Ռիչարդ Մենթոր Ջոնսոն
Ռիչարդ Մենթոր Ջոնսոն (անգլ.՝ Richard Mentor Johnsonհոկտեմբերի 17, 1780[1][2], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - նոյեմբերի 19, 1850[1][2], Ֆրանկֆորտ, Կենտուկի, ԱՄՆ) ամերիկացի իրավաբան, ռազմական և պետական գործիչ, ով ծառայել է որպես ԱՄՆ 9-րդ փոխնախագահ 1837-1841 թվականներին նախագահ Մարտին Վան Բյուրենի իշխանության ժամանակ։ Նա միակ փոխնախագահն է, ով ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից ԱՄՆ սահմանդրության 12-րդ ուղղման դրույքների ներքո։ Ջոնսոնը նաև ներկայացնում էր Կենտուկին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Նա իր քաղաքական կարիերան սկսեց և ավարտեց Կենտուկիի Ներկայացուցիչների պալատում։
Ռիչարդ Մենթոր Ջոնսոն անգլ.՝ Richard Mentor Johnson | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1780[1][2] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 19, 1850[1][2] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրանկֆորտ, Կենտուկի, ԱՄՆ |
Գերեզման | Frankfort Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | բապտիստություն |
Կրթություն | Տրանսիլվանիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծնողներ | հայր՝ Robert Johnson?[3], մայր՝ Jemima Suggett?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, ԱՄՆ փոխնախագահ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, member of the Kentucky House of Representatives? և member of the State Senate of Kentucky? |
Կուսակցություն | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն և Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Adaline Johnson Scott? և Imogene Johnson Pence? |
Ստորագրություն | |
Richard Johnson Վիքիպահեստում |
Երկու տարի Կենտուկկի պալատում ծառայելուց հետո նա 1806 թվականին ընտրվեց ԱՄՆ պալատում։ Նա դաշնակցում էր երիտասարդ կենտուկացի Հենրի Քլեյի հետ որպես «Պատերազմի բազեները» ֆրակցիայի անդամ, որը կողմ էր 1812 թվականի Բրիտանիայի հետ պատերազմելուն։ 1812 թվականի պատերազմի մեկնարկին Ջոնսոնը նշանակվում է գնդապետ Կենտուկիի միլիցիայում և 1812-1813 թվականներին ղեկավարել է հեծյալ կամավորականների գունդը։ Նա և իր եղբայր Ջեյմսը ծառայել են Ուիլյամ Հենրի Հարիսոնի հովանու ներքո Վերին Կանադայում։ Ջոնսոնը առաջնորդել է զորքերը Թեմզայի ճակատամարտում։ Շատերը պատմում էին, որ նա անձամբ սպանել է բնիկ ամերիկյան շոնի ցեղի առաջնորդ Թեքումսեին․ մի պնդում, որը նա հետագայում օգտագործեց ի նպաստ իր քաղաքական առավելության։
Պատերազմից հետո Ջոնսոնը վերադարձավ Ներկայացուցիչների պալատ։ Պետության օրենսդիր մարմինը 1819 թվականին նրան Սենատում նշանակում է Ջոն Կրիտենդենի կողմից ազատված պաշտոնին։ Իր օրեցօր աճող հեղինակությամբ Ջոնսոնին քննադատում էին Ջուլիա Չինի հետ միջռասսայական հարաբերության համար․ մի խառնածին ստրուկ, ով դասվում էր օկտորոնների շարքին (7/8 սպիտակամորթ)։ Ի տարբերություն այլ բարձր դասի պլանտատորների և առաջնորդների, ովքեր ունեին աֆրոամերիկացի սիրուհիներ ու հարճեր, որոնց չէին ընդունում՝ Ջոնսոնը Չինին վերաբերվում էր որպես իր օրինավոր կին։ Նա ընդունում էր նրա երկու աղջիկներին որպես իր երեխաներ՝ տալով նրանց իր ազգանունը, ինչը սարսափեցնում էր իր վստահորդներից ոմանց։ Ենթադրվում է, որ սրա պատճառով պետության օրենսդիր մարմինը 1828 թվականին այլ թեկնածու է ընտրում Սենատի համար՝ ստիպելով Ջոնսոնին հեռանալ 1829 թվականին, բայց Կոնգրեսի իր շրջանը քվեարկում է նրա օգտին և նույն տարում վերադարձնում Պալատ։
1836 թվականին Ջոնսոնը Մարտին Վան Բյուրենի հետ փոխնախագահի դեմոկրատ թեկնածուն էր քվեաթերթիկում։ «Ռամփսի Դամպսին, Ռամփսի Դամպսին, գնդապետ Ջոնսոնը սպանեց Թեքումսեին» կարգախոսով քարոզարշավ կազմակերպելով՝ Ջոնսոնին չի հերիքում մեկ ընտրական քվե, որպեսզի երաշխավորեր իր ընտրությունը։ Ընտրական քոլեջ ուղարկված Վիրջինիայի պատվիրակությունը մերժում է Ջոնսոնին՝ փոխարենը կողմ քվեարկելով Հարավային Կարոլինայի Ուիլյամ Սմիթին[4]։ Սենատը ընտրում է նրան փոխնախագահական գրասենյակի համար։ 1836 թվականի ընտրությանը Ջոնսոնը այնպիսի պատասխանատվություն էր ցույց տվել դեմոկրատների համար, որ նրանք հրաժարվեցին 1840թ․ կրկին նրա թեկնածությունն առաջադրել փոխնախագահի պաշտոնում։ Վան Բյուրենը առանց մրցակից քարոզարշավ է սկսում վերընտրվելու համար։ Նա պարտվում է վիգ Ուիլյամ Հենրի Հարիսոնին։ Հետագայում Ջոնսոնը ևս երկու տարի ծառայել է Կենտուկիի Ներկայացուցիչների պալատում։ Նա փորձում էր վերադառնալ ավելի բարձր պաշտոնի, բայց պարտություն է կրում։ 1850 թվականին նա վերջապես ընտրվում է Կենտուկիի պալատում, բայց մահանում է 1850 թվականի նոյեմբերի 19-ին՝ իր կառավարման երկրորդ շաբաթում։
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելՌիչարդ Մենթոր Ջոնսոնը ծնվել է Կենտուկիի սահմանին գտնվող Բիրգրաս համայնքում (ներկայումս՝ Լուիսվիլ) 1780թ․ հոկտեմբերի 17-ին և եղել է Ռոբերտ ու Ջեմիմա (Սագեթ) Ջոնսոնների տասնմեկ երեխաներից հինգերորդը և ութ որդիներից երկրորդը։ Նրա եղբայրներ Ջոնը և Հենրին նրանից ավելի երկար են ապրել[5]։ Ծնողները ամուսնացել են 1770թ․։ Ռոբերտ Ջոնսոնը Պատրիկ Հենրիից և Ջեյմս Մեդիսոնից հող է գնում, որը հիմա Կենտուկիի տարածքում է, բայց այդ ժամանակ Վիրջինիայի մաս էր կազմում[6]։ Նա հողաչափ է աշխատել և հնարավորություն է ունեցել լավ հող ընտրել։ Նրա կին Ջեմիմա Սագեթը սերում էր «հարուստ և քաղաքական կապեր ունեցող ընտանիքից»[7]։
Ռիչարդի ծնվելու ժամանակ ընտանիքը տեղափոխվում է Բրայանս կայարան՝ ներկայիս Բլյուգրաս շրջանի Լեքսինգթոնին մոտ։ Սա ամրացված ծայրամաս էր, քանի որ բնիկ ամերիկացիների ուժեղ դիմադրություն կար սպիտակ համայնքի նկատմամբ[8]։ Շոնի և չերոկի ցեղերը այս տարածքում զբաղվում էին որսով։ Ջեմիմա Ջոնսոնը հիշատակվել է համայնքի հերոսական կանանց շարքում այն ամենի համար, որ պատմել են նրա արարքների մասին Սայմոն Գիրտի արշավանքի ժամանակ 1782 թվականի օգոստոսին Բրայանս կայարանում[9]։ Համաձայն վերջին զեկույցների՝ հնդկացի մարտիկների հետ մոտակա անտառներում թաքնված, իսկ համայքնը առանց ջրի՝ նա առաջնորդում էր կանանց մոտակա աղբյուրը, իսկ հարձակվողները թույլ էին տալիս նրանց ամրոց վերադառնալ ջրով։ Ջուր ունենալը օգնեց բնակիչներին հաջողություն ունենալ հրե նետերով մարտում։ Այդ ժամանակ Ռոբերտ Ջոնսոնը ծառայում էր Վիրջինիայում՝ Ռիչմոնդի օրենսդրական մարմնում, քանի որ նա ընտրվել էր, որ ներկայացներ Ֆայետ շրջանը[10]։ (Կենտուկին Վիրջինիայի մաս է եղել մինչև 1792 թվականը։)
1783 թվականից սկսած Կենտուկին բավական անվտանգ էր համարվում, որ բնակիչները սկսեցին լքել ամրացված կայանները ֆերմաներ հիմնելու։ Ջոնսոնները հաստատվեցին այն հողում, որ Ռոբերտը գնել էր Գրեյթ Քրոսինգում[11]։ Որպես հողաչափ նա հաջողակ դարձավ լավ ընտրված հողային գնումների միջոցով և լինելով շրջանում, երբ կարող էր՝ նա օգտվում էր խոշոր հողային գրանտներից[5][12]։
Մայլս Սմիթի դոկտորական թեզի համաձայն՝ «Ռիչարդը ձևավորել էր ուրախ խառնվածք և թվում է, թե ընդհանուր առմամբ եղել է երջանիկ ու գոհ երեխա»[13]։ Մինչև 16 տարեկանը Ռիչարդը ապրել է ընտանեկան պլանտացիայում։ 1796 թվականին նրան կարճ ժամանակով ուղարկել են տեղի քերականական դպրոց, իսկ հետո հաճախել է Տրանսիլվանիայի համալսարան՝ Ապալաչյան լեռներից արևմուտք առաջին քոլեջը։ Լեքսինգթոնի քոլեջում, որտեղ նրա հայրը խնամակալ էր, նա իրավունք էր ուսումնասիրում որպես օրինական աշակերտ Ջորջ Նիկոլասի և Ջեյմս Բրաունի հետ՝ հետագայում ԱՄՆ սենատոր[14]։
Կարիերա
խմբագրել1802 թվականին Ջոնսոնը ընդունվել է Կենտուկիի ինստիտուտ[14] և Գրեյթ Քրոսինգում բացել է իր իրավաբանական գրասենյակը[15]։ Հետագայում նա տեր դարձավ մի մանրածախ խանութի որպես վաճառական և հետամուտ էր լինում մի շարք բիզնես ռիսկերի իր եղբայրների հետ[16]։ Ջոնսոնը հաճախ անվճար էր աշխատում աղքատների համար՝ հետապնդելով նրանց գործերը, երբ նրանք արժանիքներ ունեին[17]։ Նա նաև բացեց իր տան դռները հաշմանդամ վետերանների, այրիների ու որբերի համար[16]։ Ջոնսոնը ականավոր մասոն էր և1830-ականների վերջին մի մասոնական կազմակերպության՝ the Hunters Lodge-ի մաս էր կազմում, որը անհաջող կերպով պլանավորում էր ներխուժել Կանադա, տապալել բրիտանական կառավարությունը այդտեղ և հիմնել ամերիկյան ժամանակավոր կառավարություն[18]։
Ամուսնություն և ընտանիք
խմբագրելԸնտանեկան ավանդույթը պատմում է, որ Ջոնսոնը իր մոր անհավանության պատճառով չեղյալ էր համարել վաղ ամուսնական նշանադրությունը, երբ նա մոտ տասնվեց տարեկան էր[16]։ Իբր այդ պատճառով Ջոնսոնը երդվել է վրեժ լուծել իր մոր միջամտության համար։ Իր նախկին հարսնացուն հետագայում նրանից ունեցել է դուստր՝ Սելիա անունով, ում մեծացրել է Ջոնսոնների ընտանիքը։ Սելիա Ջոնսոնը ավելի ուշ ամուսնանում է Ուիզլի Ֆանչերի հետ՝ այն մարդկանցից մեկը, ով ծառայում էր Ջոնսոնի զորագնդում Թեմսի ճակատամարտի ժամանակ։
Իր հոր մահից հետո Ռիչարդ Ջոնսոնը ժառանգում է Ջուլիա Չինին՝ մի խառնածին օկտորոն կին (նրա նախնիները 7/8 մասով եվրոպացի էին և 1/8 մասով աֆրիկացի), ով ծնվել էր ստրկության մեջ մոտ 1790 թվականին։ Նա մեծացել է Ջոնսոնների տնտեսությունում, որտեղ իր մայրն էր ծառայում[19][20]։ Ջուլիա Չինը Բենջամին Չինի[21] դուստրն էր, ով ապրում էր Վերին Կանադայում՝ Մալդենում կամ Կանադայում՝ Լոնդոնում, և Դանիել Չինի քույրն էր։ 1845 թվականին Դանիել Չինին գրված Նյուտոն Քրեգի (Ֆրանկֆորտի ուղղիչ տան պահակը) նամակում նշվում է Ջուլիա Չինի մեկ այլ եղբոր մասին` Մարսելուս անունով, ով ուղեկցել է գնդապետ Ջոնսոնին փոխնախագահության համար իր առաջին ընտրարշավի նժամանակ։ Մարսելուսը թողնում է գնդապետ Ջոնսոնին Նյու Յորքում, որից հետո գնդապետ Ջոնսոնը փորձում է պարզել Մարսելուսի գտնվելու վայրը էսկվայր Արթուր Տապանից[22][23]։
