Ալեքսանդր Համիլթոն
Ալեքսանդր Համիլթոն (հունվարի 11, 1757[1][2][3][…], Չարլզթաուն, British Leeward Islands, Բրիտանական կայսրություն - հուլիսի 12, 1804[4][5][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը, երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիր։ Որպես առաջին ֆինանսների քարտուղար, նա գրեց Ջորջ Վաշինգտոնի կառավարման տնտեսական քաղաքականության հիմնական մասը։ Նա ղեկավարեց Դաշնային կառավարության կողմից նախաձեռնված նահանգների պարտքերի մարումը, առաջին ազգային բանկի հիմնադրումը, սակագների համակարգը և Մեծ Բրիտանիայի հետ բարեկամական առևտրային հարաբերությունները[11] : Նրան ընդդիմանում էր Հանրապետական կուսակցությունը, որի առաջատարերն էին Թոմաս Ջեֆերսոնը և Ջեյմս Մեդիսոնը։ Նրանք պնդում էին, որ Համիլթոնը չափազանց բարեկամական է Բրիտանիայի և ընդհանրապես միապետության հանդեպ։
Ալեքսանդր Համիլթոն | |
Կուսակցություն՝ | Ֆեդերալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի քոլեջ, Կոլումբիայի համալսարան և Բենիսիայի ավագ դպրոց |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, փիլիսոփա, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ադյուտանտ, սպա, գրող, գործարար և փաստաբան |
Դավանանք | None? և Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 11, 1757[1][2][3][…] |
Ծննդավայր | Չարլզթաուն, British Leeward Islands, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 12, 1804[4][5][1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][7][8] |
Թաղված | Տրոիցկի պոգոստ |
Դինաստիա | Համիլթոնների ընտանիք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Ջեյմս Ա․ Համիլթոն |
Մայր | Ռեյչել Ֆաուսեթ Լավիեն[9] |
Զավակներ | Ֆիլիպ Համիլթոն, Անժելիկա Համիլթոն, Ալեքսանդր Համիլթոն կրտսեր, Ջեյմս Ալեքսանդր Համիլթոն, Ուիլյամ Ս. Համիլթոն, Էլիզա Համիլթոն Հոլլի, Ֆիլիպ Համիլթոն և Ջոն Չերչ Համիլթոն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քաղաքացիական ամուսնությունից ծնված Համիլթոնը մեծացել է Վեստ Ինդիայում։ Հայրը լքեց, երբ Համիլթոնը դեռ երեխա էր, իսկ մայրը մահացավ, երբ Համիլթոնը 12 տարեկան էր[11] : Հաճախեց համալսարան որոշ ունևոր մարդկանց օգնությամբ։ Իր տաղանդի և հմտությունների շնորհիվ նա ընդունվեց Նյու Յորքի Քինգս քոլեջ (հիմա՝ Կոլումբիայի համալսարան)։ Համիլթոնը նաև մեծ դեր է կատարել Հյուսիսային Ամերիկա>յի Անկախության պատերազմում[12]։ Պատերազմի սկզբում` 1775 թվականին, նա միացավ բանակին։ 1776 թվականի սկզբին հիմնադրեց գավառական հրետանային ընկերություն, որի հրամանատարը դարձավ հենց ինքը։ Շատ չանցած նա դարձավ Գեներալ Վաշինգտոնի գլխավոր օգնականը։ Պատերազմից հետո Համիլթոնը ընտրվեց համադաշնության կոնգրեսի անդամ։ Սակայն նա հրաժարվեց, որպեսզի սովորի իրավաբանություն, և հետագայում հիմնադրեց Նյու Յորքի բանկը։ Համիլթոնը դժգոհ էր թույլ կառավարությունից։ Նա առաջնորդեց Անապոլիսի համաժողովը, որի շնորհիվ կոնգրեսը կազմակերպեց Ֆիլադելֆիայի նոր սահմանադրություն ստեղծելու մասին համաժողովը։ Համիլթոնը այդ համաժողովի ակտիվ մասնակից էր։ Նա գրել է «Ֆեդերալիստ»-ի 85 հոդվածից 51-ը, որը մինչև օրս Սահմանադրության մեկնաբանության ամենակարևոր քաղվածքն է[13]։
Նախագահ Վաշինգտոնի կառավարության ժամանակ Համիլթոնը դարձավ նստավայրի առաջատար անդամ։
1794 թվականին Համիլթոնը ստեղծեց Ջեյի համաձայնագիրը, որը հաստատեց բարեկամական տնտեսական հարաբերություններ Մեծ Բրիտանիայի հետ։ Համիլթոնը մեծ դեր է կատարել Ֆեդերալիստների կուսակցությունում, որը գերիշխող է եղել քաղաքականությունում մինչև 1800 թվականի ընտրությունները, երբ հաղթեց Ջեֆերսոնի ժողովրդավար հանրապետականների կուսակցությունը։
1795 թվականին նա վերադարձավ իրավաբանությանը Նյու Յորքում։ 1798-1799 թվականներին Համիլթոնը հայտարարեց զորահավաք Ֆրանսիայի դեմ և դարձավ նոր բանակի հրամանատարը։ Չնայած պաշտոնապես երբեք պատերազմ չհայտարարվեց, և ոչ մի բանակային գործունեություն տեղի չունեցավ, այնուամենայնիվ ծովում ծանր պայքար տեղի ունեցավ։ Վերջում նախագահ Ադամսը գտավ դիվանագիտական լուծում, որի շնորհիվ խուսափեցին Ֆրանսիայի հետ պատերազմելուց։ 1801 թվականի ընտրություններում Ջեֆերսոնը և Արոն Բըրը հավաքեցին հավասար ձայներ։ Համիլթոնը աջակցեց Ջեֆերսոնին, չնայած նրանց անհամաձայնություններին, պատճառելով, որ Բըրը սկզբունքներ չունի։
1804 թվականին փոխնախագահ Բըրը թեկնածություն դրեց Նյու Յորքի կառավարչի պաշտոնի համար։ Համիլթոնը նրան անվանեց անարժան, և Բըրը նրան մարտահրավեր նետեց։ Համիլթոնը մահացու վիրավորվեց և մահացավ հաջորդ օրը։
Մանկություն
խմբագրելԱլեքսանդր Համիլթոնը ծնվել և մանկության մի մասը անցկացրել է Լիվորդ կղզախմբի Նեվիս կղզու մայրաքաղաք Չարլսթաունում։ Համիլթոնը և նրա մեծ եղբայրը՝ Ջեյմս կրտսերը, ծնվել են քաղաքացիական ամուսնությունից։ Ծնողները Ռեյչլ Ֆոսեթ և Ջեյմս Համիլթոնն էին[11][11][14][15]:
Պարզ չէ՝ Համիլթոնը ծնվել է 1757 թվականին, թե՞ 1755 թվականին, սակայն պատմաբանները ընդունել են 1757 թվականը։ Նրա ժամանումը Հյուսիսային Ամերիկա պաշտպանում է այս փաստը[16][17]։ Մինչև 1930 թվականը, երբ Համիլթոնի վաղ կյանքի մասին Կարիբյան ավազանում դանիերեն գրառումներ տպագրվեցին, պատմաբանները ընդունել էին 1757 թվականը՝ որպես նրա ծննդյան տարեթիվ։
Մոր մահից հետո իր առաջին ամուսինը նրա ունեցվածքի մեծ մասը վաճառեց, բայց Ֆոսեթի բարեկամներից մեկը գնեց ընտանիքի գրքերը և վերադարձրեց Համիլթոնին[11] :
Համիլթոնը սկսեց աշխատել որպես քարտուղար ներմուծման և արտահանման ֆիրմայում, որը առևտուր էր անում Նոր Անգլիայի հետ։ 1771 թվականին նա հինգ ամիս պատասխանատու էր ընկերության համար։ Ալեքսանդրի և Ջեյմս կրտսերի բարեկամը նրանց որդեգրեց, սակայն կարճ ժամանակ անց նա ինքնասպան եղավ։ Ջեյմսը սկսեց աշխատել ատաղձագործի մոտ, իսկ Ալեքսանդրին որդեգրեց Թոմաս Սթիվենսը, ով նեվիսցի առևտրական էր[11] : Ըստ Ռոն Չերնոուի՝ որոշ փաստեր պնդում են, որ Սթիվենսը Ալեքսանդրի կենսաբանական հայրն է։ Նրա որդին՝ Էդուարդ Սթիվենսը, դարձել էր Համիլթոնի մոտիկ ընկերը. տղաներին բնութագրում էին որպես արտաքինով շատ նման։ Երկուսն էլ տիրապետում էին ֆրանսերենի և կիսում էին ընտանիքի հետաքրքրությունները[11] :
Երբ նա աշխատում էր որպես քարտուղար, նա զարգացրեց կարդալու և գրելու հանդեպ իր հետաքրքրությունը։ Նա սկսեց երազել կղզուց դուրս կյանքի մասին։ Համիլթոնը իր հորը նամակ գրեց 1772 թվականի օգոստոսի 30-ին Քրիսչնսթեդում տեղի ունեցած փոթորիկի մասին՝ այն մանրակրկիտ բնութագրելով։ Լրագրող Հյու Նոքսը հրատարակեց այդ նամակը Թագավորական Դանիա-Ամերիկյան լրագրում[11] : Այդ շարադրությունը լավ տպավորություն թողեց տեղակայքի կառավարիչների վրա, ովքեր հավաքեցին գումար, որպեսզի Համիլթոնին ուղարկեն Հյուսիսային Ամերիկայի գաղութները՝ կրթություն ստանալու համար[18]։
Կրթություն
խմբագրելԱնգլիայի եկեղեցին մերժեց Ալեքսանդրին և Ջեյմսին կրթություն տալ՝ իրենց ծնողների ամուսնացած չլինելու պատճառով։ Նրանց հետ առանձին պարապեցին[11] , նրանք նաև հաճախեցին որոշ դասընթացների մասնավոր դպրոցում, որի տնօրենը հրեա էր[19]։ Համիլթոնը հավելյալ կրթություն ստացավ՝ կարդալով ընտանիքի 34 գրքերը[11] :
1772 թվականի հոկտեմբերին նա ժամանեց գաղութներ և սկսեց սովորել կարևորագույն առարկաները, որոնք պակասում էին իր կրթությունից։ Նա հաժախեց Նյու Ջերսիում գտնվող Էլիզաբեթթաուն ակադեմիան, որը քերականության դպրոց էր։ 1773 թվականի աշնանը նա սկսեց հաճախել Նյու Յորքում գտնվող Քինգս Քոլեջը (այժմ՝ Կոլումբիայի համալսարան), բայց պաշտոնապես ընդունվեց միայն 1774 թվականի մայիսին[20]։ Նա առաջին անգամ հասարակության դիմաց ելույթ ունեցավ 1774 թվականի հուլիսի 6-ին Քինգս Քոլեջի ազատություն սյունում, երբ պարզորեն բացատրեց այն պատճառները և իրավունքները, որոնք պատրիոտները պատրաստել էին բրիտանացիների դեմ իրենց գործի համար[21]։
1774 թվականին Անգլիայի եկեղեցու հոգևորական Սամուել Սիբըրին հրատարակեց պարգևագրերի շարան, որը պաշտպանում էր Լոյալիստների շարժումը։ Համիլթոնը, ի պատասխան, անանուն գրեց «Կոնգրեսի միջոցների լրիվ արդարացում» և «Ֆարմերը հերքված է» գրվածքները, որոնք իր առաջին քաղաքագիտական գրվածքներն էին։ Սիբըրին փորձեց վախ առաջացնել գաղութներում և կանգնեցնել գաղութների որևէ հնարավոր միավորում[22]։ Համիլթոնը հրատարակեց երկու լրացուցիչ գործեր, որոնք քննադատում էին Քուեբեքի օրենքը[23]։ Համիլթոնը հեղափոխական շարժումի աջակից էր, սակայն նա դեմ էր լոյալիստների դեմ հարձակումներին։ 1775 թվականի մայիսի 10-ին նա փրկեց իր համալսարանի նախագահ Մայլզ Քուփերին ջղային ամբոխից՝ որպես շեղում նրանց հետ երկար խոսելով։ Այդ ընթացքում Քուփերը կարողացավ փախչել[24]։
Հեղափոխական պատերազմ
խմբագրելՎաղ ռազմական կարիերա
խմբագրել1775 թվականին Լեքսինգտոնի և Քոնքորդի ճակատամարտից հետո Համիլթոնը և այլ Քինգս Քոլեջի ուսանողներ միացան Քորսիքիաններ ռազմական ընկերությանը[25], որը հետագայում վերանվանվեց «Կաղնու սրտերը» (The Hearts of Oak)։
Համիլթոնը նաև առանձին ուսումնասիրում էր ռազմական պատմություն և ռազմավարություն, և շուտով առաջարկեցին նրա պաշտոնը բարձրացնել[26]։ HSM Asia նավի հետ կռվի ժամանակ նա հաջող արշավանք վարեց բրիտանական թնդանոթները գրավելու նպատակով Բեթերիում, որի գրավումից հետո «Կաղնու սրտերը» ընկերությունը դարձավ հրետանային ընկերություն[27] :
Նյու Յորքի ազդեցիկ պատրիոտ Ալեքսանդր Մաքդուգալի և Ջոն Ջեյի հետ կապերի շնորհիվ՝ նա զարգացրեց Նյու Յորքի գավառային հրետանային ընկերությունը և հետագայում դարձավ կապիտանը[11] :
Ջորջ Վաշինգտոնի աշխատակազմ
խմբագրելՀամիլթոնին առաջարկել էին աշխատել Վիլիամ Ալեքսանդրի, Լորդ Սթըրլինգի և մեկ այլ գեներալի մոտ (միգուցե Նաթանիել Գրին կամ Ալեքսանդր Մացդուգալ)[28], սակայն նա մերժեց այս առաջարկները։ Հետագայում նա ստացավ ևս մեկ առաջարկ, որը չկարողացավ մերժել։ Սկսեց աշխատել որպես Վաշինգտոնի օգնական՝ փոխգնդապետի պաշտոնով[29]։
Համիլթոնը չորս տարի աշխատեց Վաշինգտոնի աշխատակազմում։
Պատերազմի ժամանակ Համիլթոնը մտերմացավ որոշ այլ ծառայոողների հետ[30]։ Նրա նամակները Մարքիզ Դե Լաֆայեթին և Ջոն Լորենսին, ըստ Ջոնաթան Նեդ Քացի, բացահայտում են նույնասեռական հարաբերություններ, բայց քիչ պատմաբաններ են համաձայն[31]։
Երկար խնդրանքներից հետո 1781 թվականի հուլիսի 31-ին Վաշինգտոնը վերջապես Համիլթոնին նշանակեց որպես թեթև հետևակային գումարտակի հրամանատար[32]։ Յորքթաունի հարձակումի պլանավորման ժամանակ նշանակեցին երեք գումարտակ, որոնք պետք է կռվեին ֆրանսիական զորքերի հետ համատեղ Յորքթաունում գտնվող բրիտանական համար 9 և 10 ամրությունները գրավելիս։ Համիլթոնը և իր գումարտակները գրավեցին համար 10 ամրությունը, իսկ ֆրանսիացիները՝ համար 9 ամրությունը։ Այս գործողությունները Յորքթաունում գտնվող բրիտանական մի ամբողջ բանակի պարտության մատնեցին։ Այս հաղթանակը վերջ տվեց բրիտանացիների գործողություններին Հյուսիսային Ամերիկայում[33]։
Համադաշնության կոնգրես
խմբագրելՅորքթաունի ճակատամարտից հետո Համիլթոնը թողեց հանձնաժողովը։ 1782 թվականի հուլիսին նրան նշանակեցին Նյու Յորքի ներկայացուցիչ համադաշնության կոնգրեսում[34]։ Մինչ այս նա չէր թաքցնում իր՝ կոնգրեսի հանդեմ դժգոհությունները։ Վերջինի մասին նա արտահայտվել է 1780 թվականի սեպտեմբերի 3-ին Ջեյմս Դուեյնին ուղարկած նամակում։ Այս նամակում նա գրել է. «Հիմնական թերությունը կոնգրեսում իշխանության ցանկությունն է...համադաշնությունը նույնպես թերի է և փոփոխությունների կարիք ունի. այն ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղության համար պիտանի չէ»[35]։ Երբ Համիլթոնը Վաշինգտոնի աշխատակազմի անդամ էր, նա դժգոհ էր կոնտինենտալ կոնգրեսի նահանգների կամավոր ֆինանսական աջակցության կախվածությունից։ Ըստ համադաշնության հոդվածների՝ կոնգրեսը իրավունք չուներ հարկ հավաքել կամ նահանգներից գումար պահանջել։ Այս կայուն ֆինանսավորման պակասի պատճառով կոնտինենտալ բանակի համար շատ դժվար էր զինվորներին վճարել և կատարել անհրաժեշտ մատակարարումը։ Պատերազմի ժամանակ և նաև պատերազմից հետո որոշ ժամանակ կոնգրեսը ձեռք էր բերել հնարավորին չափ ֆինանսավորում Ֆրանսիայի թագավորի կողմից տրամադրված սուբսիդիաներից, որոշ նահանգներից խնդրած օգնությունից և եվրոպական վարկերից[36]։ 1781 թվականի փետրվարին Թոմաս Բըրքը առաջարկեց բարելավել հոդվածները։ Որպեսզի այս առաջարկը իրագործվեր, բոլոր նահանգները պետք է համաձայնվեին, սակայն 1782 թվականի նոյեմբերին Ռոուդ Այլենդը մերժեց այն։ Մեդիսոնը և Համիլթոնը համոզեցին կոնգրեսին, որպեսզի վերջինս ուղարկի պատվիրակություն՝ համոզելու Ռոուդ Այլենդին մտքափոխվել։ Նրանք պնդում էին, որ դաշնային կառավարությունը պետք է ոչ միայն ունենա ֆինանսական ինքնավարություն, այլ նաև առանձին նահանգների ստեղծած օրենքները փոխարինող օրենքներ ստեղծելու իրավունք։ Այս բանակցությունները ավարտվեցին, երբ Վիրջինիա նահանգը մտքափոխվեց և իր վավերացումը չեղյալ համարեց[11][37]:
Կոնգրես և բանակ
խմբագրելԵրբ Համիլթոնը Կոնգրեսում էր, դժգոհ զինվորները սկսեցին վտանգ հանդիսանալ Միացյալ Նահանգներին։ Մի քանի ամիս առանց վարձավճարի աշխատելուց հետո 1782 թվականին սպաների մի խումբ որոշեց պատվիրակություն ուղարկել Կոնգրեսին. կազմակերպիչը ամերիկացի նավաստի և առևտրական Ալեքսանդր Մաքդուգալն էր։ Կոնգրեսը մերժեց սպաների բոլոր պայմանները[38]։ 1783 թվականի հունիսին մի այլ զնիվորների խումբ, որոնք Փենսիլվանիա նահանգի Լանքեսթեր քաղաքից էին, Կոնգրեսին ուղարկեցին խնդրագիր, որում պահանջում էին իրենց վարձավճարը ստանալ։ Երբ նրանք սկսեցին իրենց երթը դեպի Ֆիլադելֆիա, Կոնգրեսը հրաման տվեց Համիլթոնին, որպեսզի վերջինս կանգնեցի այդ ամբոխը[11] : Համիլթոնը խնդրեց, որ բանակ ստանա, բայց ապարդյուն։ Նա հրահանգ տվեց Վիլիամ Ջեքսոնին, որ նա կանգնեցնի ապստամբությունը, սակայն ձախողվեց։ Ամբոխը հասավ ֆիլադելֆիա և զինվորները շարունակեցին պահանջել իրենց վարձավճարը։ Կոնտինենտալ կոնգրեսի նախագահ Ջոն Դիքսոնը կարծեց, որ Փենսիլվանիա նահանգի բանակը անվստահելի էր, և այդ պատճառով հրաժարվեց օգնությունից։ Համիլթոնի առաջարկությամբ՝ Կոնգրեսը տեղափոխվեց Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաք[11] :
Վերադարձ Նյու Յորք
խմբագրելՀամիլթոնը լքեց Կոնգրեսը և մի քանի ամիս ինքնուրույն սովորելուց հետո 1782 թվականի հուլիսին սկսեց սովորել իրավաբանություն մի քանի ամիս ինքնուրույն սովորելուց հետո[11] : 1784 թվականին նա հիմնադրեց Նյու Յորքի բանկը, որը 220 տարի աշխատեց մինչև 2007 թվականին ուրիշ բանկի հետ միանալը։
