Կայան աշտարակ (արաբ․՝ برج كيان‎‎), շինարարության ժամանակ հայտնի էր Անվերջության աշտարակ անվամբ, 75 հարկանի երկնաքեր Դուբայում։ Բարձրությունը 306 մետր է։ Աշտարակը նախագծել է Skidmore, Owings և Merrill SOM ճարտարապետական խումբը, որը նաև եղել է Դուբայի Բուրջ Խալիֆա և Չիկագոյի Թրամպ աշտարակների նախագծերի հեղինակը։ Այն բացվել է 2013 թվականի հունիսի 10-ին։ Աշտարակը աշխարհի ամենաբարձրահարկ կառույցն է, որն ունի 90 աստիճանի ոլորում։ Այս ռեկորդը գերազանցել է Շանհայի աշտարակը, որը բացվել է 2015 թվականի փետրվարին։ 2015 թվականի տվյալներով՝ Ասիայի ամենաբարձր շենքերի ցանկում 74-րդն է, իսկ աշխարհում՝ 94-րդը։

Կայան
(արաբ․՝ برج كيان‎‎)
Տեղագրություն ԱՄԷ ԱՄԷ Դուբայ
Կառուցման ժամանակ 2006—2013
Օգտագործում Բնակելի շենք
Բարձրություն
Տանիք 307,3 մետր
Տեխնիկական պարամետրներ
Տարածքը շինության մեջ 111 000 մ²
Վերելակների թիվ 8
Ճարտարապետ Skidmore, Owings & Merrill

Ձևավորում խմբագրել

 

Երկնաքերի բարձրությունը կազմում է 307.3 մետր[1] (ըստ այլ տվյալների՝ 303,9 մետր[2]), հիմքի խորությունը՝ 27 մետր։ Ունի 73 վերերկրյա և 7 ստորգետնյա հարկեր, 8 վերելակ, հինգհարկանի ստորգետնյա կայանատեղի՝ 610 ավտոմեքենաների համար, 495 էլիտար բնակարաններ[3], որոնց արժեքը 2-ից մինչև 3,5 միլիոն դիրհամ է[4]։ Բնակարանների 80 %-ը վաճառված է եղել մինչև շինարարության ավարտը։ Աշտարակը Skidmore, Owings & Merrill ճարտարապետական բյուրոյի նախագիծն է, պատերը հիմքից մինչև տանիք հավասարաչափ ոլորված են 90 °-ով, յուրաքանչյուր հարկը նախորդից՝ 1.2 °-ով[5]։ Կայան աշտարակի բնակարանները ձևավորված են փայտյա հատակներով, չինական սինթետիկ մարմարե սալիկներով և խոհանոցային պարագաներով։ Աշտարակի ետևում կա հինգհարկանի ավտոկայանատեղի[6]։ Աշտարակի բնակարանները կարելի է նաև վարձակալել հանգստյան օրերին կամ արձակուրդներին։

Պատմություն խմբագրել

Աշտարակի շինարարությունը սկսվել է 2006 թվականին։ 2007 թվականի փետրվարի 7-ին արհեստական ծոցի ջուրը լցվել է շինարարական հրապարակ՝ ողողելով հետագա երկնաքերի հիմքը։ Մոտ հարյուր աշխատողներ[7] ժամանակին տարհանվել են 20 մետր խորությամբ փոսից, որտեղ ջուրն ամբողջությամն լցվել է չորս րոպեում[8]։ Այս միջադեպի պատճառով շենքի շինարարությունը հետաձգվել է մեկուկես տարով և վերսկսվել է 2008 թվականի հուլիսին։ 2013 թվականի հունիսի 10-ին տեղի է ունեցել Կայան աշտարակի հանդիսավոր բացումը։ Այդ պահից ի վեր՝ Կայանը համարվում է ամենաբարձր պտտված շինությունն աշխարհում՝ հետ թողնելով շվեդական Թուրնինգ Թորսո երկնաքերը։ Բացման ժամանակ սեփականատերը հայտարարել է «Անվերջության աշտարակ»-ի անվանափոխման մասին՝ Կայան աշտարակի՝ ասելով, որ ուզում է այս շինությանը տալ օրիգինալ անվանում, որից չկա աշխարհի ոչ մի ծայրում, իսկ «Անվերջություն» անվամբ աշտարակները մի քանիսն են[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Башня Кайан (անգլ.) на сайте emporis.com
  2. Башня Кайан (անգլ.) на сайте skyscraperpage.com
  3. Кэти Герфен. Cayan Tower Opens in Dubai (անգլ.) на сайте architectmagazine.com
  4. Открытие Infinity Tower — самой высокой «витой» башни в мире Արխիվացված 2014-12-27 Wayback Machine (ռուս.) на сайте oae-dubai.com
  5. Shapiro, Gideon Fink (November 13, բացի այդ սենյակները պաշտպանված են շարժական, ճառագայթապաշտպան էկրաններով։ 2013). «Cayan Tower, Designed by Skidmore, Owings & Merrill (Architect Magazine)». www.architectmagazine.com. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  6. «Infinity: Living By Design». Infinity Tower Homepage. Cayan. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  7. Lucky escape for 100 workers (անգլ.) на сайте gulfnews.com, 8 февраля 2007
  8. Infinity Tower Flooding Accident (անգլ.) на сайте snopes.com
  9. Например, Башня Бесконечность[en] в Южной Корее и Башня Бесконечность[en] в Австралии.

Արտաքին հղումներ խմբագրել