Ալեն Ռոբեր մականունը «Սարդ-մարդ» (ֆր.՝ Alain Robert, օգոստոսի 7, 1962(1962-08-07)[1], Digoin), հայտնի ֆրանսիացի ժայռեր մագլցող և երկնաքերեր նվաճող (բիլդերինգը էքստրեմալ մոլություն է, որը կապված է բացառապես շենքերի պատերին բարձրանալու հետ)։

Ալեն Ռոբեր
ֆր.՝ Alain Robert
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1962(1962-08-07)[1] (61 տարեկան)
ԾննդավայրDigoin
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունrock climber և կասկադյոր
Կայքalainrobert.com
 Alain Robert Վիքիպահեստում
Ալեն Ռոբերը Պետրոնաս աշտարակներով բարձրանալու ժամանակ

Ամբողջ աշխարհում Սարդ-մարդը ավելի քան 90 անգամ բարձրահարկ շենքեր է բարձրացել, ինչի համար ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում[2]։ Քանի որ Ալենը սովորաբար շենքեր է բարձրանում առանց իշխանությունների և շենքերի սեփականատերերի թույլտվության, աշխարհի տարբեր երկրներում նրան ձերբակալել են մի քանի տասնյակ անգամ։

Ալեն Ռոբերի շենքեր բարձրանալն ամբողջ աշխարհում գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը։ Նրա նվաճած օբյեկտների թվում նշվում են Էմփայր սթեյթ բիլդինգը, էյֆելյան աշտարակը, IBM-ի գլխավոր գրասենյակը, Hilton հյուրանոցը, Areva աշտարակը՝ Ֆրանսիայի էներգետիկ հսկա Areva NP-ի շտաբը), Կուալա Լումպուրի Պետրոնաս աշտարակը, Բարսելոնայի Ագբար աշտարակը, Փարիզի Total ընկերության աշտարակը, աշխարհի տարբեր մայրաքաղաքների բանկերի գրասենյակները, Մոսկվայի ՄՊՀ-ի գլխավոր շենքը[3][4][5][6],,։ Ռոբերի «տաղանդի» մասին հասարակության կարծիքը կտրուկ բաժանվել է՝ նրա համարձակությամբ հիացմունքից մինչև նման վերելքների անիմաստությունը դատապարտելը։

Կենսագրություն խմբագրել

Ռոբեր Ալեն Ֆիլիպը (ֆր. Philippe Robert Allen) ծնվել է 1962 թվականի օգոստոսի 7-ին Ֆրանսիայի Բուրգունդիա շրջանի Դիգուեն քաղաքում։ Մանկությունը անցկացրել է Վալանսում՝ Դրոմում։ Դեռ մանուկ հասակում Ռոբերը սկսել է մագլցել իր տան մոտերքում գտնվող ժայռերը։ Ալենը լրջորեն տարվել է բիլդերինգով այն դեպքից հետո, երբ 12 տարեկան հասակում բնակարանի բանալիները մոռացել է ութերորդ հարկի իր բնակարանում։ Սպասելու փոխարեն, որ ծնողները տուն վերադառնան, նա տուն է բարձրացել դրսի պատով։

Պատանի հասակում Ալենը հիացել է ժամանակակից ալպինիստների քաջագործություններով (Բոնաթի, Մեսներ) և իր ուժերն է փորձել այդ բնագավառում՝ Վերկոր և Արդեշ ժայռերը մագլցելով[7]։

Տարիների ընթացքում զբաղվել է սպորտային ժայռամագլցմամբ և 1990-1992 թվականներին ազատ բարձունքում հասել է ութերորդ մակարդակի։ Նրա նվաճումները լայն հնչեղություն և հիացմունք են առաջացրել ալպինիզմի աշխարհում։ Ալենը ստեղծել է լրիվ մենակ բարձրանալու դժվարությունների մասին բազմաթիվ գրառումներ։

2005 թվականին հարցազրույցներից մեկում Ալենը խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում ընկել է 7 անգամ։ Ամենասարսափելին 1982 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած անկումն էր։ Պարանով իջնելուց ոչ ապահով ամրացված հանդերձանքը քանդվել է և Ալենը ընկել է մեծ բարձրությունից։ Ընկնելուց հետո վեց օր եղել է կոմայի մեջ և կոտրել երկու անրակ, արմունկները, կոնքերը և քիթը։ Վայր ընկնելուց հետո Ռոբերը մասամբ կաթվածահար է եղել և ձեռքերի վրա վեց վիրահատություն է տարել[8]։

Մեկ տարի անց Ռոբերը բարձրացել է հերթական շենքը։ Այնուամենայնիվ անկումը անհետևանք չի անցել, Ալենը պարբերաբար ցավեր է ունեցել, ներքին ականջի խնդիրների պատճառով գլխապտույտ, էպիլեպսիա, հոդերի անկյունում և դաստակում դիսֆունկցիա։

Նվաճված շենքերի ցանկ խմբագրել

տարի շինություն վայր բարձրություն
1994 Tour Elf-Aquitaine Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 187 մետր
1994 Tour Franklin Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 120 մետր
1994 City Bank/Corp Building Չիկագո, ԱՄՆ 180 մետր
1994 Calico Building Նյու Յորք, ԱՄՆ 192 մետր
1994 Բրուքլինի կամուրջ Նյու Յորք, ԱՄՆ 90 մետր
1994 Էմփայր Սթեյթ Բիլդինգ Նյու Յորք, ԱՄՆ 381 մետր
1995 Tours Mercuriales Բանոլե, Ֆրանսիա 122 մետր
1995 Մոնպառնասի աշտարակ Փարիզ, Ֆրանսիա 209 մետր
1995 Tour Gan Փարիզ, Ֆրանսիա 179 մետր
1995 Ֆրանսիայի ազգային գրադարան Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 100 մետր
1995 TF1 Փարիզ, Ֆրանսիա 59 մետր
1995 One Canada Square Լոնդոն, Միացյալ Թագավորություն 237 մետր
1995 Silberturm Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա 135 մետր
1995 Banca di Milano Միլան, Իտալիա 112 մետր
1995 Hotel Arts Բարսելոնա, Իսպանիա 155 մետր
1996 Tour de l’Europe Վալանս, Ֆրանսիա 99 մետր
1996 Tour Cristal Փարիզ, Ֆրանսիա 100 մետր
1996 Էյֆելյան աշտարակ Փարիզ, Ֆրանսիա 300 մետր
1996 Լուքսոր Լաս Վեգաս, ԱՄՆ 106 մետր
1996 Ոսկե դարպասներ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ 227 մետր
1996 Two International Finance Centre Հոնկոնգ, Չինաստան 415 մետր
1996 Nec Building Հոնկոնգ, Չինաստան 200 մետր
1996 ATV Asia Հոնկոնգ, Չինաստան 30 մետր
1997 Tour de Crest Քրե, Ֆրանսիա 52 մետր
1997 Hôtel Concorde La Fayette Փարիզ, Ֆրանսիա 137 մետր
1997 Blue Cross Blue Shield Tower Ֆիլադելֆիա, ԱՄՆ 190 մետր
1997 Սիդնեյի օպերային թատրոն Սիդնեյ, Ավստրալիա 67 մետր
1997 Սիդնեյի հեռուստաաշտարակ Սիդնեյ, Ավստրալիա 305 մետր
1997 Մոնպառնասի աշտարակ Կուալա Լումպուր, Մալայզիա 452 մետր
1997 Tun Mustapha Tower Կալիմանտան 122 մետր
1997 Melia Hotel Կուալա Լումպուր, Մալայզիա 80 մետր
1998 Լուքսորի կոթող Փարիզ, Ֆրանսիա 23 մետր
1998 Սակրե Կյոր բազիլիկ Փարիզ, Ֆրանսիա 80 մետր
1998 Mairie de Valence Փարիզ, Ֆրանսիա 45 մետր
1998 Tour Areva Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 180 մետր
1998 Լուվրի բուրգ Փարիզ, Ֆրանսիա 21 մետր
1998 Deutsche-Bank-Hochhaus Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա 155 մետր
