Ամառային օլիմպիական խաղեր 2016

Ամառային Օլիմպիական խաղեր 2016 (պորտ.՝ Jogos Olímpicos de Verão de 2016[Ն 1]), պաշտոնապես նաև անվանում են XXXI ամառային օլիմպիական խաղեր, երեսունմեկերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2016 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Ռիո 2016, քանի որ այն կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա։

Ամառային օլիմպիական խաղեր 2016
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՌիո դե Ժանեյրո
ԲրազիլիաԲրազիլիա
Երկիր Բրազիլիա[1]
Բացումօգոստոսի 5, 2016[1]
ՋահակիրՎանդերլեյ դե Լիմա
ԵրդվեցRobert Scheidt?
ԲացեցՄիշել Տեմեր
Փակումօգոստոսի 21, 2016[1]
ՄարզադաշտՌիո դե Ժանեյրո, Ռիո դե Ժանեյրո
Մարզիկներ11.544 (հաշվարկված)
Մասնակից երկրներ207 (որակավորված)
Մեդալներ306 հավաքածու 28 մարզաձևում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 2012
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2020
Կայքolympics.com/en/olympic-games/rio-2016(անգլ.)
 2016 Summer Olympics Վիքիպահեստում

Ռիո դե Ժանեյրոն հայտարարվել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ընդունող քաղաք 2009 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Եզրափակիչ դուրս եկած քաղաքներն էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն։ Ռիոն դարձավ առաջին հարավամերիկյան քաղաքը, որտեղ անցկացվեցին ամառային օլիմպիական խաղեր և երկրորդ քաղաքը Լատինական Ամերիկայում Մեխիկոյից հետո, որտեղ 1968 թվականին արդեն տեղի էին ունեցել Ամառային օլիմպիական խաղեր և սկսած 2000 թվականից առաջին անգամ տեղի են ունենում Հարավային կիսագնդում։

Խաղերը անցկացվեցին 2016 թվականի օգոստոսի 5-ից մինչև 21-ը և ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից մասնակցեցին խաղերին[2]։ Մրցումները անցկացվեցին 28 սպորտաձևերում ներառյալ Ռեգբի-7 և գոլֆ, որոնք ներառվել են օլիմպիական խաղերի ցանկում ՄՕԿ-ի կողմից 2009 թվականին։

Սպորտային իրադարձությունները տեղի ունեցան 33 վայրում, որոնք բաժանված են քաղաքի չորս տարածաշրջանների մեջ[2]։

Հայտերի ընդունման գործընթաց

խմբագրել
 
Նախկին նախագահ Լուլան (կենտրոնում Բրազիլիայի դրոշով), բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն (գրկախառնված) և այդ ժամանակվա Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերխիո Կաբրալը (աջից), 2009 թվականին, երբ Ռիոն հայտարավեց ընդունող քաղաք:

2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի հայտերի ընդունման գործընթացը սկսվեց 2007 թվականի մայիսի 16-ին[3]։ Առաջին քայլով յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց իր նախնական դիմումը Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) մինչև 2007 թ. սեպտեմբերի 13-ը, որով հաստատում էր իր նախնական մտադրության մասին։ Լրացված պաշտոնական հայտերըմ որոնք ներառում էին նաև ՄՕԿ-ի ձևաչափով 25 հարցերի պատասխանները ներկայացվեցին մինչև 2008 թ. հունվարի 14-ը։ ՄՕԿ 2008 թ. հունվարի 4-ին ՄՕԿ-ը ընտրեց չորս հիմնական թեկնածուների. Չիկագո, Մադրիդ, Ռիո դե Ժանեյրո և Տոկիո (որը ընդունել էր 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և կընդունի 2020 թ. ամառային օլիմպիական խաղերը)։ ՄՕԿ-ը չընտրեց Դոհային թեկնածուների փուլում, չնայած քաղաքը ավելի շատ միավոր էր հավաքել քան Ռիո դե Ժանեյրոն, քանի որ Դոհայի հայտով օլիմպիադան պետք է կայանար հոկտեմբերին, ինչը դուրս էր ՄՕԿ-ի օրացույցից։ Պրահան և Բաքուն նույնպես չընտրվեցին թեկնածուների շարքում[4]։

Նավալ Էլ Մուտավակելը Մարոկկոյից գլխավորեց 10 հոգանոց գնահատման հանձնաժողովը, ով նաև գլխավորել էր 2012 թ. օլիմպիական խաղերի հայտերի գնահատման հանձնաժողովը։ Հանձնաժողովը իրականացրեց գնահատման գործընթացը 2009 թ. երկրորդ եռամսյակում։ Նրանք ներկայացրեցին գնահատման արդյունքները ՄՕԿ-ի անդամներին 2009 թ. սեպտեմբերի 2-ին, ընտրություններից մեկ ամիս առաջ[5]։

Ընտրություններին մասնակցելու էին 115 ՄՕԿ-ի անդամ։ Որևէ թեկնածու երկիր իրավունք չուներ այս անդամներին հրավիրել իր մոտ, կամ նվիրեր որևէ իր, ինչը կարող էր դիտարկվել որպես կաշառք։ Սակայն թեկնածու երկրները միջոցներ չէին խնայում զանգվածային լրատվական միջոցներով գովազդի տեսքով ներկայացնեին իրենց քաղաքը լավագույն կողմերով։

Եզրափակիչ ընտրությունները կայացան 2009 թ. հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում։ Ռիո դե Ժանեյրոն և Չիկագոն համարվում էին հիմնական հավակնորդները։ Չիկագոն և Տոկիոն դուրս մնացին քվեարկության առաջին և երկրորդ փուլերում, մինչդեռ Ռիո դե Ժանեյրոն առաջ անցավ Մադրիդից զգալի տարբերությամբ եզրափակիչ փուլում։ Ռիո դե Ժանեյրոն պաշտոնապես հայտարավեց 2016 թ. օլիմպիական խաղերի ընդունող երկիր

2016 օլիմպիական խաղերի ընտրությունների արդյունքներ[6]
Քաղաք ԱՕԿ 1-ին փուլ 2-րդ փուլ 3-րդ փուլ
Ռիո դե Ժանեյրո   Բրազիլիա 26 46 66
Մադրիդ   Իսպանիա 28 29 32
Տոկիո   Ճապոնիա 22 20
Չիկագո   ԱՄՆ 18

Նախապատրաստում

խմբագրել
 
Ռիո դե Ժանեյրոյի քարտեզ, որը ցույց է տալի 2016 թվականի օլիմպիական խաղերի մրցույթների անցկացման վայրերը:
 
Էնժենիան մարզադաշտը, որտեղ կայանալու են Ատլետիկայի մրցույթները:
 
Մակարենա մարզադաշտ, որտեղ կայանալու են օլիմպիական խաղերի բացման և փակման միջոցառումները, ինչպես նաև ֆուտբոլի եզրափակիչը:

Անցկացման վայրեր և ինֆոհամակարգ

խմբագրել

Բարա դա Տիժուկայում է կայացան օլիմպիական և պարալիմպիական հիմնական մրցույթները։ Մյուս մասը տեղի ունեցան Կոպաբլանկա լողափում, Մակարենայում և Դեոդորոյում։ Բարա դա Տիժուկայում տեղակայված էր նաև օլիմպիական գյուղը։

Ռիոյի պատմական կենտրոնում ընթացավ լայնամաշտաբ շինարարական պրոյեկտ, որը կոչվում է «Porto Maravilha»[7]: Այն ներառում է 5 կմ քառակուսի տարածք։ Նախագծի նպատակն է զարգացնել կենտրոնի տնտեսական նշանակությունը և ինֆոհամակարգը։ Քաղաքի նորամուծությունը ներառում է 700 կմ երկարությամբ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրական, գազի և հեռահաղորդակցման կապի գծերի տեղադրում, 4 կմ ստորգետնյա անցումներ, 70 կմ մայրուղիներ, 650 կմ քառակուսի մայթեր, 17 կմ հեծանվաուղի, 15.000 հատ ծառատունկ և այլն։

Անվտանգություն

խմբագրել

Մինչև 2016 թվականի օլիմիակադիայի անցկացման վայր ընտրելը Ռիո դե Ժանեյրոյում հանցագործությունների քանակին մեծ ուշադրություն էր դարձվում։ Ոստիկանության ուղղաթիռներից մեկը խոցվեց Ռիոյի փողոցային պատերազմների ժամանակ, օդաչուն մահացավ[8]։ Քաղաքի քաղաքապետը խոստացավ մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հնարավորինս նվազեցնի հանցագործությունների թիվը նախքան խաղերի սկիզբը։ Ռիոյի մարզի նահանգապետը նշեց, որ Լոնդոնը, որը ընդունել էր 2012 թվականի օլիմպիական խաղերը ոնւյնպես ուներ անվտանգության խնդիրներ, դրա վառ օրինակն էր 2005 թ. ահաբեկչությունները, սակայն չնայած դրան այնուամենայնիվ օլիմպիական խաղերը անցկացվեցին առանց միջադեպի։

ՄՕԿ լավատեսորեն է տրամադրված անվտանգության հարցում և համուզված է, որ յոթ տարին բավական ժամանակ է լուծելու բոլոր անվտանգության խնդիրները[9] Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր հերթին նշել է, որ Ռիոն մինչ այդ ընդունել է կարևոր միջազգային մրցաշարեր առանց միջադեպի, օրինակ՝ Պանամերիկյան խաղեր 2007[10]։

Ռիո դե Ժանեյրոյում պլանավորվում է զսպել տեղի աղքատ թաղամասերին և ֆավելաներին։ Հատուկ ոստիկանական ջոկատներ կհսկեն փողոցները և քաղաքի բանուկ հատվածները[11]։ Քաղաքացիական անվտանգության տարածքային ստորաբաժանման հաշվետվության համաձայն 2012 թվականների առաջին հինգ ամիսներին հանցագործությունների թիվը եղել է ամենաքիչը վերջին 21 տարվա ընթացքում, ամեն 1000 հոգուն ընկնում է 10,9 հանցագործություն[12][13]։ Այնուհանդերձ, չնայած սպանությունների թիվը էականորեն նվազել է, Human Rights Watch-ը հորդորել է Բրազիլիային հետաքննել արտադատական մահապատիժները[14]։

Ավարտման հետ կապված անհանգստություն

խմբագրել

2014 թվականի մայիսի 9-ին London Evening Standard-ը ծանուցեց ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոատեսին, որ շինարարությունը թերի է և հետ է մնում նախատեսված գրաֆիկից։ ՄՕԿ-ը ստեղծեց հատուկ հանձնաժողով, որը պետք է արագացներ նախապատրաստական աշխատանքները[15]։

Ֆինանսավորում

խմբագրել

Փուլ I –

խմբագրել
Ծախսեր Ֆերդերալ կառավարություն Նահանգի կառավարություն Ընդամենը
Ազգային ֆոնդեր R$3,022,097.88 R$3,279,984.98 R$6,302,082.86
Մասնավոր ֆոնդեր R$2,804,822.16
Ընդամենը վերջնական R$9,106,905.02

Փուլ II – Թեկնածու քաղաք

խմբագրել

Ազգային ծախսեր

Ծախսեր Ազգային ֆոնդեր
Դաշնային կառավարություն R$47,402,531.75
Նահանգային կառավարություն R$3,617,556.00
Մունիցիպալ կառավարություն R$4,995,620.93
Ընդամենը վերջնական R$56,015,708.68