Սահմանադրության համագումար և Սահմանադրության վավերացում
խմբագրել1787 թվականին Համիլթոնը դարձավ Սահմանադրության համագումարի պատգամավոր[39][40]: Համագումարի սկզբում նա առաջարկեց, որ նախագահները և սենատորները ընտրվեն ցմահ, և աշխատանքից հեռացվեն միայն իշխանությունը չարաշահելու կամ կաշառակերության դեպքում[11] : Համագումարի ավարտից հետո 1788 թվականին Համիլթոնը մեծ դեր խաղաց Սահմանադրության վավերացման քարոզարշավում։
Ֆինանսների քարտուղար
խմբագրելՆախագահ Վաշինգտոնը 1789 թվականի սեպտեմբերի 11-ին Համիլթոնին նշանակեց ֆինանսների քարտուղար. նա լքեց իր աշխատանքը 1795 թվականի հունվարին։ Միացյալ նահանգների կառավարությունը մեծ մասամբ կազմավորվեց այդ հինգ տարվա ընթացքում։ Վաշինգտոնը իր խորհուրդն էր հարցնում շատ հարցերում, նույնիսկ եթե դրանք իր աշխատանքի հետ կապված չէին։ 1791 թվականին Համիլթոնը ընտրվեց Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ[41]։ Այս տարիների ընթացքում Համիլթոնը աջակցել է ազգային բանկին և որոշել է, թե ինչպես կառավարությունը կարող է վճարել հեղափոխական պատերազմի ժամանակ կուտակված պարտքերը։ Համիլթոնը օգնել է ստեղծել Ֆեդերալիստական կուսակցությունը։
Հետքարտուղարյան տարիներ
խմբագրել1796 թվականի նախագահական ընտրություններ
խմբագրել1796 թվականի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քվեարկող կարող էր քվեարկել երկու հոգու օգտին։ Ամենաշատ ձայն հավաքած անձը կդառնար նախագահ, իսկ երկրորդ ամենաշատ ձայն հավաքածը՝ փոխնախագահ։ Համիլթոնը համոզեց հյուսիսում ապրողներին, որպեսզի նրանք քվեարկեն Ջոն Ադամսի և Թոմաս Փինքնիի օգտին, որպեսզի Թոմաս Ջեֆերսոնը չհաղթի, բայց նաև խրախուսեց Թոմաս Ջեֆերսոնի և Թոմաս Փինքնիի օգտին քվեարկելը։ Համիլթոնը կարծում էր, որ Թոմաս Փինքնին կդառնար նախագահ, իսկ Ջոն Ադամսը՝ փոխնախագահ, բայց նրա պլանը ձախողվեց։ Երբ Ֆեդերալիստները պարզեցին այս ամենը, նրանք քվեարկեցին Ջոն Ադամսի, բայց ոչ Փինքնիի օգտին, չնայած, որ սկզբնապես այդպես էին որոշել։ Արդյունքում Ադամսը դարձավ նախագահ, Ջեֆերսոնը՝ փոխնախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 DeConde A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 McDonald F. Hamilton, Alexander (11 January 1757?–12 July 1804), statesman and first secretary of the treasury // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0200154
- ↑ 6,0 6,1 6,2 Amazon.com
- ↑ 7,0 7,1 7,2 Amazon.com
- ↑ 8,0 8,1 8,2 http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/j.1747-4469.1987.tb00538.x/full
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 Chernow, Ron (2004). Alexander Hamilton. Penguin Books. ISBN 978-1-59420-009-0.
