Նորվեգիայի տիրույթներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Նորվեգիայի տիրույթները աշխարհի այն մասերն են, որոնք պատմության որևէ ժամանակահատվածում եղել կամ մնում են Նորվեգիայի մաս։

Նորվեգական Թագավորությունը 1265թ

Պատմություն խմբագրել

9-15-րդ դարերում նորմանական վիկինգները հաջողությամբ կարողացել են հիմնել գաղութներ հարավային Եվրոպայում։ Այդ ժամանակահատվածում նորվեգական թագավորության մեջ էին մտնում Հեբրիդյան կղզիները և Մենը, ինչպես նաև Օրկնեյան, Շետլանդայան կղզիները։ Գոյություն են ունեցել աքսորավայրեր Շոտլանդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում և անգամ Գրենլանդիայում[1]։

Սակայն 1319 թվականից հետո Նորվեգական թագավորությունը կորցրել է իր տարածքի մեծ մասը, հետզհետե դառնալով Դանիայի և Շվեդիայի ունիայի ամենափոքր անդամը։ Որպես արդյունք ՝ Նորվեգական թագավորության պատմությունը միաձուլվեց այսօրվա Սկանդինավյան թերակղզու պետությունների պատմության հետ և կորցրեց իր նշանակությունը։

Նորվեգական տիրույթները Բրիտանիայում 15-րդ դարում բաժանվեցին Շոտլանդիայի և Անգլիայի միջև՝ տնտեսական պատճառներով։ 17-րդ դարում Նորվեգական տիրությունը հօգուտ Շվեդիայի, շվեդ-դանիական պատերազմների պատճառով, կորցրեց իր նահանգները։ Նապոլեոնական Ֆրանսիայի ջախջախման ժամանակ հաջորդ Ունիական դաշնակցի փոփոխման հետևանքով ազատ մնացած տարածքները անցան Դանիային[2]։

 
Նորվեգիա, հարավային Եվրոպա և Գրենլանդիա, 1599

Կորցրած տարածքներ խմբագրել

Հօգուտ Շոտլադիայի և Դանիայի խմբագրել

  • Մեն կղզին - 1098-1266թթ
  • Օրկյան կղզիններ
  • Դուբլին և Յորկ

Հօգուտ Դանիայի խմբագրել

Հօգուտ Շվեդիայի խմբագրել

  • Էմտլանդ և Խյերեդելեն - 1640թ
  • Տրենդելագ - 1658թ

20-րդ դարի էկսպանսիաներ խմբագրել

  • Յան-Մայեն կղզին
  • Շպիցբերգեն կղզին
  • Բուվե կղզին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vikings: The North Atlantic Saga. — National Museum of Natural History, Arctic Studies Center.(անգլ.)
  2. Конституция Королевства Норвегия от 17 мая 1814 года. // Конституции государств Европы / под ред. Л. А. Окунькова. — М.: Норма, 2001. — Т. 1, 2.