Պետրոս I-ի կղզի (նորվ.՝ Peter Øy), անմարդաբնակ կղզի Խաղաղ օվկիանոսի անտարկտիկական հատվածում՝ Բելինգսհաուզենի ծովում՝ ծովի մակարդակից 400 կմ բարձրության վրա։

Picto infobox map.png
Պետրոս I-ի կղզի
Peter Øy

Սառույցներ Պետրոս թագավորի կղզում
68°51′00″ հս․. լ. 90°35′00″ ավ. ե.HGЯO
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Ջրատարածություն Բելինգսհաուզենի ծով (Խաղաղ օվկիանոս)
Մակերես 156[1] կմ2
Ամենաբարձր կետը 1640 մ
Բնակչություն (2012) 0 մարդ
##Պետրոս I-ի կղզի (Անտարկտիդա)
Red pog.svg

Կղզին գտնվում է Անտարկտիդայի ցամաքային սահմանի մոտ՝ Ալեքսանդր I-ի երկրում։

Վարչականորեն, որպես կախյալ տարածք մտնում է Նորվեգիայի անդրծովյան տարածքների մեջ։ Որպես Նորվեգիայի մաս չի ճանաչվել երկրների մեծ մասի կողմից։

ԱշխարհագրությունԽմբագրել

Պետրոս առաջինի կղզին Նորվեգիայի անդրծովյան տարածքներից է։ Կղզին ունի 19 կմ երկարություն և 11 կմ լայնություն և ընդհանուր հաշվով 156 կմ² տարածք։

Ամենաբարձր լեռնագագաթն ունի ծովի մակարդակից 1640 մետր բարձրություն[2]։ Այն իրենից ներկայացնում է հրաբխային լեռնազանգված։ Կղզին գրեթե ամբողջությամբ (95 %) սառցապատ է։ Ափամերձ որոշ հատվածներում նկատվում են հողի քարքարոտ շերտեր։

Նամերի վայրէջքների համար կան ընդամենը երեք հարմար վայրեր։

ՊատմությունԽմբագրել

Կղզին հայտնաբերվել է 1821 թվականի հունվարի 11-ին։ Ռուսական արշավախումբը՝ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի գլխավորությամբ բացահայտել է կղզին հարավային բևեռի ուսումնասիրությունների ժամանակ։ Կղզու հայտնաբերման գործում մեծ էր ռուսական նավատորմի դերը և դա է պատճառը, որ աշխարհագրական այս օբյեկտը ստացել է ռուսաց կայսր Պետրոս I Մեծի անունը։

Ամուր սառույցի պատճառով արշավախումը չի կարողացել 26 կմ-ից ավելի մոտենալ կղզին[3]։ Ֆաբիան Գոթլիբ ֆոն Բելլինգսհաուզենի արշավախմբին չի հաջողվել վայրէջք կատարել կղզում։

Առաջին մարդը Պետրոս I-ի կղզի ոտք է դրել կղզու հայտնաբերումից 108 տարի անց՝ 1929 թվականի փետրվարի 2-ին։ Կղզու ոտք դնողները Նորվեգիայի բևեռային արշավախմբի հետախույզներն էին, ովքեր Պետրոսի կղզի հասան «Նորվեգիա» նավով։

Կղզում նրանք բարձրացրեցին Նորվեգիայի դրոշը և այս տարածքը հաստատեցին որպես Նորվեգիայի մաս։ Այս պահանջը հաստատվել է Նորվեգիայի խորհրդարանի կողմից։ Աշխարհի պետությունների մեծ մասը Պետրոս I-ի կղզին չեն համարում, որպես Նորվեգիայի թագավորության մաս։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել