Էլեֆթերիոս Կիրիակու Վենիզելոս (հունἘλευθέριος Κυριάκου Βενιζέλος, օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2], Mournies, Eyalet of Crete[5] - մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…], Փարիզ[3]), հույն պետական և քաղաքական գործիչ, լրագրող, թարգմանիչ, իրավաբան և հեղափոխական 1910-15, 1917-20, 1924, 1926-32 և 1933-35 թվականներին ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Վենիզելոսի ջանքերով Բալկանյան պատերազմների (1912-13) հետևանքով Հունաստանին են վերամիավորվել Կրետե կղզին, Թրակիայի և Մակեդոնիայի որոշ տարածքներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձգտել է Հունաստանին վերադարձնել թուրքերի գավթած Փոքր Ասիայի հունական տարածքները։ 1935 թվականի մարտին Կրետեում հակամիապետական ապստամբության պարտությունից հետո փախել է արտասահման։

Էլեֆթերիոս Վենիզելոս
Ελευθέριος Βενιζέλος
Հունաստանի վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝1910-15, 1917-20, 1924
1926-32, 1933-35
Կուսակցություն՝Լիբերալ
Ծննդյան օր՝ օգոստոսի 23, 1864(1864-08-23)[1][2]
Ծննդավայր՝Մուռնի (այժմ՝ Էլեֆթերիոս Վենիզելոս),
Կրետե կղզի, Օսմանյան Կայսրություն
Վախճանի օր՝մարտի 18, 1936(1936-03-18)[3][1][2][…] (71 տարեկան)
Վախճանի վայրը՝Փարիզ, Ֆրանսիա
Ամուսին ՝Maria Venizelou?[4] և Հելենա Շիլիզզի[4]
Երեխաներ՝Կիրիակոս Վենիզելոս
Սոֆոկլիս Վենիզելոս
Հայր՝Kyriakos Venizelos?
Մայր՝Stiliani Ploumidaki?
Պարգևներ՝
Փրկիչի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ և Սպիտակ Արծվի շքանշան
Изображение автографа

Թուրքական բռնապետության դեմ պայքարում Վենիզելոս հետևողականորեն ձգտել է հայ-հունական համագործակցության։ 1913 թվականին Հունաստանից զգալի քանակությամբ զենք է ուղարկել Զեյթուն՝ հայերին օգնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918) հետո հայ-հունական հարաբերությունները Վենիզելոսի նախաձեռնությամբ սերտացել են քաղաքական և հասարակական բնագավառներում։

Մեծ ջանքեր է գործադրել 1919 թվականին պատմական Պոնտոսի տարածքում հիմնվելիք հունական պետության և Հայաստանի Հանրապետության ֆեդերացիա ստեղծելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանները միացյալ ուժերով պաշտպանելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Венизелос Элефтериос (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Հունարեն Վիքիպեդիա (հուն.) — 2002.
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118804146 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։