Բրոնքսյան պատմություն
«Բրոնքսյան պատմություն» (անգլ.՝ A Bronx Tale), Ռոբերտ Դե Նիրոյի կողմից 1993 թ.-ին նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ։
Բրոնքսյան պատմություն անգլ.՝ A Bronx Tale | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | պատմություն հասունացման մասին, դրամա և քրեական ֆիլմ |
Հիմք | Բրոնքսյան պատմություն |
Թվական | 1993 և հուլիսի 28, 1994[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Դե Նիրո |
Պրոդյուսեր | Ռոբերտ Դե Նիրո |
Սցենարի հեղինակ | Չեզ Պալմինտերի |
Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո, Չեզ Պալմինտերի, Լիլո Բրանկատո, Տարալ Հիքս, Ֆրենսիս Կապրա, Քեթրին Նարդուչչի, Ջո Պեշի, Ջո Բլեք, Թոնի Սիրիկո և Դոմենիկ Լոմբարդոցցի[2] |
Օպերատոր | Ռեյնալդո Ուիլյալոբոս |
Մոնտաժ | Ռոբերտ Ք. Լովեթ և Դևիդ Ռեյ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | TriBeCa Productions |
Տևողություն | 116 րոպե |
Ֆիլմը Դե Նիրոյի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նաև հանդես է գալիս ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին։
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ական թվականներին։
Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը՝ Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ։ Մի անգամ փողոցում ընկերների հետ խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից առավել բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան։ Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը՝ Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ գնդակահարում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից։
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ, ոստիկաններին օգնելու՝ ճանաչելու մարդասպանին։ Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած կասկածյալների դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը։ Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը։ Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն՝ Սի, որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ, ինչն ընդհանրապես դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը քրեական հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ խնդիրներ էր ունենում թե՛ որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ մնում, և թե՛ Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և նման։
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս ու վառել այնտեղի խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ։ ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում։ Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների՝ հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից՝ փաստորեն փրկել է կյանքը։ Այդ մտքից ոգևորված նա վազում է դեպի Սանիի բարը՝ նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու։ Սակայն մտնելով բար, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով մահացու կրակ է հասցնում Սանիին։ Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին էր, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բրոնքսյան պատմության վայրը Արխիվացված 2015-08-01 Wayback Machine