Ռեմբրանդ Փիլ (անգլ.՝ Rembrandt Peale, փետրվարի 22, 1778(1778-02-22)[1][2][3][…], Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] և Փենսիլվանիա, ԱՄՆ[5] - հոկտեմբերի 3, 1860(1860-10-03)[1] կամ հոկտեմբերի 4, 1860(1860-10-04)[5], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][5]), ամերիկացի նկարիչ, դիմանկարիչ։ Նկարել է ավելի քան 600 նկար։ Նրա աշխատանքների մեծ մասը պատկերված են ֆրանսիական նեոկլասիցիզմի ոճով (Փարիզում ուսանելու տարիների ազդեցությամբ)։

Ռեմբրանդ Փիլ
անգլ.՝ Rembrandt Peale
Ծնվել էփետրվարի 22, 1778(1778-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԲաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] և Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
Վախճանվել էհոկտեմբերի 3, 1860(1860-10-03)[1] (82 տարեկան) կամ հոկտեմբերի 4, 1860(1860-10-04)[5] (82 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[6][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, ֆոնդապահ, նկարիչ-փորագրող և գրող
Ոճնեոդասականություն[4]
Ժանրդիմապատկեր[7]
Թեմաներարվեստագետ
Ուշագրավ աշխատանքներCaroline Louisa Pratt Bartlett?
ՀայրՉարլզ Ուիլսոն Փիլ
ՄայրRachel Brewer Peale?
ԱմուսինHarriet Cany Peale?
ԶավակներRosalba Carriera Peale?, Michael Angelo Peale?[8] և Emma Clara Peale?
ստորագրություն
Изображение автографа
 Rembrandt Peale Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1778 թվականի փետրվարի 22-ին Փենսիլվանիա նահանգում։ Ընտանիքի կենդանի մնացած վեց երեխաներից երրորդն է (տասնմեկ երեխաներ մահացել են)։ Մայրը` Ռեյչել Բրյուերն է, հայրը` Չարլզ Ուիլսոն Փիլը։

Նրա հայրը, որ հայտնի արվեստագետ և նկարիչ էր, որդուն կոչել է գեղանկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի պատվին։ Չարլզ Ուիլսոն Փիլն իր 17 երեխաներից շատերին կոչել է մեծ նկարիչների անուններով, ներառյալ Ռեմբրանդի, Տիցիանի, Ռուբենսի և Ռաֆայելի[9]։

Ռեմբրանդն սկսել է նկարել 8 տարեկանից։ Մոր մահից և հոր երկրորդ ամուսնությունից մեկ տարի անց Փիլը թողել է արվեստի դպրոցը և 13 տարեկանում ստեղծել իր առաջին ինքնադիմանկարը։

1787 թվականին հունիսին հայրն իր որդուն ներկայացրել է Ջորջ Վաշինգտոնին, և երիտասարդ նկարիչը հետևել է, թե ինչպես է հայրն ստեղծեց ԱՄն-ի ապագա նախագահի դիմանկարը։ 1795 թվականին Ռեմբրանդտ Փիլն ինքնուրույն է պատկերել ծերացող Վաշինգտոնին, ենթադրաբար պատկերելով նրան ավելի մեծ հասակում, քան նա իրականում եղել է։ Դիմանկարը լավ ընդունելություն է գտել. դա դարձել է Ռեմբրանդ Փիլի դեբյուտը։

1822 թվականին Փիլը տեղափոխվել է Նյու Յորք։ Այստեղ նա սովորել է այնպիսի նկարիչների դիմանկարային գեղանկարչությունը, ինչպիսիք են Ջոն Թրամբալը և Գիլբերտ Ստյուարտը։

Փիլն արվեստ ուսումնասիրելու համար եղել է Եվրոպայում։ 1808 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր, ինչպես նաև` 1809 թվականի հոկտեմբերից մինչև 1810 թվականի նոյեմբեր եղել է Փարիզում։ Այստեղ նա ուսումնասիրլ է Ժակ Լուի Դավիդի գործերը, որոնք տպավորել են նրան իրեն նեոդասական ոճով։ Այստեղ Փիլը պատկերել է մի քանի հաջողված դիմանկարներ, այդ թվում` նշանավոր հետազոտող Ալեքսանդր Հումբոլդտի և գիտնական Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակի դիմանկարները[9]։

Մահացել է 1860 թվականի հոկտեմբերի 3-ին։

Ընտանիք խմբագրել

20 տարեկանում Ռեմբրանդը Ֆիլադելֆիայի Սբ. Իոսիֆ կաթոլիկ եկեղեցում ամուսնացել է 22-ամյա Էլեոնորա Շորտի (1776—1836) հետ։ Նրանք ունեցել են 9 երեխա։ Երկրորդ անգամ ամուսնացել է Հարրիետ Կենիի հետ, (1800—1869) ով նույնպես նկարչուհի էր։

Հետաքրքիր փաստ խմբագրել

2006 թվականից ԱՄՆ-ում հատվում են մետաղադրամներ, որոնց ռևերսում պատկերված է Մոնտիչելլոյի կալվածքը, իսկ դիմային մասում պատկերված է Ջեֆերսոնը. պատկերի հիմքն է հանդիսացել Ռեմբրանդտ Փիլի 1800 թվականին արված նկարը։ Սա դարձել է գործածվող առաջին մետաղադրամը, որտեղ նախագահի նկարը դիմային է, այլ ոչ թե պրոֆիլից[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեմբրանդ Փիլ» հոդվածին։