Չնայած Չինը պաշտոնապես Ջոնսոնի հարճն էր` նա երկարատև հարաբերություն սկսեց նրա հետ և նրան վերաբերվում էր որպես իր օրինավոր կին, ինչը օրինական էր Կենտուկիում այդ ժամանակ։ Նրանք երկու աղջիկ ունեցան, իսկ ավելի ուշ Չինը դարձավ նրա պլանտացիայի մենեջերը[24]։ Ե՜վ Ջոնսոնը, և՜ Չինը աջակցում էին բազմատարր հասարակության գաղափարին իրենց բազմառասա` մեծապես սպիտակամորթ ընտանիքով։ Նրանց արգելված էր ամուսնանալ, որովհետև Չինը ստրուկ էր[25]։ Երբ Ջոնսոնը հեռու էր լինում Կենտուկիի իր պլանտացիայից, նա թույլատրում էր Չինին կառավարել իր բիզնես գործերը[16]։ Չինը մահանում է լայնածավալ խոլերայից, որը տեղի էր ունեցել 1833 թվականի ամռանը։ Ջոնսոնը խորապես ցավում էր նրա մահը[26]։
Ջոնսոնի և Չինի հարաբերությունը ցույց է տալիս այդ ժամանակվա ստրկության հակասությունները։ Անշուշտ բազմաթիվ օրինակներ են եղել, որ «․․․ազգակիցը կարող էր նաև սեփականություն լինել»։ Ջոնսոնը արտասովոր էր իր հարաբերության մասին այդքան բաց լինելով և Չինին որպես օրինավոր կին վերաբերվելով։ Լսել են, որ նա նույնիսկ Չինին անվանել է «իմ հարսնացու» առնվազն մեկ անգամ, և նրանք իրենց պահում էին ամուսնական զույգի պես։ Ըստ բանավոր զրույցների՝ Գրեյթ Քրոսինգի այլ ստրուկներ աշխատել են նրանց հարսանիքին[27]։
Չինը աստիճանաբար ավելի շատ պատասխանատվություն էր ձեռք բերում։ Քանի որ նա իր ժամանակի մեծ մասը անց էր կացնում պլանտացիայի մեծ երկհարկանի աղյուսե տանը, նա առնվազն տարվա կեսը ղեկավարում էր Ջոնսոնի կալվածքը՝ հետագայում ընդլայնելով իր տեսադաշտը նրա ողջ սեփականության վրա՝ նույնիսկ ներկայանալով որպես Ռիչարդի ներկայացուցիչ և թույլ տալով իրեն տնօրինել նրա գումարը[28]։ Ինչպես պատմաբան Քրիստինա Սնայդերը պնդում է՝ սա որոշ անկախություն տվեց, քանի որ Ջոնսոնը ասում էր իր սպիտակ աշխատողներին, որ Չինի իշխանությունը պետք է հարգվի, ինչպես նաև նրա դերը՝ թույլ տալով, որ նրա երեխաների կյանքը տարբեր լինի Գրեյթ Քրոսինգի աֆրիկյան ծագումով մյուս երեխաներից՝ տալով նրանց արտոնություն մուտք գործել պլանտացիա։ Հետագայում այս ամենը ավելի բարդացվեց այն փաստով, որ Չինը դեռևս ստրկացված էր, բայց վերահսկում էր ստրուկների աշխատանքը, որ Չիների ընտանիքը երբեք չվաճառվեց կամ գրավ չդրվեց, բայց Չինը այդքան հեղինակություն չուներ, որ մարտահրավեր նետեր ստրկության հաստատությանը կամ հեղաշրջեր այն կառավարությունը, որ աջակցում էր դրան․ նա միայն հեղինակություն ուներ որոշ անձնական ինքնավարություն ձեռք բերելու համար, սակայն Ջոնսոնը երբեք նրան օրինական ազատ չարձակեց[29]։ Սա կարող էր այն պատճառով լինել, ինչպես ասում է Սնայդերը, որ նրան մարդկային գերությունից ազատ արձակելը կքայքայեր այն կապերը, որ միավորում էր նրանց, իսկ նրան ստրկացրած պահելը աջակցում էր բարյացակամ պատրիարք լինելու գաղափարը։
Ջոնսոնն ու Չինը ունեին երկու դուստր՝ Ադալին (կամ Ադելին) Չին Ջոնսոնն ու Իմոջեն Չին Ջոնսոնը, որոնց նա ընդունել և տվել է իր ազգանունը։ Ջոնսոնն ու Չինը պատրաստում էին նրանց ապագայի համար որպես ազատ կանայք[30]։ Ջոնսոնը նրանց սովորեցնում էր բարոյականություն և տարրական գրագիտություն, իսկ Ջուլիան անկասկած իր հմտություններն էր սովորեցնում։ Հետագայում նրանք երկուսին էլ տվեցին կանոնավոր ակադեմիական դասերի, որից հետո Ջոնսոնը ինքն էր նրանց կրթում տանը, որպեսզի խուսափեր հարևանների ու վստահորդների ծաղրանքից։ Հետագայում Ջոնսոնը ապահովեց Ադալինի և Իմոջենի կրթությունը[25][26]։ Երկու աղջիկներն էլ ամուսնանում են սպիտակամորթ տղամարդկանց հետ։ Ջոնսոնը նրանց որպես օժիտ իր ունեցվածքից տալիս է մեծ ֆերմաներ[17]։ Տարաձայնություն կա՝ արդյոք Ադելին Չին Սքոթը ուներ երեխաներ։ Սքոթ Քաունթի պատմության թանգարանի 2007 թվականի հաշվետվությունը նշում է, որ նա առնվազն մեկ որդի է ունեցել՝ Ռոբերտ Ջոնսոն Սքոթը (իր ամուսին Թոմաս Սքոթից), ով Միսսուրիում բժիշկ է դարձել[7][26]։ Մեյերսը ասում էր, որ նա երեխա չուներ[31]։ Նաև անհամաձայնություն կա նրա մահվան տարեթվի վերաբերյալ։ Բևինսը գրում է, որ Ադելինը մահացել է 1833 թվականին խոլերայի համաճարակից[26]։ Մեյերսը գրում էր, որ նա մահացել է 1836 թվականին[31]։ Կոնգրեսի գրադարանը նշում է, որ նա մահացել է 1836 թվականի փետրվարին[32]։
Չնայած համաձայն Մեյերի Ջոնսոնը այս երկու աղջիկներին վերաբերում էր իր սեփական երեխաների նման՝ դեռևս կենդանի Իմոջենը այդպես էլ չժառանգեց նրա ունեցվածքը մահվան ժամանակ։ Դատարանը նշեց, որ նա ապօրինի էր, այսպիսով՝ իրավունքներ չուներ գործի ժամանակ[31]։ Ջոնսոնի մահվան ժամանակ Ֆայեթի կոմսության դատարանը գտնում էր, որ «․․․նա իրենից հետո չի թողել կենդանի այրի, երեխաներ, հայր կամ մայր»։ Այն կիսեց նրա ունեցվածքը իր կենդանի եղբայրների՝ Ջոնի և Հենրիի միջև[33]։
Բևինսի զեկույցը՝ գրված Ջորջթաուն և Սքոթ կոմսության թանգարանի համար, ասում է, որ Ադելինի որդի Ռոբերտ Ջոնսոն Սքոթը[7], նրա առաջին զարմիկը, Ռիչարդ Ջոնսոն կրտսերը և Իմոջենի ընտանիքը (ամուսին Դանիել Փենսը, առաջին աղջիկ Մալվինան և փեսա Ռոբերտ Լին, երկրորդ աղջիկը ու փեսա Ջոզիա Փենսը[7]) ձեռք են բերել Ջոնսոնի մնացած հողը նրա մահից հետո[26]։
Չինի մահից հետո Ջոնսոնը ինտիմ հարաբերություն է սկսում մեկ այլ ընտանեկան ստրուկի հետ[34]։ Երբ նա լքեց նրան մեկ այլ տղամարդու համար, Ջոնսոնը հավաքել տվեց նրա իրերը և վաճառեց աճուրդով։ Այնուհետև նա նմանատիպ հարաբերություն սկսեց նրա քրոջ հետ՝ նույնպես ստրուկ[34][35]։
Քաղաքական կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԻնստիտուտը ավարտելուց հետո Ջոնսոնը վերադարձավ Գրեյթ Քրոսինգ, որտեղ իր հայրը տվեց նրան պլանտացիա և ստրուկներ, որ աշխատացնի այն։ Շատ դատավարություններ հողի սեփականության վերաբերյալ նրան օրենքի հետ աշխատանքի մեծ փորձ տվեց և համատեղելով գյուղատնտեսական հետաքրքրությունների հետ՝ նա արագ բարգավաճեց[36]։
1803 թվականին Ջոնսոնը մրցում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում աթոռի համար, բայց նա երրորդ տեղում էր՝ իր առջև ունենալով հաղթող Թոմաս Սանդֆորդին և Ուիլյամ Հենրիին։ Այդ շրջանում՝ 1801 թվականին Թոմաս Ջեֆերսոնի պաշտոնի ստանձման ժամանակ, երիտասարդ և դեմոկրատ նպատակասլաց քաղաքական գործիչներ պետական աշխատանք էին փնտրում[37]; Մինչ Ջեֆերսոնն ու Ջոնսոնը համաձայնության եկան ավելի լայն ժողովրդավորության գաղափարի շուրջ՝ Ջեֆերսոնը զգաց, որ մարդիկ պետք է առաջնորդվեն էլիտայի կողմից, ինչպիսին ինքն էր, մինչ դեռ Ջոնսոնը ավելի պոպուլիստական հայացք ուներ[38]։
1804 թվականին Ջոնսոնը պայքարում էր Սկոտ շրջանի (որտեղ Գրեյթ Քրոսինգն է) Կենտուկիի Ներկայացուցիչների պալատի համար և այս անգամ ընտրվում է․ առաջին բնիկ կենտուկացին, ով ծառայել է պետության օրենսդիր մարմնի համար[39]։ Չնայած Կենտուկիի սահմանադրությունը պահանջում էր, որ Ներկայացուցիչների պալատի անդամները լինեն քսանչորս տարեկան՝ Ջոնսոնը այնքան հայտնի էր, որ ոչ ոք նրա տարիքի մասին հարց չբարձրացրեց, և նրան թույլ տրվեց զբաղեցնել իր պաշտոնը[40][41]։ Փորձելով պաշտպանել իր վստահորդներին, որոնցից շատերը փոքր ֆերմերներ էին՝ նա ներկայացրեց առաջարկված ԱՄՆ սահմանադրական բարելավում, որը սահմանափակում էր դաշնային դատարանների իշխանությունը այն հարցերում, որոնք վերաբերում էին ԱՄՆ սահմանադրությանը։ Իր քաղաքական կարիերայի ընթացքում Ջոնսոնը փորձում էր սահմանափակել դաշնային դատարանների իրավասությունը, ինչը նա համարում էր ոչ ժողովրդավարական[42][43]։
1806 թվականին Ջոնսոնը որպես դեմոկրատ-հանրապետական ընտրվեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում՝ ծառայելով որպես առաջին բնիկ կենտուկացի, ով ընտրվել էր Կոնգրեսում[40][41]։ Եռակողմ ընտրության ժամանակ նա հաղթեց Կոնգրեսի անդամ Սանդֆորդին ու Ջեյմս Մուրին[44]։ 1806 թվականի օգոստոսին իր ընտրության ժամանակ նա չէր համապատասխանում ԱՄՆ սահմանադրության տարիքային պահանջին պալատում ծառայելու համար (25), բայց մինչև ընտրական ժամկետը սկսվեց հաջորդ մարտին, նրա քսանհինգ տարին լրացել էր[40]։ Նա վերընտրվել և ծառայել է վեց հաջորդական ժամկետներ։ 1807-1813 թվականներին իր առաջին երեք ժամկետների ընթացքում նա ներկայացրել է Կենտուկիի Չորրորդ շրջանը[45]։
Ջոնսոնը պալատում պաշտոն է զբաղեցրել 1807 թվականի հոկտեմբերի 26-ին։ Նախագահ Ջեֆերսոնի կողմից նիստ էր գումարվել Կոնգրեսում՝ որոշելու համար, թե ինչպես պետք է արձագանքեին Chesapeake–Leopard իրադարձությանը[46]՝ բրիտանական նավի կողմից ամերիկյան ռազմանավի բռնի ափ իջնելը՝ մեկ կախված և չորս որպես դասալիք բռնված նավաստիներով։ Իր հորդորով Ջեֆերսոնը փորձել էր չեզոքություն պահպանել Նապոլեոնյան պատերազմներում գլխավոր կռվող կողմերի՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ։ Կոնգրեսը ընդունել է 1807 թվականի Embargo-ի որոշումը, որին Ջոնսոնը կողմ էր քվեարկել՝ տնտեսական պատերազմը հրացանների օգտագործումից նախընտրելի համարելով․ «Մենք չենք վախենում ոչ մի ազգից, բայց հետաձգենք մարդկանց արյունը հեղող ժամանակը, մինչ հաստատուն լինի մեր անվտանգությունը»[47]։
Հաջորդ տարվա ընթացքում Կոնգրեսը փորձում էր ամրացնել Embargo-ն, որից հատկապես խուսափում էին հյուսիս-արևելքում՝ Ջոնսոնի հետ ամեն անգամ կողմ քվեարկելով[48]։ Ջոնսոնը հիմնականում էր աջակցում էր Ջեֆերսոնի և իր հետնորդ Ջեյմս Մեդիսոնի առաջարկներին․ նրանք երեքն էլ դեմոկրատ-հանրապետականներ էին, և Ջոնսոնը կուսակցության առաջարկները գերազանց էր համարում ֆեդերալիստների կողմից առաջարկվածներից, որոնք, նա կարծում էր, չէին գործում ըստ երկրի շահերի[49]։ 1809 թվականին Ջոնսոնը աջակցում էր Ջեֆերսոնի այն գաղափարին, որ անհրաժեշտ էր ընդունել Embargo-ի որոշումը Non-Intercourse-ի որոշմամբ փոխարինելու կառավարության առաջարկը, քանի որ In Embargo-ն անարդյունավետ էր եղել՝ բացառությամբ այն բանի, որ լուրջ անկումի պատճառ էր դարձել Միացյալ Նահանգներում[50]։
