American Truck Simulator համակարգչային խաղ բեռնատարի վարորդի սիմուլյատորի ժանրում ՝ տնտեսական ռազմավարության տարրերով: Խաղը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում: Մշակված է չեխական SCS Software ընկերության կողմից որպես Truck Simulator շարքի մաս և թողարկվել է 2016 թվականի փետրվարի 2-ին: Սա Euro Truck Simulator 2-ին զուգահեռ խաղ է:

American Truck Simulator
ՄշակողSCS Software?
ՀրատարակիչSCS Software?
ԴիստրիբյուտորExcalibur Publishing?, SAD Games?, Steam[1] և Humble Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1], բուլղարերեն[1], չեխերեն[1], դանիերեն[1], հոլանդերեն[1], ֆիններեն[1], հունարեն[1], հունգարերեն[1], ճապոներեն[1], կորեերեն[1], նորվեգերեն[1], լեհերեն[1], պորտուգալերեն[1], բրազիլիական պորտուգալերեն[1], ռումիներեն[1], ռուսերեն[1], պարզեցված չինարեն[1], շվեդերեն[1], թուրքերեն[1], ուկրաիներեն[1] և կատալաներեն[3]
Սերիայի մասTruck Simulator?
ՎայրԿալիֆոռնիա, Նևադա, Արիզոնա, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Վաշինգտոն, Յուտա, Օկլահոմա և Տեխաս
Թողարկման թվականփետրվարի 2, 2016
ՊլատֆորմներWindows[1], մաքՕՍ[1] և Լինուքս[1]
ՇարժիչPrism3D?
Վերջին տարբերակ1.36 (նոյեմբերի 5, 2019)[4], 1.37 (ապրիլի 20, 2020)[5], 1.38 (հուլիսի 14, 2020)[6], 1.39 (նոյեմբերի 5, 2020)[7], 1.40 (մարտի 23, 2021)[8], 1.41 (հուլիսի 13, 2021)[9], 1.42 (հոկտեմբերի 21, 2021)[10], 1.43 (դեկտեմբերի 9, 2021)[11], 1.44 (մայիսի 10, 2022)[12], 1.45 (հուլիսի 26, 2022)[13], 1.46 (նոյեմբերի 8, 2022)[14], 1.47 (ապրիլի 12, 2023)[15], 1.48 (հուլիսի 27, 2023)[16], 1.49 (նոյեմբերի 23, 2023)[17] և 1.50 (մայիսի 15, 2024)[18]
Ժանրtruck simulation video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1], բազմակառավարելի խաղ[9] և կոոպերատիվ ռեժիմ[1]
USKUSK 0
ESRBբոլորի համար[19]
Կրիչթվային բաշխում
🌐americantrucksimulator.com(անգլ.)
 American Truck Simulator Վիքիպահեստում

Խաղի ընթացքը

խմբագրել

«American Truck Simulator»-ը խաղացողներին առաջարկում է բեռնատարների լայն տեսականի, որոնք նրանք կարող են վարել, ինչպես նաև բեռների մի շարք տեսակներ, որոնք նրանք կարող են տեղափոխել: Խաղի սկզբում դուք կունենաք հասանելի միայն մեկ բեռնատար, բայց առաջընթացի և գումար վաստակելու հետ դուք կկարողանաք գնել ավելի մեծ և հզոր մեքենաներ:

Խաղի ընթացքում խաղացողները ստանում են ապրանքներ տեղափոխելու առաջադրանքներ: Աշխատանքները կարող են տատանվել՝ քաղաքային հասարակ առաքումներից մինչև տարբեր քաղաքների և նահանգների միջև ավելի երկար ճանապարհներ: Առաջադրանքները կատարելիս խաղացողները պետք է հետևեն երթևեկության կանոններին՝ տուգանքներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար:

Առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար խաղացողները գումար են վաստակում, որը կարող է ծախսվել բեռնատարի արդիականացման, նոր բեռնատարներ գնելու կամ իրենց տրանսպորտային ընկերության ընդլայնման և կատարելագործման վրա:

American Truck Simulator-ը նաև առաջարկում է խաղացողների համայնքի կողմից ստեղծված բազմաթիվ փոփոխություններ, որոնք ավելացնում են նոր բեռնատարներ, քարտեզներ, բեռներ և այլ լրացուցիչ հնարավորություններ խաղի համար:

Ստեղծման պատմություն

խմբագրել

2014 թվականի ապրիլի 11-ին SCS Software-ը հրապարակեց սքրինշոթներ խաղից և հայտարարեց, որ այն կներկայացնի ավելի քան 100 քաղաք։ Սկզբում խաղի մեջ հասանելի կլինեն միայն երկու մակնիշի բեռնատարներ՝ Peterbilt-ը և Kenworth-ը: Շուտով նաև ավտոպարկը կընդլայնվի։ Խաղը սկսվում է Կալիֆոռնիայում և Նևադայում: SCS Software-ը նախատեսում է ի վերջո ներառել ամբողջ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը: 2015 թվականի հունվարի 26-ին SCS Software-ը YouTube-ում հրապարակեց կադրեր խաղի վաղ ալֆա տարբերակից։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին SCS Software-ը հայտարարեց American Truck Simulator-ի պաշտոնական թողարկման ամսաթիվը՝ 2016 թվականի փետրվարի 3-ը: Խաղը թողարկվել է մեկ օր առաջ՝ 2016 թվականի փետրվարի 2-ին:

