Ամառային օլիմպիական խաղեր 1968

Ամառային Օլիմպիական խաղեր 1968 (անգլ.՝ 1968 Summer Olympics, իսպ.՝ Juegos Olímpicos de Verano de 1968, պաշտոնական անվանումը` XIX ամառային օլիմպիական խաղեր), անցկացվել են Մեխիկոյում (Մեքսիկա) 1968 թվականի հոկտեմբերի 12-ից 27-ը։ 48 տարվա ընթացքում դա Լատինական Ամերիկայում անցկացվող առաջին Օլիմպիական խաղերն էին ընդհուպ մինչև 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում բացված XXXI ամառային Օլիմպիական խաղերը։

Ամառային օլիմպիական խաղեր 1968
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՄեքսիկա Մեքսիկա
Մեխիկո
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բացումհոկտեմբերի 12, 1968
ՋահակիրEnriqueta Basilio?
ԵրդվեցPablo Garrido Lugo?
ԲացեցGustavo Díaz-Ordaz Bolaños?
Փակումհոկտեմբերի 27, 1968
ՄարզադաշտUniversitary Olympic Stadium? և Մեխիկո
Մարզիկներ5530 (4750 տղամարդ, 780 կին)
Մասնակից երկրներ112
Մեդալներ172 հավաքածու 20 մարզաձևում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1964
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1972
Կայքolympics.com/en/olympic-games/mexico-city-1968(անգլ.)
 1968 Summer Olympics Վիքիպահեստում

Քաղաքի ընտրություն խմբագրել

Մեխիկոն XIX ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Բադեն-Բադենում անցկացվող ՄՕԿ-ի 60-րդ նստաշրջանի ժամանակ[1]։

1968 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն[2]
Քաղաք Երկիր Փուլ 1
Մեխիկո   Մեքսիկա 30
Դետրոյթ   ԱՄՆ 14
Լիոն   Ֆրանսիա 12
Բուենոս Այրես   Արգենտինա 2

Սոցիալ-քաղաքական նշանակություն խմբագրել

XIX ամառային Օլիմպիական խաղերը Մեխիկոյում հանրային բողոքի պատճառ են հանդիսացել ինչպես մեքսիկացի երիտասարդների, այնպես էլ մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների համար։ Լայն տարածում էր գտել ինքնաբոյկոտը։ Մեքսիկայի ուսանողական կազմակերպությունները փորձում էին գրավել համաշխարհային հասարակության ուշադրությունը։ Նրանք բողոքում էին Մեքսիկայի կառավարության դեմ, որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի իշխանությունների ցուցումներով։ Հոկտեմբերի 2-ին` օլիմպիական իրադարձություններից 10 օր առաջ, նրանք քաղաքով երթ են կազմակերպել և երկրի արհմիությունների աջակցությամբ Երեք մշակույթների հրապարակ են դուրս բերել 15 հազար մարդ։ Ցուցարարների հիմնական կարգախոսն էր «Մենք չենք ուզում Օլիմպիական խաղեր, մենք հեղափոխություն ենք ուզում» (իսպ.՝ ¡No queremos olimpiadas, queremos revolución!): Երկրի իշխանությունները` հույս դնելով ԱՄՆ-ի տնտեսական հզորության վրա, մայրաքաղաք զորքեր են մտցրել, իրականացրել զանգվածային ձերբակալություններ և ուժ գործադրել ամբոխը ցրելու համար։ Արդյունքում պաշտոնական տեղեկություններով զոհվել է չորս մարդ, իսկ ուսանողների տեղեկություններով` 200-300-ից մինչև մի քանի հազար մարդ։ Չնայած դրան ոչ մի պատժամիջոցներ չեն հետևել, քանի որ ՄՕԿ-ը բոլոր իրադարձությունները ճանաչեց որպես Մեքսիկայի ներքին գործեր։

Մեդալների հանրագումարային հաշվարկ խմբագրել

Մեդալների ընդհանուր թիվը  
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   ԱՄՆ 45 28 34 107
2   ԽՍՀՄ 29 32 30 91
3   Ճապոնիա 11 7 7 25
4   Հունգարիա 10 10 12 32
5   Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն 9 9 7 25
6   Ֆրանսիա 7 3 5 15
7   Չեխոսլովակիա 7 2 4 13
8   Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 5 11 10 26
9   Ավստրալիա 5 7 5 17
10   Մեծ Բրիտանիա 5 5 3 13

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IOC Vote History». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. «Past Olympic host city election results». GamesBids. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Год олимпийский 1968. Фотоальбом. Фото М. Боташева и др / Сост. А. Добров, В. Денисов. — М.: Физкультура и спорт, 1970. — 319 с.
  • Мехико, олимпиада 1968. [Сборник] / Сост. В. Ушаков. — М.: Физкультура и спорт, 1969. — 191 с.
  • Мамлеев Д. Ф., Федосов Б. А. Олимпийские репортажи. — М.: Известия, 1969. — 255 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Диафильм Олимпийские игры в Мехико-1968

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1968» հոդվածին։