Թեքվոնդո (հանգըլ։ 태권도, հանջա։ 跆拳道), կորեական մարտարվեստ։

Թեկվոնդո
Տեսակմարտական արվեստներ և օլիմպիական մարզաձև
Ծագման երկիր Կորեական կայսրություն
Տարբերվում էTaekwondo?, Քիքբոքսինգ, full contact karate?, Կարատե, Muay Thai?, kung fu? և Shorinji Kempo?
ՊորտալPortal:Taekwondo?
 Taekwondo Վիքիպահեստում
2000-ին Ղազախստանում թողարկված նամականիշ

Մարտերի ժամանակ մրցակիցներին թույլատրվում է հարվածել ձեռքերով և ոտքերով, կատարել գցումներ։ Հաղթանակը տրվում է տեխնիկական հնարքների համար ստացած միավորների քանակով, նոկաուտով և մրցավարների որոշմամբ։ Մարզիկները հագնում են կիմանո, կրում են բռնցքամարտիկի սաղավարտ և լանջապանակ (կրծքապանակ), դաստակները փաթաթում են էլաստիկ վիրակապով[1]։

Թեկվոնդոյի առանձնահատկությունները խմբագրել

Ակտիվ օգտագործել ոտքերը և ձեռքերը մարտում։ Հնում Տեկվոնդոյի գերխնդիրն է եղել ձիավորին թամբից գցելը։ Տեկվոնդո անունը կազմված է երեք բառից՝ Տե-ոտք, Կվոն-բռունցք, Դո-արվեստ, տեկվոնդոյի ճանապարհը, ճանապարհ կատարելագործելու (ճանապարհ ձեռքեր և ոտքեր)։ Ըստ ցուցումի Չհե Հոն Հի, թեկվոնդոն նշանակում է հոգևոր մարզումներ և ֆիզիկական ինքնապաշտպանություն առանց զենքի, առողջության հետ մեկտեղ, ինչպես նաև օգտագործված հարվածի որակի, բլոկների և թռիչքների, գործածվող անզեն ձեռքերով և ոտքերով հաղթելու մեկ կամ ավելի շատ թշնամիների։

Արքայական գերեզմաններում Կոգորյոի դինաստիայում (37-րդ տարի մեր թվարկությունից առաջ 668 թվականին) մարտիկների նկարներներին պատկերված տարբեր հարվածների կատարելը, որոնք բնորոշ են այժմյան թեկվոնդոյին։

Թեկվոնդոյի մեծագույն ֆեդերացիանները համարվում են թեկվոնդոյի համաշխարհային ֆեդերացիանները (ITF), հիմնադրված 1966 թվականին, Համաշխարհային թեկվոնդոյի ֆեդերացիան (WTF), հիմնադրված 1973 թվականին և թեկվոնդոյի գլոբալ ֆեդերացիան (GTF), ստեղծված Պակ Յունտհեի շնորհիվ, 1990 թվականին։ 1980 թվականին Համաշխարհային թեկվոնդոյի ֆեդերացիան ստացավ համաշխարհային օլիպիական կոմիտեի կոչում։

Աշխարհում կան մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք զարգացնում են թեկվոնդոյի, որպես սպորտ և մարզաձև։

Թեկվոնդոյի նպատակը խմբագրել

Տրամադրվածություն, ազնվություն, համառություն, ինքնակառավորում և ոգու տոկունություն։

Գոտիների համակարգ խմբագրել

Տեկվանդոյում կա գոտիներ ստանալու համակարգ։ Կա 10 աստիճան՝ Կիպեր։ Գունավոր գոտիներ և 9 սև գոտու աստիճաններ՝ Դաներ։ Կախված պարապմունքների հաճախականությունից սև գոտի կարող են ստանալ մեկ տարի հետո, (շաբաթը 4-6 անգամ պարապելու դեպքում) մինչև 4-5 տարի, պարապելու դեպքում 2-3 անգամ 1,5 ժամ։ Եթե ցանկանում եք 2-րդ դաս, ապա պետք է սպասել՝ անկախ տեխնիկական մակարդակի, ևս մեկ տարի, 3-րդ դան, երկու տարի, 4-րդ՝ 3, և այդպես։ 1-3-րդ դանի մարզիկները կարող են դառնալ մարզիչի օգնականները (Պո-սա-բոմ)։ 4-6-րդ դան ունեցողները համարվում են մարզիչներ (սաբոմ), իսկ 7-8 դանի մարզիկները՝ վարպետներ[2] (սահյունի)։ 9-րդ դան ունեցողները համարվում են Հզոր Վարպետներ (սասոնի)։ Կիպ (կերեերեն급-մակարդակ) պարապեցնող մակարդակ, տեխնիկայի մակարդակը և ֆիզիկական հասունացումը աշակերտի, ինչպես նաև ոգու մակարդակը։ ՎՏՖ տեկվոնդոյում կարմիր կիպից հետո գալիս է շագանակագույն առաջին կիպ, տեկվանդոիստի դեռ 15 տարեկանը չլրացած, նա կարող է լինել սև գոտի, կարմիր գիծ, որը գտնվում է գոտու մեջտեղում, դա մանկական առաջին պահումն է։ 15 տարեկանից հետո ավտոմատ նա դառնում է առաջի դան։

Տեխնիկական գործողությունները խմբագրել

Արդյունավետ տեխնիկական գործողությունների ունակությունները կախված են ճիշտ դիրքի պահպանությունից։ Մարմնի ճիշտ դիրքը պայմանավորված է տվյալ իրավիճակին համապասասխան դիրքից։ Տեկվանդոյում դիրքը ընդհանուր առմամբ կախված է մարմնի ներքին հատվածի դիրքից, որն էլ մարմնի վերին մասի հիմքն է համարվում։ Գլխավոր պահը ամեն դիրքում (որոշ բացառություններով) կախված է մարմնի ուղղվածությունից։

Թեկվոնդոյում ձեռքով հարվածները օգտագործվում են կարճ հեռավորությունից կանգնած, ցատկելու ընթացքում, պտտվելու ընթացքում, դիրքում կամ հարձակման ժամանակ։ Արագ հասցված առանձին-առանձին կամ կոմբինացիաններում դրանք կարող են որոշ ժամանակ հանել թշնամուն պաշտպանության դիրքից՝ դարձնելով հասանելի։ Դրանք բաժանվում են երկու խմբի։

Բլոկները կատարվում են ձեռքերով, ծնկերով և ոտքերով, որպեսզի հակահարված տան թշնամուն։ Բլոկ դնելու համար պետք է կանխորոշել հարվածի ուղղությունը։ Առաջին. պետք է հիշել բլոկները և նրանց օգտագործումը։ Սա նշանակում է, որ հարվածը, որը կասեցրել է թշնամու հարվածը, պետք է սկսվի հարվածող ձեռքի կամ ոտքի հետ միասին՝ հոգալով իր հարվածի պաշտպանությունը։ Խիստ ժամանակահատվածում վարժությունները իրենցից ներկայացնող կոմբինացիանների հարվածներով, բլոկներով և հարձակումերով իրակացնում է որոշակի հետագծերով, հստակ հաջորդականությամբ, իրական մարտ երևակայական հակառակորդների հետ, որից Պումս անողը դուրս է գալիս հաղթանակած։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 126։
  2. «Таэквон-до: история и современность». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեկվոնդո» հոդվածին։