Օսմանյան կայսրության բաժանում

Օսմանյան կայսրության բաժանում (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu'nun parçalanması, 1918 թվականի հոկտեմբերի 30 - 1922 թվականի նոյեմբերի 1), քաղաքական իրադարձություն, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այդ հակամարտությունում Օսմանյան կայսրության պարտության և դրանից առաջ սկսված փլուզման արդյունքում տարածքների և ժողովուրդների հսկայական կոնգլոմերատը, որոնք նախկինում գտնվում էին թուրքական սուլթանի տիրապետության տակ, բաժանվել է մի քանի նոր պետությունների և տարածքների[1]։

Օսմանյան կայսրության մասնատումը նախատեսվում էր Թուրքիային հակադրվող տերությունների կողմից այդ պետության՝ պատերազմ մտնելու առաջին իսկ օրերից[2], թեև Օսմանյան կայսրության հակառակորդները, Օսմանյան կայսրության տարածքում հետպատերազմյան նպատակներից ելնելով ունեին բազմաթիվ հակասություններ և կնքեցին մի քանի կրկնակի և եռակի պայմանագրեր[3]։ 1918 թվականի նոյեմբերին Անտանտի զորքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո Օսմանյան կայսրության կառավարությունը 1920 թվականին ստորագրեց Սևրի խաղաղության պայմանագիրը[4]։ Այնուամենայնիվ, Թուրքիայի անկախության պատերազմը դաշնակիցներին ստիպեց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ նախքան պայմանագրի վավերացումը։ Դաշնակիցները և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1923 թվականին ստորագրեցին և վավերացրին Լոզանի նոր պայմանագիրը՝ Սևրի պայմանագրի փոխարեն, որն ամրագրեց տարածքային հարցերի մեծ մասը։ Մի չլուծված հարց էր շարունակում մնալ Մոսուլի հակամարտությունը, որը հետագայում հետագայում լուծվեց Ազգերի լիգայի մասնակցությամբ։

Օսմանյան կայսրության բաժանումը հանգեցրեց ժամանակակից արաբական աշխարհի և Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը։ Ազգերի լիգան Ֆրանսիային մանդատներ տվեց Սիրիայի և Լիբանանի համար, իսկ Մեծ Բրիտանիային՝ Միջագետքի և Պաղեստինի համար (որը հետագայում բաժանվեց երկու շրջանների՝ Պաղեստին և ՏրանսիորդանիաԱրաբական թերակղզում Օսմանյան կայսրության տիրապետությունները դարձել են այն մասի, որն այսօր Սաուդյան Արաբիան և Եմենն է։

Ակնարկ խմբագրել

Օսմանյան կայսրությունը խալիֆայություն էր՝ 20-րդ դարասկզբի առաջատար իսլամական պետություն աշխարհաքաղաքական, գաղափարական և մշակութային առումներով[5]։ Օսմանյան կայսրության բաժանումը հանգեցրեց Մերձավոր Արևելքում արևմտյան տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ունեցվածքի առաջացմանը։ Այս ուժերի ազդեցությանը ամենավաղ դիմադրությունը գալիս էր թուրքական ազգային շարժումից և ավելի լայն տարածում գտավ Մերձավոր Արևելքում «հետօսմանյան» Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բաժանումը ծրագրվել էր արևմտյան տերությունների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դաշնակիցների կողմից Օսմանյան կայսրությանը վերաբերող մի քանի համաձայնագրերի կնքման միջոցով։ Բրիտանացիներն ու ֆրանսիացիները բաժանեցին Մերձավոր Արևելքի արևելյան մասը (կոչվում է նաև «Մեծ Սիրիա»)՝ կնքելով Սայքս-Պիկոյի համաձայնագիրը։ Իտալիայի և Ռուսաստանի միջև կնքվել է մեկ այլ գաղտնի համաձայնագիր[6]։ Բալֆուրի հռչակագիրը (1917) սիոնիստներին խոստացել է բրիտանական կառավարության աջակցությունը Պաղեստինում «հրեա ժողովրդի համար ազգային օջախ» ստեղծելու հարցում, որտեղ այդ ժամանակ ապրում էր հրեական ազգային փոքրամասնությունը, որի թիվը զգալիորեն պակաս էր գերակշռող արաբա-մուսուլմանական բնակչության թվից։

