Սկանդինավյան գաղութատիրություն

Սկանդինավյան գաղութատիրություն, տարածքների ընդարձակման, նոր տարածքներում հաստատման, քաղաքական քարտեզի վերաձևման, ինչպես նաև իմպերիալիստական պետությունների ստեղծման փորձերը Սկանդինավյան թերակղզու վրա գտնվող երկրների՝ Նորվեգիայի, Իսլանդիայի, Դանիայի և Շվեդիայի մասնակցությամբ։

Լեյֆ Էրիկսոնի արձանը Ռեյկյավիկում, Իսլանդիա

Սկանդինավյան պետությունների կողմից դեռևս առաջին գաղութները ստեղծվել են 9-10-րդ դարում՝ Վիկինգների կողմից։ Այն շարունակվել է մինչև 20-րդ դարը՝ ներառելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո տեղի ունեցած սոցիալ-քաղաքական փոփոխությունները։

Պատմություն խմբագրել

Իսլանդիայի գաղութատիրություն խմբագրել

Ամերիկայի գաղութացման առաջին փորձերը կատարել են Սկանդինավյան թերակղզու բնակիչները՝ վիկինգները։ Վիկինգները զավթումների համար տարբեր պատճառներ ունեին՝ նոր հողերի փնտրում և վերաբնակեցում, ասպատակություններ, ծովահենություն, խոշոր ռազմական արշավանքներ, առևտուր։

Շվեդների, դանիացիների և նորվեգացիների մոտ համայնական-տոհմական կարգի քայքայումը ուղեկցվում էր վերնախավի հզորացմամբ, որի համար ավարը հարստանալու հիմնական միջոցն էր։ Համայնքի շատ ազատ անդամներ լքում էին խիտ բնակեցված ափամերձ շրջանները մշակելի հողերի պակասի պատճառով։ Նավաշինարարության զարգացումը հնարավորություն էր բացում վիկինգների առջև։ Նրանք նավարկում էին ոչ միայն Բալթիկ ծովում, այլև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում և Միջերկրական ծովում։

Սկանդինավների առաջին այցելությունները հարավային տարածքներ խաղաղ էին՝ առևտրի նպատակներով։ Մոտավորապես 725 թվականին նրանք հասել են Դանիայի Ռիբե քաղաքը, որն այն ժամանակ ծովափնյա առևտրական կենտրոն էր։

Վիկինգների մեծ մասը հեթանոսներ էին։ 1000 թվականին՝ Քրիստափոր Կոլումբոսից ավելի շուրջ կես հազարամյակ առաջ, վիկինգների առաջնորդ Լեյֆ Էրիկսոնը հայտնաբերել է Հյուսիսային Ամերիկան և այնտեղ հիմնել մի շարք գաղութներ, որոնք ներկայումս Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի մաս են կազմում։

Հյուսիսային Ամերիկայում հաստատվելն ու գաղութացնելը վիկինգները կատարել են ոչ դիտավորյալ։ Վիկինգները նաև առաջինն մարդիկ էին, ովքեր ոտք դրեցին Գրենլանդիա՝ աշխարհի ամենամեծ կղզի։ Գրենլանդիայի ափերի մոտ հետո խոշոր փոթորիկ է բռնկվում և Լեյֆ Էրիկսոնի արշավախումբը շարժվելով արևմուտք հայտնվում է նոր աշխարհամասում։

Այսպիսով՝ առաջին սկանդինավյան երկիրը, որը զբաղվել է գաղութատիրությամբ դա եղել է Իսլանդիան (Լեյֆ Էրիկսոնի հետնորդներն ավելի ուշ ստեղծում են ժամանակակից Իսլանդիա պետությունը)։ Սկանդինավյան առաջին գաղութները ստեղծվել են Գրենլանդիայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում և այլուր։

Նորվեգիայի և Շվեդիայի գաղութատիրություն խմբագրել

Սկզբնական շրջանում Նորվեգիայի գաղութատիրություն հասկացությունը սափմանափակվում էր միայն Գրենլանդիայից մասնաբաժին ստանալու Նորվեգիայի փորձերով։ Վիկինգների հետ շատ նորվեգացիներ ևս առևտրական նավերով հաստատվել են Միջնադարյան Հյուսիսային Ամերիկայում։

9-15-րդ դարերում Նորվեգիայի թագավորության մեջ էին մտնում Հեբրիդյան կղզիները և Մենը, ինչպես նաև Օրկնեյան, Շետլանդյան կղզիները։ Գոյություն են ունեցել աքսորավայրեր Շոտլանդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում և նույնիսկ Գրենլանդիայում։

1266 թվականին Նորվեգիայի գաղութ հանդիսացող Մեն կղզին վերջնականապես հանձնվեց Դանիային։ Նույն ճակատագրին ենթարկվեց նաև Օրկնեյան կղզինները։

Սակայն 1319 թվականից հետո Նորվեգական թագավորությունը կորցրել է իր անդրծովյան և գաղութային տարածքի մեծ մասը, հետզ հետե դառնալով Դանիայի և Շվեդիայի ունիայի ամենափոքր և իրավազուրկ անդամը։ Որպես արդյունք՝ Նորվեգական թագավորության պատմությունը միաձուլվեց այսօրվա Սկանդինավյան թերակղզու պետությունների պատմության հետ և կորցրեց իր պատմական նշանակությունը։

1380 թվականին երբեմնի նորվեգական տարածք հանդիսացող Ֆարերյան կղզիները դարձան Դանիայի գաղութը։ Նույն թվականին Դանիային միացվեց նաև Նորվեգիայի ենթակայության տակ գտնվող Իսլանդիան։

Բրիտանիայի նորվեգական 15-րդ դարում բաժանվեցին Շոտլանդիայի և Անգլիայի միջև՝ տնտեսական նկատառումներով։ 17-րդ դարում Նորվեգական տիրությունը շվեդ-դանիական պատերազմներով պայմանավորված անցան Շվեդիային։ Նապոլեոնյան Ֆրանսիայի ջախջախման ժամանակ հաջորդ ունիական դաշնակցի փոփոխման հետևանքով ազատ մնացած տարածքները անցան Դանիային։

20-րդ դարում Նորվեգիան վերսկսեց իր գաղութատիրության քաղաքականությունը։ 1920 թվականին Շպիցբերգենի տրակտատով Սկանդինավների հյուսիսում գտնվող Շպիցբերգենի կղզեխումբն անցավ Նորվեգիային։

Այս ժամանակահատվածում նորվեգացի բևեռախույզները հասան մինչև Անտարկտիդա։ 1929 թվականին նորվեգացիները մուտք գործեցին Պետրոս I-ի կղզի և Անտարկտիդայի մի հատված, որը հռչակեցին Նորվեգիայի կախյալ տարածք։ Մինչ այդ՝ 1927 թվականին Նորվեգիայի տարածք էր հռչակվել Յան-Մայերը։ 1939 թվականին նորվեգացիներն իրենց գաղութ հռչակեցին անտարկտիկական մեկ այլ տարածք՝ Մոդ թագուհու երկիրը։ Նորվեգիայի անտարկտիկական ոչ մի տարածք միջազգայնորեն ճանաչված չէ, որպես թագավորության անդրծովյան տիրույթ կամ գաղութ։

Կապիտալիստական հասարակարգի զարգացմանը զուգընթաց Սկանդինավյան մյուս գաղութատեր երկիրը՝ Շվեդիան կորցրեց իր քաղաքական ազդեցությունը Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի գաղութներում։ Հյուսիսային Ամերիկայում տարածքների զավթման շվեդական բոլոր փորձերը ձախողվել են։

1638 թվականին Դելավեր գետի հովտում ստեղծվում է Հյուսիսային Ամերիկայում շվեդների ամենանշանավոր գաղութը, որը կոչվում է Նոր Շվեդիա։ Այն գոյատևում է մինչև 1655 թվականը։

Շվեդական անդրծովյան գաղութներ էին նաև Սուրբ Բարդուղիմեոսի կղզին, Տոբագոն և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել