Դեֆանսի մեծ կամար (ֆր.՝ La Grande Arche de la Fraternité), կամարի տեսքով ճարտարապետական կառույց Փարիզի Դեֆանս արվարձանում՝ Օ-դը-Սեն դեպարտամենտում։

Դեֆանսի մեծ կամար
ֆր.՝ La Grande Arche de la Défense
Տեսակհաղթակամար, գրասենյակային շենք և երկնաքեր
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԴեֆանս[1]
ՎայրԴեֆանս
Բարձրություն110,9 մետր[2]
Երկարություն112 մետր[2]
Լայնություն107,9 մետր[2]
Կառուցի ձևtesseract?
Կառուցման սկիզբ1985
Հիմնադրված է1989
Բացվածհուլիսի 14, 1989
ՃարտարապետJohan Otto von Spreckelsen? և Erik Reitzel?
Կառուցման ավարտ1989
Ժառանգության կարգավիճակRemarkable Contemporary Architecture?[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Դեռևս նախագահներ Ժորժ Պոմպիդուն և Վալերի Ժիսկար դ'Էստենը ցանկություն էին հայտնել նշանավորել Փարիզի պատմական առանցքը ճարտարապետական առանձնահատուկ կառույցով։

Աշխատանքները սկսվել են 1983 թվականին՝ նախագահ Ֆրանսուա Միտտերանի նախաձեռնությամբ կազմակերպված «Դեֆանսի դեմքը» մրցույթից հետո։ Մրցույթի նպատակն էր շարունակել Փարիզի պատմական առանցքը, որը Լուվրից ձգվում էր դեպի Համերաշխության հրապարակ և Հաղթանակի կամար։ Մրցույթին ներկայացվել էր 484 նախագիծ, որոնցից ընտրվել է դանիացի ճարտարապետ Յոհան Օտտո ֆոն Սփրեկելսենի (Johann Otto von Spreckelsen) նորարարական նախագիծը։

Նախագիծը մտածվել էր որպես Հաղթանակի կամարի նոր՝ 20-րդ դարի տարբերակ։ Այն պետք է նշանավորեր մարդկության, հումանիզմի գաղափարները, ոչ թե ռազմական հաղթանակները։ Ճարտարապետի մահից հետո (1987) նրա օգնականը՝ Պոլ Անդրյոն (Paul Andreu), ավարտին հասցրեց շինարարությունը։ Շինարարական աշխատանքները իրագործել է «Բուիգ» («Bouygues») ընկերությունը։

Կամարի հանդիսավոր բացումը կատարվել է 1989 թվականի հուլիսին՝ Ֆրանսիական հեղափոխության 200-րդ և մեծ յոթնյակի գագաթնաժողովի առթիվ։ Լինելով Փարիզի պատմական առանցքի արևելա-արևմտյան գծում՝ Դեֆանսի մեծ կամարը երևում է Հաղթանակի կամարից և Կարուզել հրապարակի փոքր կամարից։

Կառույց

խմբագրել

Կառույցը եռաչափ հիպերխորանարդ է (տեսերակտ), որն ունի 108մ երկարություն, 110մ բարձրություն, 112մ լայնություն[4]։ Կամարը հենված է 12 հենասյուների, որոնք տեղադրված են հիդրավլիկ գրանիտի վրա. այն հնարավորություն է տալիս 300.000տ ծանրություն պահելու։ Խորանարդի հորիզոնական ամեն մի կողմը կազմված է 4×4 բետոնե սալերից՝ 75մ երկարությամբ։ Մետաղե լարերը շրջապատում են կառույցը։ Կառույցի երկու սյուները կառուցվել են զուգահեռաբար՝ աշխատողների՝ իրարից անկախ երկու խմբերի կողմից։ Շինարարության վրա աշխատել են բարձր որակավորում ունեցող 2.000 աշխատողներ, որոնցից երկուսը մահացել են կամարի վերին մասի շինարարության ժամանակ։ Աշխարհում հիպերճարտարապետության առաջին օրինակը՝ քառաչափ պոլիտոպի եռաչափ պրոեկցիան, ավարտվել է 1989 թվականին՝ Էյֆելյան աշտարակի 100-ամյակին։

Կամարը ամբողջովին ծածկված է 5սմ հաստությամբ ապակու շերտերով, որոնք հատուկ մշակվել են քամուն դիմանալու և օպտիկական ձևափոխության չենթարկվելու համար։ Վերելակներն ամբողջովին պատրաստված են ապակուց և տեղադրված են կամարի խորքում։

Կամարի վերևում կա ցուցահանդեսների և համաժողովների համար նախատեսված սրահ, ինչպես նաև դիտահրապարակ, որից բացվում է Փարիզի արևմտյան մասն ընդգրկող համայնապատկեր։ Շենքի տանիք բարձրանալ հնարավոր է միայն հյուսիսային և հարավային պատերի վերելակներով, բայց դա արգելված է հասարակությանը[5]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Դեֆանսի մեծ կամարը գտնվում է Փարիզի պատմական առանցքի ոչ ուղիղ կենտրոնում. շեղումը կազմում է 6.33°: Տեխնիկական տեսանկյունից դա արվել է՝ հաշվի առնելով ավտոմայրուղիներն ու երկաթգծերը, ինչպես նաև Փարիզի մետրոյի առաջին գծի ընդլայնման հեռանկարային ծրագրերը։
  • Լարբի Չիքի ֆիլմում (La Grande Arche) վկայում են, որ Փարիզի պատմական առանցքը ուղղված է Գիզայի մեծ բուրգին Եգիպտոսում։ Իրականում դա ճիշտ կլիներ 0.1° թեքման դեպքում[6]։
  • Քաղաքի պատմական առանցքի ստեղծման խորհրդանշանային տեսանկյունից անհրաժեշտ էր, որ մայրաքաղաքի պատմական առանցքի վերջին կետը նշանավորվի կամարով։ Բանն այն է, որ Փարիզի քաղաքաշինական պատմությունը նշանավորվում է քաղաքի կենտրոնն առանձնացնելով, որը սկսվում է Լուվրից և Սենային զուգահեռ ձգվում արևմուտք։ Քաղաքի պատմական առանցքի ստեղծումը միշտ տեղ է ունեցել քաղաքի զարգացման ծրագրերում։
  • Որպեսզի ճարտարապետ Օտտո ֆոն Սփրեկելսենին տեղեկացնեն, որ նրա նախագիծն է հաստատվել, ֆրանսիական կառավարության ներկայացուցիչները նրա մոտ են հասել նավակով, քանի որ ճարտարապետն այդ ժամանակ գտնվում էր քաղաքից դուրս՝ հաղորդակցման միջոցներից զուրկ կղզում գտնվող իր տանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 StructuraeRatingen: 1998.
  3. https://www.culture.gouv.fr/Media/Medias-creation-rapide/Label-ACR-Metropole-du-Grand-Paris.pdf
  4. François Chaslin et Virginie Picon-Lefebvre, La Grande Arche de La Défense Electa-Moniteur, 1989
  5. Lemonde.fr, Le Monde (11 August 2010)
  6. chikh.com,(June 2014)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեֆանսի մեծ կամար» հոդվածին։