Լուքսորի կոթող
Լուքսորի կոթող (ֆր.՝ obélisque de Louxor), հին եգիպտական կոթող Փարիզի Կոնկորդի հրապարակի կենտրոնում։ Ունի 23 մ բարձրություն։ Ստեղծվել է Ռամզես II-ի օրոք, սկզբում տեղադրված է եղել Եգիպտոսի Լուքսոր տաճարի մուտքի մոտ, սակայն 1830-ական թվականներին փոխարքա Մուհամմադ Ալի փաշան այն նվիրել է Ֆրանսիային։
![]() | |
տեսակ | կոթող |
տարի | մ. թ. ա. 1290 |
բարձրություն | 23±1 մետր |
ստեղծման երկիր | ![]() |
նյութ | քար |
գտնվում է | Կոնկորդի հրապարակ |
քաղաք | Փարիզի 8-րդ շրջան[1] |
պատվիրատու | Ռամզես II |
մասն է | Լուքսոր տաճար |
![]() |
Լուքսորի կոթողը Ֆրանսիայի մայրաքաղաքի ամենահին շինությունն է (հաշվի է առնվում նրա ստեղծման, ոչ թե Փարիզում տեղադրելու ժամանակը)։
ՊատմությունԽմբագրել
Լուքսորի երկվորյակ կոթողները ինչ-որ ժամանակ մատնանշել են Լուքսորի տաճարի մուտքը։ 1829 թվականին Եգիպտոսի վալի և ինքնահռչակ խեդիվ Մուհամմադ Ալի փաշան կոթողները նվիրել է Ֆրանսիային։
1823 թվականի օգոստոսին ֆրանսիական «Սֆինքս» կորվետը (ռազմական նավ) ուղևորվել է Ալեքսանդրիա՝ հանդիպելու «Լուքսոր» բարժային, որպեսզի վերցնի կոթողներից մեկը և այն տանի Ֆրանսիա։ 1833 թվականի ապրիլի 1-ին երկու նավերը ուղևորվել են Տուլոն, ուր հասել են մայիսի 10-ին։ Օգոստոսի 12-ին նավերը հասել են Շերբուր Օկտևիլ քաղաքի նավահանգիստ։
Դեկտեմբերի 21-ին կոթողը հասել է Փարիզ։ Երեք տարի անց՝ 1836 թվականի հոկտեմբերի 25-ին, Լուի Ֆիլիպ I արքայի հրամանով կոթողը տեղադրվել է Կոնկորդի հրապարակի կենտրոնում։
Երկրորդ կոթողը մնացել է Լուքսորում։ Դրանից պաշտոնական հրաժարումը եգիպտական կառավարությանը հասցեագրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանը իր նախագահական առաջին կառավարման շրջանում։
ՊատվանդանԽմբագրել
Կոթողի պատվանդանին կան փորագրություններ, որոնք պատկերում են, թե ինչպես է կոթողը ապամոնտաժվել Եգիպոսում իր տեղից, տեղափոխվել Ֆրանսիա և դրվել Փարիզում։
ՎավերագրությունԽմբագրել
- Վավերագրական ֆիլմ։ Ռեժիսոր՝ Օլիվեր Լեմարթ (Olivier Lemaitre)։ Արտադրություն՝ Séquana média, 2014 թվական, (05.12.2017). «Կոթողի արտասովոր ճամփորդությունը = L'Odyssee de l'obelisque» (ռուսերեն). Ռուսաստան, Կուլտուրա. https://vimeo.com/87593452.
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
ԳրականությունԽմբագրել
- Ժան Բատիստ Ապոլիներ, Լեբա (Jean Baptiste Apollinaire Lebas), L’Obélisque de Louxor, Paris, 1839.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուքսորի կոթող կատեգորիայում։ |