Apple Music, 2015 թվականի WWDC-ի ժամանակ Էփլ ընկերության կողմից ներկայացված երաժշտական ծառայություն, որն ներառում է iTunes Store-ի գրադարանից միլիոնավոր կոմպոզիցիաներ։

Apple Music
Изображение логотипа
Տեսակdigital distribution platform?, online music store? և հոսքային երաժշտական ծառայություն
ՀեղինակԷփլ
Նախագծումը՝Էփլ
ՕՀiOS, Մաք ՕԷս, PC, Անդրոիդ
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝հունիսի 30, 2015
ՊլատֆորմiOS, Անդրոիդ, Windows, մաքՕՍ և visionOS?
Կայքmusic.apple.com/am/
 Apple Music Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Դեռ մինչև Apple Music-ի դուրս գալը շատ լուրեր էին եղել մշակվող երաժշտական ծառայության մասին[1]։ Դրա մասին նաև խոսում էր այն փաստը, որ 2014 թվականի մայիսի 29-ին Apple-ը գնել է Beats Electronics ընկերությունը, որը զբաղվում է ականջակալների արտադրմամբ, նաև ունի Beats Music երաժշտական ծառայություն[2]։

WWDC 2015-ի վերջում՝ One More Thing լոզունգի տակ ներկայացված է եղել Apple Music-ը, որը շատ բաներ օրինակել է Beats Music-ից, նոր համացանցային ռադիոկայան՝ Beats 1-ը ներառյալ, որը տարածվում է հատուկ Apple Music-ի համար։

Ծառայությունը սկսել է աշխատել 2015 թվականի հունիս 30-ից՝ iOS 8.4-ի հրատարակման հետ միաժամանակ։ Նույն օրն էլ աշխաատեց Beats 1 կայանը[3]։

Apple Music-ի մեջ է մտնում նաև Beats 1 համացանցային ռադիոկայանը։ Ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ եթերում հնչող երաժշտությունը ընտրվում է ձեռքով այնպիսի երաժշտական ոճի մասնագետների կողմից, ինչպիսիք են՝ Dr. Dre-ն, Էլթոն Ջոնը, Ֆարել Վիլյամսը, Դրեյքը և ուրիշներ։ Նաև նրանցից ամենը կայանում վարում է իր սեփական հաղորդումը[4]։ Ռադիոկայանի եթերը վարվում են երեք քաղաքից՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Լոնդոնից։ Beats 1-ը հասանելի է բոլոր երկրներում, բացի՝ Հունգարիայից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Մոզամբիկից, Նամիբիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թայվանից և Թուրքիայից[5]։

 
Beats 1-ի լոգոն

Առանձնահատկություններ

խմբագրել

Apple Music-ի առանձնահատկություններից մեկը Connect բաժինն է, որը կատարում է արտիստի և լսողի միջև կապ հաստատելու դեր[6]։ Այս բաժնում հանրահայտ արտիստները կարող են հրապարակել նկարներ կամ տեսահոլովակներ իրենց համերգներից, կիսապատրաստ երգեր կամ դեռ չարձակված կոնտենտ։

Apple Music-ում կա ռադիոյի ֆունկցիա, որի միացման դեպքում, ըստ լսողի նախընրությունների, ընտրվում են երաժշտական կոմպոզիցիաներ։

Ծառայության այլ առանձնահատկությունների շարքի մեջ է ընդգրկված երգի վերբեռնման և օֆլայն լսելու հնարավորությունը։

2016 թվականի ապրիլից Apple Music-ը հասանել դարձավ Android-ի օգտատերերի համար։ Հավելվածը առկա է վերբեռնման համար Google Play-ում[7]։

Երաժշտության որակ

խմբագրել

Apple Music-ի բոլոր երգերը հաղորդվում են 256 կբիթ/վ բիթերի արագությամբ, AAC ընդլայնմամբ[8]։ Բջջային կապով հաղորդման կամ համացանցի թույլ արագության դեպքում երաժշտության բիթերի արագությունը իջնում է[9]։

Apple Music-ի մեկ ամսով մեկ օգտատիրոջ բաժանորդագրման գինը կազմում է 1500 դրամ, իսկ ընտանեկան բաժանորդագրման համար (մինչև 6 հոգի)՝ 3000 դրամ[10]։ ԱՄՆ-ում բաժանորդագրումը ավելի թանկ է՝ 10$ մեկ օգտատիրոջ համար և 15$ ընտանեկան բաժանորդագրման համար[11]։ Սակայն առկա է փորձնական ժամկետ, որն կազմում է 3 ամիս։

Հանդիսատես

խմբագրել

2015 թվականի հոկտեմբերում Apple Music-ի վճարովի բաժանորդագրում գնողների թիվը կազմում էր 6.5 միլիոն մարդ։ Նաև 8.5 միլիոն մարդ օգտագործում էին ծառայության անվճար փորձնական տարբերակը[12]։

Քննադատություն

խմբագրել

Google-ի անցյալ տնօրեն՝ Էրիկ Շմիդթը, BBC-ում քննադատման ենթարկեց Apple Music ծառայության աշխատանքը[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Музыкальный сервис Apple Music действительно представят на WWDC 2015». Արխիվացված է օրիգինալից 2015-06-29-ին. Վերցված է 2017-05-24-ին.
  2. «Apple купила производителя наушников Beats за 3 миллиарда долларов».
  3. «Apple раскрыла подробности запуска сервиса Music». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  4. «На радиостанции Apple Beats 1 будут работать Элтон Джон и другие знаменитости».
  5. «В каких странах доступны Beats 1 и Apple Music?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  6. «Apple-Music-Connect».
  7. Как слушать музыку с Apple music на Android
  8. «Apple Music will stream at 256kbps, below the 'industry standard' 320kbps».
  9. «iOS 9 позволит выбрать качество аудио в Apple Music».
  10. «Цена Apple Music в России подтверждена».
  11. «Apple представила онлайн сервис вещания музыки Apple Music с приложением для Android».
  12. Аудитория
  13. Intelligent machines: Making AI work in the real world — BBC News