Չնայած Ջոնսոնը համարվում էր «Պատերազմի բազեներ» ֆրակցիայի անդամներից մեկը՝ հարավի և արևմուտքի երիտասարդ դեմոկրատ-հանրապետակնները, ովքեր ազգի տարածումն ու զարգացումն էին ձգտում[51]՝ նա զգուշավոր էր 1812 թվականի պատերազմը սկսելու հարցում։ Ջոնսոնը Բրիտանիային համարում էր Հյուսիսային Ամերիկան Միացյալ Նահանգների վերահսկողության տակ պահելու գլխավոր խոչընդոտ, բայց նա անհանգստացած էր, թե ինչ կարող էր բերել պատերազմը իր հետ[52]։ Մինչ 1811 թվականի վերջին Կոնգրեսը կհանդիպեր, նա փոխել էր իր կարծիքը և միացել «Պատերազմի բազեներին»՝ նրանցից մեկին՝ Կենտուկիի Հենրի Քլեյին, ընտրելով որպես խոսնակ։ Ի տարբերություն մյուս «Պատերազմի բազեներին»՝նա սկզբնապես պատրաստակամ չէր ընդունել բարձրացված հարկերն ու պարտքը՝ ռազմանավերի կառուցումը ֆինանսավորելու համար[53]։ Երբ Մեդիսոնը 1812 թվականի հունիսին Կոնգրեսից Բրիտանիայի դեմ պատերազմի հռչակագիր խնդրեց, Ջոնսոնը կողմ քվեարկեց[54], քանի որ պալատը ընդունել էր որոշումը։ Մեդիսոնը ստորագրեց հռչակագիրը 1812 թվականի հունիսի 18-ին[55]։
1813-1815 թվականներին իր չորրորդ հաջորդական ժամկետի համար նա պալատում երաշխավորել էր Կենտուկիի ազատ պաշտոններից մեկը։ Իր հինգերորդ և վեցերորդ հաջորդական ժամկետների ժամանակ՝ 1815-1819 թվականներին, նա ներկայացնում էր Կենտուկիի Երրորդ շրջանը։ Որպես պալատի անդամ՝ Ջոնսոնը շարունակում էր ներկայացնել աղքատների շահերը։ Նա առաջին անգամ ուշադրության է արժանացել ԱՄՆ առաջին բանկը վերավարձելու ընդդիմությամբ[16]։
Ջոնսնոը ծառայել է որպես Դատավորների կոմիտեի նախագահ Տասնմեկերորդ կոնգրեսի ժամանակ (1809-1811)[56]։ Կոմիտեն զբաղվում էր Անկախության պատերազմի վետերանների ֆինանսական պահանջների դատապարտմամբ։ Նա փորձում էր ազդել կոմիտեի վրա, որպեսզի ընդուներ Ալեքսանդր Համիլթոնի այրու պահանջը աշխատավարձների վերաբերյալ, որը Համիլթոնը իջեցրել էր, երբ ծառայում էր Ջորջ Վաշինգտոնի իշխանության ներքո[57]։ Չնայած Համիլթոնը հակառակորդ ֆեդերալիստական կուսակցության հաղթողն էր՝ Ջոնսոնը կարեկցում էր նրա այրուն, և մինչև իր ժամկետի ավարտը նա երաշխավորում էր աշխատավարձերի վճարը[57]։
1812 թվականի պատերազմ
խմբագրելՆախնական ծառայություն
խմբագրելՊատերազմ հայտարարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Ջոնսոնը կոչ արեց Ներկայացուցիչների պալատին առաջարկել զորքեր հավաքել արևմտյան նահանգներում, որպեսզի աղետ չպատահի սահմանի բնակիչներին[58]։ Ընդմիջումից հետո Ջոնսոնը վերադարձավ Կենտուկի՝ կամավորներ հավաքագրելու։ Այնքան շատ մարդիկ պատասխանեցին, որ նա ընտրեց միայն ձիավորներին և հեծյալ հրացանավորների գունդ ստեղծեց[59]։ 1812 թվականի պատերազմն անսովոր տարածում էր գտել Կենտուկիում. կենտուկացիները ապրում էին ծովային առևտրով Նոր Օռլեանի նավահանգստի միջոցով և վախենում էին, որ բրիտանացիները կհրահրեն ևս մեկ հնդկացիական պատերազմ[60]։ Հյուսիսային Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ցամաքային պատերազմը հակադրեց ամերիկյան զորքերը բրիտանական ուժերի և նրանց հնդկացի դաշնակիցների դեմ[61]։ Ջոնսոնը հավաքագրեց 300 մարդ, նրանց բաժանեց երեք վաշտերի, որոնք նրան ընտրեցին մայոր։ Նրանք միաձուլվեցին մեկ այլ գումարտակի հետ՝ ձևավորելով 500 հոգուց բաղկացած զորագունդ, որի գնդապետը Ջոնսոնն էր, իսկ միաձուլված կամավորական ուժերը դառձան բրիգադ, որը ղեկավարում էր Օհայոյի գեներալ Էդվարդ Վ. Թուփերը[62]։ Կենտուկիի միլիցիան գտնվում էր Ինդիանայի տարածքի կառավարիչ գեներալ Ուիլյամ Հենրի Հարիսոնի հրամանատարության ներքո[63]։
Ջոնսոնի ուժերը ի սկզբանե նախատեսված էին Դեթրոյթում գեներալ Ուիլյամ Հալին միանալու համար, սակայն օգոստոսի 16-ին Հալը հանձնեց Դեթրոյթը, և նրա բանակը գրավվեց։ Հարիսոնն այդ ժամանակ ղեկավարում էր ամբողջ հյուսիսարևմտյան սահմանը և հրամայեց Ջոնսոնին ազատել Ֆորտ Ուեյնը՝ տարածքի հյուսիս-արևելքում, որն արդեն հարձակման էր ենթարկվում հնդկացիների կողմից։ 1812 թվականի սեպտեմբերի 18-ին Ջոնսոնի մարդիկ ժամանակին հասան Ֆորտ Ուեյն՝ փրկելու այն և շրջանցեցին հնդկացիական թակարդը։ Նրանք վերադարձան Կենտուկի և ցրվեցին՝ ճանապարհին այրելով Էլխարտ գետի երկայնքով գտնվող Պոտավատոմի գյուղերը[64]։
Ջոնսոնը վերադարձավ Կոնգրեսի իր նստավայրը 1812 թվականի վերջին աշնանը։ Ելնելով իր փորձից՝ նա առաջարկեց ծրագիր՝ պարտության մատնելու հնդկացիների շարժական, պարտիզանական պատերազմը։ Ամերիկյան զորքերը շարժվում էին դանդաղ՝ կախված մատակարարման գծից։ Հնդկացիները խուսափում էին մարտից և վերահսկում էին իրենց պաշարները մինչև ամերիկյան զորքերը հետ քաշվեին կամ նվաճեին։ Հեծյալ հրացանավորները կարողանում էին արագ շարժվել, տանել իրենց սեփական պաշարները և ապրել անտառից դուրս։ Եթե նրանք հարձակվեին հնդկացիական գյուղերի վրա ձմռանը, ապա հնդկացիները ստիպված կլինեին դիմադրել և կռվել այն պաշարների համար, որոնք օգտագործում էին պատերազմ վարելու համար և անշուշտ կպարտվեին։ Ջոնսոնն այս ծրագիրը ներկայացրեց նախագահ Ջեյմս Մեդիսոնին և պատերազմի քարտուղար Ջոն Արմսթրոնգին, որոնք սկզբունքորեն հաստատեցին այն։ Նրանք ծրագիրը փոխանցեցին Հարիսոնին, ով անիրագործելի համարեց ձմեռային օպերացիաները։ Ջոնսոնին թույլատրվեց փորձարկել մարտավարությունը 1813 թվականի ամռանը. հետագայում ԱՄՆ-ն իր ռազմավարությամբ ձմռանը վարեց հնդկացիական պատերազմներ[65]։T
Ջոնսոնը լքել է Վաշինգտոնը Կոնգրեսի ընդմիջումից անմիջապես առաջ։ Նա կոփել է հազար տղամարդու, որոնք անվանապես նահանգապետ Իսահակ Շելբիի Կենտուկիի միլիցիայի մաս էին կազմում, բայց հիմնականում գործում էին անկախ։ Նա խրատում էր իր մարդկանց, պահանջում էր, որ յուրաքանչյուր մարդ ունենա զենք լավագույն վիճակում և պատրաստ այն գորաելու, վարձում էր հրացաններ, դարբիններ և բժիշկներ իր հաշվին։ Նա մշակեց նոր մարտավարական համակարգ. երբ տղամարդկանց ցանկացած խումբ հանդիպում էր թշնամուն, նրանք պետք է իջնեին, ծածկվեին և հակառակորդին պահեին տեղում։ Բոլոր խմբերը, որոնք կապի մեջ չէին, պետք է ձիավարվեին դեպի կրակոցների ձայնեերը և իջնեին, շրջապատելով թշնամուն, երբ նրանք այնտեղ հասնեին։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ջոնսոնը արշավեց ամբողջ հյուսիս-արևմուտքում՝ այրելով հնդկացիական գյուղերի պատերազմի մատակարարման կենտրոնները, շրջապատելով նրանց մարտական ստորաբաժանումները և ցրելով դրանք՝ ամեն անգամ սպանելով որոշ մարտիկների[66]։
Թեմզայի ճակատամարտ
խմբագրելՍեպտեմբերին Օլիվեր Ազարդ Փերին ոչնչացրեց բրիտանական նավատորմի մեծ մասը Էրի լճի ճակատամարտում՝ իր վերահսկողության տակ առնելով լիճը։ Դա խոցելի դարձրեց բրիտանական բանակը, այնուհետև Ֆորտ Մալդենում (այժմ՝ Ամհերսթբուրգ, Օնտարիո)՝ մատակարարման գծերը կտրելու համար։ Բրիտանացիները, գեներալ Հենրի Պրոկթերի գլխավորությամբ, նահանջեցին դեպի հյուսիս-արևելք, որոնց հետապնդում էր Հարիսոնը, ով առաջ էր անցել Միչիգանով, մինչդեռ Ջոնսոնը պահում էր հնդկացիներին։ Հնդկացիների առաջնորդ Թեքումսեն և նրա դաշնակիցները ծածկեցին բրիտանական նահանջը, սակայն նրանք բախվեցին Ջոնսոնին, ով հետ էր կանչվել Կասկասկիա կատարած արշավանքից, որը գրավել էր այն դիրքը, որտեղ բրիտանացիները զենք և փող էին բաժանել հնդկացիներին։ Ջոնսոնի հեծելազորը սեպտեմբերի 29-ին հաղթեց Տեկումսեի հիմնական ուժերին, հոկտեմբերի 3-ին գրավեց բրիտանական մատակարարման գնացքները և այն գործոններից մեկն էր, որը դրդեց Պրոկթերին դիմադրել և կռվել հոկտեմբերի 5-ին Թեմզայի ճակատամարտում, ինչպես պահանջում էր Թեքումսեն։ Ջոնսոնի ստրուկներից մեկը՝ Դանիել Չինը, ուղեկցում էր Ջոնսոնին մարտի[67]։
Բուն ճակատամարտում Ջոնսոնի ուժերն առաջինը հարձակվեցին։ Հինգ հարյուր հոգուց բաղկացած մեկ գումարտակ, Ջոնսոնի ավագ եղբոր՝ Ջեյմս Ջոնսոնի ղեկավարությամբ, գրավեց ութ հարյուր կանոնավոր բրիտանական զորքերին. միաժամանակ Ռիչարդ Ջոնսոնը մյուս, այժմ ավելի փոքր գումարտակի հետ հարձակվեց Թեքումսեի գլխավորած հազար հինգ հարյուր հնդկացցիների վրա։ Ջեյմս Ջոնսոնի դեմ արդյունավետ լինելու համար չափազանց շատ ծառածածկույթ կար բրիտանական համազարկերի համար․ կանոնավոր զորքերի երեք քառորդը սպանվել կամ գերվել էր։
Հնդկացիներ կռիվն ավելի ծանր էր. նրանք դուրս էին մարտական հիմնական դաշտից՝ փոխհրաձգության մեջ մտնելով հարակից ճահճի եզրին։ Ռիչարդ Ջոնսոնը հրամայեց քսան հոգուց բաղկացած մահապարտների ջոկատին իրեն լիցքավորել և կրակել հնդկացիների վրա, իսկ մնացածներին՝ հարձակվել, երբ հնդկացիները վերազինվեն։ Բաց նա ճահճացած հողի պատճառով անկարող էր իր զորքերը հրել թշնամու դիրքով։ Ջոնսոնը ստիպված եղավ հրամայել իր մարդկանց իջնել ձիուց և սպասել, մինչև Շելբիի հետևակը մոտենա։ Մինչ այդ, Ջոնսոնի հարձակման ճնշման ներքո, բնիկ ամերիկացի ուժերը կոտրվեցին և փախան ճահիճ, որի ընթացքում Թեքումսեն սպանվեց[68][69]։
Հարցը, թե ով է կրակել և սպանել Թեքումսեին, խիստ հակասական էր Ջոնսոնի կյանքի ընթացքում, քանի որ ամենից հաճախ նա էր համարվում կրակող։ Ինքը՝ Ջոնսոնը, հրապարակավ չի ասել, որ սպանել է Տեքումսեին՝ նշելով, որ սպանել է «բարձրահասակ, գեղեցիկ արտաքինով մի հնդկացու», սակայն նախնական հրապարակված տվյալներում նշվում էր նրա անունը, և միայն 1816 թվականին մեկ այլ հայցվոր՝ Դեյվիդ Քինգ անունով մի մարդ, հայտնվեց[70]։ Ջոն Սագդենը Թեմզայի ճակատամարտի մասին իր գրքում պարզել է, որ Ջոնսոնի «պնդումը, անշուշտ, ավելի ուժեղ է»[71]։ Ջոնսը ենթադրում էր, որ հարցը իսկապես չի գրավել հանրության ուշադրությունը, քանի դեռ Ջոնսոնը չի դարձել ազգային պաշտոնի հավանական թեկնածու 1830-ականներին, և այն առաջացել է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են նախընտրական կենսագրությունը, բեմական խաղը և երգը։ Ամեն պարագայում, նա գտնում էր. «Գնդապետ Ջոնսոնը իսկապես պատերազմի հերոս էր Թեմզայի ճակատամարտում։ Ձիով մահապարտների առաքելությունը ղեկավարելով՝ ավելի շատ կյանքեր փրկվեցին, քան խլվեցին։ Ջոնսոնի բախտը բերել էր, որ միայն վիրավորվել էր, քանի որ տասնհինգ տղամարդ անմիջապես մահացել է առաքելության ժամանակ»[72]։
