Steam
Steam (անգլերեն՝ Գոլորշի), համակարգչային խաղերի և ծրագրերի առցանց թվային բաշխման ծառայություն, որը մշակվել է Valve-ի կողմից և թողարկվել է 2003 թվականին սեպտեմբերի 12-ին։ Steam-ը գործում է որպես հեղինակային իրավունքի տեխնիկական պաշտպանություն, բազմախաղային խաղերի և հոսքային հարթակ և սոցիալական ցանց խաղացողների համար։ Steam ծրագրային ապահովման հաճախորդը տրամադրում է նաև խաղերի տեղադրում և կանոնավոր թարմացումներ, ամպային պահման խաղեր, տեքստային և ձայնային հաղորդակցություն խաղացողների միջև։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | video game distribution platform? |
Հեղինակ | Գեյբ Նյուել |
Նախագծումը՝ | Valve |
Գրված է՝ | C++, Java և Objective-C |
ՕՀ | Microsoft Windows, macOS, Linux, Android և iOS |
Շարժիչ | ![]() |
Առկա է | 28 լեզու |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 12, 2003 թ. |
Պլատֆորմ | ԱՀ և ՎԻ |
Վերջին կայուն տարբերակ | 1.0.0.78 (մայիսի 9, 2023) |
Զարգացման կարգավիճակ | Ակտիվ է |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | store.steampowered.com/about/ |
![]() |
2016 թվականից Steam Awards-ը հաստատվել է համակարգչային խաղերի ոլորտում, որոնցում հաղթողներն ընտրվում են թվային բաշխման ծառայության օգտատերերի քվեարկության միջոցով։
2020 թվականին ծառայության ակտիվ օգտատերերի թիվը, ովքեր օգտվել են դրանից առնվազն ամիսը մեկ անգամ, գերազանցել է 120,4 միլիոնը[1]։ 2021 թվականի սկզբին Steam-ի միջոցով վաճառքի էր հանվել ավելի քան 50 հազար խաղ, և ամեն տարի այդ թիվը աճում էր 8-10 հազարով[2]։
Պատմություն խմբագրել
Valve-ը հրատարակչական պայմանագիր է կնքել Sierra Studios-ի հետ 1997 թվականին։ Պայմանագիրը մտավոր սեփականության իրավունքներ էր տվել Sierra-ին՝ ի լրումն հրապարակման վերահսկողության։ Valve-ը թողարկեց լրացուցիչ խաղեր Sierra-ի միջոցով, ներառյալ ընդարձակումները Half-Life-ի և Counter-Strike-ի համար։ Մոտ 1999 թվականին, երբ Valve-ը սկսեց աշխատել Half-Life 2-ի և նոր Source շարժիչի վրա, նրանք սկսեցին անհանգստանալ Sierra-ի հետ իրենց պայմանագրով, որը կապված էր ԻԱ-ի իրավունքների հետ, և երկու ընկերությունները նոր պայմանագրի շուրջ բանակցեցին մինչև 2001 թվականը։ Նոր պայմանագիրը վերացրեց Sierra-ի ԻԱ-ի իրավունքները և Valve-ին տվեց իր խաղերի թվային բաշխման իրավունքներ[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Yin-Poole Wesley (2021-01-14)։ «Steam has over 120m monthly active users»։ Eurogamer (անգլերեն)։ Վերցված է 2021-04-26
- ↑ Dustin Bailey (2021-02-12)։ «Steam just reached 50,000 total games listed»։ PCGamesN (անգլերեն)։ Վերցված է 2021-04-26
- ↑ Feldman Curt (December 15, 2004)։ «Valve vs. Vivendi Universal dogfight heats up in US District Court»։ GameSpot։ Վերցված է December 9, 2020
Արտաքին հղումներ խմբագրել
https://store.steampowered.com/ — Steam-ի պաշտոնական կայքը