Սկզբում խաղի մեջ հասանելի են Կալիֆոռնիայի և Նևադայի 30 քաղաքներ: Որոշ ժամանակ անց Արիզոնայի քաղաքները ներառվեցին խաղային աշխարհում։

2017 թվականի խաղի թարմացումներից մեկում, իրական աշխարհին համապատասխանելու համար, խաղը փակեց Կալիֆորնիայի նահանգի երթուղու մասը Բիգ Սուր շրջանում, որն իրականում արդեն փակ էր այդ ժամանակ 2017 թվականի մայիսի 20-ին տեղի ունեցած մեծ սողանքի պատճառով։

1.36 տարբերակի թողարկմամբ խաղն ամբողջությամբ անցավ DirectX 11-ին, իսկ 1.38 տարբերակից խաղին ավելացվեց SSAO-ի աջակցությունը։

Թարմացումներ

խմբագրել

Հավելումները կարող են ներառել քարտեզի լրացուցիչ տարածքներ, որոնք կապված են ԱՄՆ նահանգների հետ, լրացուցիչ տրանսպորտային միջոցներ և բեռներ, ինչպես նաև բեռնատարների ներկման և թյունինգի տարբերակներ:

Ըստ նահանգների

խմբագրել
  • Նյու Մեքսիկո - Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 9-ին։
  • Օրեգոն - Թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
  • Վաշինգտոն - Թողարկվել է 2019 թվականի հունիսի 11-ին։
  • Յուտա - Թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին։
  • Այդահո - Թողարկվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։
  • Կոլորադո - Թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին։
  • Վայոմինգ - Թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։
  • Մոնտանա - Թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 4-ին։
  • Տեխաս - Թողարկվել է 2022 թվականի նոյեմբերի 15-ին։
  • Օկլահոմա - Թողարկվել է 2023 թվականի օգոստոսի 1-ին։
  • Կանզաս - Թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։
  • Նեբրասկա - Թողարկվել է 2024 թվականի մայիսի 16-ին։
  • Արկանզաս - ստեղծման փուլում։
  • Միսսուրի - ստեղծման փուլում։
  • Այովա - ստեղծման փուլում։

Ըստ տեխնիկայի

խմբագրել
  • The International LoneStar - թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին։
  • Mack Anthem - Թողարկվել է 2020 թվականի ապրիլի 28-ին։
  • Forest Machinery pack - ներառում է 8 նոր տեսակի տեղափոխվող անտառային սարքավորումներ, նոր առաքելություններ։
  • Heavy Cargo pack - ներառում է 9 նոր տեսակի տեղափոխվող հատկապես ծանր բեռներ, նոր առաքելություններ։
  • Հատուկ տրանսպորտ - ներառում է 11 նոր տեսակի փոխադրվող խոշոր բեռներ, նոր առաքելություններ։
  • Western Star 49X - Թողարկվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։
  • Freightliner Cascadia - Թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։
  • Cabin Accessories DLC - թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 3-ին։
  • International Eagle 9900i - Թողարկվել է 2022 թվականի մարտի 22-ին։
  • Western Star 57X - Թողարկվել է 2022 թվականի օգոստոսի 2-ին։
  • Western Star 5700XE - Թողարկվել է 2023 թվականի հունվարի 31-ին։
  • Volvo VNL - թողարկվել է 2023 թվականի մայիսի 25-ին։
  • Farm Machinery - Թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին։

Թյունինգ

խմբագրել

Գունազարդման և թյունինգի տարբերակներով հավելումները ներառում են թեմատիկ լեյվերներ (Հելոուին, Սուրբ Ծնունդ, Վալենտինի օր և այլն), լրացուցիչ շրջանակներ և ղեկ: Այս հավելումներից մեկը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին, և մշակողը դրա վաճառքից ստացված հասույթի 100%-ը փոխանցում է քաղցկեղի դեմ պայքարի երկու հիմնադրամներին, որոնցից մեկը գտնվում է ԱՄՆ-ում, իսկ մյուսը՝ Չեխիայում։

Ճանաչում

խմբագրել

American Truck Simulator-ը, SCS Software-ի կողմից ստեղծված «հարակից» խաղերի հետ մեկտեղ, հաճախ ընդգրկվում է մասնագիտացված հրատարակությունների կողմից կազմված իր ոլորտի լավագույն խաղերի ցանկում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 Steam — 2003.
  2. Humble Store
  3. VDJOC (կատ.) — 2020.
  4. American Truck Simulator Update 1.36 — 2019.
  5. American Truck Simulator 1.37 Release — 2020.
  6. American Truck Simulator 1.38 Release — 2020.
  7. Alex ATS 1.39 Update Release — 2020.
  8. Alex American Truck Simulator: 1.40 Release — 2021.
  9. 9,0 9,1 American Truck Simulator: 1.41 ReleaseSCS Software, 2021.
  10. Alex ETS2/ATS 1.42 ReleaseSCS Software, 2021.
  11. American Truck Simulator 1.43 Update Release — 2021.
  12. American Truck Simulator: 1.44 Update Release — 2022.
  13. American Truck Simulator: 1.45 Update Release
  14. American Truck Simulator - 1.46 Update
  15. American Truck Simulator: 1.47 Update Released
  16. American Truck Simulator 1.48 Release
  17. American Truck Simulator: 1.49 Update Release
  18. American Truck Simulator - 1.50 Update Release
  19. ESRB rating database