Ինտիմ հարաբերություններ

Ինտիմ հարաբերություններն ընդհանուր առմամբ անվանում են խիստ անձնական և կողմնակի աչքերից թաքցրած շատ մտերիմ մարդկանց հարաբերությունները[1]։ Սովորաբար խոսակցական իմաստով ինտիմ հարաբերությունները նախ և առաջ սեռական հարաբերություններն (սեքս)[1] են։

Ինտիմ և ռոմանտիկ հարաբերությունները շատ հաճախ վերաճում են ամուսնության։

Օրինակ՝ անգլերենում ինտիմ հարաբերությունները սովորաբար ըմբռնում են սեռական հարաբերությունները (սեքսը)[2], բայց ընտանիքի տարբեր անդամների, ընկերների կամ ծանոթների միջև հարաբերությունները նույնպես կարող են բնութագրվել որպես intimate (ինտիմ, մոտ)[2][3]։

Համաձայն անգլալեզու «Մարդկանց կոնսուլտացիա ողջ կյանքի ընթացքում» (անգլ.՝ Counseling Individuals Through the Lifespan) գրքի՝ «ինտիմ հարաբերությունները (անգլ.՝ intimate relationship) միջանձնային հարաբերություններն են, որոնք տարբերվում են ֆիզիկական կամ զգացական մոտակայությամբ (անգլ.՝ physical or emotional intimacy). Ֆիզիկական մոտությունն [այստեղ] հասկացվում է կրքոտ ռոմանտիկ կապվածություն կամ սեռական հարաբերություններ»[4]։ Զգացական մտերմությունը սիրո կամ համակրանքի զգացումն է։ Ընդ որում պետք է նշել, որ զգացական մտերմությունը ևս կարող է վերաճել ֆիզիկականի[5]։

Նմանատիպ հարաբերությունները մարդկության կյանքում ունեն էական դեր[5]։ Մարդիկ ընդհանուր ձգտում ունեն զգալ իրենց «պատկանելությունը» (խմբին) և սիրել, և այդ ցանկությունը կարող է բավարարվել՝ ինտիմ (մոտ) հարաբերություններ կառուցելով[6]։ Կարելի է ասել, որ ինտիմ (մոտ) հարաբերություններում մարդիկ հնարավորություն ունեն ձևավորել զգացական խիստ կապվածության զգացում[3][5] և վայելել այն։

Եռանկյունու տեսություն խմբագրել

Ըստ Ռոբերտ Ջ․ Շտերնբերգի՝ մարդկային պոտենցիալի զարգացման պրոֆեսորի (Կոռնելի համալսարան

Մտերմությունը (անգլ.՝ intimacy) մերձության, կապվածության և մեկուսացման զգացողությունն է սիրային հարաբերություններում։ Այս բառն օգտագործվում է, որպեսզի նկարագրվի սիրային հարաբերություններում ջերմության զգացումը[7]։

Շտերնբերգի մշակած «սիրո եռանկյուն տեսության»՝ սիրային/ինտիմ հարաբերություններ առաջանալու/գոյություն ունենալու համար անհրաժեշտ է երեք հանգամանք՝

  • մտերմություն՝
մերձության, կապվածության և մեկուսացման զգացողություն սիրային հարաբերություններում։
  • կիրք՝
Կիրքը ստեղծում է ֆիզիկական ձգողություն, կայուն սեռական ձգողականություն և ստեղծում հոգեբանական վիճակ, որի ժամանակ մարդը պատրաստ է ցուցադրել իր ռոմանտիկ զգացմունքներն ու պատրաստ է հրապուրել կամ հրապուրվել։
  • որոշում և պարտականությունների ընդունում։
Տվյալ կետն առնչվում է մարդու կողմից ընդունված սիրելու և իր սիրո առարկայի հետ երկարատև մտերմիկ հարաբերություններում այդ սերը պահպանելու որոշման հետ։ Ընդ որում, երկրորդը (պարտականությունների ընդունում կամ զուգընկերոջը նվիրված լինելու զգացումը) կարող է տեղին չլինել, այսինքն՝ մարդը կարող է արտահայտել իր սերը և որոշել շարունակել սիրել, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտություն չզգա իր վրա վերցնել երկարաժամկետ պարտավորություններ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Интимные отношения». Психологос (энциклопедия по практической психологии).
  2. 2,0 2,1 Ribbens J. M., Doolittle M., Sclater S. D. Understanding Family Meanings: A Reflective Text. — Policy Press[en], 2012. — С. 267—268. — ISBN 978-1447301127
  3. 3,0 3,1 Derlega V. J. Communication, Intimacy, and Close Relationships. — Elsevier, 2013. — С. 13. — ISBN 978-1483260426
  4. Daniel W. Wong; Kimberly R. Hall; Cheryl A. Justice; Lucy Wong Hernandez Counseling Individuals Through the Lifespan. — SAGE Publications[en], 2014. — С. 326—. — ISBN 978-1-4833-2203-2. — «Intimacy: As an intimate relationship is an interpersonal relationship that involves physical or emotional intimacy. Physical intimacy is characterized by romantic or passionate attachment or sexual activity.».
  5. 5,0 5,1 5,2 Miller, Rowland & Perlman, Daniel (2008). Intimate Relationships (5th ed.). McGraw-Hill. 978-0073370187
  6. Perlman, D. (2007). The best of times, the worst of times: The place of close relationships in psychology and our daily lives. Canadian Psychology, 48, 7–18.
  7. 7,0 7,1 «Psychologist Explains 10 Habits of The Most Intimate Couples». Power of Positivity. 2019 թ․ մարտի 21.
    «10 привычек пар, у которых самые близкие отношения».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտիմ հարաբերություններ» հոդվածին։