1918 թվականին Ցարական Ռուսաստանի իշխանությունները Անտանտի հետ կնքել են նաև մի շարք ռազմական համաձայնագրեր Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ, սակայն ռուսական հեղափոխությունից հետո Ռուսաստանը չմասնակցել է Օսմանյան ունեցվածքի բաժանմանը։

Սևրի պայմանագիրը (1920) պաշտոնապես ճանաչել է Մերձավոր Արևելքում նորաստեղծ Ազգերի Լիգայի մանդատը, Եմենի անկախությունը, ինչպես նաև Կիպրոսի նկատմամբ բրիտանական ինքնիշխանությունը։

Ֆրանսիական մանդատ խմբագրել

Սիրիան և Լիբանանը դարձան Ֆրանսիական պրոտեկտորատներ, որոնք քողարկված էին որպես Ազգերի Լիգայի մանդատներ։

Մանդատը Լիբանանում խմբագրել

 
Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատի քարտեզը

Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի կողմից ստեղծված տարածքը ստացել է մեծ Լիբանան անվանումը։ Նա ժամանակակից Լիբանանի նախորդն էր։ Այս տարածքը գոյություն է ունեցել 1920 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1926 թվականի մայիսի 23-ը։ Ֆրանսիան առանձնացրեց այս տարածքը լևանտյան հողերից (որը Ազգերի Լիգայի մանդատն էր)՝ մարոնիտ քրիստոնյա բնակչության համար «հանգիստ նավահանգիստ» ստեղծելու նպատակով։ Մարոնացիները ստացել են ինքնակառավարում և հետագայում ապահովել իրենց ուժեղ դիրքերը անկախ Լիբանանում 1943 թվականին։

Ֆրանսիական միջամտությունը, որը ծածկված էր մարոնիտների պաշտպանությամբ, սկսվել է Օսմանյան կայսրության այսպես կոչված «կապիտուլյացիաներից»՝ 16-19-րդ դարերում ձեռք բերված պայմանավորվածություններից։ 1866 թվականին, երբ մարոնացի առաջնորդ Յուսուֆ Քարամը ապստամբել է Լեռնային Լիբանանում, նրան օգնության հասան ռազմածովային ուժերը ֆրանսիացիների ղեկավարությամբ՝ բողոք ներկայացնելով նահանգապետի՝ Դաուդ փաշայի, Սուլթանի դեմ, այնուհետև ապահովելով Քարամի փախուստը դեպի անվտանգ տարածք։

Մանդատը Սիրիայում խմբագրել

Սայքս-Պիկոյի համաձայնագիրը թույլ է տվել Ֆրանսիային գրավել Սիրիան։ 1923 թվականին այնտեղ վերջնականապես հաստատվել է ֆրանսիական իշխանությունը, և Ֆրանսիան պաշտոնապես կառավարել է Սիրիան մինչև 1943 թվականը։

Բրիտանական մանդատ խմբագրել

Իրաքը և Պաղեստինը դարձել են բրիտանական ենթամանդատային տարածքներ, ընդ որում Շերիֆ Հուսեյնի որդիներից մեկը՝ Ֆեյսալը, նրանց կողմից դարձել է Իրաքի թագավոր։ Պաղեստինը բաժանվել է երկու մասի. արևելյան մասը դարձել է Անդրհորդանանի էմիրություն՝ շուտով գահ ապահովելով Հուսեյնի մյուս որդուն՝ Աբդալլային։ Պաղեստինի արևմտյան մասը գտնվել է բրիտանական վարչակազմի անմիջական վերահսկողության տակ, և հրեա բնակչությունը սկզբում հնարավորություն է ստացել մեծացնել իրենց թիվը բրիտանական պաշտպանության ներքո։ Արաբական թերակղզու մեծ մասը հայտնվել է բրիտանական մեկ այլ դաշնակցի՝ իբն Սաուդի վերահսկողության տակ, որը 1932 թվականին ստեղծել է Սաուդյան Արաբիայի Թագավորությունը։

Մանդատ Միջագետքում խմբագրել

Միջագետքը (ներկայիս Իրաքի տարածքը) գտնվել է Մեծ Բրիտանիայի կառավարման և Ազգերի Լիգայի մանդատի ներքո մինչև 1932 թվականը, երբ հռչակվել է պետության անկախությունը։