Մասնավոր ծախսեր

Ծախս Մասնավոր ծախսեր
EBX R$13,000,000.00
Eike Batista R$10,000,000.00
Bradesco R$3,500,000.00
Odebrecht R$3,300,000.00
Embratel R$3,000,000.00
TAM Airlines¹ R$1,233,726.00
Ընդամենը վերջնական R$34,033,726.00

¹TAM Airlines-ը ծախսեց R$1,233,726.00 ինքնաթիռների տոմսերի զեղչերի տեսքով։

Նշում. Բալանցի մնացորդը օգտագործվեց Ռիո 2016 կոմիտեի կողմից առաջին հինգ ամսում[16]։

Ներդրումներ

խմբագրել
Օլիմպիական/քաղաք Ներդրում Ազգային Մասնավոր
Օլիմպիական այգի R$5.6 միլիարդ R$1.46 միլիարդ R$4.18 միլիարդ
Ազգային տրանսպորտ R$24 միլիարդ R$13.7 միլիարդ R$10.3 միլիարդ
Ընդամենը վերջնական R$29.6 միլիարդ

Տոմսեր

խմբագրել

Տոմսերի գները ծանուցվեցին 2014 թ. սեպտեմբերի 16-ին և վաճառվեցին Բրազիլական ռեալով (BRL)։ Ընդհանուր առմամբ վաճառվեց 7,5 միլիոն տոմս, ինչը 200 000-ով պակաս էր քան 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում, քանի որ շատ դահլիճների չափսերը ավելի փոքր էին։ Տոմսերի արժեքը տատանվում էր 40 ռեալից մինչև 4.600 ռեալ, ամենաթանկարժեքը եղան բացման օրվա համար նախատեսված ներկայացուցչական նստատեղերը։ մոտ 3,8 միլիոն տոմս վաճառվեց 70 ռեալ և էժան[17][18]։ Փողոցներում կազմակերպվող մրցույթները եղան անվճար։

Կրակի երթ

խմբագրել
 
Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցույթների անցկացման վայրեր:

Բրազիլիայում օլիմպիական կրակի երթը սկսվեց 2016 թվականի մայիսի 3-ին։ Կրակը հանգրվանեց ավելի քան 300 քաղաքներում (ներառյալ 26 նահանգների կենտրոնները), Հունաստանում վառվելուց հետո կրակը տեղափոխվեց մայրաքաղաք Բրազիլիա, վերջինը հանգրվանեց Ռիո դե Ժանեյրո քաղաքում[19]։

Բացման արարողություն

խմբագրել

Բացման արարողությունը տեղի ունեցավ Մարականա մարզադաշտում 2016 թվականի օգոստոսի 5-ին։

Սպորտաձևեր

խմբագրել

2016 թվականի օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված էր 28 սպրորտաձև, 41 դիստիպլինայով և 306 մրցույթով։

Նոր սպորտաձևեր

խմբագրել

Նախապես ներկայացված յոթ սպորտաձևերից միայն երկուսը ընտրվեցին որպես նոր սպորտաձևեր 2016 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելու համար։ Ներկայացված սպորտաձևերն էին բեյսբոլը և սոֆթբոլը, կարատեն, սկվոշը, գոլֆը, չմշկասահքը և ռեգբին։ Այս յոթ սպորտաձևերը ներկայացվեցին ՄՕԿ-ի 2009 թվականի հունիսին կայանալիք քննարկմանը[20]։

Օգոստոսին ՄՕԿ-ը համաձայնություն տվեց ռեգբիի յոթ տղամարդկանցով խաղի տարբերակին, ինչը դուրս թողեց բեյսբոլը, չմշկասահքը և սքվոշը մրցույներից։ Մյուս երեքի մեջ ընտրվեց գոլֆը՝ դուրս թողնելով կարատեն և սոֆթբոլը։ Երկու նոր սպորտաձևերը վերջնական հաստատվեցին 2009 թվականի հոկտեմբերի 9-ին ՄՕԿ-ի 121-րդ նստաշրջանի վերջին օրը[21][22]։ Գոլֆի միջազգային ֆեդերացիայի նախագահ Էնտոնի Սքենլոնը ասաց, որ շատ մեծ գորֆիստներ, այդ թվում Թայգեր Վուդսը և Աննիկա Զերենշտամը, կսատարեն գոլֆին օլիմպիական մարզաձևի կայացման հարցում[23]։

Օրացույց

խմբագրել

Այս աղյուսակը հիմնված է 2015 թվականի մարտի 31-ին հրապարակված օրացույցի հետ[24]:

Բոլոր ժամերը Բրազիլիայի ժամանակով է (UTC–3)
ԲԱ Բացման արարողություն Մրցաշարեր 1 Եզրափակիչներ ՄՓ Մրցույթի փակման արարողություն ՓԱ Փակման արարողություն
Օգոստոս 3
Չոր
4
Հնգ
5
Ուրբ
6
Շաբ
7
Կիր
8
Երկ
9
Երք
10
Չոր
11
Հնգ
12
Ուրբ
13
Շաբ
14
Կիր
15
Երկ
16
Երք
17
Չոր
18
Հնգ
19
Ուրբ
20
Շաբ
21
Կիր
Եզրափակիչներ
  Արարողություններ (բացման / փակման) ԲԱ ՓԱ
Նետաձգություն 1 1 1 1 4
  Ատլետիկա 3 5 4 5 5 4 6 7 7 1 47
  Բադմենտոն 1 1 2 1 5
  Բասկետբոլ 1 1 2
  Բռնցքամարտ 1 1 1 1 1 1 3 4 13
Կանոե   Սլալոմ 1 1 2 16
  Սպրինտ 4 4 4
Հեծանվասպորտ   Հեծանվավազք 1 1 2 18
  Թրեքային հեծանվավազք 1 2 2 1 1 3
  BMX 2
  Լեռնային հեծանվավազք 1 1
  Ջրացատկ 1 1 1 1 1 1 1 1 8
  Ձիասպորտ 2 1 1 1 1 6
  Սուսերամարտ 1 1 1 1 2 1 1 1 1 10
  Մականախաղ 1 1 2
  Ֆուտբոլ 1 1 2
  Գոլֆ 1 1 2
Գիմնաստիկա   Արտիստիկ 1 1 1 1 4 3 3 EG 18
  Ռիթմիկ 1 1
  Բատուտ 1 1
  Հանդբոլ 1 1 2
  Ձյուդո 2 2 2 2 2 2 2 14
  Ժամանակակից հնգամարտ 1 1 2
  Թիավարում 2 4 4 4 14
  Ռեգբի յոթ 1 1 2
  Առագաստանավային սպորտ 2 2 2 2 2 10
  Հրաձգություն 2 2 2 1 2 1 2 2 1 15
  Լող 4 4 4 4 4 4 4 4 1 1 34
  Սինխրոն լող 1 1 2
  Սեղանի Թենիս 1 1 1 1 4
  Թաեքվանդո 2 2 2 2 8
  Թենիս 1 1 3 5
  Թրիաթլոն 1 1 2
Վոլեյբոլ   Լողափի վոլեյբոլ 1 1 4
  Վոլեյբոլ 1 1
  Ջրի գնդակ 1 1 2
  Ծանրամարտ 1 2 2 2 2 2 1 1 1 1 15
  Ըմբշամարտ 2 2 2 3 3 2 2 2 18
Ընդամենը ոսկե մեդալի մրցույթներ 12 14 14 15 20 19 24 21 22 17 25 16 23 22 30 12 306
Ընդամենը 12 26 40 55 75 94 118 139 161 178 203 219 242 264 294 306
Օգոստոս 3
Չոր
4
Հնգ
5
Ուրբ
6
Շաբ
7
Կիր
8
Երկ
9
Երք
10
Չոր
11
Հնգ
12
Ուրբ
13
Շաբ
14
Կիր
15
Երկ
16
Երք
17
Չոր
18
Հնգ
19
Ուրբ
20
Շաբ
21
Կիր
Եզրափակիչներ