Կան տեղեկություններ հնդկացիներից, որոնք հաստատում են Ջոնսոնի պատմությունը, բայց դրանց մեծ մասը արվել է ճակատամարտից տասնամյակներ անց, և այդ ժամանակ այն հարցը, թե արդյոք Ջոնսոնը կրակել էր Թեքումսեի վրա, դարձել էր քաղաքական մեղադրանք[73]։ Ասում էին, որ Թեքումսեի վրա կրակել են վայրընթաց անկյան տակ ուղղված հրազենից, կարծես ձիուց, գնդակով և երեք մանրագնդակով, որով Ջոնսոնի ատրճանակը լիցքավորված էր։ Բացակայում են ապացույցները, որ այն այդպես է լիցքավորված եղել, իսկ վերքի անկյունը չի բացառել հավանակությունը, որ կրակոցի ժամանակ նա կռացել էր։ Որոշ պատմություններ ընդգրկում են մուշկետներ՝ լիցքավորված գնդակով և երեք մանրագնդակ պարունակող փամփուշտներով, որոնք սովորաբար կրում են ամերիկացի զինվորները, և արդյոք ամերիկացիները նույնականացրել են համապատասխան մարմինը որպես Թեքումսե (որի մահը վկայել են բրիտանացի սպաները, ովքեր մարտում էին), վիճաբանության մեկ այլ աղբյուր է[74]։
1818թ. ապրիլի 4-ին Կոնգրեսի ակտը պահանջեց, որ Միացյալ Նահանգների նախագահը սուր նվիրի Ջոնսոնին՝ ի պատիվ Թեմզայի ճակատամարտում նրա «համարձակ և աչքի ընկնող քաջության»[75]։ Թուրը Ջոնսոնին է նվիրել նախագահ Ջեյմս Մոնրոն 1820 թվականի ապրիլին[76]։ Ջոնսոնն այն 14 զինվորականներից մեկն էր, որոնց Կոնգրեսի կողմից թուր է տրվել նախքան Ամերիկայի քաղաքացիական պատերազմը[77]։
Վերադարձ Վաշինգտոն
խմբագրելՀյուսիս-արևմուտքում պատերազմը փաստացի ավարտվեց Թեմզայի ճակատամարտում ամերիկյան հաջողությամբ։ Թեև Կանադայում նրա դեմ կազմակերպված դիմադրություն չկար, Հարիսոնը նահանջեց Դեթրոյթ մատակարարման խնդիրների պատճառով[19]։ Ջոնսոնը վիրավորված մնաց Դեթրոյթում, երբ նրա մարդիկ սկսեցին վերադառնալ Կենտուկի։ Երբ նա բավականաչափ ապաքինվել էր, որպեսզի կարողանար տանել ճանապարհորդությունը, նրան տեղափոխեցին տուն՝ անկողնու մեջ կառքով՝ այնտեղ հասնելով 1813 թվականի նոյեմբերի սկզբին[78]։ Նրանից 5 ամիս պահանջվեց ապաքինվելու համար, թեև նա դեռևս մնացել էր վնասված ձախ թևով և ձեռքով, իսկ ավելի ուշ նկարագրվում էր, որ նա քայլում էր կաղալով։ Նա վերադարձավ Կոնգրես 1814 թվականի փետրվարին, բայց ստացած վերքերի պատճառով չկարողացավ մասնակցել բանավեճերին մինչև Կոնգրեսի հաջորդ նիստը[79]։ Նա արժանացավ հերոսի ընդունելության՝ դեռևս տառապելով պատերազմական վերքերից, որոնք տանջելու էին նրան իր ողջ կյանքի ընթացքում[80]։
1814 թվականի օգոստոսին բրիտանական ուժերը հարձակվեցին Վաշինգտոնի վրա և այրեցին Սպիտակ տունը և Կապիտոլիումը, իսկ երբ Կոնգրեսը կրկին գումարվեց սեպտեմբերի 19-ին, Ջոնսոնի ներկայությամբ, այն ժամանակավոր թաղամասերում էր[81]։ Սեպտեմբերի 22-ին Ջոնսոնը առաջարկեց հանձնաժողով նշանակել՝ պարզելու, թե ինչու են բրիտանացիներին թույլ տվել այրել քաղաքը, և նա նշանակվեց նախագահ։ Ջոնսոնի կոմիտեն կազմեց ծավալուն զեկույց, սակայն այն առարկվեց ներկայացուցիչ Դենիել Ուեբստերի կողմից, ով կարծում էր, որ զեկույցը, բազմաթիվ նամակագրություններով, պետք է տպագրվեր, որպեսզի բոլոր կոնգրեսականները կարողանան ուսումնասիրել այն։ Սա հետաձգեց ցանկացած բանավեճ մինչև 1815 թվականը, երբ արդեն վավերացվել էր Գենտի պայմանագիրը, և Միացյալ Նահանգները կրկին խաղաղության մեջ էր։ Քանի որ Կոնգրեսը քիչ հետաքրքրված էր այս հարցի քննարկմամբ, այն հանվեց[82]։ Եթե պատերազմը շարունակվեր, Ջոնսոնը պատրաստ էր վերադառնալ Կենտուկի ևս մեկ ռազմական միավոր ստեղծելու համար[83]։
Հետպատերազմյան կարիերան պալատում
խմբագրելՊատերազմի ավարտից հետո Ջոնսոնը, ով նշանակվեց Ներկայացուցիչների պալատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ, իր օրենսդրական ուշադրությունը դարձրեց այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են այրիների և որբերի համար կենսաթոշակների ապահովումը և Արևմուտքում ներքին բարելավումների ֆինանսավորումը[19]։ Տարածված տեղեկություններ կային պատերազմի ժամանակ հնդկացիների կողմից գերեվարված ամերիկացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների մասին, և Ջոնսոնն օգտագործեց իր Կոնգրեսի գրասենյակը՝ հետաքննելու այդ հարցերը և փորձելով ապահովել գերիների ազատ արձակումը[84]։ Ջոնսոնի նման արևմտյան դեմոկրատ-հանրապետականները վճռականորեն աջակցում էին զինվորականներին և կոչ էին անում օգնություն ցուցաբերել վետերաններին. 1815 թվականի դեկտեմբերին Ջոնսոնը օրինագիծ ներկայացրեց «հիվանդ, հաշմանդամ և կենսաթոշակառու սպաների ու զինվորների օգնության համար»[85]։ Վախենալով, որ Միացյալ Նահանգների Ռազմական ակադեմիան Ուեսթ Փոյնթում՝ Նյու Յորքում, ստեղծում էր ոչ թե զինվորներ, այլ պճնամոլներ, Ջոնսոնը ընդլայնեց Նախագահ Մեդիսոնի առաջարկը՝ հիմնել երեք լրացուցիչ ռազմական ակադեմիաներ՝ հորդորելով նրանցից մեկը տեղավորել Կենտուկիում[86]։ Չնայած Ներկայացուցիչների պալատի այնպիսի ազդեցիկ անդամների աջակցությանը, ինչպիսիք են Քլեյը և Ջոն Ք. Քելհունը, առաջարկը չանցավ, բայց Ջոնսոնն աշխատում էր, որպեսզի դաշնային կառույցներ կառուցվեին Արևմուտքում Կոնգրեսում իր աշխատելու ողջ ընթացքում[87]։
Ջոնսոնը կարծում էր, որ Կոնգրեսի բիզնեսը չափազանց դանդաղ է և հոգնեցուցիչ, և որ փոխհատուցման օրապահիկ համակարգը խրախուսում է անդամների ձգձգումները[88]։ Դա շտկելու համար նա հովանավորեց օրենսդրությունը, որը կվճարեր կոնգրեսականներին տարեկան 1500 դոլար աշխատավարձ, այլ ոչ թե օրավարձով 6 ԱՄՆ դոլար այն օրերի համար, որ մարմինը նիստի էր[89]։ Այն ժամանակ դա հանգեցրեց ընդհանուր փոխհատուցման բարձրացմանը մոտ 900 դոլարից մինչև 1500 դոլար։ Ջոնսոնը նշում էր, որ կոնգրեսականները աշխատավարձի բարձրացում չեն ունեցել 27 տարի, որի ընթացքում կյանքի արժեքը զգալիորեն աճել է, և որ 1500 դոլարը ավելի քիչ է, քան Կառավարությունում աշխատող գործավարներից 28-ի աշխատավարձերը[90]։ Ջոնսոնի՝ միջոցառման հանրաճանաչ հովանավորությունը քաղաքական ծածկույթ ապահովեց կողմնակիցների համար. Մերիլենդից Ռոբերտ Ռայթը զարմանում էր, թե ինչպես կզգային իր գործընկերները, եթե «այս օրինագծի շատ պատվավոր հեղինակը, ով սպանեց Թեքումսեին իր ձեռքերով… նա, ով եկավ այստեղ՝ ծածկված վերքերով և փառքով, իր սիրած մարտական ձիով և ավելի սիրելի ծառայի՝ նրա սպասավորը բանակում, բուժքրոջ և անհրաժեշտ օգնականի հետ» «ստիպված էր վաճառել իր մարտական ձին կամ իր ծառային». աշխատավարձերը կխանգարեին նման բաների իրականացմանը[91]։ Օրինագիծը արագ ընդունվեց Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից և օրենք ընդունվեց 1816 թվականի մարտի 19-ին[90]։ Սակայն այս միջոցառումը չափազանց ոչ ժողովրդավարական էր ընտրողների նկատմամբ, մասամբ այն պատճառով, որ այն Կոնգրեսին տվեց անհապաղ աշխատավարձի բարձրացում և չսպասելեցին մինչև հաջորդ ընտրությունը[92]։ Արդյունքում օրինագծին աջակցող շատ անդամներ կորցրին իրենց տեղերը, այդ թվում՝ Ջոնսոնի գործընկեր Սոլոմոն Փ. Շարփը Կենտուկիից։ Ջոնսոնի ընդհանուր հայտնիությունը օգնեց նրան պահպանել իր տեղը մարտահրավերի դեմ՝ 81-ից միայն 15-ից մեկը, ովքեր քվեարկեցին օրինագիծն ընդունելու օգտին՝ իրենց տեղերը պահելու համար Ներկայացուցիչների պալատում։ Դեկտեմբերին գումարված Հին Կոնգրեսի հատուկ նստաշրջանը չեղյալ համարեց նոր օրենքը, որն ուժի մեջ էր մտնում նոր Կոնգրեսի երդմնակալության ժամանակ, սակայն Ջոնսոնի առաջարկով չվերականգնվեց հին օրավարձը՝ այդպիսով ստիպելով նոր օրենսդիրներին քայլեր ձեռնարկելու այդ հարցով, եթե ցանկանում էին վարձատրվել[93]։ Կոնգրեսի անդամների փոխհատուցումը մնաց օրավարձով մինչև 1855 թվականին չսահմանվեց տարեկան $3,000 աշխատավարձը[94]։ Ըստ Էդվարդ Մքմանուսի, ով նկարագրում էր Ջոնսոնի մուտքը Ամերիկյան ազգային կենսագրություն՝ «Բարեփոխման արժանիքները պաշտպանելու փոխարեն՝ Ջոնսոնը խուսափում էր հակազդեցությունից՝ խոստանալով աշխատել իր իսկ միջոցառման ոչնչացման համար։ Նա արդարացրեց իր հակադարձումը՝ ասելով, որ ներկայացուցիչները պետք է արտացոլեն ժողովրդի կամքը, սակայն քաղաքական կորովի բացակայությունը կարող էր ավելի մոտ լինել ճշմարտությանը»[5]։
Ջոնսոնին դուր չէր գալիս ազգային բանկի գաղափարը և 1811 թվականին քվեարկել էր Միացյալ Նահանգների Առաջին բանկի կանոնադրությունը չթարմացնելու օգտին[95]։ Քելհունի օրինագիծը Միացյալ Նահանգների Երկրորդ բանկի համար ընդունվեց Կոնգրեսում 1816 թվականի սկզբին:Ջոնսոնը դեմ էր, բայց բացակա էր քվեարկությանը՝ զբաղված այլ հարցերով[96]։ Երկրորդ բանկը պետք է բոնուս վճարեր կառավարությանը, և 1817 թվականի սկզբին ներկայացվեց օրինագիծ՝ այդ գումարը ծախսելու ներքին բարելավումների վրա։ Թեև Ջոնսոնը դեմ էր ազգային բանկին, նա աջակցեց օրինագծին՝ հավատալով, որ տրանսպորտի բարելավումը օգուտ կտա իր ընտրողներին, և օրինագիծն ընդունեց պալատը երկու ձայնով։ Մեդիսոնը, որն այն ժամանակ իր պաշտոնավարման վերջին օրերին էր, վետո դրեց օրինագծի վրա։ Ջոնսոնը միացավ վետոն չեղյալ համարելու ջանքերին, բայց այն չհաջողվեց[97]։ Ջոնսոնի համար վարչակազմից անջատվելը անսովոր էր, բայց նա կարծում էր, որ պատերազմը ցույց տվեց ավելի լավ ճանապարհների և ջրանցքների անհրաժեշտությունը[98]։
Երբ նա ստանձնեց պաշտոնը 1817 թվականին, Նախագահ Ջեյմս Մոնրոյի առաջին ընտրությունը պատերազմի քարտուղարի պաշտոնում Հենրի Քլեյն էր, ով հրաժարվեց այդ պաշտոնից։ Պաշտոնը, ի վերջո, անցավ Քելհունին[16]։ Արդյունքը եղավ այն, որ Ջոնսոնը դարձավ Ծախսերի կոմիտեի նախագահ, որտեղ նա զգալի ազդեցություն ունեցավ Պատերազմի դեպարտամենտում պաշտպանական քաղաքականության վրա տասնհինգերորդ կոնգրեսի ժամանակ[56]։ 1817 թվականին Կոնգրեսը հետաքննեց գեներալ Էնդրյու Ջեքսոնի կողմից երկու բրիտանացի հպատակների մահապատիժը Առաջին Սեմինոլ պատերազմի ժամանակ։ Ջոնսոնը նախագահում էր հետաքննող հանձնաժողովը։ Հանձնաժողովի մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Ջեքսոնի նկատմամբ բացասական զեկույցին և դատապարտմանը։ Ջոնսոնը՝ Ջեքսոնի կողմնակիցը, մշակեց փոքրամասնության զեկույց, որն ավելի ձեռնտու էր Ջեքսոնին և դեմ էր դատապարտմանը։ Հետագա բանավեճը Ջոնսոնին հակադրեց կենտուկացի Քլեյին։ Ջոնսոնի զեկույցը գերակշռեց, և Ջեքսոնը զերծ մնաց քննադատությունից[99]։ Ջոնսոնի և Քլեյի միջև այս անհամաձայնությունը, այնուամենայնիվ, նշանավորեց երկուսի միջև քաղաքական բաժանման սկիզբը, որը շարունակվեց նրանց կարիերայի ընթացքում[100]։
1818 թվականին Կալհունը հավանություն է տվել արշավախմբին՝ կառուցելու ռազմական առաջապահ դիրք ներկայիս Բիսմարկում՝ Հյուսիսային Դակոտայում, Ելլուսթոն գետի վրա․ Ջոնսոնը պայմանագիրը շնորհեց իր եղբորը՝ Ջեյմսին[16]։ Թեև Ելլուսթոնի արշավախումբը ամբողջական ձախողում էր և թանկ էր ԱՄՆ գանձարանի համար, Ջոնսոնները թաքնվեցին քաղաքական չար կամքից իրենց հայրենի շրջանում, քանի որ ձեռնարկությունը դիտվում էր որպես սահմանին խաղաղապահ նախաձեռնություն[16]։ Այնուամենայնիվ, 1819 թվականի ճգնաժամը ստիպեց Կոնգրեսին հետաքննել Ելլուսթոնի հարցը, և 1820 թվականին մի զեկույցում պարզ դարձավ, որ Ջեյմս Ջոնսոնը 76,000 դոլարի դրամաշորթություն էր արել կառավարությանից[101]։ Ռիչարդ և Ջեյմս Ջոնսոնները, ինչպես նաև ընտանիքի այլ անդամներ, մնացին պարտքերի տակ մինչև 1824 թվականը, երբ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին խոշորագույն պարտատիրոջ՝ Միացյալ Նահանգների Երկրորդ բանկի հետ՝ պարտավորությունները մարելու համար[102]։
Սենատոր
խմբագրելՄոնրոյի տարիներ (1819–1825)
խմբագրելՋոնսոնը հայտարարեց Ներկայացուցիչների պալատից հեռանալու իր մտադրության մասին 1818 թվականի սկզբին[103]։ Աղբյուրները տարբեր են, թե ինչու է նա այդպես արեց. Դեյվիդ Պետրիելլոն Ջոնսոնի իր կենսագրության մեջ նշել է, որ Կենտուկիի կոնգրեսականը որոշել է անցնել Սենատ[76], ավելի վաղ կենսագիր Լելանդ Ուինֆիլդ պնդում էր, որ Ջոնսոնի հեռանալը պալատից պայմանավորված էր նրանով, որ նա հավատում էր պաշտոնում ռոտացիային և զգում էր. նա բավական երկար ծառայել էր այնտեղ[103]։ Ջոնսը ասում էր, որ Ջոնսոնը ծրագրում էր վերադառնալ անձնական կյանք՝ զբաղվելու ընտանեկան բիզնես շահերով[104]։
Համաձայն բուն դաշնային Սահմանադրության՝ նահանգային օրենսդիրները, այլ ոչ թե ընտրողները, ընտրում էին ԱՄՆ սենատորներին[76], իսկ Կենտուկիի Գլխավոր ասամբլեան 1818 թվականի դեկտեմբերին պետք է փոխարինող ընտրեր հեռացող սենատոր Իշամ Թալբոտին։ Ջոնսոնը համարվում էր ուժեղ մրցակից, եթե նա մտներ մրցավազքի մեջ․ իսկ հոկտեմբերին նա մամուլի միջոցով տեղեկացրեց, որ կընդունի Սենատի աթոռը, եթե Գլխավոր ասամբլեան իրեն ընտրի։ 1818 թվականի դեկտեմբերի 18-ին օրենսդիրներն ընտրեցին Ուիլյամ Լոգանին Ջոնսոնի փոխարեն[105]։ Թերթերը նշում էին, որ նախկին կոնգրեսականը երբեք պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածությունը, և որ Ջոնսոնի քաղաքական ընկերները 1820 թվականի ընտրություններում մտադիր էին նրան առաջադրել նահանգապետի պաշտոնում[106]։
Պալատում Ջոնսոնի լիազորությունների ժամկետը լրացել է 1819 թվականի մարտի 3-ին, սակայն մինրև օգոստոս նա ընտրվել էր Կենտուկիի Ներկայացուցիչների պալատում, որտեղ աշխատում էր ապահովել օրենքի ընդունումը, որը վերացնում էր նահանգում պարտապանների բանտարկությունը[15], չնայած դա չանցավ մինչև 1821 թվականը[80]։ Բայց երբ սենատոր Ջոն Ջ. Քրիտենդենը հրաժարական տվեց 1819 թվականի նոյեմբերին, օրենսդիր մարմին հրավիրվեց՝ աթոռը զաղեցնելու համար[15]։ Հաջորդ ամիս, Գլխավոր ասամբլեան Ջոնսոնին ընտրեց Սենատի անդամ՝ 68–53 ձայների հարաբերակցությամբ Ջոն Ադեյրի նկատմամբ, ով կլիներ Կենտուկիի հաջորդ նահանգապետը[107]։
Ջոնսոնը երդվեց 1820թ. հունվարի 3-ին։ Սենատն այդ ժամանակ պայքարում էր Միսսուրիի տարածքը և Մեյնի շրջանը (այն ժամանակ Մասաչուսեթսի մաս) որպես նահանգներ ընդունելու համար։ Երբ մի օրինագիծ ներկայացվեց, որը արգելում էր ստրկությունը Միսսուրիի հյուսիսում և արևմուտքում, Ջոնսոնին հանձնարարվեց հինգ սենատորներից կազմված ընտրովի հանձնաժողով՝ այն քննարկելու համար։ Մեյնի և Միսսուրիի հարցերը միավորվել էին մեկ օրինագծի մեջ. Ջոնսոնը դեմ է քվեարկել դրանք բաժանելու ուղղմանը, որը ձախողվել է[108]։
Փետրվարի 17-ին Սենատը քվեարկեց Միսսուրիի սահմաններից դուրս ստրկությունը արգելելու օգտին Լուիզիանայի գնման հատվածում 36°30′ հյուսիսային լայնության գծից հյուսիս․Ջոնսոնը կողմ քվեարկեց։ Օրինագիծն ընդունվեց, և մարտին ստորագրվեց նախագահ Մոնրոյի կողմից։ Միսսուրիի ընդունումը հետաձգվեց նրա սահմանադրության նախագծում վիճահարույց դրույթների պատճառով, ինչպես օրինակ՝ ազատ աֆրոամերիկացիների մուտքը նահանգ արգելող դրույթները։ Ջոնսոնը ծառայում էր Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների հանձնաժողովում, որը միջնորդեց մի բանաձև՝ հնարավորություն տալով Միսսուրիի ընդունումը 1821 թվականի օգոստոսին[109]։
Ջոնսոնը 1822 թվականին վերընտրվեց լրիվ ժամկետով, այնպես որ, ընդհանուր առմամբ, Սենատի իր պաշտոնավարումը տևեց 1819 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 1829 թվականի մարտի 4-ը[56]։ 1821 թվականին նա ներկայացրեց օրենսդրություն, որը կանոնադրում էր Կոլումբիայի քոլեջը (հետագայում՝ Ջորջ Վաշինգտոն համալսարան) Վաշինգտոնում[15]։ Այս ժամանակահատվածում նրա տեսակետները դեպի արևմուտք ընդլայնման վերաբերյալ հստակ էին։ Նա կարծում էր, որ ԱՄՆ «ազատության կայսրությունը» պետք է տարածվեր ամբողջ մայրցամաքում՝ Միսսուրիի փոխզիջմանը նախորդող բանավեճերում պնդելով, որ դեպի արևմուտք տարածումը և ազատագրությունը պետք է ձեռքից ձեռք անցնեին՝ ընդունելով սպիտակամորթ ռասիզմի հետ կապված խնդիրները, բայց քարոզելով աստիճանական ազատագրում[110]։ Ավելին, նա դեմ էր գաղութացման շարժման համախոհների առաջ քաշած գաղափարներին՝ պնդելով «գունավոր մարդկանց բազմազգ կայսրության մեջ իմաստալից կերպով ներառելու օգտին»[111]։
1822 թվականի դեկտեմբերին Ջոնսոնը օրենսդրություն ներկայացրեց դաշնային մակարդակում պարտքերի համար ազատազրկումը վերացնելու մասին[112]։ Նա առաջին անգամ այդ խնդրի մասին խոսեց Սենատում 1822 թվականի դեկտեմբերի 14-ին՝ մատնանշելով այն դրական ազդեցությունները, որոնք թողեց դրա դադարեցումը իր հայրենի նահանգում։ Օրինագիծը ձախողվեց, բայց Ջոնսոնը համառում էր ամեն տարի այն նորից մտցնելու մեջ։ 1824 թվականին այն ընդունվեց Սենատում, բայց շատ ուշ էր՝ պալատի կողմից գործելու համար։ Այն երկրորդ անգամ ընդունեց Սենատը 1828թվականին, բայց կրկին պալատը չկարողացավ գործել դրա վերաբերյալ, և այդ միջոցը մեռավ մի քանի տարի շարունակ՝ հաջորդ տարի Ջոնսոնի Սենատից դուրս գալու պատճառով[113]։ Անցումը միայն համեստ ազդեցություն կունենար, քանի որ քչերն էին բանտարկված դաշնային մակարդակում պարտքերի համար, բայց Ջոնսոնը հույս ուներ առաջ տանել նահանգներում դրա վերացման գործը։ Բարեփոխմանը դեմ էր գործարար համայնքը, սակայն 1829 թվականին նախագահ դառնալուց հետո Ջեքսոնի աջակցությունը, ի վերջո, թարմ կյանք հաղորդվեց շարժմանը, և 1832 թվականին ընդունվեց սահմանափակ օրինագիծ։ Դրանից հետո տասը տարվա ընթացքում պարտքի համար ազատազրկումը վերացվել էր շատ նահանգներում[114]։
Ջոնսոնը նաև օգնություն խնդրեց բանտում չգտնվող պարտապանների համար, ինչպիսին սնանկության մասին օրենսդրության որևէ ձևն է, որը կօգներ իր և իր հարևանների խնդիրներին[115]։ Ջոնսոնը լավ գիտեր քաղաքականապես հրատապ այս խնդիրը, որի վրա նա աշխատել է մինչև 1830-ական թվականները, քանի որ դա անձամբ իր վրա էր ազդել։ Նա ինքն էր պարտքերի տակ իր բիզնեսի կորուստներից և դեպի արևմուտք ընդլայնման աջակցությունից[116]։ Նա նաև շարունակում էր պաշտպանել այն պաշտոնները, որոնք զբաղեցրել էր Պալատի անդամ եղած ժամանակ։ Որպես Ռազմական հարցերի կոմիտեի նախագահ՝ Ջոնսոնը առաջ էր քաշել վետերանների կենսաթոշակների բարձրացումը և լիբերալ քաղաքականությունը, որը թույլ կտար վերաբնակներին ավելի հեշտությամբ հող գնել Արևմուտքում[117]։
Ադամսի հակառակորդ (1825–1829)
խմբագրելԿոնգրեսի կողմից նախագահական և փոխնախագահների թեկնածուների ընտրության առաջադրման կուս համակարգը հանրաճանաչ չէր մինչև 1824 թվականը, չնայած մի կուս իսկապես ընտրեց Վիլյամ Հ. Քրոուֆորդը Ջորջիայից։ Նահանգի օրենսդիր մարմիններն ընտրել են նախագահի մյուս թեկնածուներին՝ Քլեյին, Ջեքսոնին և պետքարտուղար Ջոն Քվինսի Ադամսին։ Ջոնսոնն աջակցում էր Քլեյին, իր կենտուկացի ընկերոջը, և Քլեյը ստացավ նահանգի ընտրական ձայները։ Ջեքսոնը գլխավորում էր և՛ համաժողովրդական, և՛ ընտրական քվեարկությունները նախագահի համար, բայց չուներ մեծամասնություն, ուստի նախագահի ընտրությունները նետվեցին Ներկայացուցիչների պալատ, թեև Քալհունը ստացավ փոխնախագահի ընտրական ձայների մեծամասնությունը։ Քլեյը ընտրական քվեարկությամբ զբաղեցրել էր չորրորդ տեղը, և քանի որ Սահմանադրությունը սահմանափակում էր Ներկայացուցիչների պալատի ընտրությունը լավագույն եռյակով, նա հեռացվեց[118]։ Ջոնսոնն աջակցում էր Ջեքսոնին, և լուրեր էին պտտվում, որ Ջոնսոնը կդառնար Ջեքսոնի վարչակազմի պատերազմի նախարարը։ Քլեյն իր աջակցությունը ցույց տվեց Ադամսին, ով ընտրվեց, և շատերը կարծում էին, որ Քլեյը (ով դարձավ պետքարտուղար) և Ադամսը կոռումպացված գործարք էին կնքել։ Ջոնսոնը Ջեքսոնին հայտնել էր այդ մասին։ Ջեքսոնի աջակիցներից շատերը զայրացած էին արդյունքից[119], ներառյալ Ջոնսոնը, ով խոստացավ հակադրվել Ադամսի վարչակազմին. «որովհետև եթե նրանք հրեշտակների պես ազնիվ գործեն, որոնք կանգնում են աստծո գահի աջ կողմում, մենքնրանց կտապալենք»[120]։ Ջոնսոնը հակադրվեց Ադամսի քաղաքականությանը և դարձավ այն խմբակցության անդամ, հետագայում Դեմոկրատական կուսակցություն, որը Նյու Յորքի սենատոր Մարտին Վան Բուրենը ձևավորում էր Ջեքսոնի թեկնածությունը խթանելու համար 1828 թվականին[121]։
Արդեն հայտնի լինելով իր, ինչպես նաև իր եղբայրների և ընկերների համար կառավարական պայմանագրերով, նա հող առաջարկեց հիմնադրելու Choctaw Academy-ն՝ դպրոց, որը նվիրված էր հարավարևելյան ցեղերի հնդկացիների եվրոպական-ամերիկյան կրթությանը։ Ջոնսոնը փորձել էր հիմնել հնդկացիական դպրոց Գրեյթ Քրոսինգսում 1818 թվականին՝ համագործակցելով Կենտուկիի բապտիստական հասարակության հետ, սակայն դպրոցը 1821 թվականին փակվեց այն բանից հետո, երբ չկարողացավ ստանալ դաշնային կառավարության կամ մասնավոր դոնորների աջակցությունը[122]։ Նոր ակադեմիան ստեղծվելու էր մի քանի տարի անց։ Ակադեմիան, որը 1825 թվականին ընկած էր Սքոթ շրջանի իր ֆերմայում, վերահսկվում էր Ջոնսոնի կողմից. և ոչ միայն Չոկտաու ազգի հետ պայմանագրային բանակցությունների մի մասն էր, այլ նաև դիմում էր իր գործընկերներին որպես «խաղաղ նվաճում» կամ «պատվով ընդլայնում», ինչպես ասում էր Հենրի Նոքսը[123][124]։ Թեև նա երբեք չի խախտել իր ժամանակի շահերի բախման չափանիշները, նրա որոշ գործընկերներ նրա գործողությունները համարել են էթիկորեն կասկածելի[17]։ Ջոնսոնը դպրոցի համար լավ վճարվեց դաշնային կառավարության կողմից, որը նրան տվեց Choctaw-ի տարեկան վճարների մի մասը։ Դրան նպաստում էր նաև Բապտիստ միսիոներական ընկերությունը[125]։ Որոշ եվրո-ամերիկացի ուսանողներ նույնպես հաճախում էին ակադեմիա, այդ թվում՝ նրա եղբորորդի Ռոբերտ Ուարդ Ջոնսոնը Արկանզասից[126]։
Մեկ այլ նախագիծ, որին աջակցում էր Ջոնսոնը, պայմանավորված էր Ջոն Քլիվս Սիմմս կրտսերի հետ նրա բարեկամությամբ, ով առաջ էր քաշում, որ Երկիրը խոռոչ էր։ 1823 թվականին Ջոնսոնը Սենատում առաջարկեց կառավարությանը ֆինանսավորել արշավախումբը դեպի Երկրի կենտրոն։ Առաջարկը հիմնովին ձախողվեց՝ ստանալով ընդամենը քսանհինգ ձայն Ներկայացուցիչների պալատում և Սենատում միասին[34]։
Ջոնսոնը տասնիններորդ և քսաներորդ կոնգրեսների ընթացքում ծառայում էր որպես փոստային բաժանմունքի և փոստային ճանապարհների կոմիտեի նախագահ։ Սենատում իր պաշտոնավարման ավարտին մոտ խնդրագիրները խնդրեցին Կոնգրեսին կանխել կիրակի օրը փոստի մշակումն ու առաքումը, քանի որ դա խախտում էր շաբաթ օրը չաշխատելու աստվածաշնչյան սկզբունքները[17]։ Այս միջնորդությունները փոխանցվել էին Ջոնսոնի կոմիտեին։ Ի պատասխան՝ Ջոնսոնը՝ պրակտիկ բապտիստը, մշակեց զեկույց, որն այժմ սովորաբար կոչվում է The Sunday Mail Report[17][127]: 1829 թվականի հունվարի 19-ին Կոնգրեսին ներկայացված զեկույցում Ջոնսոնը պնդում էր, որ կառավարությունը «քաղաքացիական և ոչ կրոնական հաստատություն է», և որպես այդպիսին չի կարող օրենսդրորեն սահմանել որևէ կոնկրետ դավանանքի դրույթները[16]։ Զեկույցը ողջունվեց որպես եկեղեցու՝ պետությունից բաժանման վարդապետության նրբագեղ պաշտպանություն։ Սակայն Ջոնսոնին քննադատում էին իր պաշտպանության համար շահերի բախման համար, քանի որ նա ուներ ընկերներ, որոնց պայմանագրով փոստ տեղափոխում էին, և ովքեր ֆինանսապես կտուժեին նման արգելքից[17]։
1828 թվականին Ջոնսոնը վերընտրվելու համար անհաջող թեկնածու էր՝ մասամբ պայմանավորված իր հարաբերություններով երկռասա ստրուկ Ջուլիա Չինի հետ, որի հետ նա ապրում էր օրինական ամուսնությամբ[16]։ Թեև նրա սեփական թաղամասի բնակիչները կարծես թե քիչ էին անհանգստանում այդ պայմանավորվածությունից, նահանգում գտնվող ստրկատերերն այնքան էլ ներողամիտ չէին[16]։ Կենտուկիի Դեմոկրատական կուսակցությունը պառակտվեց՝ բավականաչափ այլախոհներով, որպեսզի կարողանան միանալ ընդդիմությանը՝ արգելափակելու Ջոնսոնի վերընտրությունը։ Ջոնսոնի մենեջերները հանեցին նրա անունը և առաջարկեցին Ջորջ Մ. Բիբին, ով ընտրվեց[128]։ Ի պաշտպանություն իրեն, Ջոնսոնն ասաց. «Ի տարբերություն Ջեֆերսոնի, Քլեյի, Պոինդեքսթերի և մյուսների, ես ամուսնացա իմ կնոջ հետ Աստծո աչքի տակ, և, ըստ երևույթին, նա առարկություններ չի գտել»[129]։ (Նշված մարդիկ կասկածվում էին ստրկուհիների հետ նմանատիպ հարաբերություններ ունենալու մեջ) Ըստ Հենրի Ռոբերտ Բուրկի՝ այն, ինչին մարդիկ դեմ էին, Ջոնսոնն էր՝ փորձելով ծանոթացնել իր դուստրերին «քաղաքավարի հասարակությանը»։ Մարդիկ սովոր էին տնկարկներին և վերակացուներին, որոնք հարաբերություններ ունեն ստրկուհիների հետ, բայց նրանցից ակնկալվում էր, որ նրանք հերքեն դրանք[129]։
Վերադարձ Ներկայացուցիչների պալատ
խմբագրելՍենատում վերընտրվելու իր ձախողված հայտից հետո Ջոնսոնը վերադարձավ Ներկայացուցիչների պալատ՝ ներկայացնելով Կենտուկիի հինգերորդ շրջանը 1829-1833 թվականներին և տասներեքերորդ շրջանը 1833-1837 թվականներին։ Քսանմեկերորդ և քսաներկուերորդ Կոնգրեսների ժամանակ նա կրկին փոստի և փոստային ճանապարհների կոմիտեի նախագահն էր[56]։ Այս պաշտոնում նրան կրկին խնդրեցին անդրադառնալ կիրակնօրյա փոստի առաքման հարցին։ Նա կազմել էր երկրորդ զեկույցը, որը հիմնականում նման էր առաջինի բովանդակությանը՝ հակասելով կիրակի օրը փոստի առաքումը կանխող օրենսդրությանը[130]։ Զեկույցը, որը սովորաբար կոչվում է «Գնդապետ Ջոնսոնի երկրորդ կիրակնօրյա փոստի զեկույցը», հանձնվել է Կոնգրես 1830 թվականի մարտին[130]։
Որոշ ժամանակակիցներ կասկածում էին Ջոնսոնի այս երկրորդ զեկույցի հեղինակությանը[16]։ Շատերը պնդում էին, որ նրա փոխարեն գրել էր Ամոս Քենդալը[131]։ Քենդալը պնդում էր, որ ինքը տեսել էր զեկույցը միայն այն կազմելուց հետո և ասում, որ ինքը փոխել է միայն «մեկ կամ երկու բառ»[131]։ Քենդալը ենթադրու էր, որ հեղինակը կարող էր լինել պատվելի Օ.Բ. Բրաունը, սակայն պատմաբան Լելանդ Մեյերը եզրակացնում էր, որ հիմքեր չկային կասկածելու, որ Ջոնսոնն ինքն էր հեղինակել զեկույցը[131]։
Ջոնսոնը նախագահում էր Ռազմական հարցերի հանձնաժողովը Քսաներկուերորդ, Քսաներեքերորդ և Քսանչորրորդ Կոնգրեսների ժամանակ[56]։ Սկսած 1830 թվականից, առաջացավ հանրային աջակցության հիմքեր Ջոնսոնի «որդեգրված նախագծին»՝ դադարեցնելու պարտքային բանտարկությունը[132]։ Թեման սկսեց ավելի հաճախ հայտնվել նախագահ Ջեքսոնի՝ օրենսդիր մարմնին ուղղված ուղերձներում[133]։ Ջոնսոնը նախագահում էր Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որը զեկուցում էր այդ թեմայի վերաբերյալ, և հանձնեց հանձնաժողովի զեկույցը 1832 թվականի հունվարի 17-ին[134]։ Նույն տարում ավելի ուշ, պարտքերի ազատազրկման պրակտիկան վերացնող օրինագիծն ընդունվեց Կոնգրեսի երկու պալատներում և օրենքի ուժ ստացավ հուլիսի 14-ին[135]։
Ջոնսոնի դիրքորոշումները նրան մեծ ժողովրդականություն և հավանություն բերեցին Ջորջ Հ. Էվանսի, Ռոբերտ Դեյլ Օուենի և Թեոֆիլուս Ֆիսկի կողմից 1832 թվականին նախագահական ընտրություններում, սակայն Ջոնսոնը հրաժարվեց իր քարոզարշավից, երբ Էնդրյու Ջեքսոնը հայտարարեց, որ կձգտի երկրորդ ժամկետ։ Այնուհետև նա սկսեց քարոզարշավ՝ Ջեքսոնի մրցակիցը դառնալու համար, բայց Ջեքսոնը նախընտրեց Մարտին Վան Բյուրենին։ Դեմոկրատների ազգային համագումարում Ջոնսոնը զբաղեցրեց հեռավոր երրորդ տեղը փոխնախագահի քվեարկության մեջ՝ ստանալով միայն Կենտուկիի, Ինդիանայի և Իլինոյսի պատվիրակությունների ձայները. Ուիլյամ Բ. Լյուիսը ստիպված եղավ համոզել նրան հեռանալ[136]։
1836 թվականի ընտրություններ
խմբագրել1832 թվականի ընտրություններից հետո Ջոնսոնը շարունակում էր քարոզարշավը փոխնախագահի համար, որը հասանելի կլիներ 1836 թվականին։ Նրան հավանություն տվեց Նյու Յորքի բանվորական առաջնորդ Էլի Մուրը 1833 թվականի մարտի 13-ին, Ջեքսոնի և Վան Բյուրենի երդմնակալությունից ինը օր անց։ Մուրը բարձր էր գնահատում նրա նվիրվածությունը կրոնի ազատությանը և իր ընդդիմությունը պարտքի դիմաց ազատազրկմանը[137]։
Բոստոնի տպագրիչ Ուիլյամ Էմոնսը Նյու Յորքում հրապարակեց Ջոնսոնի կենսագրությունը 1833 թվականի հուլիսին[138]։ Ռիչարդ Էմոնսը, Կենտուկի նահանգի Գրեյթ Քրոսինգից, դրան հաջորդեց «Թեքումսե, Թեմզայի ճակատամարտի մասին» պիեսով և Ջոնսոնի պատվին բանաստեղծությամբ։ Ջոնսոնի ընկերներից և համախոհներից շատերը՝ նրանց թվում Դեյվի Քրոկետը և Ջոն Բելը, խրախուսում էին նրան առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ջեքսոնը, սակայն, աջակցում էր փոխնախագահ Վան Բուրենին այդ պաշտոնի համար։ Ջոնսոնն ընդունեց այս ընտրությունը և աշխատում էր փոխնախագահի թեկնածությունը ձեռք բերելու համար[16]։
Էմոնսի բանաստեղծությունը տվեց այն տողը, որը դարձավ Ջոնսոնի քարոզարշավի կարգախոսը. «Ռամփսի Դամպսին, Ռամփսի Դամպսին, գնդապետ Ջոնսոնը սպանեց Թեքումսեին»։ Ջեքսոնը փոխնախագահի համար աջակցում էր Ջոնսոնին՝ մտածելով, որ կկիսեր ձայները Վան Բյուրենի հետ, չէր ծառայել 1812 թվականի պատերազմում[19]։ Ջեքսոնն իր որոշումը կայացրեց՝ հիմնվելով Ջոնսոնի հավատարմության վրա, բայց նաև առաջնային մրցակից թեկնածու Ուիլյամ Քեյբել Ռիվսի նկատմամբ նախագահի զայրույթի վրա[16]։
Չնայած Ջեքսոնի աջակցությանը, կուսակցությունը հեռու էր Ջոնսոնի թիկունքում միավորվելուց։ Վան Բյուրենը նախընտրում էր Ռիվսին որպես մրցակից[16]։ Ջեքսոնին ուղղված նամակում Թենեսիի Գերագույն դատարանի դատավոր Ջոն Քեթրոնը կասկածում էր, որ «հաջողակի պատահական կրակոցը, նույնիսկ եթե այն դիպել էր Թեքումսեին, տղամարդուն որակավորում էր փոխնախագահի պաշտոնում»[17]։ Չնայած Ջոնսոնը «այրի» էր 1833 թվականին Չինի մահից հետո՝ դեռևս տարաձայնություններ կային՝ կապված ստրուկի հետ Ջոնսոնի բաց հարաբերությունների հետ[129]։ 1835 թվականի Դեմոկրատների ազգային համագումարը, Բալթիմորում, 1835 թվականի մայիսին, անցկացվեց երկու երրորդի կանոնների ներքո՝ հիմնականում ցույց տալու համար Վան Բուրենի լայն ժողովրդականությունը։ Չնայած Վան Բուրենը առաջադրվել էր միաձայն, Ջոնսոնը հազիվ հավաքեց ձայների անհրաժեշտ երկու երրորդը։ (Կանոնը փոխելու միջնորդություն էր արվել, սակայն այն ստացել էր միայն զուտ մեծամասնությունը, ոչ թե երկու երրորդը)։
Թենեսիի պատվիրակությունը չմասնակցեց համաժողովին։ Թենեսի բնակիչ Էդվարդ Ռուկերը, ով պատահաբար եղել էր Բալթիմորում, ընտրվել է իր 15 ձայնը տալու համար, որպեսզի բոլոր նահանգները հավանություն տային Վան Բյուրենին։ Նյու Յորքից սենատոր Սայլաս Ռայթը հաղթեց Ռուքերին՝ քվեարկելու Ջոնսոնի օգտին, տալով նրան ընդամենը երկու անգամ ավելի քան Ռիվսի օգտին տրված ձայները և առաջադրումը[139]։
Ջեքսոնի հավատը Ջոնսոնի՝ քվեաթերթիկը հավասարակշռելու հարցում անտեղի էր։ Համընդհանուր ընտրություններում Ջոնսոնը դեմոկրատների համար ձայներ կորցրեց հարավում, որտեղ նրա հարաբերությունները Չինի հետ հատկապես անպարկեշտ էին։ Նա նաև չկարողացավ մեծ աջակցություն ստանալ Արևմուտքից, որտեղ նա պետք է ուժեղ լիներ հնդկացի մարտիկի և պատերազմի հերոսի համբավով[17]։ Նա նույնիսկ չկարողացավ հանձնել իր հայրենի Կենտուկի նահանգը դեմոկրատներին[17]։ Անկախ դրանից, դեմոկրատները, այնուամենայնիվ, հաղթեցին համաժողովրդական քվեն։
Երբ 1837 թվականի փետրվարի 8-ին Կոնգրեսում ընտրական ձայները հաշվարկվեցին, պարզվեց, որ Վան Բուրենը ստացել էր 170 ձայն նախագահի համար, սակայն Ջոնսոնը ստացել էր ընդամենը 147 ձայն փոխնախագահի համար[17]։ Թեև Վիրջինիան ընտրել էր ընտրողներ, որոնք խոստացել էին և՛ Վան Բյուրենին, և՛ Ջոնսոնին, նահանգի 23 «անհավատ ընտրողները» հրաժարվեցին քվեարկել Ջոնսոնի օգտին՝ թողնելով նրան մեկ ընտրական ձայն մեծամասնության համար[16]։ Եզակի անգամ Սենատին մեղադրանք է առաջադրվել փոխնախագահի ընտրության համար՝ համաձայն Տասներկուերորդ փոփոխության դրույթների[17]։ 1837 թվականի փետրվարի 8-ի քվեարկությունը հիմնականում բաժանվեց կուսակցական գծերով, և Ջոնսոնը 33 ձայնով դարձավ փոխնախագահ, ի տարբերություն վիգ Ֆրենսիս Գրեյնջերի 16-ի՝ երեք սենատորների բացակայությամբ։
Փոխնախագահություն (1837–1841)
խմբագրելՋոնսոնը զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը 1837 թվականի մարտի 4-ից մինչև 1841 թվականի մարտի 4-ը։ Նրա ժամկետը հիշարժան չի եղել, և նա քիչ ազդեցություն էր վայելում նախագահ Վան Բյուրենի հետ[19]։ Իր իշխանությունը սեփական շահերի համար օգտագործելու նրա հակումը չթր թուլացել։ Նա դիմեց Սենատին, որպեսզի Սամուել Միլռոյին, որին նա պարտք էր, բարձրացնեին հնդկացիական գործակալի պաշտոնի[16]։ Երբ Լյուիս Տապպանը խնդրեց ներկայացնել Սենատին վերացման խնդրագիրը, Ջոնսոնը, որը դեռևս ստրկատեր էր, մերժեց խնդրանքը[16]։
Լինելով Սենատի նախագահող պաշտոնյան՝ Ջոնսոնին կոչ արեցին տասնչորս անգամ ձայներ տալ ոչ ոքի, ավելի շատ, քան նրա բոլոր նախորդները, բացի Ջոն Ադամսին և Ջոն Քալհունին։ Չնայած իր որոշ նախորդների կողմից հաստատված նախադեպին, Ջոնսոնը երբեք ելույթ չի ունեցել Սենատի առջև ձայների հարաբերակցությամբ. այնուամենայնիվ, մի առիթով նա բացատրեց իր քվեարկությունը՝ Kentucky Gazette-ի հոդվածի միջոցով[16]։
1837 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո Ջոնսոնը իննամսյա արձակուրդ վերցրեց, որի ընթացքում նա վերադարձավ տուն՝ Կենտուկի և իր ֆերմայում բացեց պանդոկ և սպա՝ իր շարունակական ֆինանսական խնդիրները փոխհատուցելու համար[16][140]։ Այցելելով հաստատություն՝ Ամոս Քենդալը գրել է նախագահ Վան Բյուրենին, որ Ջոնսոնին «ուրախ է գտնում պանդոկ պահելու անփառունակ հետապնդման մեջ՝ նույնիսկ իր անձնական հսկողությունը տալով հավի և ձվի գնման և ձմերուկի վաճառքի բաժնին»[16]։
Իր հետագա քաղաքական կարիերայի ընթացքում նա հայտնի դարձավ վառ կարմիր ժիլետով և փողկապով[141]։ Նա ձեռք էր բերել այս հագուստը փոխնախագահի պաշտոնում իր պաշտոնավարման ժամանակ, երբ նա և Ջեյմս Ռիսայդը, փոստի կապալառուն, որը հայտնի էր իր աննկարագրելի հագուստով, անցնում էին դերձակի խանութի մոտով, որտեղ պատուհանին վառ կարմիր կտոր էր[142]։ Ջոնսոնն առաջարկեց, որ Ռիսայդը հագնի կարմիր ժիլետ, քանի որ նրան պատկանող և իր ղեկավարած փոստատարները կարմիր էին[142]։ Ռիսայդը համաձայնեց դա անել, եթե Ջոնսոնը նույնպես աներ[142]։ Երկուսն էլ պատվիրել էին կարմիր ժիլետներ և վզկապներ և հայտնի էին նրանով, որ այս հագուստը կրում էին իրենց ողջ կյանքի ընթացքում[142]։
1840 թվականի ընտրություններ
խմբագրելՄինչև 1840 թվականը պարզ էր դարձել, որ Ջոնսոնը պատասխանատու էր դեմոկրատական ցուցակի համար։ Նույնիսկ նախկին նախագահ Ջեքսոնը խոստովանում էր, որ Ջոնսոնը «մահացած էր» և իր աջակցությունը հայտնեց Ջեյմս Ք. Փոլկին[17][143]։ Նախագահ Վան Բյուրենը վերընտրվեց, իսկ Վիգերը ևս մեկ անգամ հակադարձեցին Ուիլյամ Հենրի Հարիսոնին[17]։ Վան Բյուրենը չէր ցանկանում Ջոնսոնին հանել քվեատոմսից՝ վախենալով, որ դեմոկրատների սեփական պատերազմի հերոսի հեռացումը կպառակտեր կուսակցությունը և նրա ձայները կգնահատվեր Հարիսոնի համար[17]։ Եզակի փոխզիջում եղավ, երբ դեմոկրատների ազգային կոնվենցիան հրաժարվեց փոխնախագահի պաշտոնում առաջադրել Ջոնսոնին կամ որևէ այլ թեկնածուի[16]։ Գաղափարն այն էր, որ նահանգներին թույլ տային ընտրել իրենց թեկնածուներին, կամ գուցե հարցը վերադարձնել Սենատ, եթե Վան Բուրենն ընտրվեր փոխնախագահի մրցավազքում հստակ հաղթող չստանալու դեպքում[17]։
Չվախենալով իր հասակակիցների այս անվստահությունից՝ Ջոնսոնը շարունակեց քարոզարշավը իր պաշտոնը պահպանելու համար։ Թեև նրա քարոզարշավն ավելի եռանդուն էր, քան Վան Բուրենի քարոզարշավը, նրա պահվածքը նախընտրական ուղու ընթացքում անհանգստություն առաջացրեց ընտրողների շրջանում։ Նա խայտառակ, անհամապատասխան ելույթներ էր ունենում։ Օհայոյում ելույթներից մեկի ժամանակ նա բարձրացրեց վերնաշապիկը, որպեսզի ցույց տար ամբոխին այն վերքերը, որոնք նա ստացել էր Թեմզայի ճակատամարտի ժամանակ։ Քլիվլենդում Հարիսոնի դեմ մեղադրանքները այնքան վատ ընդունվեցին, որ քաղաքում խռովություն առաջացրին[16]։
Ի վերջո, Ջոնսոնը ստացավ ընդամենը քառասունութ ընտրական ձայն[144]։ Վիրջինիայից մեկ ընտրող և Հարավային Կարոլինայից տասնմեկը քվեարկել էին Վան Բուրենի օգտին նախագահի պաշտոնի համար, սակայն փոխնախագահի համար ընտրել էին մեկ ուրիշին, այլ ոչ թե Ջոնսոնին[16]։ Ջոնսոնը կրկին կորցրեց իր հայրենի նահանգը՝ Կենտուկին և իր հայրենի շրջանը[16]։
Փոխնախագահությանը հաջորդող շրջան (1841–1850)
խմբագրելՓոխնախագահի պաշտոնում իր ժամկետից հետո Ջոնսոնը վերադարձավ Կենտուկի, որպեսզի զբաղվի իր ֆերմայով և վերահսկի իր պանդոկը[19]։ Նա կրկին ներկայացնում էր Սքոթ կոմսությունը Կենտուկիի պալատում 1841-1843 թվականներին[15]։ 1845 թվականին նա ծառայում էր որպես գանձապահ, երբ Դենիել Բունին վերաթաղեցին Ֆրանկֆորտի գերեզմանատանը[17]։
Ջոնսոնը երբեք չի հրաժարվել պետական ծառայության վերադառնալուց։ Նա ԱՄՆ Սենատի համար անհաջող քարոզարշավ անցկացրեց Ջոն Ջ. Քրիտենդենի դեմ 1842 թվականին[17]։ Նա հակիրճ և ապարդյուն ձգտում էր իր կուսակցության թեկնածությունը նախագահի պաշտոնում 1844 թվականին[17]։ Նա նաև առաջադրվել էր որպես Կենտուկիի նահանգապետի անկախ թեկնածու 1848 թվականին, սակայն դեմոկրատ թեկնածու Լազարուս Վ. Փաուելի հետ, ով փոխարինել էր Լին Բոյդին քվեատոմսում, Ջոնսոնը որոշեց դուրս գալ և պաշտպանել Փաուելին[145]։ Ոմանք ենթադրում էին, որ այս քարոզարշավի իրական նպատակը փոխնախագահի մեկ այլ թեկնածություն ապահովելն էր, սակայն այդ հույսը հերքվեց[16]։
Ջոնսոնը վերջապես վերադարձավ իր ընտրված պաշտոնին 1850 թվականին, երբ ընտրվեց Կենտուկիի Ներկայացուցիչների պալատում։ Մինչ այդ, սակայն, նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունն արդեն վատանում էր։ Նոյեմբերի 9-ին Louisville Daily Journal-ը հայտնել էր, որ «գնդապետ Ռ. Մ. Ջոնսոնն աշխատում է դեմենցիայի նոպայի տակ, ինչը նրան բացարձակապես ոչ պիտանի է դարձնում բիզնեսի համար։ Ցավալի է տեսնել նրան հատակին, երբ փորձում է կատարել անդամի պարտականությունները:Նա ի վիճակի չէ պատշաճ կերպով ածխատեցնելու իր ֆիզիկական կամ մտավոր ուժերը»[144]։
Նա մահացել է կաթվածից նոյեմբերի 19-ին՝ իր ժամկետի ավարտից ընդամենը երկու շաբաթ անց, 70 տարեկան հասակում[17]։ Նա թաղվել է Ֆրանկֆորտի գերեզմանատանը, Ֆրանկֆորտում, Կենտուկիում[56]։ Որոշելով, որ իր ողջ մնացած դուստր Իմոջենն ապօրինի է, Ֆրանկֆորտի շրջանային դատարանը բաժանեց նրա ունեցվածքը եղբայրների՝ Ջոնի և Հենրիի միջև[146]։
Ժառանգություն
խմբագրելԱՄՆ չորս նահանգների շրջանները կոչվում են Ջոնսոնի անունով, մասնավորապես՝ Իլինոյսում, Կենտուկիում[147], Միսսուրիում և Նեբրասկայում[148]։ Ռիչարդ Մենթոր Ջոնսոնը նաև Ինդիանա նահանգի Դիկ Ջոնսոն Թաունշիփի անվանակիցն է[149]։
Նրա քաղաքական դիրքը հանգեցրեց ընտանեկան դինաստիայի. նրա եղբայրները Ջեյմս և Ջոն Տելեմաքուս Ջոնսոնները և նրա եղբոր որդին՝ Ռոբերտ Ուարդ Ջոնսոնը ընտրվեցին Ներկայացուցիչների պալատում, առաջին երկուսը՝ Կենտուկիից, և Ռոբերտը՝ Արկանզասից։ Ռոբերտը հետագայում ընտրվել է որպես սենատոր մինչև Քաղաքացիական պատերազմը[56]։
Ծանոթագրություններ
խմբագրելՄեջբերումներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Sabato, Larry J.; Ernst, Howard R. (2014 թ․ մայիսի 14). Encyclopedia of American Political Parties and Elections. Infobase Publishing. էջ 133. ISBN 978-1-4381-0994-7. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին. «in 1836...the Virginia electors abstained rather than vote for Democratic vice presidential nominee Richard Johnson"»
- ↑ 5,0 5,1 5,2 McManus, Edgar J. (2000). «Johnson, Richard Mentor». American National Biography online. doi:10.1093/anb/9780198606697.article.0300246.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Petriello, pp. 2–4.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Christina Snyder, Great Crossings: Indians, Settlers & Slaves in the Age of Jackson (New York: Oxford University Press, 2017), p. 42.
- ↑ Smith 2013, p. 31.
- ↑ Snyder, pp. 42–43
- ↑ Meyer, pp. 22–23.
- ↑ Meyer, p. 25.
- ↑ Pratt, p. 82
- ↑ Smith 2013, p. 40.
- ↑ 14,0 14,1 Petriello, pp. 12–13.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Kleber, p. 475
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 16,24 16,25 Hatfield, Vice Presidents (1789–1993)
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 Stillman, Eccentricity at the Top
- ↑ McLaughlin, Shaun J. (2013). The Patriot War Along the Michigan-Canada Border: Raiders and Rebels. Charleston, SC: The History Press. էջ 78. ISBN 978-1-6258-4511-5 – via Google Books.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 Richard M. Johnson (1837–1841)
- ↑ Snyder, Great Crossings, pp. 51–53.
- ↑ Great Mountain Freeman, Montpelier, VT p1 The Freeman for The Freeman Developments of the "Peculiar Institution."
- ↑ Green Mountain Freeman, Montpelier, VT June 20, 1845 p.1 "The Freeman: for The Freeman. Developments of the 'Peculiar Institution.'" Via Library of Congress, Chronicling America
- ↑ Vermont Phoenix, Brattleboro, VT, Vol. XV, No. 30, July 18, 1845, "The Workings of Slavery." Via Fair Use Repository
- ↑ Snyder, Great Crossings, pp. 3–4, 8–9.
- ↑ 25,0 25,1 Mills, The Vice-President and the Mulatto
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 Bevins, Richard M Johnson narrative: Personal and Family Life
- ↑ Snyder, Great Crossings, pp. 54–56. Their social role as a married couple was recognized by neighbors.
- ↑ Snyder, Great Crossings, pp. 56–58.
- ↑ Snyder, Great Crossings, pp. 59–60, 62–63. Despite this, Johnson did liberated other black slaves.
- ↑ Snyder, Great Crossings, pp. 53, 63, 66–67.
- ↑ 31,0 31,1 31,2 Meyer, p. 322
- ↑ "An Affecting Scene in Kentucky" Արխիվացված Հունիս 19, 2008 Wayback Machine, political print (c.1836), Harper's Weekly, at Library of Congress, accessed November 12, 2013
- ↑ Meyer, pp. 322–323
- ↑ 34,0 34,1 34,2 McQueen, p. 19
- ↑ Stimpson, p. 133
- ↑ Petriello, pp. 13–14
- ↑ Petriello, pp. 17–18.
- ↑ Smith 2013, pp. 53–54
- ↑ Meyer, pp. 49–50
- ↑ 40,0 40,1 40,2 Langworthy, p. 9
- ↑ 41,0 41,1 Snyder, p. 44.
- ↑ Smith 2013, pp. 56–57
- ↑ Meyer, pp. 52–53
- ↑ Petriello, p. 19
- ↑ The Political Graveyard
- ↑ Meyer, pp. 58–59
- ↑ Jones, pp. 13–15
- ↑ Jones, pp. 15–16
- ↑ Smith 2013, pp. 69, 78.
- ↑ Petriello, pp. 23–25.
- ↑ Petriello, p. 21
- ↑ Smith 2013, pp. 72–76
- ↑ Jones, pp. 23–27
- ↑ Meyer, p. 84
- ↑ Jones, p. 28
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 56,6 «JOHNSON, Richard Mentor – Biographical Information». bioguide.congress.gov.
- ↑ 57,0 57,1 Langworthy, p. 10
- ↑ Petriello, p. 32
- ↑ Langworthy, pp. 13–14
- ↑ Carr, pp. 299–300
- ↑ Jones, p. 28.
- ↑ Petriello, p. 32.
- ↑ Meyer, p. 90.
- ↑ Meyer, p. 92; Pratt, p. 89
- ↑ Pratt, pp. 90–91; cf. Langworthy, p. 15, Emmons, p. 22.
- ↑ Pratt, pp. 92–94
- ↑ Snyder, Great Crossings, p. 7. Julia Chinn, an enslaved black woman, sought more liberty for herself and children was different from Daniel, her brother.
- ↑ Pratt, pp. 94–96
- ↑ Snyder, Great Crossings, pp. 44–47.
- ↑ Sugden, pp. 136–142.
- ↑ Sugden, pp. 140–152.
- ↑ Jones, pp. 45–47.
- ↑ Sugden, pp. 152–167.
- ↑ Sugden, pp. 140–142, 169–170, 174.
- ↑ Historical Register and Dictionary of the United States Army, 1789–1903. Francis B. Heitman. Vol. 1, p. 576.
- ↑ 76,0 76,1 76,2 Petriello, p. 67.
- ↑ Heitman. p. 46.
- ↑ Meyer, p. 136
- ↑ Jones, pp. 48–49.
- ↑ 80,0 80,1 «Richard Mentor Johnson, 9th Vice President (1837–1841)». United States Senate Historical Office. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Meyer, pp. 140–141; Jones, p. 50.
- ↑ Jones, pp. 51–59.
- ↑ Langworthy, p. 31
- ↑ Petriello, pp. 58–59.
- ↑ Smith 2013, pp. 131–132.
- ↑ Smith 2013, pp. 134–135.
- ↑ Petriello, p. 55.
- ↑ Meyer, p. 168
- ↑ Meyer, p. 170
- ↑ 90,0 90,1 Meyer, p. 171
- ↑ Smith 2013, pp. 142–144.
- ↑ Hatfield; Cleaves, p. 237
- ↑ Meyer, pp. 171–176.
- ↑ «Salary Storm». United States Senate. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Meyer, pp. 79–80.
- ↑ Jones, pp. 61–62.
- ↑ Petriello, p. 61.
- ↑ Meyer, p. 163.
- ↑ Langworthy, pp. 35–36
- ↑ Meyer, p. 181.
- ↑ Petriello, pp. 65–66.
- ↑ Jones, pp. 141–142
- ↑ 103,0 103,1 Meyer, p. 183.
- ↑ Jones, p. 181.
- ↑ Meyer, p. 185
- ↑ Meyer, pp. 184–185
- ↑ Petriello, p. 68.
- ↑ Meyer, pp. 207–210.
- ↑ Meyer, pp. 213–215.
- ↑ Snyder, Great Crossings, p. 7.
- ↑ Snyder, Great Crossings, p. 61.
- ↑ Schlesinger, p. 135.
- ↑ Meyer, pp. 282–287
- ↑ Schesinger, pp. 135–136.
- ↑ Stillman, Schlesinger, pp. 30–32
- ↑ Snyder, pp. 48–49.
- ↑ Snyder, pp. 47–48.
- ↑ Petriello, pp. 74–75.
- ↑ Petriello, p. 75.
- ↑ Meyer, p. 221.
- ↑ Smith 2013, pp. 218–219.
- ↑ Snyder, Great Crossings, pp. 50–51.
- ↑ Snyder, Great Crossings, pp. 38–40, 69.
- ↑ Foreman, The Choctaw Academy
- ↑ [ Ethel McMillan, "FIRST NATIONAL INDIAN SCHOOL: THE CHOCTAW ACADEMY"], Chronicles of Oklahoma, accessed November 12, 2013
- ↑ "Robert Ward Johnson (1814–1879)", Encyclopedia of Arkansas History and Culture, accessed November 12, 2013
- ↑ Langworthy, p. 39
- ↑ Meyer, pp. 251–254.
- ↑ 129,0 129,1 129,2 Burke, Window to the Past
- ↑ 130,0 130,1 Langworthy, p. 40
- ↑ 131,0 131,1 131,2 Meyer, p. 262
- ↑ Meyer, pp. 287–288
- ↑ Meyer, p. 288
- ↑ Meyer, pp. 288–289
- ↑ Meyer, p. 289
- ↑ Hatfield; Schlesinger, p. 142.
- ↑ Emmons, pp. 61ff, which abstracts Moore's speech and other documents.
- ↑ Emmons, p. 4; Schlesinger, p. 142.
- ↑ Lynch, pp. 383ff
- ↑ McQueen, pp. 19–20
- ↑ Meyer, p. 310
- ↑ 142,0 142,1 142,2 142,3 Meyer, p. 311
- ↑ McQueen, p. 20
- ↑ 144,0 144,1 McQueen, p. 21
- ↑ Starling in Kentucky: History of Henderson County
- ↑ Meyers (1932)
- ↑ The Register of the Kentucky State Historical Society, Volume 1. Kentucky State Historical Society. 1903. էջեր 35.
- ↑ Blevins, Danny K. (2008 թ․ փետրվարի 20). Van Lear. Arcadia Publishing. էջ 11. ISBN 978-1-4396-3534-6.
- ↑ Blanchard, Charles (1884). Counties of Clay and Owen, Indiana: Historical and Biographical. F.A. Battey & Company. էջ 83.
Աղբյուրներ
խմբագրել- Mark O. Hatfield, ed.: "Richard Mentor Johnson, 9th Vice President (1837–1841)", Vice Presidents of the United States, 1789–1993 (PDF), Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1997: pp. 121–131. Retrieved on January 3, 2008.
- Jonathan Milnor Jones, "The making of a vice president: The national political career of Richard M. Johnson of Kentucky" (Ph.D. thesis) Memphis, Tennessee: University of Memphis, 1998.
- John E. Kleber. "Johnson, Richard Mentor", in John E. Kleber, ed: The Kentucky Encyclopedia, Associate editors: Thomas D. Clark, Lowell H. Harrison, and James C. Klotter, Lexington, Kentucky: The University Press of Kentucky, 1992. 0-8131-1772-0.
- Asahel Langworthy A Biographical Sketch of Col. Richard M. Johnson, of Kentucky. New York City, New York: Saxton & Miles. Retrieved on January 3, 2008.
- Leyland Winfield Meyer, The Life and Times of Colonel Richard M. Johnson of Kentucky. New York: Columbia University, 1932. OCLC 459524641.
- David Petriello, The Days of Heroes are Over: A Brief Biography of Vice President Richard Mentor Johnson (Kindle edition). Washington, D.C.: Westphalia Press, 2016. 978-1-63391-403-2.
- Arthur M. Schlesinger, Jr., The Age of Jackson, Boston: Little, Brown & Co., 1945. OCLC 3077215.
- Miles Smith, "The Kentucky colonel: Richard M. Johnson and the rise of western democracy, 1780–1850" (Ph.D. thesis). Fort Worth, Texas: Texas Christian University, 2013.
- Christina Snyder Great Crossings: Indians, Settlers, and Slaves in the Age of Jackson. New York: Oxford University Press, 2017. 978-0-19-939907-9.
Հետագա ընթերցանություն
խմբագրել- Anonymous:
- Index to Politicians: Johnson, O to R. The Political Graveyard. Retrieved on January 3, 2008.
- "Richard Mentor Johnson (1837–1841)." University of Virginia. Retrieved on January 4, 2008.
- Pierre Berton, Flames across the Border, Little Brown, 1981.
- Ann Bevins, "Richard M Johnson narrative: Personal and Family Life" archive.today (արխիվացված Օգոստոս 18, 2007), Georgetown and Scott County Museum, 2007, Retrieved on March 25, 2008.
- Henry Robert Burke. "Window to the Past", Lest We Forget Communications. Retrieved on January 3, 2008.
- "By His Hand the Chief Tecumseh Fell" (PDF), The New York Times, August 13, 1895. Reprint from the Philadelphia Times. Retrieved on January 3, 2008.
- Albert Z. Carr, The Coming of War; an account of the remarkable events leading to the War of 1812. Doubleday, 1960.
- Freeman Cleaves, Old Tippecanoe; William Henry Harrison and his Time. Scribner, 1939.
- William Emmons, Authentic Biography of Colonel Richard M. Johnson, of Kentucky. New York; H. Mason., 1833.
- Carolyn Thomas Foreman "The Choctaw Academy". The Chronicles of Oklahoma 6 (4), December 1928. Oklahoma Historical Society. January 3, 2008.
- James Strange French, Elkswatawa, Harper Brothers, 1836. A historical novel with endnotes based on the author's research and interviews.
- Denis Tilden Lynch: An Epoch and a Man, Martin Van Buren and his Times, Liveright, 1929
- Edgar J. McManus, "Richard Mentor Johnson", American National Biography. Online version posted February 2000, accessed April 5, 2008.
- Keven McQueen, "Richard Mentor Johnson: Vice President", in Offbeat Kentuckians: Legends to Lunatics, Ill. by Kyle McQueen, Kuttawa, Kentucky: McClanahan Publishing House. 0-913383-80-5.
- David Mills. "The Vice-President and the Mulatto", The Huffington Post, April 26, 2007, Retrieved on January 5, 2008.
- Fletcher Pratt, "Richard M. Johnson: Rumpsey-Dumpsey", Eleven Generals; Studies in American Command, New York; William Sloane Assoc., 1949, pp. 81–97.
- Arthur M. Schlesinger, Jr., The Age of Jackson, Little Brown, 1945.
- Robert Sobel, "Johnson, Richard Mentor", Biographical Directory of the United States Executive Branch, 1774–1989. Greenwood Press, 1990 0-313-26593-3. Retrieved on January 5, 2008.
- Edmund Lyne Starling, History of Henderson County, Kentucky. Henderson, Kentucky, 1887; repr. Unigraphic, Evansville, Indiana, 1965. Accessed April 5, 2008.
- Michael Stillman, "Eccentricity at the Top: Richard Mentor Johnson." Americana Exchange Monthly, January 2004. Retrieved on January 3, 2008.
- George William Stimpson, "A book about American politics." 1952. Retrieved on August 11, 2010.
- Shafer, Ronald G. (2021 թ․ փետրվարի 7). «He became the nation's ninth vice president. She was his enslaved wife». Washington Post.
- "An Affecting Scene in Kentucky", a political print (c.1836) attacking Johnson for his relationship with Julia Chinn, published in Harper's Weekly, at Library of Congress
- Carolyn Jean Powell, "What's love got to do with it?" The Dynamics of Desire, Race and Murder in the Slave South, January 2002, Doctoral dissertation #AAI3039386, University of Massachusetts Amherst.
- "Carrying the War into Africa", an 1836 political print attacking Johnson for his relationship with Julia Chinn, published in Harper's Weekly, at Library of Congress
- Richard Shenkman, Kurt Reiger (2003). "The Vice-President Who Sold His Mistress At Auction", One-Night Stands with American History: Odd, Amusing, and Little-Known Incidents. HarperCollins, pp. 71–72. 0-06-053820-1.
- George Stimpson, A Book about American Politics. New York; Harper 1952, p. 133.
- The Sunday Mail Report, authored and delivered by Johnson to the Senate on January 19, 1829 (related to delivery of mail on the Sabbath)
- William Hobart Turner, Edward J. Cabbell Blacks in Appalachia. Lexington, Kentucky: The University Press of Kentucky, 1985. pp. 75–80. 0-8131-0162-X.