Բացել գլխավոր ցանկը

Ջոն Ադամս (անգլ.՝ John Adams, հոկտեմբերի 19 (30), 1735[1], Բրեյնթրի, Province of Massachusetts Bay, Բրիտանական անդրծովյան տարածքներ - հուլիսի 4, 1826(1826-07-04)[1][2][3][4][5][5][6][7], Քուինսի, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]), Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ նախագահն էր։ Այս պաշտոնը զբաղեցրել է մարտի 4, 1797 թվականից մինչև մարտի 4, 1801։

Ջոն Ադամս
JohnAdams 2nd US President.jpg
 
Կուսակցություն՝ Ֆեդերալիստական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի համալսարան
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք ունիտարիստություն, Կոնգրեգացիոն Եկեղեցի և Կոնգրեգացիոնալիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 19 (30), 1735[1]
Ծննդավայր Բրեյնթրի, Province of Massachusetts Bay, Բրիտանական անդրծովյան տարածքներ
Վախճանի օր հուլիսի 4, 1826(1826-07-04)[1][2][3][4][5][5][6][7] (90 տարեկանում)
Վախճանի վայր Քուինսի, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]
Գերեզման United First Parish Church
Թաղված United First Parish Church
Քաղաքացիություն Flag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Հայր Ջոն Ադամս ավագ
Մայր Սյուզաննա Բոյլսթոն
Ամուսին Էբիգեյլ Ադամս
Զավակներ Էբիգեյլ Ադամս Սմիթ, Ջոն Քուինսի Ադամս[8], Չարլզ Ադամս և Թոմաս Բոլիսթոն Ադամս
 
Ինքնագիր John Adams Sig 2.svg
 
Պարգևներ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 30-ին (1735 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Յուլյան օրացույցով) Ջոն Ադամ ավագի և Սյուզաննա Բոյլսթոն Ադամսի ընտանիքում (Մասաչուսեթս-Բեյի նահանգ)։ Ջոն Ադամս կրտսերը ընտանիքի ավագ զավակն էր և ուներ երկու եղբայր՝ Պիտերն և Իլայխյուն, որը մահացել էր 1775 թվականին Բոստոնի պաշարման ժամանակ[9]։

Ջոն Ադամս ավագը (1691-1761) հինգերորդ սերնդից էր, որի նախնին՝ Հենրի Ադամսը, լքել է Սոմերսեթը և 1638 թվականին մեկնել Մասաչուսեթսի ծոցի գաղութ։ Հայրը պուրիտանի հետնորդն էր և, հետևելով կրոնական ավանդույթին, ծառայում էր որպես կոնգրեգացիոնալիստական սարկավագ, նա նաև զբաղվում էր հողագործությամբ և ծառայում էր ոստիկանությունում, ուներ լեյտենանտի կոչում։ Ավելի ուշ նա աշխատել է որպես քաղաքային կառավարման անդամ (անգլ.՝ Board of selectmen) և վերահսկել է դպրոցների և ճանապարհների շինարարությունը: Ջոն Ադամս կրտսերը միշտ բարձր է գնահատել իր հորը և, հիշելով մանկությունը, նշել է, որ իրենք շատ մտերիմ են եղել։

1755 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, որպես ուսուցիչ աշխատել է դպրոցում: Հրաժարվելով քահանայի կարիերայից սկսել է ուսումնասիրել իրավունք։ 1764 թվականին ամուսնացել է իր ազգական Էբիգեյլ Սմիթի հետ, ով հովվի դուստրն էր, ուներ բարձր բանականություն և ինքնավստահություն։

Ջոն Ադամսը դարձել է Բոստոնի ամենահայտնի փաստաբաններից մեկը։ 1770 թվականին, այսպես կոչված Բոստոնի կոտորածից հետո, պաշտպանության համար նրան են դիմել բրիտանացի զինվորները, որոնք մեղադրվում են հինգ քաղաքացիական անձանց սպանության մեջ: Ադամսը ձեռնամուխ եղավ այս գործին՝ չնայած իր հեղինակությունը կորցնելու ռիսկին։ Նա հաջողությամբ անցկացրել է պաշտպանությունը. վեց զինվոր արդարացվել է, իսկ այն երկուսը, որոնք անմիջականորեն կրակել են ամբոխի վրա, մեղավոր են ճանաչվել չկանխամտածված սպանության մեջ։

Քաղաքական կարիերաԽմբագրել

Իր զարմիկ Սամուել Ադամսի ազդեցությամբ նա միացել է «հայրենասերների» արմատական թևին, բայց մշտապես եղել է անգլիական «հին» Սահմանադրության երկրպագու, որը բարձր է գնահատել Անգլիայի վիգերի ընդդիմությունը: Ուժի գործադրմամբ ցույցերը նույնքան զզվելի էին նրա համար, որքան նրա տեսանկյունից անգլիական պառլամենտի անընդունելի իրավական պահանջները:

1774 թվականին ընտրվել է Մասաչուսեթսի ազգային կոնգրեսի անդամ։

1774 թվականին ընտրվել է Մասաչուսեթսի ազգային կոնգրեսի անդամ։ Նրա ստորագրությունը դրված է Անկախության հռչակագրի տեքստի տակ, որի կազմմանը նա անմիջական մասնակցություն է ունեցել։ Առաջարկել Է Ջորջ Վաշինգտոնին նշանակել մայրցամաքային բանակի հրամանատար։

Կարևոր դեր է խաղացել Մասաչուսեթս նահանգի սահմանադրության ստեղծման գործում (1779)։