Մոսուլի հիմնահարց խմբագրել

Մեծ Բրիտանիան և Թուրքիան 1920 թվականին վիճարկում էին օսմանյան նախկին Մոսուլ նահանգի նկատմամբ վերահսկողությունը։ 1923 թվականին Լոզանի պայմանագիրը Մոսուլը հանձնել է Միջագետքում Բրիտանական մանդատին, սակայն նոր Թուրքիայի Հանրապետության իշխանությունները պնդում էին, որ այդ տարածքն իրենց պատմական «սրտի» մի մասն է։ Ազգերի Լիգայի հանձնաժողովը, երեք հոգուց բաղկացած, 1924 թվականին մեկնել է տարածաշրջան՝ գործը ուսումնասիրելու համար, և 1925 թվականին դեռ խորհուրդ է տվել տարածաշրջանը հանձնել Իրաքին, ինչպես նաև, որ Մեծ Բրիտանիան պետք է երկարաձգի մանդատը ևս 25 տարով՝ ապահովելու քրդական բնակչության ինքնավարության իրավունքները։ Թուրքիան մերժել է այդ որոշումը։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան, Իրաքը և Թուրքիան պայմանագիր են կնքել 1926 թվականի հունիսի 5-ին, որը հիմնականում համընկնում էր Լիգայի խորհրդի որոշման հետ։ Մոսուլը Բրիտանական մանդատի մաս էր կազմում Միջագետք մինչև Իրաքի անկախությունը 1932 թվականին Ֆեյսալ թագավորի պնդմամբ, թեև Բրիտանական ռազմակայանների պահպանմամբ և անգլիացիների՝ իրենց ուժերը երկրի տարածքով տեղափոխելու իրավունքով։

Մանդատը Պաղեստինում խմբագրել

 
Բրիտանական մանդատը Պաղեստինում

Պատերազմի ընթացքում բրիտանական կառավարությունը երեք հակասական խոստում է տվել Պաղեստինի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Մեծ Բրիտանիան խոստացել էր բրիտանացի հետախույզ Լոուրենսի (նույն ինքը՝ Լոուրենս Արաբացի) միջոցով ստեղծել անկախ Միացյալ Արաբական պետություն, որն ընդգրկում է արաբական Մերձավոր Արևելքի մեծ մասը՝ պատերազմի ժամանակ արաբների կողմից անգլիացիներին աջակցելու դիմաց։ Բրիտանիան նաև խոստացել է ստեղծել և զարգացնել հրեական ազգային պետությունը Բալֆուրի 1917 թվականի հռչակագրում։ Վերջապես, բրիտանացիները Հուսեյն-Մակմահոնի նամակագրության միջոցով խոստացել են, որ Հաշիմյան ընտանիքը իշխանություն կունենա տարածաշրջանի հողերի մեծ մասի նկատմամբ՝ արաբական մեծ ապստամբությանը նրանց աջակցության դիմաց։

Արաբական ապստամբությունը, որը մասամբ կազմակերպել էր Լոուրենսը, թույլ է տվել Բրիտանական զորքերին գեներալ Ալենբիի հրամանատարությամբ հաղթել օսմանյան ուժերին 1917 թվականին և գրավել Պաղեստինի և Սիրիայի տարածքները։ Այս հողերը մնացել են բրիտանացիների տիրապետության տակ մինչև պատերազմի ավարտը։

Բրիտանիան Պաղեստինի նկատմամբ վերահսկողություն է ստացել Փարիզի խաղաղության համաժողովի արդյունքում, որի ժամանակ ստեղծվել է Ազգերի լիգան 1920 թվականի հունվարին։ Հերբերտ Սամուելը՝ Բրիտանական կաբինետի նախկին գլխավոր փոստատարը, որը կարևոր դեր է խաղացել Բալֆուրի հռչակագրի պատրաստման գործում, նշանակվել է Պաղեստինի առաջին գերագույն հանձնակատար։

1920 թվականի ապրիլին Սան Ռեմոյում կայացած համաժողովում Բրիտանիային են տրվել Ազգերի Լիգայի մանդատը Պաղեստինի նկատմամբ։

1923 թվականին Բրիտանիան Գոլանի բարձունքների մի մասը հանձնել է Սիրիայի ֆրանսիական մանդատին՝ Մետուլա շրջանի դիմաց։

Անկախության շարժում խմբագրել

 
Օսմանյան զորքերը Երուսաղեմը հանձնելուց հետո (1917)

Թուրքերի հեռանալուց հետո արաբները Դամասկոսում հռչակել են անկախ պետության ստեղծումը, բայց նրանք ռազմական և տնտեսական առումով չափազանց թույլ էին եվրոպական տերություններին երկար ժամանակ դիմակայելու համար, և Անգլիան և Ֆրանսիան շուտով վերականգնել են իրենց հողերի վերահսկողությունը։

1920-ականներին և 1930-ականներին Իրաքը, Սիրիան և Եգիպտոսը իրականում անկախացել են, չնայած բրիտանացիներն ու ֆրանսիացիները պաշտոնապես չեն լքել տարածաշրջանը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Բայց Պաղեստինում արաբական ազգայնականության և սիոնիզմի հակամարտող ուժերը ստեղծել են մի իրավիճակ, որը անգլիացիներին հնարավորություն չի տվել լքել այս տարածքը։ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի իշխանության գալը նոր արդիականություն է ստեղծել Պաղեստինում հնարավորինս շուտ հրեական պետություն ստեղծելու սիոնիստական ձգտման մեջ։

Անատոլիա խմբագրել

Ռուսները, բրիտանացիները, իտալացիները, ֆրանսիացիները, հույները, հայերը և թուրքերը իրենց պահանջներն ունեին Անատոլիայի նկատմամբ՝ հիմնված հսկայական թվով ռազմական խոստումների, ռազմական գործողությունների, գաղտնի համաձայնագրերի և պայմանագրերի վրա։

Ռուսաստան խմբագրել

Ցարական կառավարությունը ցանկանում էր վտարել Հյուսիսային Անատոլիայի և Ստամբուլի մուսուլման բնակիչներին՝ նրանց փոխարինելով կազակ վերաբնակիչներով։

1915 թվականի մարտին ռուսական կայսրության արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը բրիտանական դեսպան Բյուքենենին և Ֆրանսիայի դեսպան Մորիս Պալեոլոգին տեղեկացրել է, որ հետպատերազմյան կայուն կարգավորման համար անհրաժեշտ է ռուսական ունեցվածք դարձնել Կոստանդնուպոլիս քաղաքը, Բոսֆորի արևմտյան ափը, Մարմարա ծովը և Դարդանելը, ինչպես նաև Հարավային Թրակիան մինչև Էնոս Միդիա գիծը և ասիական ափի մի մասը Բոսֆորի, Սաքարյա գետի և այն տարածքների միջև, որոնք կսահմանվեն Իզմիթի ծոցի ափին[7]։ Կոստանդնուպոլսի համաձայնագիրը հրապարակվել է ռուսական «Իզվեստիա» թերթում 1917 թվականի նոյեմբերին, որպեսզի ստանա հայ հասարակության աջակցությունը ռուսական հեղափոխության կապակցությամբ[8]։ Այնուամենայնիվ, ռուսական հեղափոխությունից հետո այդ գաղտնի ծրագրերը ձախողվել են։

Մեծ Բրիտանիա խմբագրել

Բրիտանացիները վերահսկողություն են ձեռք բերել նեղուցների, Մարմարա ծովի վրա և գրավել Ստամբուլը (ֆրանսիացիների հետ միասին) 1918 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 1923 թվականի սեպտեմբերի 23-ը։ Թուրքական անկախության պատերազմից և Լոզանի պայմանագրի ստորագրումից հետո նրանց զորքերը լքեցին քաղաքը։

Իտալիա խմբագրել

1917 թվականին Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև կնքվեց Սանկտ Ժան դե Մորիենի համաձայնագիրը, որը թույլ տվեց Իտալիային պատերազմից հետո ստանալ ամբողջ հարավ-արևմտյան Անատոլիան, բացառությամբ Ադանի շրջանի, այդ թվում՝ Իզմիրի։ Այնուամենայնիվ, 1919 թվականին Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը թույլտվություն ստացավ 1919 թվականի Փարիզի խաղաղության համաժողովում Իզմիրը գրավելու համար՝ վերացնելով համաձայնագրի դրույթները։

Ֆրանսիա խմբագրել

Սայքս-Պիկոյի 1916 թվականի գաղտնի համաձայնագրով ֆրանսիացիները ստանում էին Հաթայը, Լիբանանը և Սիրիան՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ունենալ նաև Հարավարևելյան Անատոլիայի մի մասը։ Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև 1917 թվականի Սանկտ-Ժան-դը-Մորիենի համաձայնագիրը Ֆրանսիայի համար առանձնացրեց Ադան շրջանը։

