թանգարան։ Արխիվացված օրիգինալից 2012-05-20-ին։ Վերցված է 2012 թ․ մայիսի 20 
  6. Brown, 1910, էջ 142

Արտաքին հղումներԽմբագրել