Մեդալակիրների աղյուսակ

խմբագրել
Ամառային օլիմպիական խաղեր 2016 մեդալների աղյուսակ[25]
 Դիրք  Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   ԱՄՆ 46 37 38 121
2   Միացյալ Թագավորություն 27 23 17 67
3   Չինաստան 26 18 26 70
4   Ռուսաստան 19 18 19 56
5   Գերմանիա 17 10 15 42
6   Ճապոնիա 12 8 21 41
7   Ֆրանսիա 10 18 14 42
8   Հարավային Կորեա 9 3 9 21
9   Իտալիա 8 12 8 28
10   Ավստրալիա 8 11 10 29
11–50 Մնացած ԱՕԿ-ներ 31 41 45 117
Ընդամենը (56 ԱՕԿ) 95 93 107 295
Նախորդող:
Լոնդոն
Ամառային օլիմպիական խաղեր
Ռիո դե Ժանեյրո

XXXI Օլիմպիադա (2016)
Հաջորդող:
Տոկիո

Նշումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Rio 2016IOC.
  2. 2,0 2,1 «About Rio 2016 Summer Olympics» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «2016 Bid Process Launched». International Olympic Committee. 2007 թ․ մայիսի 16.
  4. «Four on 2016 Olympics short-list». BBC News. 2008 թ․ հունիսի 4. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  5. «Olympic News – Official Source of Olympic News». Olympic.org. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  6. «GamesBids.com Past Olympic Host Cities Selection List». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Porto Maravilha Rio de Janeiro City Hall. Retrieved on 10 August 2012. (պորտուգալերեն).
  8. «Rio gang violence amid Olympics safety concerns». Presstv.ir. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  9. Wilson, Stephen (2009 թ․ հոկտեմբերի 20). «IOC confident in Rio despite new wave of violence». The Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  10. «The Daily Advance». The Daily Advance. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  11. «Pacifying Rio's Favelas». latintelligence.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  12. Knott, Tracey (2012 թ․ հունիսի 29). «Rio de Janeiro Homicides Reach 21-Year Low». InSight Crime. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  13. «Homicidios en Río de Janeiro llegan a su nivel más bajo desde 1991». La Nueva Provincia (իսպաներեն). 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  14. Stone, Hannah (2012 թ․ հունիսի 19). «Human Rights Watch Praises, Criticizes Rio Govt». InSight Crime. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  15. Moore-Bridger, Benedict (2014 թ․ մայիսի 9). «Could Rio games come to London? Olympic bosses make secret plea to use 2012 venues». London Evening Standard. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «Prijzen tickets Olympische Spelen 2016 in Rio bekend». olympischespelenrio.nl. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. «Olympic Games ticket prices September 2014» (PDF). Rio 2016. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. «Goais will be the first state to recive the Rio 2016 Olympic Flame». USA Today. Diário da Manhã. 2015 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  20. «Golf among seven sports seeking inclusion in 2016 Games». ESPN. 2008 թ․ ապրիլի 25. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  21. «Olympic Leaders Approve Golf and Rugby for 2016 Summer Games». Fox News. 2009 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  22. «Olympics 2016: IOC Approves Golf And Rugby Sevens To Be Included In Rio De Janeiro Games». News.sky.com. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  23. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  24. «Tickets». NOC*NSF. 31 March 2015. Վերցված է 6 May 2015-ին.
  25. «Medal count – Olympic medal standings». rio2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 2016» հոդվածին։