Վիգեր (Whigs), անգլիական քաղաքական կուսակցություն 17-19-րդ դարերում։ Առաջացել է 17-րդ դարի 70-ական թվականների վերջին, որպես բուրժուականացած արիստոկրատիայի, խոշոր առևտոուր ու ֆինանս, բուրժուազիայի շահերն արտահայտող խմբավորում, որը դեմ էր թագավորական բացարձակ պետության վերականգնմանը։ 1688-1689 թթ. պետության հեղաշրջումից հետո անցել են իշխանության գլուխ։ Վիգերի օրոք ուժեղացել է պառլամենտական կաշառակերությունը, պետության գույքի հափշտակումը, հողերի զավթումը Իռլանդիայում և այլն։ 1714-1762 թթ. վիգերը վերստին կառավարող կուսակցություն էր։ 18-րդ դարի 60-80-ական թվականներին, քաղաքական ուժերի բարդ վերախմբավորման ընթացքում, վիգերի մի մասը մտել է տորի կուսակցության մեջ։ Տորիների հետ հերթագայելով իշխանության ղեկի մոտ՝ վիգերը․ վարել են հակաբանվորական քաղաքականություն, ձգտել ճնշել չարտիստական շարժումը։ 19-րդ դարի կեսին վիգերը, միավորվելով բուրժուական այլ քաղաքական խմբերի հետ, վերակազմավորվել են որպես Մեծ Բրիտանիայի լիբերալ կուսակցություն։

Վիգեր
անգլ.՝ Whigs
Изображение логотипа
Տեսակկուսակցություն և նախկին լիբերալ կուսակցություն
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված1678
Լուծարված1859
ԳաղափարախոսությունWhiggism?
Պաշտոնական գույն(եր)buff?
ՆախորդCountry Party?
ՀաջորդԼիբերալ կուսակցություն
Commons-logo.svg Whigs (British political party) Վիքիպահեստում


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 423 CC BY-SA icon 80x15.png