1777-1779 թվականներին դեսպանորդ Ֆրանսիայում, սկզբում դիվանագիտական ոլորտում քիչ հաջողությունների հասավ։

1783 թվականին մասնակցել է Փարիզի խաղաղության պայմանագրի կազմմանը։

1785 թվականին Հաագայում կնքել է միջազգային իրավունքում հայտնի ռուս-ամերիկյան առևտրային պայմանագիր։

1785-1788 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի առաջին դեսպանը, Լոնդոնում լույս է ընծայել «Defence of the Constitution and Governement of the United States»-ը։

1788 թվականին վերադառնալով հայրենիք՝ նա ֆեդերալիստական կուսակցության գլխավորությամբ ձեռնամուխ է եղել պետական կառուցվածքի փոփոխություններին, որից հետո 1789 թվականին ընտրվել է փոխնախագահ։

1788 թվականին վերադառնալով հայրենիք՝ նա ֆեդերալիստական կուսակցության գլխավորությամբ ձեռնամուխ է եղել պետական կառուցվածքի փոփոխություններին, որից հետո 1789 թվականին ընտրվել է փոխնախագահ։

Ստրկության հարցԽմբագրել

Ադամսը երբեք ստրուկներ չի գնել և սկզբունքորեն հրաժարվել է ստրկական ուժ կիրառելուց: Աբիգեյլ Ադամսը նույնպես դեմ էր ստրկությանը, նա աշխատանքի էր վարձում ազատ սևամորթներին (ի տարբերություն նրա հոր, ով երկու տնային ստրուկ ուներ)։ Մինչդեռ Ադամսը փորձում էր չանդրադառնալ ստրկության խնդրին մեծ քաղաքականության մեջ։ Նա նույնիսկ դեմ է հանդես եկել իր հայրենի Մասաչուսեթս նահանգում ստրուկների ազատագրմանը և դեմ է եղել ամերիկյան Անկախության պատերազմում աֆրոամերիկացիների օգտագործմանը:

ՆախագահությունԽմբագրել

1796 թվականի նախագահական ընտրություններն առաջինն էին քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ։ Ադամսը Ֆեդերալիստական կուսակցության նախագահի թեկնածու էր, այդ կուսակցության մյուս թեկնածուն Հարավային Կարոլինայի նահանգապետն էր: Ադամսի գլխավոր մրցակիցը դեմոկրատ-հանրապետական կուսակցության թեկնածու Թոմաս Ջեֆերսոնն էր։ Դեմոկրատ-հանրապետական կուսակցության մյուս թեկնածուն և Ջեֆերսոնի փաստացի զուգընկերը սենատոր Աարոն Բերրն էր։

Նախագահական ընտրարշավին ակտիվորեն մասնակցելու փոխարեն Ադամսը մնացել էր իր Քուինսի քաղաքում գտնվող տանը։ Նրա օգտին քարոզարշավ էր իրականացնում կուսակցությունը։ Արդյունքում, Ջոն Ադամսը հաղթել է հյուսիսային նահանգներում, Թոմաս Ջեֆերսոնը՝ հարավային նահանգներում։ ԱՄՆ նախագահ է ընտրվել Ադամսը, որը պաշտոնը ստանձնել է 1797 թվականի մարտի 4-ին։

Ադամսի նախագահությունը նշանավորվում է ճգնաժամերով և կոնֆլիկտներով, ինչպիսիք են XYZ- ի դեպքը (ԱՄՆ-ի և ֆրանսիական նավատորմի միջև չհայտարարված ռազմածովային պատերազմի հանգեցնող դիվանագիտական միջադեպ), օտարերկրացիների մասին օրենքների ընդունում և ապստամբություն հրահրելու և դիմակայություն Ջեֆֆերիսոնի կողմնակիցների հետ: Դրա հետ մեկտեղ, համարվում է ամերիկյան նավատորմի հիմնադիր հայրը։ Նրա նախագահության օրոք Սահմանադրության մեջ ավելացվել է 11-րդ փոփոխությունը։

Հեռացում քաղաքականությունիցԽմբագրել

Նախագահական ժամկետի ավարտից կարճ ժամանակ անց Ադամսը հայտարարեց իր քաղաքական կարիերայի ավարտի մասին։ Սակայն, նա շարունակում էր աշխույժ նամակագրություն վարել քաղաքական թեմաներով, այդ թվում՝ իր հիմնական ընդդիմախոս Թոմաս Ջեֆերսոնի հետ, որն այդ ժամանակ դարձավ ԱՄՆ-ի երրորդ նախագահը։

1801 թվականին Ջեֆերսոնն ընտրվեց նախագահի պաշտոնում։

ՄահԽմբագրել

Ջոն Ադամսը մահացավ հուլիսի 4-ին, Անկախության Հռչակագրի ընդունումից ուղիղ 50 տարի անց: Նրա վերջին խոսքերն էին՝ «Թոմաս Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Իրականում Ջեֆերսոնը՝ նրա գլխավոր քաղաքական մրցակիցը, արդեն մահացած էր։ Նա մահացել է նույն օրը, մի քանի ժամ առաջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118500597 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 E. Ch. Adams, John // 1911 Encyclopædia Britannica — 11 — New York City: 1911. — Vol. 1. — P. 176–177.
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 The Peerage — ed. size: 717826
  7. 7,0 7,1 7,2 Babelio
  8. Адамсъ // Энциклопедический лексиконСПб.: 1835. — Т. 1. — С. 172.
  9. David McCullough, John Adams