Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաշինգտոն

Վաշինգտոն (անգլերեն՝ Լսել Washington), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում։ Նահանգի վարչական կենտրոնը Օլիմպիա քաղաքն է, ամենախոշոր քաղաքը Սիեթլ-ն է` 6 830 038 մարդ բնակչությամբ (2011 թ.): Որպեսզի չշփոթեն մայրաքաղաք Վաշինգտոնը նահանգի հետ, շատ հաճախ մայրաքաղաքի անվանմանը ուղեկցում է «Կոլումբիայի շրջան» անունը (իսկ անգլերեն տարբերակով՝ «Washington, D.C.»): Պաշտոնական կարգախոսն է «Հավերժ կանաչ նահանգ»։

Վաշինգտոն
անգլ.՝ Washington
flag of Washington?




ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ[1]
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՕլիմպիա
Ամենաբարձր կետՌեյնիր
ԲԾՄ520 մետր
Օրենսդրական մարմինWashington State Legislature?
Դատական մարմինWashington Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 11, 1889 (42-րդ)
Բնակչություն
7 705 281 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (13 տեղ)
Տարածք184 827 կմ²  (18 տեղ)
Հիմնադրված էնոյեմբերի 11, 1889[3] թ.
Սահմանակցում էԲրիտանական Կոլումբիա[1][4], Այդահո[1][4] և Օրեգոն[1][4]
Ժամային գոտիUTC-8[5], Ամերիկա/Լոս Անջելես և UTC-7[5]
ՀապավումWash. և WA
ՓոխարինեցWashington Territory?
ISO 3166-2 կոդUS-WA
Անվանված էՋորջ Վաշինգտոն
ՄականունThe Evergreen State
Միության մուտքնոյեմբերի 11, 1889 (42-րդ)
wa.gov(անգլ.)

Աշխարհագրություն

խմբագրել

Հյուսիսից Վաշինգտոն նահանգը սահմանակից է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգին, արևելքից սահմանակից է Այդահո նահանգին, իսկ հարավից՝ Օրեգոն նահանգին[6]։ Արևմուտքից ջրային սահման ունի Խաղաղ օվկիանոսի հետ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 184 827 կմ² (18-րդ տեղում է ԱՄՆ-ում), հողի մակերեսը կազմում է 172 587 կմ²։

Նահանգի արևմտյան ծայրակետն Ալավայի հրվանդանն է։

Էթնիկական ծագման բնակիչներ

խմբագրել

Տրանսպորտ

խմբագրել
 
Խաղաղության կամար

Վաշինգտոն նահանգը ունի պետական մայրուղիներ, ինչպես նաև լավ զագացած լաստանավային համակարգ, որն ամենամեծն է, ոչ միայն ԱՄՆ[7], այլև ամբողջ աշխարհում։ Վաշինգտոն նահանգում գործում են 140 օդանավակայաններ, որոնցից 16-ը՝ պետական օդանավակայաններ են։ Տրանսպորտը պատկանում է Վաշինգտոնի պետական դեպարտամենտին։ Բացի այդ այնտեղ է գտնվում Բոինգ-Ֆիլդը, որը ԱՄՆ-ի հատուկ նշանակության օդանավակայաններից մեկն է։

Կան լայնածավալ ջրային ճանապարհներ Վաշինգտոնի խոշոր քաղաքներում։ Դրանց թվում են Սիեթլը, Բելվույուն, Տոմոկան (նավահանգիստ Տամոկա) և Օլիմպիան։ Նահանգի մայրուղիները ԱՄՆ-ում կազմում են մի մեծ ցանց, այդ թվում, կամուրջները և խոշորագույն լաստանավային համակարգը։ Վաշինգտոն նահանգում են գտնվում 5 ամենաերկար լողացող կամուրջներից 4-ը աշխարհում։

Կասկադյան լեռներում տրանսպորտի կազմակերպման համար պահանջվում է կատարել դժվարին աշխատանք։ Վաշինգտոն նահանգում շահագործվում և պահպանվում են յոթ հիմնական ճանապարհ- լեռնանցքներ և ութ փոքր լեռնային թունելներ։

Տնտեսություն

խմբագրել

2005 թվականի տվյալներով Վաշինգտոնի ՀՆԱ-ն կազմել է 268,5 միլիարդ դոլար (14-րդ տեղում է ԱՄՆ-ում)։ Այստեղ գտնվում են կորպորատիվ այնպիսի ընկերությունների շտաբկայաններ, ինչպիսիք են` Microsoft (գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդմոնդում), Starbucks, Amazon.com, PACCAR և Valve:

Էվերեթը ունի արտադրական օբյեկտ` Boeing-ը։

Վաշինգտոնը Միացյալ Նահանգներում ունի հետադարձ հարկային համակարգ։ Նահանգը չունի նաև կորպորատիվ շահույթի շահութահարկ։

Այստեղ 1989—2007 թվականներին հիմնվել է Icos կորպորացիան, որն էլ հայտնի է բիոտեխնոլոգիաների շուկայում։ Ամենախոշոր ավտոարտադրողը «Քենուորթ»-ն է։

Վաշինգտոնը մեկն է այն 14 ԱՄՆ նահանգներից, որը ապաքրեականացրել է բժշկական մարիխուանան։

Խոշորագույն քաղաքներ

խմբագրել

2009 թվականի տվյալներով հետևյալ քաղաներին են համարվում Վաշինգտոնի խոշորագույն քաղաքները[8][9]։

Կարգ Քաղաք Բնակչություն
1 Սիեթլ 602 000
2 Սպոկան 205 500
3 Տակոմա 203 400
4 Վանկուվեր 164 500
5 Բելվույու 120 600
6 Էվերետտ 103 500
7 Սոպկան-Վալլի 89 440
8 Ֆեդերալ-Ուեյ 88 580
9 Քենթ 88 380
10 Յակիմա 84 850
11 Ռենթոն 83 650
12 Բելլինգհեմ 76 130
13 Օբերն 67 485
14 Քեննեվիք 67 180
15 Լեյքվուդ 58 840

Քույր շրջաններ

խմբագրել

Հարևան նահանգներ և երկրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Նկարչական թանգարան Մերիհիլլա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Gazetteer
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 United States National Library of Medicine Medical Subject Headings
  5. 5,0 5,1 https://www.timeanddate.com/time/zone/usa/washington
  6. Նահանգ Վաշինգտոն Հյուսիսամերիկյան Միություն
  7. «Washington State Native American Tribes». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  8. Official April 1, 2009 Washington State Population Estimates
  9. Official April 1, 2009 Washington State Population Estimates | OFM

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն (նահանգ)» հոդվածին։