Ջեյմս Նոքս Փոլկ (անգլ.՝ James Knox Polk, նոյեմբերի 2, 1795(1795-11-02)[1][2][3][4][4][5][6][7], Pineville, Հյուսիսային Կարոլինա - հունիսի 15, 1849(1849-06-15)[1][2][3][4][4][5][6][7], Նաշվիլ, Թենեսի[1]), ԱՄՆ 11-րդ նախագահը, կառավարել է 1845 թվականի մարտի 4-ից մինչև 1849 թվականի մարտի 4-ը։

Ջեյմս Նոքս Փոլկ
անգլ.՝ James K. Polk
JamesKnoxPolk.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1795(1795-11-02)[1][2][3][4][4][5][6][7]
ԾննդավայրPineville, Հյուսիսային Կարոլինա
Մահացել էհունիսի 15, 1849(1849-06-15)[1][2][3][4][4][5][6][7] (53 տարեկանում)
Մահվան վայրՆաշվիլ, Թենեսի[1]
ԳերեզմանTennessee State Capitol
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունշոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան, ագարակապան, slave holder և պետական գործիչ
ԱմուսինՍառա Չիլդրես Փոլկ
Ծնողներհայր՝ Samuel Polk?, մայր՝ Jane Knox?[5]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ նախագահ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Governor of Tennessee?, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ և ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Երեխաներչկա
Ստորագրություն
James K Polk Signature.svg
James Knox Polk Վիքիպահեստում

Նրա նախագահական տարիները նշանավորվեցին նրանով, որ ԱՄՆ հսկայական տարածքներ ձեռք բերեց Լուիզիանայի վաճառքի ժամանակ. նվաճվել են Նյու Մեքսիկան և Կալիֆոռնիան՝ Ամերիկա-մեքսիկական պատերազմի ընթացքում։ Բացի այդ Մեծ Բրիտանիան հրաժարվել է Օրեգոն նահանգից։ Այդ կերպով ԱՄՆ հնարավորություն է ստացել դուրս գալ երկրորդ օվկիանոս:

Ժամանակակից պատմաբանները Ջեյմս Նոքս Փոլկին դասել են 10 ամենաազդեցիկ նախագահների շարքին[փա՞ստ]։

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Նոքս Փոլկի նախնիները եղել են շոտլանդացիներ։ Մորական կողմից նա համարվում է 16-րդ դարի շոտլանդական կրոնական ռեֆորմատոր Ջոն Նոքսի ժառանգներից։ 11 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել են Հյուսիսային Կարոլինայից հարևան Թենեսին: Հյուսիսայի Կարոլինայի համալսարանն ավարտելուց հետո նա նորից վերադարձել է Թենեսի, որտեղ աշխատել էր սրճարանում։

1823 թվականին ընտրվել է Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ մնացել է 2 տարի։ 1825 թվականին Թենեսիի նահանգի կողմից ընտրվել է ԱՄՆ կոնգրեսի անդամ։ Շուտով Փոլկը դառնում է Դեմոկրատական կուսակցության առաջնորդը: 1835 թվականին եղել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ 1839-1841 թվականներին եղել է Թենեսի նահանգապետը, որտեղ ձեռք է բերել մեծ քաղաքական փորձ, սակայն երկու անհաջող նահանգապետի ընտրություններից հետո (1843, 1845) վերադարձել է Վաշինգտոն:

Ամերիկայի հարավային շրջաններում Փոլկը ունեցել է մեծ աջակցություն։ Դեմոկրատները Փոլկին տեսնում էին ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հայացքների կողմնակից և վստահ էին, որ նա կսահմանի ավելի ցածր տուրքեր և կշարունակի Ջեքսոնի վարած սկզբունքները։

Նախագահություն (1845-1849)Խմբագրել

1844 թվականին Բալթիմորում կայացած դեմոկրատական կուսակցության համագումարում առաջադրվել է նախագահի թեկնածու՝ այն բանից հետ, երբ նախկին թեկնածուներ Մարտին Վան Բյուրեն, Լյուիս Կասսը և Ջեյմս Բուքանանը մեկուսացան իրարից: Պոլկի թեկնածություն առաջադրման համաև համագումարի մասնակիցները եկան ընդհանուր որոշման։ Ընտրություններին Փոլկը ստացավ 1․338․464 ձայն (49,6%), իսկ ընդդիմության թեկնածուն` 1․300․097 (48.1%) ձայն: Իր հայրենի Թենեսի նահանգում Փոլկը 113 ձայն քիչ էր հավաքել վիգերի կուսակցության թեկնածուից։ 1824 թվականին առաջին անգամ նախագահն ընտրվել է 50 տոկոսից քիչ ձայն ստանալով:

Իր նախագահության սկզբից Փոլկը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ նախագահն էր՝ 49 տարեկան: Նախագահության ընթացքում բացվեց Սմիթսոնյան ինստիտուտը և ծովային ակադեմիան, Վաշինգտոնում կանգնեցվել է հուշահամալիր, մինչև 1903 թվականը ուժի մեջ է մտել պետական գանձապետական համակարգը և թողարկվել են ԱՄՆ-ի առաջինը փոստային նամականիշերը:

«Ակնհայտ նախասահմանում» համոզմունքի շնորհիվ ամերիկացիները նվաճեցին և նոր հողեր յուրացրեցին մայրցամաքի տարբեր մասերում 1845-1848 թվականներին Երիտասարդ ազգերն ավելացրեցին հսկանական տարածքներ Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Նևադայի, Կոլորադոյի, Տեխասի, Յուտայի, Այդահոյի, ինչպես նաև Նյու Մեքսիկոյի և Վայոմինգի նահանգներում: Այսպիսով, Միացյալ Նահանգների տարածքներն ավելացան երկու երրորդով:

Կոնգրեսին ուղղված իր չորս տարեկան ուղերձներում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ Պոլկը շոշափել է ազգի կենսական շահերին վերաբերող հետաքրքրություններ, ինչը մեծ մասամբ կիսում էին Սենատն ու Ներկայացուցիչների Պալատը։ Չնայած բազմաթիվ ու բազմազան նպատակներն ու գաղափարները ճեղքում մտցրեցին սեփական կուսակցության մեջ, բայց նախագահը կարողացավ հասնել իր նախագահության չորս հիմնական նպատակներին.

*կրճատել տուրքերի դրույքաչափերը:

*ստեղծել անկախ ֆինանսների նախարարություն (պետական գանձապետական համակարգ):

*լուծել Օրեգոնի սահմանային վեճը «Օրեգոնյան հարցը»:

*միացնել Կալիֆոռնիայի և Նյու Մեքսիկոյի տարածքները:

Նախագահությունից հետոԽմբագրել

Ջեյմս Նոքս Փոլկը եղել է տասնիններորդ դարի ամենաակտիվ նախագահներից մեկը, նախագահի պաշտոնում աշխատելը մեծապես վնասեց նրա առողջությունը (նա սկզբում պատրաստվել էր միայն մեկ ժամկետով առաջադրվել): Սակայն կուսակցության քաղաքական կուլիսներում արդեն վաղուց որոշվել էր՝ Պոլկը չի համապատասխանում երկրորդ ժամկետի համար:

Նա մահացել է իր լիազորությունների ժամկետի ավարտից 103 օր անց (նախկին նախագահի կարգավիճակի ամենակարճ ժամկետը), հավանաբար, խոլերայից: Նա ապրել էր ավելի քիչ, քան բոլոր նախագահները, չհաշված մահացած Քենեդին և Հարֆիլդին: Փոլկի կինը, Սառան, նրանից հետո ապրել է գրեթե կես դար, և քաղաքացիական պատերազմի ընթացքում հանդես եկավ որպես խաղաղարար, թողնելով իր տունը որպես չեզոք տարածք՝ հարավային և հյուսիսային կողմերի բանակցությունների համար: Պետքարտուղար Ջեյմս Բյուքենենն ասել է, որ նա եղել է իր ճանաչած ամենաջանասեր անձնավորությունը: Փոլկը երբեք հայտնի անհատ չի եղել, ինչպես նրանից առաջ եղած մյուս նախագահները, բայց գործադիր իշխանության իր սեփական ձևով նա նախագահի ինստիտուտին տվել է առանձնահատուկ ուրվագիծ:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել