Նիկ Նոլթի

ամերիկացի դերասան

Նիկ Նոլթի (անգլ.՝ Nick Nolte, փետրվարի 8, 1941(1941-02-08)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Նիկ Նոլթի
անգլ.՝ Nicholas King Nolte
Ծնվել էփետրվարի 8, 1941(1941-02-08)[1][2][3][…] (83 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
ԿրթությունՎեստսայդի Ավագ դպրոց, Omaha Benson High School Magnet?, Պասադենայի քաղաքի քոլեջ, Արիզոնա նահանգի համալսարան, Արևելյան Արիզոնայի քոլեջ, Ֆենիքս քոլեջ և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, բասկետբոլիստ և թատրոնի դերասան
ԸնտրանիRich Man, Poor Man?, 48 ժամ և The Prince of Tides?
Ծնողներհայր՝ Franklin Arthur Nolte?, մայր՝ Helen Nolte?
Ամուսին(ներ)Sheila Page?, Sharyn Haddad?, Rebecca Linger? և Clytie Lane?[4]
Երեխա(ներ)Brawley Nolte?
Պարգևներ և մրցանակներ

3 անգամ ներկայացվել է Օսկարի, 1 անգամ Էմիի, 4 անգամ Ոսկե Գլոբուսի, ստացել 1 Ոսկե Գլոբուս 1991 թվականին «Մակընթացությունների արքայազնը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով 11 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացվել ևս 17-ի։

Կենսագրությունը

խմբագրել

Ծնվել է Հելեն Քինգի` սուպերմարկետի սեփանակատիրոջ ընտանիքում։ Նիկի հայրական պապիկը ունեցել է գերմանական արմատներ։ Նիկի հետ մեծացել է նաև ավագ քույրը` Նենսին[6]։ Նոլթին ավարտել է Վեսթսայդի միջնակարգ դպրոցը Օմահիում, որտեղ տեղական ֆուտբոլի թիմի անդամ է եղել։ Փասադենա-Սետի քոլեջի ուսման ընթացքում, որը նա ավարտել է 1965 թվականին, Նոլթին աշխատել է գարեջրի Falstaff Brewing Corporation գործարանում։ Անցնելով դերասանական կուրսեր մի քանի ակադեմիաներում, Նոլթին աշխատեց փոքր թատրոններում։ Նոլթիի առաջնախաղը մեծ կինոյում կայացավ 1973 թվականին՝ Ջեյմս Ուիլյամ Գուերչիոյի արկածային «Կապույտ համազգեստով տղաները» մարտաֆիլմով, որտեղ դերասանը կատարեց երիտասարդ հիպիի էպիզոտիկ դերը։ 1977 թվականին Նոլթին արժանացավ «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների` Թոմ Յորդաշի դերի համար «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում։ Դերը, որը փառավորեց նրան ամբողջ աշխարհով, սերժանտ Ջեկ Կեյստն է Ուոլտեր Հիլլի «Քառասունութ ժամ» թրեյլերում, որտեղ նրա գործընկերը Էդդի Մերֆին էր։ Դերասանը 1992 թվականին դարձավ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր` անհաջողակ Թոմ ՈւինգոյինԲարբարա Սթրեյզանդի «Հեղեղի տիրակալը» մելոդրամայում մարմնավորելու համար[7]։ Հետագայում Նոլթին ևս երկու անգամ ներկայացվեց «Օսկար»-ին. 1998 թվականին Ուեյդ Ուայթհաուսի դերի համար «Ողբ» դրամայում և 2012 թվականին Պեդդի Կոնլոնայի դերի համար մարզական «Մարտիկ» դրամայում։ Խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, որոնցից են.

Անձնական կյանքը

խմբագրել

Նիկ Նոլթին ամուսնացած է եղել երեք անգամ. Շեյլ Պեյջի հետ (1978-1983),Շերին Խադդադի հետ (1978-1983) և Ռեբեկա Լինգերի հետ (1984-1994, Բրոուլի որդի ունեն)։ Դրանից բացի, Նոլթին ուներ սիրային հարաբերություններ դերասանուհիներ Դեբրի Ուինգերի և Վիկի Լյուիսի հետ[8]։ 2007 թվականի հոկտեմբերի 3-ին Նոլթիի քաղաքացիական կինը` Կլայտ Լեյնը պարգևեց նրան դուստր` Սոֆի Լեյն Նոլտի[9]։ Դերասանը և իր ընտանիքն ապրում են Մալիբու քաղաքում, Կալիֆոռնիայի նահանգում։ Երկար տարիներ Նոլթին տառապում էր հարբեցողությամբ, դերասանին նույնիսկ ձերբակալել են հարբած մեքենա վարելու համար[10]։ 2008 թվականին Նոլթին հայտարարեց, որ ամբողջապես ազատվել է այդ կործանիչ սովորույթից կրիշնաիտների օգնությամբ[11], որոնց հետ նա մինչև հիմա պարբերաբար շփվում է։ Նոլթիին դուր է գալիս մասնակցել կրիշնայական երգեցողություններին և պարերին։ Նա պարբերաբար իր տանը կազմակերպում է կրիշնայական աստվածապաշտություն և Կալիֆորնիայում այցելում է կրիշնաների եկեղեցիների։ Նոլթին հաստատում է, որ 1960-ական թվականներին անձամբ հանդիպել է Կրիշնայի գիտակցության միջազգային համայնքի հիմնադիր Բխակտիվեդանտա Սվամի Պրաբհուպադային[12]։

Պարգևներ և առաջադրումներ

խմբագրել
  • 2012 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերի համար
  • 2012 - «Քննադատների ընտրությունը» մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 2012 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 2011 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Մարտիկ» ֆիլմում երկրորդական դերակատարման համար
  • 1999 - «Օսկար»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1999 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1999 - «Անկախ ոգի» մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1999 - «Սպուտնիկ»-ի մրցանակի առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1999 - ԱՄՆ-ի Գիլդիի կինոդերասանների մրցանակների առաջադրում «Վիշտ» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1992 - «Ոսկե գլոբուս» մրցանակ «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1992 - «Օսկար» մրցանակի առաջադրում «Հեղեղի տիրակալը» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1988 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Մոլախոտեր» ֆիլմում տղամարդու գլխավոր դերակատարման համար
  • 1977 - «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դրամատիկ դերակատարման համար
  • 1976 - «Էմմի» մրցանակի առաջադրում «Ունևոր, չքավոր» մինի-սերիալում տղամարդու գլխավոր դերակատարման համար

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկ Նոլթի» հոդվածին։