Վասկո դա Գամա աշտարակ (պորտ.՝ Torre Vasco da Gama), վանդակավոր աշտարակ, որը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, Տախո գետի հյուսիսային ափին։ Բարձրությունը 145 մետր է։ Կրում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի անունը։

Վասկո դա Գամա աշտարակ
Torre Vasco da Gama
Տեղագրություն Պորտուգալիա Պորտուգալիա Լիսաբոն
Կառուցման ժամանակ 1998-2007
Օգտագործում հյուրանոց, ռեստորան
Բարձրություն
Ծայրաձող 145 մետր
Տանիք 72 մետր
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 22
Ճարտարապետ Լեոնոր Ժանեյրո, Նիկ Ջեյկոբս

Աշտարակի ճարտարապետներն են` Լեոնոր Ժանեյրոն, Նիկ Ջեյկոբսը և SOM (Skidmore, Owings and Merrill) ամերիկյան ճարտարապետական բյուրոն[1][2][3]։ Պողպատյա կառուցվածքը, որը նման է կարավելլա առագաստանավի[4][5], նախագծել է Martifer ընկերությունը[6]։

Աշտարակը կառուցվել է 1998 թվականին՝ Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շինության ստորին հատվածում եռահարկ կառույց է, որը ցուցահանդեսում ծառայել է որպես Եվրոպական Միության տաղավար։

Երկու դիտահարթակները և ռեստորանը փակվել են 2004 թվականի հոկտեմբերին։ Երբ դրանք շահագործվում էին, աշտարակը ամենաբարձր կառույցն էր Պորտուգալիայում, որը բաց էր հանրության համար[7] (չհաշված կամուրջները)։

Հիմնական կառույցները ցուցահանդեսի փակումից հետո պետք է օգտագործվեին որպես վարձակալված գրասենյակային տարածքներ, սակայն այդպես էլ վարձակալներ չեն գտնվում։ Փոխարենը այն օգտագործվել է առանձին միջոցառումների համար, ինչպիսին էր նոր MINI ավտոմեքենայի համաշխարհային պրեմիերան 2001 թվականին։ 2006 թվականին աշտարակի վրա բարձրացել է ալպինիստ Ալեն Ռոբերը։ Միջոցառումը կազմակերպել է Optimus Telecommunications պորտուգալական ընկերությունը, որն իրենից ներկայացնում է բջջային կապի ծառայություն։

Էկսպո պարկը թույլտվություն ստացել է պորտուգալացի ճարտարապետ Նինո Լեոնիդասի նախագծի համար, ըստ որի պարկը պետք է ընդլավի գետի երկայնքով, որպեսզի կառուցվի հյուրանոց, որը բաղկացած կլինի 20 հարկից և կունենա 178 սենյակ[8][9]։ Հիմնական շինությունը քանդվել է 2007 թվականի հուլիսից-սեպտեմբեր ժամանակահատվածում, և հյուրանոցի շինարարությունը սկսվել է 2007 թվականի հոկտեմբերին[10]։ Հյուրանոցն անվանվել է «Myriad by Sana Hotels», որը ղեկավարում է պորտուգալական Sana Hotels ընկերությունը[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Эбби Бассел SOM Evolutions: Recent Work of Skidmore, Owings & Merrill. — E&FN Spon., 2000. — С. 57. — 191 с.
  2. Deutsche Bauzeitung: Fachzeitschrift für Architektur und Bautechnik. — 132. — 1998. — С. 12.
  3. Controspazio. — Том 29, Выпуски 4-6. — Edizioni Dedalo, 1998. — С. 68.
  4. Macau (China: Special Administrative Region), Instituto Cultural Review of culture. — Выпуски 29-32. — Instituto Cultural do Governo da R.A.E. de Macau, 2009. — С. 48.
  5. Дэвид Эванс Cadogan Guide Portugal. — Cadogan Guides USA, 2010. — С. 378. — 544 с. — ISBN 9781566567671
  6. International Directory of Company Histories / Jay P. Pederson. — Том 97. — ST JAMES Press, 2008. — С. 291. — 691 с. — ISBN 1558626182
  7. Time Out Guides Ltd. Time Out Lisbon. — 2. — Penguin, 2001. — С. 103. — 316 с. — ISBN 0140293868
  8. «Torre Vasco da Gama > Factoría Urbana: Ciudades y arquitectura». www.factoriaurbana.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  9. «Projects: Myriad by SANA Hotels». NLA (Nuno Leonidas Arquitectos).
  10. atomicorecp (2007 թ․ սեպտեմբերի 9). «Demolição da Torre Vasco da Gama (Parque das Nações)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. «SANA Hotels :: SANA Hotels :: Book Your Stay Your Way». www.sanahotels.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասկո դա Գամա աշտարակ» հոդվածին։