Ֆրանսիական բանակը 1919-1921 թվականներին գրավել է Անատոլիայի մի մասը, այդ թվում՝ ածխահանքերը, երկաթուղիները, Սև ծովի Զոնգուլդաք և Էրեղլի Քարադենիզ նավահանգիստները, Ստամբուլը (բրիտանացիների հետ միասին), Արևելյան Թրակիայի Ուզունքեպրյուն և Կիլիկիայի շրջանը։ Ֆրանսիան, ի վերջո, հրաժարվել է այս տարածքներից Անկարայի համաձայնագրից, Մուդանիի զինադադարից, Անկարայի պայմանագրից և Լոզանի խաղաղության պայմանագրից հետո։

Հունաստան խմբագրել

 
Փարիզի խաղաղության կոնֆերանսում առաջարկված հունական տարածքը
 
Հունաստանը Սևրի խաղաղությունից հետո

Արևմտյան դաշնակիցները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյիդ Լլոյդ Ջորջը, Հունաստանին տարածքային ձեռքբերումներ են խոստացել Օսմանյան կայսրության հաշվին, եթե Հունաստանը պատերազմի մեջ մտնի դաշնակիցների կողմից։ Նրան խոստացված տարածքները ներառում էին Իմբրոս և Տենեդոս կղզիների Արևելյան Թրակիան, ինչպես նաև Իզմիր քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան Անատոլիայի մի մասը։

1917 թվականի մայիսին, Կոստանդին թագավորի վտարումից հետո, Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը վերադարձել է Աթենք և դաշնակցել Անտանտի հետ։ Հունական զինված ուժերը (թեև բաժանված էին միապետության կողմնակիցների և Վենիզելոսի կողմնակիցների) սկսեցին մասնակցել սահմանին բուլղարական բանակի դեմ ռազմական գործողություններին։ Նույն թվականին Իզմիրը խոստացվել էր Իտալիային՝ Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի միջև Սանկտ Ժան դե Մորիենի համաձայնագրի համաձայն։

1918 թվականին Փարիզի խաղաղության համաժողովում, ռազմական խոստումների հիման վրա, Վենիզելոսը լոբբինգ է արել Հունաստանի ընդլայնման համար (այսպես կոչված «մեծ գաղափար»), որի արդյունքում այն պետք է ներառեր հունական մեծ համայնքներ Հյուսիսային Էպիրոսում, Թրակիայում (ներառյալ Կոստանդնուպոլիսը) և Փոքր Ասիայի մի մասը։ 1919 թվականին, չնայած իտալական ընդդիմությանը, նա թույլտվություն է ստացել 1919 թվականի Փարիզի խաղաղության համաժողովում Հունաստանի համար՝ գրավելու Իզմիրը։

Հարավարևմտյան Կովկասյան Դեմոկրատական Հանրապետություն խմբագրել

Հարավարևմտյան Կովկասի Դեմոկրատական Հանրապետությունը պետություն էր, որը ստեղծվել էր Ռուսաստանի տարածքում 1918 թվականին՝ Օսմանյան կայսրության զորքերը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը գոյություն ունեցող սահման դուրս բերելուց հետո՝ Մուդրոսի զինադադարի արդյունքում։ Այն անվանապես անկախ ժամանակավոր կառավարություն էր՝ Ֆահր ալ-Դին Փիրի օղլիի գլխավորությամբ և հիմնված էր Կարսում։

Այն բանից հետո, երբ նրա և Վրաստանի ու Հայաստանի միջև ռազմական գործողություններ սկսվեցին, Մեծ Բրիտանիայի գերագույն կոմիսար ժովակալ Սոմերսեթ Արթուր Գոֆքալթհորփը 1919 թվականի ապրիլի 19-ին օկուպացրեց Կարսը՝ լուծարելով խորհրդարանը և ձերբակալելով կառավարության 30 անդամների։ Նա Կարսի մարզը հանձնեց հայերի տիրապետությանը։

Հայաստան խմբագրել

 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական զորքերի կողմից գրավված Թուրքիայի շրջանների վարչատարածքային բաժանումը 1916-1917 թվականներին
 
Փարիզի խաղաղության խորհրդաժողովում առաջարկված Հայաստանի տարածքը
 
Վիլսոնյան Հայաստանը Սևրի խաղաղությունից հետո

Պատերազմի վերջին տարիներին հայերը ստեղծել են ժամանակավոր կառավարություն, ապա՝ Հանրապետություն։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո թուրքերի և հայերի միջև ռազմական հակամարտությունը, ի վերջո, սահմանել է կարճ ժամանակ գոյություն ունեցող հայկական պետության սահմանները։

Հայաստանի վարչակազմ խմբագրել

1915 թվականի ապրիլին Ռուսաստանը սատարել է հայկական ժամանակավոր կառավարության ստեղծմանը, որը ղեկավարում էր Վանի դիմադրության առաջնորդ Արամ Մանուկյանը։ Հայ ազգային-ազատագրական շարժումը հույս ուներ, որ Հայաստանը կարող է ազատագրվել Օսմանյան կայսրության իշխանությունից՝ հայերի կողմից ռուսական բանակի օգնության դիմաց։ Սակայն Ցարական Ռուսաստանը Անտանտի հետ գաղտնի ռազմական համաձայնագիր է կնքել Արևմտյան Հայաստանի տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ[9]։ Այս ծրագրերը հրապարակվել են հեղափոխականների կողմից 1917 թվականին՝ հայ հասարակության կողմից իրենց գործողություններին աջակցություն ստանալու համար[8]։

Միևնույն ժամանակ ժամանակավոր կառավարությունն ավելի կայուն էր դառնում, որքան ավելի շատ հայեր էին տեղափոխվում նրա տարածք։ 1917 թվականին 150 000 հայեր տեղափոխվել են Էրզրում, Բիթլիս, Մուշ և Վան նահանգներ[10]։ Իսկ Արմեն Գարոն (Գարեգին Պաստիրմակյան), և այլ հայ առաջնորդներ պահանջում էին, որ հայ զինվորները եվրոպական ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխեն Կովկասյան ճակատ։

Ռուսական հեղափոխությունը Թուրքիայի արևելքում ռազմաճակատը թողել է անկայունության վիճակում։ 1917 թվականի դեկտեմբերին զինադադարը ստորագրել են Օսմանյան կայսրության ներկայացուցիչները և Անդրկովկասյան կոմիսարիատը։ Այնուամենայնիվ, Օսմանյան կայսրությունը սկսել է ամրապնդել իր բանակները Արևելյան ճակատում։ Ռազմական գործողությունները սկսվել են 1918 թվականի փետրվարի կեսերին։ Հայերը Օսմանյան բանակի և քրդական անկանոն ջոկատների ուժեղ ճնշման տակ ստիպված եղան հրաժարվել Էրզինջանից և Էրզրումից, ապա նաև Կարսից՝ ի վերջո քաղաքը թողնելով ապրիլի 25-ին։ Օսմանյան հարձակմանը ի պատասխան Անդրկովկասյան կոմիսարիատը վերածվեց Անդրկովկասյան կարճատև ֆեդերացիայի. նրա փլուզումը հայերին հանգեցրեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծմանը 1918 թվականի մայիսի 30-ին։ Հունիսի 4-ին ստորագրված Բաթումի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության տարածքը սահմանափակեց ընդամենը 11 000 կմ² տարածքով։

Վիլսոնի Հայաստան խմբագրել

1919 թվականի Փարիզի խաղաղության խորհրդաժողովում հայկական սփյուռքն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը պնդում էին, որ պատմական Հայաստանը, մի տարածաշրջան, որը 1915-1918 թվականներին դուրս է մնացել Օսմանյան կայսրության վերահսկողությունից, պետք է մաս կազմի Հայաստանի ժողովրդավարական Հանրապետության։ Վկայակոչելով Վուդրո Վիլսոնի «տասնչորս կետերի» մասին ելույթում շարադրված սկզբունքները՝ հայկական սփյուռքը պնդում էր, որ Հայաստանը պետք է «հնարավորություն ունենա վերահսկելու տարածաշրջանը»[11]։ Հայերը նաև պնդում էին, որ տարածաշրջանի գերիշխող բնակչությունը գնալով ավելի հայկական է դառնում. թուրք բնակիչները տեղափոխվում էին արևմտյան նահանգներ[12]։

Նախագահ Վիլսոնն ընդունել է սահմանը նշելու հայկական փաստարկները և գրել. «աշխարհն ակնկալում է նրանցից (հայերից), որ նրանք ամեն կերպ կաջակցեն և ամեն կերպ կաջակցեն այն թուրք փախստականներին, ովքեր կցանկանան վերադառնալ Տրապիզոնի, Էրզրումի, Վանի և Բիթլիսի շրջաններում գտնվող իրենց նախկին տները՝ հիշելով, որ այդ մարդիկ նույնպես շատ են տուժել»[13]։ Համաժողովը համաձայնեց նրա առաջարկին, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդլայնվի ժամանակակից Արևելյան Թուրքիայի հաշվին։

Թուրքիայի Հանրապետություն խմբագրել

1918-1923 թվականներին թուրքական դիմադրության շարժումը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ[14], հույներին և հայերին ստիպեց հեռանալ Անատոլիայից, մինչդեռ իտալացիներն ընդհանրապես այնտեղ հասնել չկարողացան։ Թուրք հեղափոխականները ճնշեցին նաև 1920 թվականին քրդերի անկախանալու փորձերը։ Այն բանից հետո, երբ թուրքական դիմադրությունը վերահսկողություն ձեռք բերեց Անատոլիայի նկատմամբ, Սևրի պայմանագրի պայմանների պահպանման ոչ մի հույս չկար։

Մինչև ԽՍՀՄ մտնելը Հայաստանի առաջին հանրապետությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ համաձայնելով երկու երկրների միջև առկա սահմաններին։ Դրանից հետո Հայաստանը դարձավ խորհրդային հանրապետություններից մեկը։ Այդ սահմանները հաստատվել են նաև Մոսկվայի պայմանագրով (1921 թվական), որի համաձայն բոլշևիկները Թուրքիայի կողմից արդեն գրավված հայկական Կարս, Իգդիր, Արդահան և Արդվին շրջանները զիջել են Թուրքիային, միևնույն ժամանակ Վրաստանին մնացել է Աջարիայի շրջանը, որի կենտրոնը Բաթումն էր։

Թուրքիան և ՌԽՖՍՀ-ն, որը շուտով մտավ ԽՍՀՄ-ի մեջ, վավերացրին Կարսի պայմանագիրը 1922 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ձևավորելով Թուրքիայի ժամանակակից հյուսիսարևելյան սահմանը և խաղաղություն հաստատելով տարածաշրջանում։ Վերջապես, 1923 թվականին ստորագրված Լոզանի խաղաղության պայմանագիրը պաշտոնապես դադարեցրեց բոլոր ռազմական գործողությունները և հանգեցրեց ժամանակակից Թուրքիայի հանրապետության ստեղծմանը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roderic H. Davison; Review «From Paris to Sèvres: The Partition of the Ottoman Empire at the Peace Conference of 1919—1920» by Paul C. Helmreich // Slavic Review, Vol. 34, No. 1 (Mar., 1975), pp. 186—187.
  2. Paul C. Helmreich. From Paris to Sèvres: The Partition of the Ottoman Empire at the Peace Conference of 1919—1920 (Ohio University Press, 1974) ISBN 0-8142-0170-9.
  3. Herbert Henry Asquith. (1923) The Genesis of the War. p. 82.
  4. Treadgold, Warren (1997). A History of Byzantine State and Society. Stanford, CA: Stanford University Press. էջ 89.
  5. Lecker, Michael (2008), «The 'Constitution of Medina': Muhammad's First Legal Document», Journal of Islamic Studies, 19 (2): 251–253, doi:10.1093/jis/etn021. {{citation}}: |access-date= requires |url= (օգնություն)
  6. P. Helmreich, From Paris to Sèvres (Ohio State University Press, 1974)
  7. Armenia on the Road to Independence, 1967, pg. 59
  8. 8,0 8,1 Richard G. Hovannisian, The Republic of Armenia
  9. Armenia on the Road to Independence, 1967, p. 59
  10. Richard G. Hovannisian, The Armenian People from Ancient to Modern Times: Foreign Dominion to Statehood: The Fifteenth…
  11. «Վուդրո Վիլսոնի 14 կետեր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  12. letter to French Foreign Office — December 3, 1918.
  13. President Wilson’s Acceptance letter for drawing the frontier given to the Paris Peace Conference, Washington, November 22, 1920.
  14. Հայկական Հարց Հանրագիտարան։ Էջ 458։
  15. Zdanowski, Jerzy (2014). Middle Eastern Societies in the 20th Century. Cambridge Scholars Publishing. էջ 11. ISBN 978-1443869591. «The Republic of Turkey lies on two continents. Approximately 97% of it is in Asia, in the geographical regions known as Asia Minor and the Armenian Upland. The remaining 3% of Turkey is in Europe, on the Balkan Peninsula.»