- ↑ Robert Troup "Memoir of General Hamilton", March 22, 1810
- ↑ Lupu, Ira C. (1998). «The Most-Cited Federalist Papers». Constitutional Commentary.
- ↑ Practical Proceedings in the Supreme Court of the State of New York. Alexander Hamilton. Forward by Williard Sterne Randall. p. ix. 2004. New York Law Journal.
- ↑ Owens, Mitchell (2004 թ․ հունվարի 8). «Surprises in the Family Tree». New York Times. Appended correction dated January 15, 2004. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին. «While there have been suggestions that the mother, Rachel Faucett or Fawcett—and therefore Hamilton himself—was of mixed ancestry, it is not an established fact.»
- ↑ Brookhiser, Richard (2000 թ․ ապրիլի 12). Alexander Hamilton, American (1st Touchstone ed.). Simon & Schuster. էջ 16. ISBN 978-0684863313.
- ↑ Newton, Michael E. (2015 թ․ հուլիսի 1). Alexander Hamilton: The Formative Years. Eleftheria Publishing. էջեր 19–30. ISBN 978-0982604038.
- ↑ Gordon, John Steele. "The Self Made Founder Արխիվացված 2008-11-19 Wayback Machine, " American Heritage, April/May 2004.
- ↑ Lewisohn, Florence (1975), «What So Proudly We Hail-Alexander Hamilton's West Indian Boyhood», American Revolution Bicentennial Commission of the Virgin Islands, St. Croix, էջեր 17–30
- ↑ Newton, p. 69.
- ↑ Randall, p. 78
- ↑ Miller, p. 9.
- ↑ Mitchell 1:65–73; Miller, p. 19.
- ↑ Mitchell, I:74–75.
- ↑ The enlightened Corsican Republic, headed by Pasquale Paoli, had been suppressed six years before, and young American Patriots were likely to regard it as a model to be emulated
- ↑ Newton, pp. 127–128.
- ↑ McDonald, Forrest (1982). Alexander Hamilton: A Biography. W. W. Norton Company. ISBN 978-0-393-30048-2.
- ↑ Newton, p. 189-90.
- ↑ Lefkowitz, Arthur S., George Washington's Indispensable Men: The 32 Aides-de-Camp Who Helped Win the Revolution, Stackpole Books, 2003, pp. 15 & 108.
- ↑ Flexner, Young Hamilton, p. 316.
- ↑ Katz, Jonathan Ned, Gay American History: Lesbians and Gay Men in the U.S.A., Thomas Y. Crowell Company, 1976, ISBN 978-0-690-01164-7, p. 445.
- ↑ Murray, p. 69.
- ↑ Mitchell, pp. I:254–60.
- ↑ Syrett, p. III:117; for a one-year term beginning the "first Monday in November next", arrived in Philadelphia between the November 18 and 25, and resigned July 1783.
- ↑ Hamilton, Alexander. Alexander Hamilton: Writings. Compiled by Joanne B. Freeman. New York: Literary Classics of the United States, Inc., 2001. pp. 70–71
- ↑ Kohn; Brant, p. 45; Rakove, p. 324.
- ↑ Brant, p. 100
- ↑ Tucker, p. 470.
- ↑ Schachner, Nathan (1946). Alexander Hamilton. New York-D. Appleton Century Co. ASIN B0006AQUG2.
- ↑ Morton, p. 169.
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter H» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Համիլթոն» հոդվածին։ |