Բացել գլխավոր ցանկը

Պիկո Ռիվերա, քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավ-արևելյան մասում: Քաղաքը մոտավորապես 11 մղոն (18 կմ) հեռավորության վրա է Լոս Անջելեսից, Լոս Անջելեսի ծայր արևելյան ավազանում և Սան Գաբրիելի Հովիտ անունով հայտնի վայրի ծայր հարավում: Լոս Անջելեսի և Լոնգ Բիչի նավահանգիստները, ինչպես նաև` Լոս Անջելեսի Միջազգային օդանավակայանը բավականին մոտ են: Ըստ 2010 թվականի ԱՄՆ մարդահամարի, քաղաքի բնակչությունը կազմում է 62.942 մարդ[1]: 2014 թվականի ապրիլի 21-ին Պիկո Ռիվերայի քաղաքային խորհրդի ընդունած բանաձևի համաձայն Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքն ու Պիկո Ռիվերան հռչակվել են բարեկամ քաղաքներ[2]:

Բնակավայր
Պիկո Ռիվերա
Կոորդինատներ: 33°59′20″ հս․ լ. 118°5′21″ ամ. ե. / 33.98889° հս․. լ. 118.08917° ավ. ե. / 33.98889; 118.08917
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1958 թ.
Մակերես23,003469 կմ²
ԲԾՄ50±1 մետր
Բնակչություն62 942 մարդ (2010)
Հեռախոսային կոդ562
Փոստային ինդեքսներ90660–90662
Պաշտոնական կայքci.pico-rivera.ca.us
##Պիկո Ռիվերա (ԱՄՆ)
Red pog.png

Պատմություն և մշակույթԽմբագրել

 
Պիկո Ռիվերայի հանրային գրադարանը մինչև վերակառուցումը

Պիկո Ռիվերան հիմնադրվել է 1958 թվականին, Պիկո և Ռիվերա համայնքների միավորումից: Գտնվելով Ռիո Հոնդո և Սան Գաբրիել գետերի միջև` տարածքը շատ հարմար է գյուղատնտեսության զարգացման համար, բայց Երկրորդ Աշխարհամարտի ավարտին տների աճող պահանջարկը այն գրավիչ վայր է դարձնում նոր շինարարության համար: 1950-ականներից սկսած այն դարձել է բնակվայար ու արդյունաբերական կենտրոն: Երկար տարիներ այստեղ եղել է Ֆորդ ընկերության ներկայացուցչություն[3]: 1958 թվականի հունվարին ընտրողների 56 տոկոսը քվերակել են միավորման համար: Նրանք հաստատել են խորհուրդների կառավարման համակարգ և Պիկո Ռիվերա անունը հաստատվել է նոր քաղաքի համար: 24 թեկնածուներից ընտվել են հինգ քաղաքացիներ` Քաղաքային առաջին խորհրդի կազմի համար: Պիկո Ռիվերան պաշտոնապես դարձել է Լոս Անջելես շրջանի 61-րդ քաղաքը: Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պիկո Ռիվերայի սպորտային համալիրը, որտեղ կազմակերպվում են համերգներ և այլ սպորտային միջոցառումներ[4]:

Զբոսայգիներ և հանգստյան վայրերԽմբագրել

Քաղաքում կա ինը զբոսայգի և խաղահրապարակ, որոնցից են Սմիթ Փարքը Ռոսմադ բուլվարում, Ռիվերա Փարքը, Պիկո Փարքը, Ռիո Վիսթա Փարքը և Սթրիմ Լենդ Փարքը: Քաղաքում 120 ակր հողատարարածք տրամադրված է հանգստյան գոտիներին[5]: Քաղաքում կա 18 մարզադաշտ, երկու սպորտդահլիճ և չորս քաղաքային կենտրոն, ինը գոլֆի ակումբ, ջրային մարզումների կենտրոն[6]:

Պիկո Ռիվերայի գոլֆի քաղաքային ակումբԽմբագրել

1965 թվականին կառուցվել է Պիկո Ռիվերայի քաղաքային գոլֆի ակումբը, որը ժամանցի վայր է ոչ միայն քաղաքի գոլֆի սիրահարների, այլև` հարևան համայնքների համար: Ակումբն ունի 1.504 յարդ տարածք: Լուսավորությունը թույլ է տալիս այստեղ գոլֆ խաղալ մինչև ժամը 10:00-ը[6]:

Մեծ կենտրոնԽմբագրել

Պիկո Ռիվերայի Կոնգրեսի ներկայացուցիչ Գրեյս Նապոլիտանոն դրամահավաքների օգնությամբ սկսել է նոր մեծ կենտրոնի կառուցումը, որի մեջ ներառվում է 16 համակարգիչներով լաբորատորիա և ժամանակակից պարի սենյակ: ԱՄՆ Քաղաքային զարգացման բաժինը 350.000 ԱՄՆ դոլար է ներդրել քաղաքի 20-ամյա կենտրոնը նորացնելու համար, ինչը Նապոլիտանոն ներկայացրել է որպես «հարկերի ճիշտ օգտագործման օրինակ»: Կենտրոնի ֆիտնեսի սենյակն ունի վարժությունների 18 սարքավորումներ, ավելորդ քաշից ազատվելու համալիր սարքավորում և 40 դյույմանոց 2 հեռուստաէկրան: Պարասենյակն ունի հայելիներով պատված պատ և ձայնային համակարգ: Բիլիարդի սենյակը, որը մեծ կենտրոնի ամենահայտնի բաժիններից է, տեղակայված է ավելի մեծ հատվածում: Այն ունի չորս նոր սեղան[7]: Պիկո Ռիվերա կենտրոնը բաց է երկուշաբթիից հինգշաբթի 08:00-17:00 և 08:15:00 ուրբաթ օրերին:

ԱշխարհագրությունԽմբագրել

Պիկո Ռիվերան գտնվում է 33°59′20″ հս․ լ. 118°5′21″ ամ. ե. / 33.98889° հս․. լ. 118.08917° ավ. ե. / 33.98889; 118.08917 (33.989013, -118.089121) կոորդինատներում[8]: Այն հարավ-արևմուտքում սահմանակից է Դաունիին, հարավ-արևելքում` Սանտա Ֆե Սփրինգսին, արևելքում` Վիթըրին, հյուսիս-արևելքում` Ինդասթրիին, հյուսիս-արևմուտքում` Մոնթեբելոյին և արևմուտքում` Քոմերսին: Քաղաքի կենտրոնով է անցնում Կալիֆորնիայի պետական 19-րդ մայրուղին, իսկ քաղաքի հարավարևելյան ծայրով է անցնում ներպետական 605-րդ մայրուղին: Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 23.000 կմ քառակուսի: Դրանից 21.485 կմ քառակուսին ցամաք է, իսկ 1.518 կմ քառակուսին կամ 6 տոկոսը` ջրային տարածք: Պիկո Ռիվերան եղել է 2010 թվականի մարտի 16-ին տեղի ունեցած 4.4 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի էպիկենտրոն:

ԺողովրդագրությունԽմբագրել

2009-2013 թվականներին Պիկո Ռիվերայում ընտանիքի միջին եկամուտը կազմել է 57.550 ԱՄՆ դոլար, բնակչության 13 տոկոսն ապրել է աղքատության ներքին շեմից ավելի վատ պայմաններում:

2010 թվականի մարդահամարԽմբագրել

Ըստ ԱՄՆ 2010 թվականի մարդահամարի[9] տվյալների Պիկո Ռիվերայի բնակչությունը կազմում է 62.942 մարդ: Բնակեցվածության խտությունը կազմում է 7.086 մարդ մեկ մղոնի վրա: Ռասայական կազմն ունեցել է հետևյալ պատկերը.

  • սպիտակամորթներ-37.411 (59.4%)
  • աֆրոամերիկացիներ-602 (1.0%)
  • բնիկ ամերիկացիներ-871 (1.4%)
  • ասիացիներ-1,614 (2.6%)
  • պոլինեզիացիներ-42 (0.1%)
  • այլ ռասաներ-20,069 (31.9%)
  • երկու և ավելի ռասաների պատկանող-2,333 (3.7%):

Բնակչության 91.2 տոկոսը կազմում են տարբեր ռասաների իսպանախոս մարդիկ: Ըստ մարդահամարի տվյալների, 62.488 մարդ ապրում է ընտանիքներում, 39 հոգի` ոչ ինստիտուցիոնալ կեցության ձևերով:

Բնակչության տարիքային կազմը բաշխվել է հետևյալ կերպ.

  • մինչև 18 տարեկան-26.7 % կամ 16.792 մարդ,
  • 18-24 տարեկան-11.1% կամ 6.917 մարդ,
  • 25-44 տարեկան-27.4% կամ 17,225 մարդ,
  • 45-64 տարեկան-22.8% կամ 14,323 մարդ,
  • 65 տարեկանից բարձր-12.1% կամ 7,631 մարդ:
  • Բնակչության միջին տարիքը կազմում է 34 տարեկանը:

ՔաղաքականությունԽմբագրել

 
Պիկո Ռիվերայի քաղաքապետարանը

Պիկո Ռիվերան գտնվում է Կալիֆորնիայի 32-րդ օրենսդրական շրջանում և ներկայացված է դեմկորատ Թոնի Մենդոզայի կողմից[10]: ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատում Պիկո Ռիվերան 38-րդ օրենսդրական շրջանում է[7]: Լոս Անջելեսի ոստիկանական բաժինը հսկում է Պիկո Ռիվերայի կայարանը[11]:

Քաղաքային խորհուրդԽմբագրել

2014 թվականի հունիսի տվյալներով քաղաքի ղեկավար խորհուրդը կազմված է քաղաքապետ Բրենթ Թերսերոյից, տեղակալ Թեմ Ջերգըրի Սալսիդոյից և խորհրդի անդամներ Դեյվիդ Արմենթայից ու Գուստավո Քամաչոյից: Քաղաքը ղեկավարվում է խորհրդի կողմից: Քաղաքապետը փոխվում է խորհրդի կողմից ամեն տարի[12]:

ԿրթությունԽմբագրել

Քաղաքն սպասարկում են Էլ Ռանչո և Մոնտեբելո դպրոցական թաղամասերի կողմից, Լոս Անջելեսի մոտակա համալսարանական և քոլեջների համակարգի հետ մեկտեղ, որոնք ապահովում են բարձրագույն կրթություն: Շատ աշակերտներ հաճախում են Էլ Ռանչո դպրոց:

Պիկո Ռիվերայում է գտնվում հայկական Մեսրոպյան դպրոցը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել