Կոլումբուս (Օհայո)
Կոլումբուսը (անգլ.՝ Columbus, [Կոլամբես]), ԱՄՆ-ի Օհայո նահանգի վարչական կենտրոնը և բնակչության թվով այդ նահանգի ամենամեծ քաղաքը. 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 892,533[2]: Այդ ցուցանիշով Կոլումբուսն ԱՄՆ-ի քաղաքների շարքում գրավում է 14-րդ տեղը[3][4][5][6] և համարվում է ամենաարագ աճող քաղաքներից մեկն այդ երկրում[7]: ԱՄՆ-ի նահանգների մայրաքաղաքների շարքում Կոլումբուսը բնակչության թվով երրորդն է՝ Արիզոնայի Ֆինիքսից և Տեխասի Օսթինից հետո, իսկ Միջին արևմուտքի բոլոր քաղաքների շարքում՝ երկրորդը՝ Չիկագոյից հետո[8][9]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոլումբուս | |||||
անգլ.՝ Columbus | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1812 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1797 | ||||
Մակերես | 581,031306 կմ² | ||||
ԲԾՄ | 275±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||||
Բնակչություն | ▲787 033 մարդ (2010)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-5 և UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 614 | ||||
Փոստային ինդեքսներ | 43085 | ||||
Պաշտոնական կայք | columbus.gov(անգլ.) | ||||
| |||||
Վարչական տեսակետից Կոլումբուսը ոչ միայն Օհայո նահանգի, այլ նաև նրա կազմի մեջ մտնող Ֆրանկլինի շրջանի կենտրոնն է[10]: Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի անունով կոչված քաղաքը [11][12] հիմնադրվել է 1812 թվականին և դրանից չորս տարի անց դարձել նահանգի մայրաքաղաք:
Առևտրական և արդյունաբերական խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Կա մետաղամշակման, մեքենաշինական, քիմիական, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ United States Census 2010
- ↑ Neese Alissa Widman։ «Columbus retains position as 14th-largest city, for now»։ The Columbus Dispatch (անգլերեն)։ Վերցված է 2018-05-24
- ↑ https://www.bizjournals.com/columbus/news/2017/05/25/columbus-overtakes-indianapolis-now-countrys-14th.html
- ↑ Rinehart Earl։ «We're No. 14! Columbus tops Indianapolis in population»
- ↑ "columbus-population-keeps-rising" Columbus Dispatch. 2014.
- ↑ Bureau US Census։ «The South Is Home to 10 of the 15 Fastest-Growing Large Cities»
- ↑ Bureau US Census։ «The South Is Home to 10 of the 15 Fastest-Growing Large Cities»։ The United States Census Bureau (en-US)։ Վերցված է 2017-05-25
- ↑ «Population Estimates»։ United States Census Bureau։ Վերցված է մայիսի 19, 2016
- ↑ Population in Metropolitan and Micropolitan Statistical Areas Ranked by 2000 Population for the United States and Puerto Rico: 1990 and 2000 (PDF). U.S. Census Bureau. December 30, 2003. Retrieved on 2007-11-20 from https://www.census.gov/population/cen2000/phc-t29/tab03a.pdf.
- ↑ «Places in Franklin County, OH»։ Find a County։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2008-ին։ Վերցված է ապրիլի 13, 2010
- ↑ https://www.history.com/topics/exploration/columbus-controversy
- ↑ http://www.mit.edu/~thistle/v9/9.11/1columbus.html