1998 Marriott Hotel Վարշավա, Լեհաստան 140 մետր
1998 IBM Tower Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն 91 մետր
1998 Garden Court uMhlanga Յոհաննեսբուրգ, Հարավաֆրիկյան Հանրապետություն 150 մետր
1988 Shinjuku Park Tower Տոկիո, Ճապոնիա 233 մետր
1999 Դեֆանսի մեծ կամար Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 110 մետր
1999 Tour Total Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 187 մետր
1999 Ուիլիս-թաուեր Չիկագո, ԱՄՆ 443 մետր
1999 Crown Plaza Մոնրեալ, Կանադա 120 մետր
2000 Maison Consulaire Պեզանես, Ֆրանսիա 20 մետր
2000 Մերիյա Պենզենասո Փարիզ, Ֆրանսիա 20 մետր
2000 Մերիյա Պո Պո, Ֆրանսիա 15 մետր
2000 OUB Centre Սինգապուր 280 մետր
2002 Tour Franklin Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 120 մետր
2003 Lloyd’s building Լոնդոն, Միացյալ Թագավորություն 95 մետր
2003 National Bank of Abu Dhabi Աբու Դաբի, ԱՄԷ 175 մետր
2004 Le Saint Georges Թուլուզ, Ֆրանսիա 25 մետր
2004 Թայբեյ 101 Թայբեյ, Թայվան 508 մետր
2006 Ագբար Բարսելոնա, Իսպանիա 144 մետր
2006 Վասկո դա Գամա աշտարակ Լիսաբոն, Պորտուգալիա 145 մետր
2007 Tour Devis Բեռլին, Գերմանիա 106 մետր
2007 Slovenský rozhlas Բրատիսլավա, Սլովակիա 80 մետր
2007 Ապրիլի 25 կամուրջ Լիսաբոն, Պորտուգալիա 190 մետր
2007 Ֆեդերացիա աշտարակ[9] Մոսկվա, Ռուսաստան 242 մետր
2007 Ցզին Մաո Շանհայ, Չինաստան 420 մետր
2007 Portland House Լոնդոն (Վեսթմինսթեր), Միացյալ Թագավորություն 101 մետր
2008 Նյու Յորք Թայմսի գրասանեյակ[10] Նյու Յորք, ԱՄՆ 228 մետր
2008 Four Seasons Hotels[11] Հոնկոնգ, Չինաստան 205 մետր
2008 Phoenicia Hotel Beirut Բեյրութ, Լիբանան 70 մետր
2008 Tour Ariane Պյուտո, Ֆրանսիա 152 մետր
2009 Royal Bank of Scotland[12] Սիդնեյ, Ավստրալիա 219 մետր
2009 Abu Dhabi Investment Authority Աբու Դաբի, ԱՄԷ 185 մետր
2010 Tour T1 Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 185 մետր
2010 Tour Direct 8 Պյուտո, Ֆրանսիա 57 մետր
2010 Lumiere Residences Սիդնեյ, Ավստրալիա 151 մետր
2011 Պոմպիդու կենտրոն[13] Փարիզ, Ֆրանսիա 45 մետր
2011 Sapphire Tower[14] Ստամբուլ, Թուրքիա 261 մետր
2011 Tour Hang Seng Հոնկոնգ, Չինաստան 137 մետր
2011 Բուրջ Խալիֆա[15] Դուբայ, ԱՄԷ 828 մետր
2011 ՄՊՀ-ի գլխավոր մասնաշենքը[6] Մոսկվա, Ռուսաստան 183 մետր
2012 Tour First Փարիզ (Դեֆանս), Ֆրանսիա 231 մետր
2012 Սուրբ Մավրիկիոսի աբբայություն Սան Մորիս, Ֆրանսիա 49 մետր
2012 Mauritius Telecom Tower Պորտ Լուի, Մավրիկիոս 110 մետր
2012 Tour Fortaleza[16] Չժենչժոու, Չինաստան 268 մետր
2012 The Marina Torch Դուբայ, ԱՄԷ 300 մետր
2013 Hotel Tryp Habana Libre[17] Հավանա, Կուբա 126 մետր
2013 Skylight[18] Մոսկվա, Ռուսաստան 109 մետր
2014 Վիսոցկի[19] Եկատերինբուրգ, Ռուսաստան 188 մետր
2015 Կայան աշտարակ[20] Դուբայ, ԱՄԷ 306 մետր
2016 Esentai Tower[21] Ալմաթի, Ղազախստան 162 մետր
2018 Heron Tower[22] Լոնդոն, Միացյալ Թագավորություն 230 մետր
2019 Չհյոնկհոն կենտրոն[23] Հոնկոնգ, Չինաստան 283 մետր
2019 Skyper Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա 154 մետր

Կրկնվող նվաճումները նշված չեն։

Մոսկվա խմբագրել

2007 թվականի սեպտեմբերի 4-ին Ալեն Ռոբերը բարձրացել է 242 մ բարձրությամբ «Ֆեդերացիա» աշտարակի վրա։ Քանի որ «Ֆեդերացիայի» ճակատը բացարձակապես հարթ է, Ալենը այն բարձրացել է հատուկ լրացուցիչ կոնստրուկցիաներով։ Մոսկվայի ժամանակով 19:59-ին ֆրանսիացի ժայռեր մագլցողին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, իսկ մեկ ժամ անց ազատ արձակել։

2011 թվականի սեպտեմբերի 4-ին «Ալֆա շոու 4D»-ի շրջանակներում, հսկայական քանակությամբ հանդիսատեսի առջև Ալենը բարձրացել է Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենքը[6]։

2013 թվականի օգոստոսի 29-ին բարձրացել է Skylight Tower աշտարակի վրա։

Եկատերինբուրգ խմբագրել

 
Ալեն Ռոբերը «Վիսոցկի» երկնաքերի վրա

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերը բարձրացել է Եկատերինբուրգի ամենաբարձր շենքերից մեկը (այդ ժամանակ ավարտվածներից ամենաբարձրը)՝ 188,3 մ բարձրությամբ «Վիսոցկի» երկնաքերը։ Ալենը առաջին անգամ բարձրահարկ շենք է բարձրացել ապահովագրությամբ՝ առանց հանդերձանքի բարձրանալ իրեն արգելել է քաղաքի վարչությունը[24]։ Երկնաքերի ներքևից և դիտահարթակից ֆրանսիացի ժայռ մագլցողին դիտում էին քաղաքի բնակիչները։ Ալենին վեր բարձրանալու համար պահանջվել է երկու ժամից մի փոքր ավելին[24]։

«Վիսոցկի» երկնաքերը բարձրանալուց հետո Ալեն Ռոբերը խոստովանել է, որ նախավարժանքի համար ուզեցել է 10 րոպեում բարձրանալ Սվերդլովսկի շրջանի 90-մետրանոց կառավարության շենքը, բայց վախեցել է տեղահանությունից[24]։

Դուբայ խմբագրել

2011 թվականի մարտի 28-ին Ալեն Ռոբերը Դուբայում ավելի քան վեց ժամում բարձրացել է աշխարհի ամենաբարձր՝ 828 մետր բարձրությամբ «Բուրջ Խալիֆա» երկնաքերը[15]։

Միջոցառման կազմակերպիչների պահանջով ժայռեր մագլցողը օգտվել է որոշ ապահովագրական հանդերձանքից՝ պարանից և շրջակապերից, թեև սովորաբար բարձրահարկ շենքեր է բարձրացել առանց ապահովագրության։ Սակայն Ռոբերն ինքն է խոստովանել, որ հասնելով 700 մետր բարձրության, աշտարակի կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով ստիպված է եղել օգտագործել ժայռ մագլցողի հանդերձանք։ Ռոբերի վերելքին հետևել են հարյուրավոր մարդիկ։ Ներքևում հերթապահել էին շտապ օգնության մեքենաները։ Աշտարակի ընկերության սեփականատիրոջ թույլտվությունը նախապես եղել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Most buildings climbed
  3. «"Человек-паук" Ален Робер поднялся на Башню Агбар в Барселоне». РИА Новости. 25.11.2016.
  4. «Французский "человек-паук" Ален Робер в шестой раз забрался на башню Total». Вести.ru. 22.03.2016.
  5. Анастасия Баринова (22.03.2016). «53-летний «человек-паук» покорил башню Total». National Geographic Россия. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 «В День города на фасаде Главного здания МГУ им. М. В. Ломоносова на Воробьевых горах покажут светомузыкальное 4D-шоу». Новости МГУ (MsuNews.Ru). 11.08.2011.
  7. Brice Cornet (фр. Брис Корнет) C’était Comment Votre Première Fois? (фр. Это было как впервые?)(ֆր.) // Magazine escalade et alpinisme en ligne (фр. Интернет-журнал "Скалолазание и альпинизм"). — 2012.
  8. Philippe Vandel Alain Robert et son "jeu, entre la vie et la mort" (фр. Ален Робер и его "игра между жизнью и смертью")(ֆր.) // FranceInfo. — 2014.
  9. «Ален Робер совершил восхождение на башню "Федерация"». Спорт Экспресс. 2007 թ․ սեպտեմբերի 4.
  10. «"Человек-паук" залез на редакцию The New York Times». Лента.ру. 2008 թ․ հունիսի 6.
  11. «"Человек-паук" Ален Робер покорил 46-этажный отель в Гонконге». РИА Новости. 2008 թ․ ապրիլի 15.
  12. «"Человека-паука" арестовали в Сиднее». Лента.ру. 2009 թ․ հունիսի 2.
  13. «Человек-паук Ален Робер покорил Центр Жоржа Помпиду в Париже». Первый Канал. 2011 թ․ մարտի 18.
  14. «"Человек-паук" Ален Робер покорил самый высокий небоскреб в Европе». РИА Новости. 2011 թ․ մայիսի 17.
  15. 15,0 15,1 «"Человек-паук" Ален Робер взобрался на небоскреб в Дубае за 6 часов». РИА Новости. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. «Французский "Человек-паук" покорил небоскреб в Китае». ПравдаИнформ. 2012 թ․ սեպտեմբերի 23.
  17. «"Человек-паук" Ален Робер без страховки взобрался на самое высокое здание Кубы». РИА Новости. 2013 թ․ փետրվարի 5.
  18. Игорь Назаров. «Mail.Ru Group переехала в новый офис в Москве». Shopolog.
  19. «Французский "человек-паук" Ален Робер покорил небоскреб в Екатеринбурге». ТАСС. 2014 թ․ սեպտեմբերի 24.
  20. «Французский «человек-паук» покорил 75-этажный небоскрёб в Дубае». RT. 2015 թ․ ապրիլի 13.
  21. Алёна Мирошниченко (2015 թ․ ապրիլի 26). «Ален Робер: Покорение Алматинских высот». VOX Populi.
  22. «Человек-паук» задержан после покорения небоскрёба в Лондоне
  23. «"Человек-паук" разместил на небоскребе в Гонконге транспарант с призывом к миру». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  24. 24,0 24,1 24,2 Французский "человек-паук" Ален Робер покорил небоскреб в Екатеринбурге
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Ռոբեր» հոդվածին։