Նետաձգություն (այլ կիրառումներ)
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Նետաձգությունից)
Նետաձգություն,
- մինչև հրազենի երևան գալը որսի և պատերազմի ժամանակ նշանակետը խոցելու հեռահար միջոց։
- Հնագույն մարզաձևերից մեկը։ Ժամանակակից մարզական նետաձգության աղեղը 1580—1770 մմ երկարությամբ և 1,5— 1,6 կգ քաշով փայտե գործիք է՝ ծայրերից ձգված 3 մմ տրամագծով գերամուր սինթետիկ թելով։ Նետի երկարությունը 600-800 մմ, տրամագիծը՝ 6,4-8,0 մմ, քաշը՝ 15-32,5 գ։ 1900 թվականից (ոչ պարբերաբար) ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում։ Նետաձգության միջազգային ֆեդերացիան (ՖԻՏԱ) հիմնադրվել է 1931 թվականին և միավորում է ավելի քան 50 ազգային ֆեդերացիա։ Ժամանակակից նետաձգության աշխարհի առաջնությունում տղամարդիկ մրցում են 90, 70, 50 և 30 մ, իսկ կանայք՝ 70, 60, 50 և 30 մ մրցատարածություններում (4 օր, յուրաքանչյուր վարժության համար՝ 72 նետ)։ Եվրոպայի առաջնությունը տևում է 2 օր (36 նետարձակում)։ Աշխարհիի, Եվրոպայի և այլ առաջնություններում որոշվում են բացարձակ չեմպիոնները (բոլոր օրերի նետարձակումների միավորների գումարով) և առանձին մրցաձևերի հաղթողները։ Օլիմպիական խաղերում 4 մրցատարածությունների (288 նետ) միավորների գումարով որոշվում են բացարձակ չեմպիոններ (կանանց և տղամարդկանց)։ Կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները անցկացվում են առանձին-առանձին։ Հայաստանի նետաձգության ֆեդերացիան ստեղծվել է 1969 թվականին։ Նետաձգությամբ զբաղվում են ավելի քան 400 մարդ (1982 թվական)։
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 241)։ |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |