Ջոն Քելհուն
Ջոն Քոլդվել Քելհուն (Քալհուն[4][5]) (անգլ.՝ John Caldwell Calhoun, մարտի 18, 1782[1][2][3][…], Abbeville, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - մարտի 31, 1850[1][2][3][…], Old Brick Capitol, Վաշինգտոն, ԱՄՆ), ԱՄՆ պատմության մեջ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, հարավային նահանգների ստրկատիրական քաղաքականության գլխավոր գաղափարախոսն ու դաշնային կառավարությունում նրանց շահերի լոբբիստը։ Անկախության հռչակումից հետո ծնված ԱՄՆ առաջին փոխնախագահն է։ Երկու փոխնախագահներից երկրորդը, որոնք իրենց պաշտոնը զբաղեցնում էին երկու նախագահների օրոք (առաջինը՝ Ջորջ Քլինթոն) և պաշտոնաթող երկու փոխնախագահներից մեկը (երկրորդը՝ Սպիրո Ագնյու)։ Նրա գաղափարներն օգտագործվել են հարավային նահանգների սեցեսիան հիմնավորելու և Ամերիկայի Համադաշնային Նահանգներ ստեղծելու համար։
Ջոն Քելհուն անգլ.՝ John C. Calhoun | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն և Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ և Litchfield Law School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, դիվանագետ և գրող |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | մարտի 18, 1782[1][2][3][…] |
Ծննդավայր | Abbeville, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Վախճանի օր | մարտի 31, 1850[1][2][3][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Old Brick Capitol, Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | St. Philip's Episcopal Church Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Caldwell Calhoun |
Հայր | Patrick Calhoun? |
Ամուսին | Floride Calhoun? |
Զավակներ | Anna Maria Calhoun Clemson?, Andrew Pickens Calhoun? և John C. Calhoun II? |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելՋոն Քոլդվել Քելհունը ծնվել է 1782 թվականի մարտի 18-ին Հարավային Կարոլինա նահանգի Էբիվիլ քաղաքում։ Նրա հայրը՝ Պատրիկ Քելհունը, ծնվել է իռլանդական Դոնեգոլում, սակայն մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է գաղութ։ Սկզբում ընտանիքը հաստատվել է Փենսիլվանիայում, որտեղից 1755 թվականին տեղափոխվել է Արևմտյան Վիրջինիա, իսկ մեկ տարի անց՝ Հարավային Կարոլինա։ Պատրիկ Քելհունը հայտնի անհատականություն էր դարձել գաղութում, մտել է գաղութի, ապա նաև նահանգի օրենսդիր ժողովի կազմի մեջ, մասնակցել է ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմին։ 1770 թվականին նա ամուսնացել է Մարտին Քոլդվելի հետ, որը շոտլանդական և իռլանդական արմատներ ունեցող վերաբնակչի դուստրն էր։
Ջոն Քելհունը 1802 թվականին ընդունվել է Եյլի համալսարան, որը գերազանցությամբ ավարտել է 1804 թվականին։ Հետագայում նա ուսանել է Լիթչֆիլդի հեղինակավոր իրավաբանական դպրոցում և 1807 թվականին դարձել փաստաբան։ Քելհունի իրավաբանական պրակտիկան բացվել է հայրենի Էբիվիլեում և շուտով հաջողության է հասել իր մասնագիտության մեջ։
Գործունեություն
խմբագրելԵղել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։ 1808 և 1809 թվականներին ընտրվել է Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովում։ 1810-1817 թվականներին Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է Հարավային Կարոլինան, Ջեյմս Մոնրոյի օրոք՝ 1817-1824 թվականներին, ծառայել է որպես զինվորական նախարար։ Ջոն Քվինսի Ադամսի վարչակազմում 1825-1829 թվականներին եղել է փոխնախագահ։ Էնդրյու Ջեքսոնի օրոք այդ պաշտոնը պահպանել է մինչև 1832 թվականը։
Ջեքսոնի հետ առանցքային հարցերի շուրջ տարակարծիք լինելով՝ ինքնակամ հրաժարական է տվել, որպեսզի կարողանա ընտրվել ԱՄՆ Սենատում, որտեղ Դենիել Ուեբստերի և Հենրի Քլեյի հետ ստեղծել է «մեծ եռապետությունը»։ Ջոն Թայլերի վարչակազմում 1844-1845 թվականներին զբաղեցրել Է պետքարտուղարի պաշտոնը։
Հայացքներ
խմբագրելՔելհունը հանդես է եկել որպես հյուսիսցիների ոտնձգություններից հարավային տնկիչների շահերի հետևողական պաշտպան։ Նա վիճարկում էր առանձին նահանգների տարածքում ստրկությունը սահմանափակելու հնարավորությունն այն հիմքով, որ յուրաքանչյուր ամերիկացի իրավունք ունի նահանգից պետական սեփականություն տեղափոխել։
1832 թվականին պաշտպանել է «նուլիֆիկացիայի» ուսմունքը, որի համաձայն՝ նահանգն իրավունք ուներ իր տարածքում կասեցնել ԱՄՆ Սահմանադրությանը հակասող ցանկացած դաշնային օրենքի գործողություն։
Քելհունը պատմության մեջ մնացել է որպես ստրկության տեսաբան, որի տակ ամուր իրավական հիմնավորում է տվել։ Դեմ էր պետական իշխանության կենտրոնացմանը։ Դաշնային կառավարության կողմից առանձին նահանգների շահերն անտեսելու դեպքում ընդունում էր նրանց սեցեսիայի հնարավորությունը։ Առանձին նահանգների իրավունքների տեսությունը (անգլ.՝ state rights theory), որն առաջ է քաշել Քելհունը, կարևոր դեր է խաղացել աբոլիցիոնիզմի և ստրկատիրության կողմնակիցների միջև սուր հակամարտության զարգացման գործում, որը հանգեցրել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի։
Հիշատակ
խմբագրելՋոն Քելհունի պատվին է անվանակոչվել Մինեսոտայի Քելհուն լիճը (2018 թվականին վերանվանվել է Բդա-Մակա-Սկա) և Միացյալ Նահանգների մի շարք շրջաններ ու բնակավայրեր։ Եյլի համալսարանի քոլեջներից մեկը, որն անվանվել է Ջոն Քելհունի անունով, 2017 թվականին վերանվանվել է, քանի որ Քելհունը նվիրված էր ստրկատիրության գաղափարախոսությանը[6]։
Մատենագիտություն
խմբագրել- Bartlett, Irving H. John C. Calhoun: A Biography (1993)
- Belko, William S. «John C. Calhoun and the Creation of the Bureau of Indian Affairs: An Essay on Political Rivalry, Ideology, and Policymaking in the Early Republic.» South Carolina Historical Magazine 2004 105(3): 170—197. ISSN 0038-3082
- Brown, Guy Story. «Calhoun’s Philosophy of Politics: A Study of A Disquisition on Government»
- Capers; Gerald M. John C. Calhoun, Opportunist: A Reappraisal 1960.
- Capers Gerald M., "A Reconsideration of Calhoun’s Transition from Nationalism to Nullification, " Journal of Southern History, XIV (Feb., 1948), 34-48. online in JSTOR
- Cheek, Jr., H. Lee. Calhoun And Popular Rule: The Political Theory Of The Disquisition And Discourse. (2004) ISBN 0-8262-1548-3
- Ford Jr., Lacy K. Origins of Southern Radicalism: The South Carolina Upcountry, 1800—1860 (1988)
- Ford Jr., Lacy K. "Republican Ideology in a Slave Society: The Political Economy of John C. Calhoun, The Journal of Southern History. Vol. 54, No. 3 (Aug., 1988), pp. 405—424 in JSTOR
- Ford Jr., Lacy K. "Inventing the Concurrent Majority: Madison, Calhoun, and the Problem of Majoritarianism in American Political Thought, " The Journal of Southern History, Vol. 60, No. 1 (Feb., 1994), pp. 19–58 in JSTOR
- Gutzman, Kevin R. C., "Paul to Jeremiah: Calhoun’s Abandonment of Nationalism, " in _The Journal of Libertarian Studies_ 16 (2002), 3-33.
- Hofstadter, Richard. «Marx of the Master Class» in The American Political Tradition and the Men Who Made It (1948)
- Niven, John. John C. Calhoun and the Price of Union (1988)
- Peterson, Merrill. The Great Triumvirate: Webster, Clay, and Calhoun (1987)
- Rayback Joseph G., «The Presidential Ambitions of John C. Calhoun, 1844—1848,» Journal of Southern History, XIV (Aug., 1948), 331-56. online in JSTOR
- Wiltse, Charles M. John C. Calhoun, Nationalist, 1782—1828 (1944) ISBN 0-8462-1041-X; John C. Calhoun, Nullifier, 1829—1839 (1948); John C. Calhoun, Sectionalist, 1840—1859 (1951); the standard scholarly biography.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ AMERICANA II: English-Russian Encyclopedic Dictionary. Edited by Prof. G.V. Chernov. © M.V. Vasyanin, O.N. Grishina, I.V. Zubanova, A.N. Natarov, Y.B. Sannikova, O.A. Tarkhanova, G.V. Chernov, S.G. Chernov; 2005. 21,000 entries.
- ↑ [dic.academic.ru/dic.nsf/politology/3717 Политика. Толковый словарь. — М.: «ИНФРА-М», Издательство «Весь Мир». Д. Андерхилл, С. Барретт, П. Бернелл, П. Бернем, и др. Общая редакция: д.э.н. Осадчая И. М.. 2001.]
- ↑ «Йельский университет переименовал колледж после споров о расизме». BBC Russian. 12 февраля 2017.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քելհուն» հոդվածին։ |