Հեբրիդյան կղզիներ[1] (անգլ.՝ Hebrides [ˈhɛbrɨˌdiːz], գաել.՝ Innse Gall), կղզեխումբ Ատլանտյան օվկիանոսում Շոտլանդիայի արևմտյան ափերի մոտ։ Մտնում է Բրիտանական կղզիների կազմի մեջ։ Կղզեխմբի երկու կղզիների շղթաները Ներքին և Արտաքին Հեբրիդները, իրարից բաժանված են Լիթլ-Մինչ և Նորտ-Մինչ նեղուցներով, ինչպես նաև ներքին Հեբրիդյան ծովով։

Հեբրիդյան կղզիներ. Վարդագույն` Ներքին, նարնջագույն` Արտաքին Հեբրիդներ

ՆկարագիրըԽմբագրել

Հեբրիդյան կղզիներ իրենցից ներկայացնում են լայն բաշխված կղզիների խումբ, կազմված մոտ 500 ժայռոտ, առավելապես բարձր կղզիներից։ Նրանցից մոտ 100 բնակեցված են։ Մակերեսը, մոտ 7,5 հազար կմ², որից 1,6 հազար կմ² զբաղեցված է լճերով։ Մակերևույթի մեծ մասը քարքարոտ, ճահճոտ հարթավայրեր են (տորֆեր)։ Կան ցածրադիր սարահարթեր, մինչև 1009 մ, ինչպես նաև լավային դաշտեր և հինավուրց սառցակալման հետքեր (տրոգեր, կառեր

Կլիման խոնավ ծովային է, հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է 4 - 6 °С, հուլիսինը՝ 12 - 14 °C։ Տեղումները շատ են, մինչև 2000 մմ տարվա ընթացքում։

Բնակիչները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և անասնապահությամբ։ Արտադրվում է բրդյա գործվածքներ (թվիդ), կա տուրիզմ։ Խոշորագույն քաղաքը՝ Ստորնուեյ Լյուիս կղզու վրա։

ՊատմությունԽմբագրել

Այս կղզիների առաջին բնակիչները, ամենայն հավանականությամբ պիկտերն են եղել, որոնք 843 թվականից սկսած համարվում էին շոտլանդական թագավորների հպատակներ, իսկ XII դարում փաստորեն ամբողջովին ձուլվել են սքոթերի մեջ։ Երկար դարերի ընթացքում կղզիները իրականում գտնվում էին շոտլանդական ավագների իշխանության տակ։ 1748 թվականի պառլամենտական ակտը նրանց զրկել է այդ իրավունքներից, սակայն մինչ օրս էլ հողերի մեծ մասը գտնվում է շոտլանդական ձեղերի (կլաներ) ղեկավարների սեփականության մեջ։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9