Անդրհորդանանի էմիրություն

Անդրհորդանանի էմիրություն (արաբ․՝ إمارة شرق الأردن‎‎, բառացի՝ Արևելյան Հորդանանի Էմիրություն), բրիտանական պրոտեկտորատ, որը հիմնադրվել է 1921 թվականի ապրիլի 11-ին[1][2] և գոյություն ունեցավ մինչև 1946 թվականը՝ պաշտոնական անկախության ձեռքբերումը։ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անդրհորդանանի տարածաշրջանը կառավարվում էր Թշնամու օկուպացված տարածքների վարչակազմի (ԹՕՏՎ) կողմից․ մինչև բրիտանական զորքերի դուրս բերելը 1919 թվականին այս տարածաշրջանը դե ֆակտո ձեռք բերեց անկախություն որպես Հաշիմյան Սիրիայի արաբական թագավորության մի մաս, որը հիմնականում ներառում էր ժամանակակից Սիրիայի և Հորդանանի տարածքները։ Անդրհորդանանը դարձավ ոչ մեկի հող 1920 թվականի հուլիսին Մայսալունի ճակատամարտից հետո[3][4], որի ժամանակ բրիտանացիները հարևան Մանդատային Պաղեստինից որոշեցին խուսափել «այս տարածաշրջանի և Պաղեստինի միջև որևէ հստակ կապից»[5]։ Աբդուլլահը մտավ այս տարածաշրջան 1920 թվականի նոյեմբերին՝ շարժվելով դեպի Ամման 1921 թվականի մարտի 2-ին։ Ավելի ուշ նույն ամսում գագաթնաժողով գումարվեց բրիտանացիների հետ, որի ժամանակ եկան համաձայնության, որ Աբդուլլահ բին Հուսեյնը կկառավարի տարածքը բրիտանական Պաղեստինի մանդատի հովանավորության ներքո՝ ամբողջական ինքնավար կառավարման համակարգով։ Հաշիմյան դինաստիան կառավարել է պրոտեկտորատը, ինչպես նաև հարևան Մանդատային Իրաքը և Հիջազի թագավորությունը։ 1946 թվականի մայիսի 25-ին էմիրությունը դարձավ «Անդրհորդանանի Հաշիմյան Թագավորություն»՝ հասնելով ամբողջական անկախության 1946 թվականի հունիսի 17-ին, երբ Լոնդոնի պայմանագիրը վավերացվեց Ամմանում։ 1949 թվականին այն սահմանադրորեն վերանվանավեց Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կամ պարզապես Հորդանան։

إمارة شرق الأردن
Անդրհորդանանի էմիրություն
Անդրհորդանանի էմիրություն դրոշ
Դրոշ
Անդրհորդանանի էմիրություն զինանշանը
Զինանշան

Նախապատմություն խմբագրել

 
Սայքսի և Պիկոյի կողմից ստորագրված քարտեզը, որը կցված է պաշտոնական անգլո-ֆրանսիական նամակագրությանը

1915 թվականի հուլիսից մինչև 1916 թվականի մարտ 10 նամակների շարքով միմյանց հետ փոխանակվել են Մեքքայի շարիֆ Հուսեյն բին Ալին և Եգիպտոսում բրիտանական բարձրագույն հանձնակատար Հենրի ՄաքՄահոնը[6]։ Նամակների մեջ՝ հատկապես 1915 թվականի հոկտեմբերի 24-ին գրված նամակում, բրիտանական կառավարությունը համաձայնվում է պատերազմից հետո ճանաչել արաբների անկախությունը, փոխարենը Մեքքայի շարիֆը պետք է սկսի արաբական ապստամբություն Օսմանյան կայսրության դեմ[6]։

Գրեթե միևնույն ժամանակ մեկ այլ գաղտնի համաձայնագիր էր քննարկվում Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի միջև՝ Ռուսական կայսրության և Իտալիայի համաձայնությամբ, որպեսզի սահմանվի ազդեցության ոլորտները Օսմանյան կայսրության վերջնական բաժանման դեպքում։ Հիմնական բանակցությունները, որը հանգեցրեց համաձայնագրին, տեղի են ունեցել 1915 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 1916 թվականի հունվարի 3-ը, երբ բրիտանացի և ֆրանսիացի դիվանագետներ Մարկ Սայքսը և Ֆրանսուա Ժորժ-Պիկոն ստորագրեցին հուշագիր։ Համաձայնագիրը վավերացվել է իրենց համապատասխան կառավարությունների կողմից 1916 թվականի մայիսի 9-ին և 16-ին։ Համաձայնագրով բրիտանական կառավարման տակ անցան ժամանակակից Իսրայելի ու Պաղեստինի հարավը, Հորդանանը, Իրաքի հարավը և լրացուցիչ փոքր տարածք, որն ընդգրկում էր Հայֆա և Աքքա նավահանգիտները, որպեսզի ելք ունենային դեպի Միջերկրական ծով[7]։ Պաղեստինյան տարածաշրջանը անցնելու էր «միջազգային կառավարման»։ Պատերազմից կարճ ժամանակ անց Ֆրանսիան Բրիտանիային զիջեց Պաղեստինը և Մոսուլը[8]։ Աշխարհագրական տարածքը, որը հետագայում դարձավ Անդրհորդանանը, անցավ Բրիտանիային[9]։

Ուշ օսմանյան տիրապետություն խմբագրել

 
Պաղեստինի, Հորդանանի և Սիրիայի տարածքները ընդգրկող օսմանյան սանջակները

Օսմանյան կայսրության օրոք Անդրհորդանանի մեծ մասը մտնում էր Սիրիայի վիլայեթի[10]՝ հիմնականում Հաուրանի և Մաանի սանջակների կազմում։ Անդրհորդանանի հյուսիսային բնակիչները ավանդաբար կապված էին Սիրիայի հետ, իսկ Անդրհորդանանի հարավային բնակիչները՝ Արաբական թերակղզու հետ։ Անդրհորդանան անունով հայտնի օսմանյան շրջան չկար, կային Աջլունի, ալ-Բալքայի, ալ-Քարակի և Մաանի շրջանները[11]։ 19-րդ դարի երկրորդ կեսին թանզիմաթը հիմք դրեց այդ տարածքում պետության ձևավորմանը[12]։ Հիջազի երկաթուղին ավարտվեց 1908 թվականին և մեծապես նպաստեց հաջի ուխտագնացությանը Դամասկոսից սիրիական ճանապարհով՝ ինչպես նաև ընդլայնելով օսմանյան ռազմական և վարչական տարածքը դեպի հարավ[13]։

Էմիրության հիմնադրում խմբագրել

 
Հերբերտ Սամուելի հռչակագիրը Սալթում 1920 թվականի օգոստոսին, որի համար նա խրատվեց Քերզոնի կողմից.
 
Բրիտանական գերագույն հանձնակատար Հերբերտ Սամուելը ելույթ է կարդում ամբոխի առջև 1921 թվականի ապրիլին

Արաբական ապստամբություն և Սիրիայի թագավորություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրհորդանանում տեղի ունեցան օսմանյան իշխանության դեմ Արաբական ապստամբության կռիվների մեծ մասը։ Բրիտանական բանակի սպա Լոուրենսի աջակցությամբ Մեքքայի շարիֆ Հուսեյն բին Ալին առաջնորդեց հաջող հեղաշրջում, ինչը հանգեցրեց կայսրության մասնատմանը։ Օսմանյան զորքերը ստիպված դուրս բերվեցին Ակաբայից 1917 թվականին Ակաբայի ճակատամարտից հետո։ 1920 թվականի մարտին Ֆեյսալ բին Հուսեյնը Դամասկոսում հայտարարեց Սիրիայի Հաշիմյան Թագավորության անկախություն, որի մեծ մասը հետագայում դարձավ Անդրհորդանանը։ Այս նույն ժամանակ Անդրհորդանանի նոսր բնակեցված հարավային հատվածը հայտարարվեց իրենցը և՛ Ֆայսալի Սիրիայի կողմից, և՛ իր հոր Հիջազի թագավորության կողմից[14]։ Ապրիլին Սան Ռեմոյի գագաթաժողովում Ֆրանսիային և Բրիտանիային մանդատների տրամադրումից հետո բրիտանացիներտ Հերբերտ Սամուելին նշանակեցին բարձրագույն հանձնակատար Պաղեստինում։ Վերջինիս մեջ մտնում էր Հորդանանի արևմուտքը[15]։

Ճանապարհ դեպի էմիրություն խմբագրել

Մայսալունի ճակատամարտում ֆրանսիացիները Սիրիայի թագավորությունը կործանելուց հետո Անդրհորդանան կարճ ժամանակով դարձավ ոչ մեկի հող[3]։ 1920 թվականի օգոստոսին Հերբերտ Սամուելի՝ բրիտանական տարածքները ընդլայնելու և Անդրհորդանանն էլ իր վարչական կառավարման տակ անցնելու առաջարկը մերժվեց։ Բրիտանիայի արտգործնախարար Լորդ Քերզոնը առաջարկեց, որ փոխարենը Անդրհորդանանում բրիտանական ազդեցությունը պետք է ներկայացված լիներ մի քանի քաղաքական գործիչներով՝ առանց ռազմական ներկայության, և քաջալերեն ինքնակառավարումը՝ տալով խորհուրդներ տեղական առաջնորդներին։ Քերզոնի հրամանին հետևելով՝ Սամուելը հանդիպում հրավիրեց Անդրհորդանանի առաջնորդների հետ, որտեղ նա ներկայացրեց տարածաշրջանում բրիտանական ծրագրերը։ Տեղական առաջնորդները հայտնեցին, որ Անդրհորդանանը չի անցնելու պաղեստինյան վարչակազմի ենթակայության տակ, և որ զինաթափում կամ զորահավաք չի լինելու։ Սամուելի պայմանները ընդունվեցին, նա վերադարձավ Երուսաղեմ՝ թողնելով կապիտան Ալեք Կիրկբրիդին՝ որպես Բրիտանիայի ներկայացուցիչ Հորդանանի արևելքում, մինչև 1920 թվականի նոյեմբերի 21-ին Աբդուլլահը՝ գահընկեց թագավոր Ֆեյսալի եղբայրը, ներխուժեց Մաան Հիջազի Ութայբահ ցեղի 300 տղամարդկանց հետ միասին։ Առանց ընդդիմության հանդիպելու Աբդուլլահը և իր զորքը արդյունավետորեն գրավեցին Անդրհորդանանի մեծ մասը 1921 թվականի մարտին[9]։

Հարաբերությունները Պաղեստինի հետ խմբագրել

1921 թվականի սկզբին՝ Կահիրեի գագաթաժողովից առաջ, Գաղութային գրասենյակի Մերձավոր Արևելքի դեպարտամենտը իրավիճակը շարադրեց այսպես․

  Մանդատի տակ Պաղեստինը և Անդրորդանանը պետք է տարբերակել։ Ձերդ գերազանցության կառավարությունը պատասխանատու է Մանդատի ներքո Պաղեստինում հրեա ժողովրդի համար ստեղծել ազգային օջախ։ Երաշխավորել են նաև կատարել Մեքքայի շարիֆին տված խոստումները՝ 1915 թվականին ճանաչել և աջակցել արաբների անկախությունը Դամասկոսի (թուրքական) վիլայեթի այն հատվածներում, որտեղ կցանկանան ազատ լինել՝ առանց վնասելու Ֆրանսիայի շահերը։ Նախքան պատերազմը Դամասկոսի թուրքական վիլայեթի արևելյան սահմանը Հորդանան գետն էր։ Հետևաբար, Պաղեստինը և Անդրհորդանանը նույն հիմքի վրա չեն ստեղծվել և տնտեսապես անկախ են, ուստի նրանց զարգացումը պետք է համարել մեկ խնդիր։ Նաև Մանդատային Պաղեստինը անվստահություն էր հայտնել Ձերդ գերազանցության կառավարությանը։ Եթե նրանք ցանկանում են պնդել Անդրհորդանանի նկատմամբ իրենց պահանջը և խուսափել այլ տերությունների հետ այդ տարածքի իրավական կարգավիճակի հարցի բարձրացումից, նրանք կարող են դա անել միայն ենթադրելով, որ Անդրհորդանանը կազմում է Պաղեստինի մանդատով ընդգրկված տարածքի մի մասը։ Համաձայն Սևրի պայմանագրի 132-րդ հոդվածի Անդրհորդանանը կլինի Դաշնակիցների ենթակայության տակ։ Պետք է հետևողականորեն գտնել որոշ միջոցներ Անդրհորդանանի տարածքում մանդատի պայմանում «արաբների անկախության ճանաչման և աջակցության» համար[16]։  

1921 թվականի մարտին Կահիրեի գագաթաժողովը հրավիրվել էր այն ժամանակվա Բրիտանիայի գաղութային քարտուղար Ուինսթոն Չերչիլ։ Քանի որ Պաղեստինի և Իրաքի մանդատները տրվել էին Բրիտանիային, Չերչիլը ցանկացավ խորհրդակցել Մերձավոր Արևելքի մասնագետների հետ։ Ի պատասխան իր հրավերին՝ Գերտրուդ Բելլը, Փերսի Կոքսը, Լոուրենս Արաբացին, Կինահան Կորնուալլիսը, Առնոլդ Ուիլսոնը, Իրաքի պաշտպանության նախարար Ջաֆար ալ-Ասկարին, Իրաքի ֆինանսների նախարար Սասուն Էֆենդին և ուրիշները հավաքվեցին Կահիրեում։ Լրացուցիչ քննարկվող հարց էր Անդրհորդանանում որդեգրվող քաղաքականությունը, որպեսզի կանխվեր բրիտանական ազդեցության գոտում հակաֆրանսիական ռազմական գործողությունները։ Գագաթաժողովի երկու կարևոր որոշումներն էին Իրաքի գահին առաջադրել էմիր Ֆեյսալ իբն Հուսեյնը (ով դարձավ Ֆեյսալ I), իսկ Անդրհորդանանի (ներկայումս՝ Հորդանան) էմիրության գահին՝ իր եղբայր Աբդուլլահ իբն Հուսեյնին (ով դարձավ Աբդուլլահ I)։ Գագաթաժողովում տրվեց բրիտանական վարչակազմի քաղաքական նախագիծը և՛ Իրաքում, և՛ Անդրհորդանանում, և այս երկու շրջաններում Հուսեյն բին Ալիի որդիներին առաջարկելով՝ Չերչիլը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ արաբներին Բրիտանիայի տված խոստումների ոգին կարող է կատարվել։ Երուսաղեմում Չերչիլի ևԱբդուլլահի միջև հետագա քննարկումներից հետո փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց, որ Անդրհորդանանը կներառվի Պաղեստինի մանդատային տարածքի մեջ՝ որպես Պաղեստինից առանձին արաբական երկիր՝ պայմանով, որ այն սկզբում վեց ամսվով կլինի էմիր Աբդուլլահի անվանական կառավարման ներքո, և որ մաս չի կազմի հրեական ազգային տան[17][18][19][20]։ Աբդուլլահը նշանակվեց Անդրհորդանանի էմիր 1921 թվականի ապրիլին[21]։

 
Անդրհորդանանի առաջին համընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել 1929 թվականի ապրիլի 2-ին

Հիմնադրում խմբագրել

Աբդուլլահը հիմնե իր կառավարությունը 1921 թվականի ապրիլի 11-ին[22]։ Բրիտանիան Հորդանանից արևմուտքում հիմնեց Պաղեստինը, իսկ Հորդանանից արևելքում՝ Անդրհորդանանը[23]։ Տեխնիկապես նրանք կազմում էին մեկ մանդատ, սակայն պաշտոնական փաստաթղթերի մեծամասնությունում նրանք նշվում էին՝ որպես երկու առանձին մանդատներ։ 1923 թվականի ապրիլ/մայիսին Անդրհորդանանը ստացավ անկախության աստիճանը, որտեղ Աբդուլլահը ղեկավարն էր, իսկ Սենտ Ջոն Ֆիլբին՝ գլխավոր ներկայացուցիչ[24]։

Հաշիմյան էմիր Աբդուլլահը՝ պատերազմի ժամանակ Բրիտանիայի արաբ դաշնակից Հուսեյն բին Ալիի երկրորդ որդին, բազմեց Անդրհորդանանի գահին։ Պաղեստինի մանդատի կիրառելի մասերը նշված էին 1922 թվականի սեպտեմբերի 16-ի որոշման մեջ, որը նախատեսում էր Անդրհորդանանի առանձին վարչակազմ։ Տարածաշրջանի կառավարությունը ձևավորվել է Աբդուլլահի՝ Իրաքի թագավոր Ֆեյսալի I-ի եղբոր կողմից, ով Ամմանում էր 1921 թվականի փետրվարից։ Բրիտանիան ճանաչեց Անդրհորդանանին՝ որպես անկախ կառավարություն, 1923 թվականի մայիսի 15-ին և աստիճանաբար հրաժարվեց վերահսկողությունից՝ սահմանափակվելով միայն ֆինանսական, ռազմական և արտաքին քաղաքական հարցերով։ Սա ազդեց ռևիզիոնիստական սիոնականության նպատակների վրա, որը ձգտում էր ստեղծել հրեական պետություն Հորդանանի երկու ափերին։ Շարժումը հայտարարեց, որ սրանով Անդրհորդանանը կտրվեց Պաղեստինից և փոքրացավ տարածքը, որի վրա պետք է ստեղծվեր ապագա հրեական պետությունը[25][26]։

Սահմաններ խմբագրել

Անդրհորդանանի և Արաբիայի միջև հարավային սահմանը ռազմավարական նշանակություն ուներ Անդրհորդանանի համար, քանի որ Ակաբայի նավահանգստով ելք ունի դեպի ծով՝ խուսափելով դեպի ծով ելք չունեցող երկիր լինելուց։ Մաան-Ակաբայի հարավային շրջանը, որը ուներ մեծ տարածք, սակայն 10000-ից քիչ բնակչություն, կառավարվում էր ԹՕՏՎ Արևելքի (ավելի ուշ Սիրիայի Արաբական Թագավորություն, իսկ հետագայում Մանդատային Անդրհորդանան) կողմից և հռչակվեց Հիջազի թագավորության կողմից։ ԹՕՏՎ Արևելքում Ֆայսալը նշանակվեց կայմակամ (կամ փոխկառավարիչ) Մաանում, այնուհետև կայմակամ Ակաբայում, ով «արհամարհում էր և՛ Հուսեյնին Մեքքայում, և՛ Ֆեյսալին Դամասկոսում», Հուսեյնը հանձնարարել էր իր իշխանությունը տարածել Մաանի վրա[27]։ Տեխնիկական այս վեճը որևէ բաց առճակատման չհանգեցրեց, և Հիջազի թագավորությունը դե ֆակտո իր իշանություն տարածեց Մաանի վրա, այն բանից հետո, ինչ ֆրանսիացիները ոչնչացրեցին Ֆեյսալի վարչակազմը։ 1924-1925 թվականներին Հիջազի Սաուդների կողմից գրավելուց հետո Հուսեյնի բանակը փախավ Մաանի շրջան, որը այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր Աբդուլլահի Անդրհորդանանի կողմից բռնակցված։ Իբն Սաուդը համաձայնել է ընդունել այս դիրքավորումը 1927 թվականի Ջիդդայի պայմանագրով[28]։

Նեգևի շրջանը կցվեց Պաղեստինին 1922 թվականի հուլիսի 10-ին։ Աբդուլլահը 1922 թվականի վերջին և նորից 1925 թվականին խնդրեց, որպեսզի Նեգևը կցել Անդրհորդանանը, բայց այն մերժվեց[29]։

Անդրհորդանանի և Իրաքի միջև արևելյան սահմանը համարվում էր ռազմավարական՝ կապված նախատեսվող Քիրքուք-Հայֆա նավթամուղի շինարարության հետ[28]։ Շինարարությունը սկսվել է 1922 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ուքրեյրի պայմանագրով, որի կողմերից մեկը չի եղել Անդրհորդանանը, որը կնքվել է Իրաքի և Նեջդի միջև[30]։

Ֆրանսիան 1921 թվականին Սիրիայից Ռամթայի շրջանը փոխանցեց Անդրհորդանանին[31]։

Բնակչություն խմբագրել

 
Ամմանը 1940 թվականին

Ինչ վերաբերում է ժողովրդագրական տվյալներին, 1924 թվականին բրիտանացիները հայտարարեցին. «Բնակչության շրջանում ոչ մի մարդահամար չի իրականացվել, բայց ենթադրվում է, որ բնակչության թիվը մոտ 200,000 է, որոնցից մոտ 10,000-ը չերքեզներ և չեչեններ են, կան մոտ 15,000 քրիստոնյաներ, և մնացածը հիմնականում մուսուլման արաբներն են։ Բրիտանական մանդատային ժամանակահատվածում ոչ մի մարդահամար տեղի չի ունեցել, բայց բնակչության թիվը 1940-ականների սկզբին մոտավորապես հասել էր 300,000-350,000-ի։

1921 թվականի մարտի Անդրհորդանանի բնակչության բրիտանական նախահաշիվը
Տարածաշրջան Բնակչություն
Աջլուն՝ ներառյալ Իրբիդը, Ջարաշը, Բանի Հասանի շրջանը և բեդվինների Մաֆրաքը 100,000
Բալքա՝ ներառյալ Ալ-Սալտը, Ամմանը և Մադաբան 80,000
Ալ-Կարակ՝ ներառյալ Տաֆիլան 40,000
Մաանը, Ակաբան, և Թաբուկը (ներկայումս Սաուդյան Արաբիայի տարածքում) 10,000
Ընդհանուր 230,000
Estimates by FitzRoy Somerset and Frederick Peake, 14 March 1921, CO 733/15

Պաշտպանություն խմբագրել

Թագավորության հիմնադրում խմբագրել

 
Համաձայնագիր Նորին Մեծության և Անդրhորդանանի էմիրի միջև ստորագրված Երուսաղեմում 1928 թվականի փետրվարի 20-ին
1935 թվականի անդրհորդանանյան անձնագիր

1927 թվականին Ազգերի լիգայի Մշտական մանդատների հանձնաժողովի տասնմեկերորդ նստաշրջանին Ջոն Շաքբուրգը Անդրհորդանանի կարգավիճակի վերաբերյալ ասել էր․

  Այն Պաղեստինի մաս չէ, սակայն կառավարվում է բրիտանական կառավարության կողմից՝ Մանդատային Պաղեստինի ենթակայության ներքո։ Հատուկ պայմանավորվածություններին, որ մենք տվել էինք արաբներին, չեմ ուզում անդրադառնամ։ Բանն այն է, որ, այդ խոստումների մեր մեկնաբանության համաձայն, Հորդանանից արևելք, թեև ոչ Հորդանանից արևմուտք գտնվող երկիրը, մտնում է այն տարածքի մեջ, որի առնչությամբ խոստացել էինք ճանաչել և աջակցել արաբների անկախությունը պատերազմի ժամանակ։ Անդրհորդանանը Պաղեստինից գտնվում է բոլորովին տարբեր կարգավիճակում, և անհրաժեշտ է համարել, որ այնտեղ հատուկ պայմանավորվածություններ ձեռք բերվեն[32]։  

1928 թվականի պայմանագիր խմբագրել

Վարչական գորածառույթների մեծ մասի փոխանցումը տեղի ունեցավ 1928 թվականին՝ ներառյալ Անդրհորդանանում բարձրագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծումը։ Մանդատի կարգավիճակը չի փոխվել Միացյալ Թագավորության և Էմիրության միջև 1928 թվականի փետրվարի 20-ի պայմանագրով[33]։ Այն ճանաչեց Անդրհորդանանի անկախ կառավարության գոյությունը և սահմանեց ու սահմանափակեց իր լիազորությունները[34]։

Անդրհորդանանը մնաց բրիտանական վերահսկողության տակ մինչև Առաջին անդրհորդանանյան պայմանագրի կնքումը 1928 թվականին։ Անդրհորդանաը անվանականորեն անկախացավ, թեև բրիտանացիները դեռևս պահպանում էին ռազմական ներկայությունը և արտաքին գործերի ու ֆինանսական վերահսկողությունը էմիրության վրա։ Սա չբավարարեց Անդրհորդանանի՝ լիովին ինքնիշխան ու անկախ պետություն ունենալու պահանջները, ինչը հանգեցրեց Անդրհորդանաի պայմանագրի նկատմամբ համատարած դժգոհության՝ ստիպելով նրանց դիմել ազգային գագաթաժողովի (1928 թվականի հուլիսի 25)՝ պայմանագրի հոդվածները ուսումնասիրելու և քաղաքական գործողությունների ծրագիր ընդունելու համար[35]։

1946 թվականի անկախություն խմբագրել

 
1946 թվականի դաշինքի պայմանագիր Միացյալ Թագավորության Նորին մեծության և Անդրհորդանանի Նորին մեծություն էմիրի միջև։

1946 թվականի հունվարի 17-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էռնեստ Բևինը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բրիտանական կառավարությունը մտադիր է մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Անդրհորդանանը՝ որպես լիովին անկախ և ինքնիշխան պետություն դարձնելու համար։ Լոնդոնի պայմանագիրը ստորագրվել է բրիտանական կառավարության և Անդրհորդանանի էմիրի կողմից 1946 թվականի մարտի 22-ին, որով երկու երկրների խորհրդարանների կոզմից վավերացվելուց հետո կճանաչվեր Անդրհորդանանը՝ որպես անկախ պետություն։ Անդրհորդանանի մոտալուտ անկախությունը ճանաչվել է 1946 թվականի ապրիլի 18-ին Ազգերի լիգայի կողմից այդ կազմակերպության վերջին հանդիպման ժամանակ[36]։ 1946 թվականի մայիսի 25-ին Անդրհորդանանը դարձավ «Անդրհորդանանի Հաշիմյան Թագավորություն», որտեղ իշխող էմիրը դարձավ թագավոր։ Մայիսի 25-ը դեռ նշվում է որպես Անկախության օր Հորդանանում[37]։ 1949 թվականին երկրի պաշտոնական անունը փոխվեց «Հորդանանի Հաշիմյան Թագավորություն»[38][38]։

Երբ թագավոր Աբդուլլահը դիմեց նոր ձևավորված Միավորված ազգերի կազմակերպությանը անդամակցելու համար, իր դիմումը վետոյի իրավունքով մերժեց Խորհրդային Միությունը՝ նշելով, որ երկիրը դեռ բրիտանական վերահսկողությունից «ամբողջապես չի անկախացել»։ Սա հանգեցրեց մեկ այլ պայմանագրի 1948 թվականի մարտին, որով Բրիտանիան ինքնիշխանության վրա բոլոր սահմանափակումները վերացնում է։ Չնայած սրան՝ Հորդանանը ՄԱԿ-ի ամբողջական անդամ չէր մինչև 1955 թվականի դեկտեմբերի 14-ը։

Անդրհորդանանը ՄԱԿ-ին անդամակցելու համար դիմեց 1946 թվականի հունիսի 26-ին[39]։ Լեհաստանի ներկայացուցիչն ասաց, որ ինքը չի վիճարկում Անդրհորդանանի անկախությանը, սակայն խնդրում է հայտը հետաձգել մեկ տարով՝ պատճառաբանելով, որ Ազգերի լիգայի դաշնագրով պահանջվող իրավական ընթացակարգերը չեն իրականացվել։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն արձագանքել է, որ Ազգերի լիգան արդեն հավանություն է տվել Անդրհորդանում մանդատի դադարեցմանը[40][40]։ Երբ հարցը դրվեց քվեարկության, Անդրհորդանանի դիմումը հավաքեց անհրաժեշտ ընդհանուր թվով ձայներ, սակայն վետո դրվեց Խորհրդային Միության կողմից, որը չհաստատեց անդամակցությունը որևէ երկրի, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ[41][42]։ Այս խնդիրը և նմանատիպ խնդիրները, որոնք առաջացել են Իռլանդիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի և Իտալիայի անդամակցության վետոների հետևանքով, մի քանի տարի և բազում քվեարկություններ պահանջեցին լուծելու համար[42]։ Հորդանանը վերջնականապես անդամակցեց 1955 թվականի դեկտեմբերի 14-ին[43]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reem Khamis-Dakwar; Karen Froud (2014). Perspectives on Arabic Linguistics XXVI: Papers from the annual symposium on Arabic Linguistics. New York, 2012. John Benjamins Publishing Company. էջ 31. ISBN 978-9027269683.
  2. Hashemite Monarchs of Jordan, "The Emirate of Transjordan was founded on April 11, 1921, and became the Hashemite Kingdom of Jordan upon formal independence from Britain in 1946"
  3. 3,0 3,1 Norman Bentwich, England in Palestine, p51, "The High Commissioner had ... only been in office a few days when Emir Faisal ... had to flee his kingdom" and "The departure of Faisal and the breaking up of the Emirate of Syria left the territory on the east side of Jordan in a puzzling state of detachment. It was for a time no-man's-land. In the Ottoman regime the territory was attached to the Vilayet of Damascus; under the Military Administration it had been treated a part of the eastern occupied territory which was governed from Damascus; but it was now impossible that that subordination should continue, and its natural attachment was with Palestine. The territory was, indeed, included in the Mandated territory of Palestine, but difficult issues were involved as to application there of the clauses of the Mandate concerning the Jewish National Home. The undertakings given to the Arabs as to the autonomous Arab region included the territory. Lastly, His Majesty's Government were unwilling to embark on any definite commitment, and vetoed any entry into the territory by the troops. The Arabs were therefore left to work out their destiny." Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Bentwich» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  4. Yoav Gelber (2014 թ․ մայիսի 22). Jewish-Transjordanian Relations 1921–1948: Alliance of Bars Sinister. Routledge. էջեր 9–. ISBN 978-1-135-24514-6. «Politically, Transjordan was no-man's-land where the British, the French, Faysal's emissaries, Palestinian nationalists and even Turks were all active in...»
  5. Lord Curzon in August 1921: "His Majesty's Government are already treating 'Trans-Jordania' as separate from the Damascus State, while at the same time avoiding any definite connection between it and Palestine, thus leaving the way open for the establishment there, should it become advisable, of some form of independent Arab government, perhaps by arrangement with King Hussein or other Arab chiefs concerned.": quote from: Empires of the sand: the struggle for mastery in the Middle East, 1789–1923, By Efraim Karsh, Inari Karsh
  6. 6,0 6,1 Kedouri, 2014, էջ 3
  7. Eugene Rogan, The Fall of the Ottomans, p.286
  8. Hughes, 2013, էջ 122–128
  9. 9,0 9,1 Peter Gruber, (1991) Historical Dictionary of the Hashemite Kingdom of Jordan p 45-46.
  10. Y. Ben Gad (1991) p 105.
  11. Rogan, Eugene L. (2002 թ․ ապրիլի 11). Frontiers of the State in the Late Ottoman Empire: Transjordan, 1850–1921. Cambridge University Press. էջ 23. ISBN 978-0-521-89223-0.
  12. «The Impact of Ottoman Reforms:Tanzimat, administrative boundaries and Ottoman cadastre». Publications de l’Institut français du Proche-Orient. 2013. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  13. «The Hijaz Railway». Publications de l’Institut français du Proche-Orient. 2013. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  14. «Husayn ibn Ali, King of Hejaz». 1914-1918-online. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին. «..the Ottoman collapse in November 1918 opened the way for their triumphal entry into Damascus – an occasion that Husayn marked by annexing Ma'an and its hinterland (including Aqaba) to the Hejaz.»
  15. Rudd, 1993, էջ 278
  16. [Memorandum drawn up in London by Middle East Department Prior to Palestine Conference]. Report on Middle East Conference held in Cairo and Jerusalem, Appendix 2, p. 30. June 1921, CO935/1/1
  17. Ingrams, Doreen (1973). Palestine Papers, 1917-1922: Seeds of Conflict (1st ed.). George Braziller, Inc. էջեր 116–117. ISBN 0807606480.
  18. Ian Lustick (1988). For the Land and the Lord: Jewish Fundamentalism in Israel. Council on Foreign Relations. էջ 37. ISBN 978-0-87609-036-7.
  19. Wilson, 1990, էջ 53
  20. Louis, William Roger (1985). The British Empire in the Middle East, 1945–1951. էջ 348. ISBN 9780198229605. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին. «In return for providing a rudimentary administration and obviating the need for British military occupation, Abdullah in March 1921 gained assurance from Churchill, then Colonial Secretary, that no Jews would be allowed to settle in Transjordan. That guarantee effectively created Transjordan as an Arab country apart from Palestine, where the British commitment to a "national home" remained a delicate problem between Abdullah and the British.»
  21. «Amir Abdullah's Bodyguard on Camels with Red, Green and White Standard at Far Left». World Digital Library. 1921 թ․ ապրիլ. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  22. Gökhan Bacik (2008). Hybrid sovereignty in the Arab Middle East: the cases of Kuwait, Jordan, and Iraq. Macmillan. էջ 76. ISBN 978-0-230-60040-9. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  23. 12 August 1922 Արխիվացված 23 Մայիս 2008 Wayback Machine Britain is given the Mandate of the League of Nations to Administer Palestine.
  24. Avi Shlaim (2007) p 14.
  25. Wasserstein, 2008
  26. B.O.C., Business Optimization Consultants. «Jordan – History – The Making of Transjordan». {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  27. Leatherdale, 1983, էջեր 41–42
  28. 28,0 28,1 Wilson, 1990, էջ 100
  29. Biger, 2004, էջ 184
  30. Amadouny, 2012, էջ 132-133
  31. Michael R. Fischbach (2000). State, Society, and Land in Jordan. BRILL. էջեր 66–. ISBN 90-04-11912-4.
  32. Bertram, Anton (2011 թ․ հունիսի 16). The Colonial Service. Cambridge University Press. ISBN 9781107600669 – via Google Books.
  33. See League of Nations, Official Journal, 1928, p. 1574
  34. See 1919 Foreign Relations, vol. XIII, Paris Peace Conference (1947), p. 100
  35. Avi Shlaim, Lion of Jordan (2007) p 17.
  36. Mandates, dependencies and trusteeship. League of Nations resolution, 18 April 1946 quoted in Duncan Hall (1948). Mandates, Dependencies and Trusteeship. էջ 267. «The Assembly...Recalls the role of the League in assisting Iraq to progress from its status under an "A" Mandate to a condition of complete independence, welcomes the termination of the mandated status of Syria, the Lebanon, and Transjordan, which have, since the last session of the Assembly, become independent members of the world community.»
  37. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  38. 38,0 38,1 Ian J. Bickerton, Kamel S. Abu Jaber. «Transjordan, the Hāshimite Kingdom, and the Palestine war». Encyclopædia Britannica.
  39. H. Duncan Hall (1948). Mandates, Dependencies and Trusteeship. London: Carnegie Endowment for International Peace. էջեր 126–127.
  40. 40,0 40,1 Minutes of the 57th meeting of the Security Council(չաշխատող հղում), pp. 100–101, 29 August 1946; S/PV.57. "The League of Nations recently, on its deathbed, formally declared Transjordan free from the mandate." (p. 101)
  41. Minutes of the 57th meeting of the Security Council(չաշխատող հղում), pp. 138–139, 29 August 1946; S/PV.57. In favour: Brazil, China, Egypt, France, Mexico, Netherlands, UK, USA. Against: Poland, USSR. Abstention: Australia
  42. 42,0 42,1 Yuen-Li Liang (1949). «Conditions of admission of a state to membership in the United Nations». The American Journal of International Law. 43 (2): 288–303. doi:10.2307/2193036. JSTOR 2193036.
  43. «Member States of the United Nations».